пятница, 29 апреля 2016 г.

Կրթական փոխանակումների ծրագիր

Հրազդանի Վ. Սարոյանի անվան № 11 դպրոցի սովորողների ընդունելության ծրագիր

02.05.2016
10:00- դիմավորում Մայր դպրոցում, ծանոթացում դպրոցին
10:30-   բաց դասեր կրթահամալիրի միջին, ավագ դպրոցներում
12:50- 13:30- մաթեմատիկական խաղ. Սյուզի Հակոբյան և 6-րդ դասարանի սովորողներ
13:30-13:50- ընդմիջում
14:00-պարատուն
15:00- մարզական պարապմունք
16:00- ճանապարհում
Նախագծի համակարգողներ` Տաթև Աբրահամյան, Սյուզի Հակոբյան

четверг, 28 апреля 2016 г.

Հայրենագիտական նախագիծ. մայիսյան հավաք

 Նախագծի իրականացման ժամանակը՝ մայիսի 1- 10
Մասնակիցները՝ 5- րդ դասարանի սովորողներ

Հայրենագիտական ուսումնական նյութերի ստեղծում:

Նախատեսվում է ստեղծել չորս լիարժեք ուսումնական նյութ, որոնք օգտակար կլինեն և՛ այցելուներին /նշաված կլինեն երթուղիները/, և՛ հայրենագիտությամբ հետաքրքրվողներին:

вторник, 26 апреля 2016 г.

Նեղուցի վանք. հայրենագիտական մեկօրյա արշավ

Ճամփորդության օրը՝    ապրիլի 30
Մասնակիցները՝      5-6-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին՝   Երևան-Արզական-Նեղուցի Ս. Աստվածածին վանք-Երևան


Նպատակը՝
  • Հայրենիքի գողտրիկ վայրերի բացահայտում
  • Քայլարշավ

Մայիսյան ամենամյա ստեղծագործական 11-րդ բաց հավաք

Մայիսյան հավաքի նախագծեր, աշխատանքային գործունեություն

1. Կարդում ենք գրաբար. աուդիոնյութերի ստեղծման աշխատանքներ, ընթերցումներ:
2. Բացօթյա ընթերցանություն
3. Ուխտագնացություն պատմական Հայաստան. 05-08.05.2016
5. Հավաքից հավաք. տարեկան գործունեության ամփոփում
6. Հոդված՝ Լրացուցիչ ընտանեկան նախագծեր. արդյունքներ, ամփոփում

02.05.2016
5-6-րդ դասարաններ
Հավաքից հավաք. տարեկան գործունեության ամփոփում
Կրթական փոխանակումների ծրագիր 6-րդ դասարանի սովորողների հետ

03.05.2016
5-6-րդ դասարաններ
Գրաբարյան ընթերցումներ

04.05.2016
5-րդ դասարան
Բացօթյա ընթերցանություն

четверг, 14 апреля 2016 г.

Տափի բերդ. հայրենագիտական մեկօրյա արշավ

Ճամփորդությունը նախատեսվում է իրականացնել ապրկի 16-ին:
Մասնակիցները՝ 4-5-րդ դասարանցիներ
Ճամփորդության երթուղին՝ Երևան- Ուրցաձոր-Տափի բերդ-Երևան
Արշավի նպատակը՝
  • Հայաստանի բերդերը, ծանոթանում ենք, ուսումնասիրում
  • Բնության, բնակավայրի ուսումնասիրում
  • Քայլարշավ
  • Ծանոթանալ և ճանաչել Տափի բերդը, ուսումնասիրել պատմությունը

среда, 13 апреля 2016 г.

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի:
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

понедельник, 4 апреля 2016 г.

Իմ տոհմածառը. հայրենագիտական նախագիծ

Նախագծի անցկացման ժամանակահատվածը՝ ապրիլի 8-28
Մասնակիցները՝  5-րդ դասարանի սովորողներ

Իրականացման ձևը
Յուրաքանչյուր սովորող paint ծրագրով պատրաստում է իր տոհմածառը՝ նախապես տան անդամներից տեղեկություններ հավաքելով և հետազոտական աշխատանք կատարելով:

Սահյանական օրեր

Նախագծի տևողություն՝ ապրիլի 18-30
Մասնակիցները՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
  1. Սահյանի ստեղծագործություններից ընթերցում, քննարկում
  2. Վերլուծությունների միջոցով վերլուծական կարողությունների զարգացում
  3. Ստեղծագործական աշխատանքի իրականացում
  4. Մեդիանյութերի ստեղծում

Ընթերցանություն
Սահյանի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում, վերլուծություն

воскресенье, 3 апреля 2016 г.

Ղազարոս Աղայան /նախագիծ/

Նախագծի տևողությունը՝ ապրիլի 4-15
Մասնակիցները՝     5-6-րդ դասարանցիներ
Նպատակը՝
  1. Աղայանի ստեղծագործությունների ընթերցում, նրա կյանքի և գործունեության ուսումնասիրություն:
  2. Սովորողների վերլուծական-ստեղծագործական մտածողության զարգացում:
  3. Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
  4. Ֆիլմերի և մեդիափաթեթի ստեղծում: 

Ապրիլ ամսվա նախագծեր

Ապրիլի 4-15

Ապրիլի 18- 30 

Ապրիլի 8
Մայրենի լեզվի ֆլեշմոբ

Ապրիլի 20-25
Կարդում ենք Զոհրապի նովելները

Լրացուցիչ ընթերցանություն
5-րդ դասարան
Էքզյուպերի ,,Փոքրիկ Իշխանը,,