воскресенье, 29 октября 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3
Ծրագիր

Բովանդակություն
· Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
· Բլոգը որպես ուսումնական գործիք
· Մարզական պարապմունքներ՝ լող, հեծանիվ, մարմնամարզություն
· Պարերգերի ուսուցում, թատրոն, երաժշտական գործունեություն
· Տեխնոլոգիա, կավագործություն
· Կրտսեր դպրոցներում գործող նախակրթարանների խմբերում համատեղ նախագծերի իրականացում

понедельник, 23 октября 2017 г.

Ուսումնական աշուն. Հայրենագիտություն

Առաջադրանքի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 30-նոյեմբերի 5:
Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Ընտանիքի անդամների հետ միասին ճամփորդելու, հետաքրքիր նախագծեր իրականացնելու ճիշտ ժամանակն է: 

воскресенье, 22 октября 2017 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Թալին, Արուճ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  10-28.11.2017
Ճամփորդության մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ
Ճամփորդության օրը՝  նոյեմբերի 2փ
Երթուղին՝ Երևան-Դաշտադեմի ամրոց-Սուրբ Կաթողիկե եկեղեցի-Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի-Ագրակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Երևան:

Նախագծի նպատակը
  • տարածքի հետազոտման միջոցով նոր տեղեկություններ ձեռք բերել
  • իրականացնել հետազոտական աշխատանք
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում
  • ծանոթանալ բերդին, բերդի կառուցվածքին, ամփոփել ,,Մեր բերդերը,, նախագիծը

Նախագծի ընթացքը
  • ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին հանդես գալիս առաջարկություններով
  • հետազոտական աշխատանքի բաժանում, իրականացում
  • նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում և կայքում
  • արշավի նախապատրաստում
  • արշավի իրականացում
  • արդյունքների ամբողջացում, հրապարակում
Արշավի իրականացման փուլ
  • Կանգառ Դաշտադեմի ամրոցում. ուսումնասիրություն
  • Կաթողիկե եկեղեցի
  • Արուճի քարավանատուն
  • Արուճի եկեղեցի
  • Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի
Ճամփորդությունից առաջ իրականացվող աշխատանք
  • Google map քարտեզի օգնությամբ գծել ճամփորդության երթուղին
  • Համացանցից գտնել տեղեկություններ երթուղում նշված վայրենրի մասին. պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ
  • պատրաստել հարցեր, ընտրել թեմաներ՝ բնակիչներից հարցազրույցներ վերցնելու համար
  • Ծանոթանալ Թալինի բնակիչների ավանդույթներին, կենցաղին: 
Ակնկալվող արդյունքը
  • Սովորողների ֆոտոշարերի և տպավորությունների հրապարակում բլոգներում և ենթակայքում:
  • Նոր տեղեկությունների հավաքում, հրապարակում


вторник, 17 октября 2017 г.

Մշակութային Գյումրին . ճամփորդական նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդողներ, այլ ցանկացողներ
Ճամփորդության օրը՝ 21.10.2017

Կրթամշակութային շրջայցի նպատակը՝ 
  • Ծանոթություն քաղաքի առօրյային, մշակութային կյանքին, ճարտարապետությանը
  • Քայլ-զբոսանք Գյումրիում. աշնանային Գյումրին
  • Նոր ուսումնական նախագծերի ձևավորում, կապերի հաստատում
  • Գյումրվա խոսքը, քաղաքի բնակիչները. ծանոթացում, տեսանյութերի պատրաստում

вторник, 10 октября 2017 г.

Մեր բերդերը.նախագիծ

Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 5-27
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ, այլ հետաքրքրվողներ
  • Ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել հայրենիքի մի մասը՝ Հայաստանի բերդերը:
  • Որոնելու, գտնելու համադրելու կարողությունների զարգացում
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Բերդը որպես կառույց, նոր երևույթի ուսումնասիրություն 
Առաջին փուլ
Բերդ, բերդի կառուցվածքը, դիրքը, նշանակությունը: Ուսումնասիրություն, քննարկում:

Դասավանդողների սեպտեմբեր ամսվա հաշվետվություններ

воскресенье, 8 октября 2017 г.

Թերևս ոչ վերջին անգամ

Մայրավանքը՝ միջնադարյան յուրօրինակ եկեղեցին, գտնվում է Ծաղկունյաց լեռների գրկում: Ինչպես եկեղեցին է յուրօրինակ, այնպես էլ այնտեղ հասնելու ճանապարհը՝  յուրօրինակ և տարբերվող: Սկզբում պետք է հաղթահարես ,,քարե սանդուղքը,, հետո լեռնալանջը, քայլես այնքան, մինչև հասնես անտառի սահմանին: Արդեն անտառում նեղ արահետը ձգվում է դեպի զարմանահրաշ եկեղեցին:
Մենք ճամփա ընկանք առավոտյան: Եղանակը մռայլ էր, իսկ անձրևը չէր դադարում: Ինչ-որ ձայն ներսից ասում էր՝ պետք է գնալ, անպայման: Եվ մենք գնացինք... Քայլեցինք զվարթ, առույգ և անհամբեր: Քայլեցինք զմայլվելով բնությամբ, փնտրելով և բացահայտելով: