вторник, 29 января 2019 г.

Գինեգործությունը հին Երևանում. մառաններ երևանյան բակերում

Առավոտյան մեր փոքրիկ խումբը Պուշկինի 4 հասցեում էր:
Չգիտեմ ինչպես երևանաբնակները, բայց ես ինձ համար սկսում եմ հայտնաբերել մի նոր Երևան՝ Հին Երևանը, որը լի է հետաքրքիր բացահայտումներով, իսկական ազգագրությամբ, նորն այլ կերպ ընկալելու, տեսնելու առանձնահատկությամբ, հետաքրքիր և չկրկնվող վայրեր գտնելու ցանկությամբ...
Պուշկինը փողոցը Հյուսիսային պողոտայից հետ հատվող փողոց է, կենտրոնում է, փողոց, որի վրա կան տարբեր ժամանցային վայրեր՝ սրճարաններ, փաբեր, կենտրոններ, կազմակերպություններ և այլն: Փողոց, որով քայլել եմ հաճախ: Եվ որ մի օր այստեղ կտեսնեմ հարյուր տարվա հնության մառան, հին շենքեր, հին բակեր, չէի մտածում...
Պուշկինի 4 հասցեում՝ մի գողտրիկ բակում, պահպանվել է ,կարծում եմ, երևանյան եզակի գետնափոր գինու մառաններից մեկը:

вторник, 22 января 2019 г.

Կրթամշակութային-մանկավարժական հանդիպում Գյումրիում

Պետք է ասեմ, որ երգչախմբի հետ շատ չեմ ճամփորդել, և այս անգամ Գյումրիում և Ազատանում կրթամշակութային -մանկավարժական հանդիպներում ունենալու համար միասին ճանապարհվեցինք Շիրակ: Երգչախումբն իր թեթևությամբ, խաղաղությամբ, ամեն քայլափոխի երգով ու հավեսով, մաեստրոների ուղեկցությամբ և ձմեռային բնաշխարհի հմայքով, անշտապ , կանգնելով ու հիանալով մի  ճանապարհով, որ շատ կարճ թվաց, մենք հասանք Ազատան:

среда, 16 января 2019 г.

Ձմեռային մարզական խաղեր. քայլք- չմուշկ

Երթուղին
Բանգլադեշ- Արաբկիր- Կոմիտասի փողոցից քայլքով՝ Ադոնցի փողոց՝ Ձմեռային այգի- քայքով՝ Հաղթանակի զբասայգի- Կասկադ- Բանգլադեշ
Օրը՝. 14.01, ժամը՝ 10.30- 15.00
Մասնակից ճամբարականներ
1.      Աթոյան Անի
2.      Խաչատրյան Արփինե
3.      Ասատրյան Նանե
4.      Հովսեփյան Շահանե
5.      Նահապետյան Նատալի
6.      Գրիգորյան Դավիթ
7.      Գոմցյան Արսեն
8.      Մկրտչյան Մանե
9.      Սահակյան Սոնա
10.  Մովսիսյան Ինգա
11.  Առուստամյան Մանե
12.  Հարությունյան Լիա
13.  Շատվերյան Վիկտորյա
14.  Հովհաննիսյան Ռաֆայել
15.  Հակոբյան Թերեզա

вторник, 15 января 2019 г.

Հավաք նախագծային խմբով

Հունվարի 16, 15:15
Վայրը՝ Ավագ դպրոց 
Թեման՝ Հեղինակային կրթական բաց ցանց. կլոր սեղանի նախագծում 

Ծրագիր
  • Դիջիթեքի կայք
  • Անվանակարգի ծանոթագրություն , ծանոթացում, մանրամասնում, քննարկում:
  • Ներկայացված նյութերի դիտում, քննարկում
  • Մասնակիցների նյութերի դիտարկում՝ ներկայացնելու նպատակով:
  • Առաջարկություններ 

Հունվար ամսվա հաշվետվություն

Հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից են հունվարյան և հունիսյան ուսումնական նախագծային ճամբարները, որոնց անհամբեր սպասում են հատկապես սովորողները: Նախագծային ճամբարը թույլ է տալիս գործունեությունը կազմակերպել սովորականից տարբերվող ձևաչափով, ինչն էլ օգնում է խուսափել միապաղաղ առօրյայից:
Իմ ճամբարային ջոկատը բաղկացած էր 26 սովորողից, չնայած սպառնացող վարակիչ հիվանդություններին , բացականեր գրեթե չէին լինում: Ջոկատի սովորողները 6-7-րդ դասարանների սովորողներ էին:

вторник, 8 января 2019 г.

Ուսումնական նախագիծ. Իզմիր

Երկարաժամկետ նախագիծ՝ հունվար-հունիս ամիսներ
Մասնակիցներ՝ նախագիծն ընտրած սովորողներ 
Նպատակը՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարի նախապատրաստական աշխատանքի իրականացում 

Ընթացքը 
  • Տեղեկություններ Իզմիրի մասին, ճանաչում ենք Իզմիրը, Թուրքիան 
  • Անգլերենի պարապմունքներ
  • Երգի, պարի նախապատրաստում, ուսուցում  
  • Տիզերագիտական ճամբարի առօրյան . ծանոթացում 
  • Տիեզերագիտություն
  • Տեխնոլոգիական աշխատանքներ 
  • Կրթահամալիրի մասին տեսանյութերի պատրաստում (նախապատրաստվում ենք կրթահամալիրը ներկայացնելուն)
Արդյունքը՝ մասնակցություն Իզմիրի տիեզերագիտական ճամբարին: 

Ճամբարային առօրյա.օր առաջին

Տոնական օրերից հետո աղմկոտ միջանցքում, բակում, դասասենյակներում բոլորը շնորհավորում էին միմյանց...Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ծափողջյունով, նոր ծիսական երգերի ուսուցմամբ։ Այնուհետև նախագածային ջոկատներում տարաբնույթ գործունեություններ իրականացվեցին՝ թարգմանչական, ծիսական, խոհանոցային, տեխնոլոգիական, ճամփորդական և այլ նախագծեր, մարզական, երաժշտական պարապմունքներ, ընտրությամբ գործունեություն։ Ամենուր ժպտացող դեմքեր են և կարոտած մարդիկ։
Ռադիոձայնագրությունն այստեղ :  Պատրաստեցին Լիրա Խաչատրյանը և Նունե Հովհաննիսյանը:

Ֆոտոֆիլմը ստորև.

понедельник, 7 января 2019 г.

Կաղանդ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-13
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ 
Նախագծի ընթացքը
Ուսումնասիրում, տեսանյութերի պատրաստում 
  • Կաղանդի ծիսակարգ 
  • Տոնական ատրիբուտներ . Կաղանդի ծառ, տիկնիկներ, չարխափաններ
  • Ծիսական խոհանոց . տարեգաթա և այլ ճաշատեսակներ 
  • Կաղանդի երգեր 
  • ծիսական խաղեր 
  • Կաղանդի բարեմաղթանքներ

Ճամբարային աշխատակարգ

Հունվարի 8
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:10` նախագծային աշխատանք. ստուգատեսներ, Կաղանդ
11:00-12:40` ընտրությամբ գործունեություն, օրվա լուսաբանում 
12:40:13:00` ընդմիջում 
13:00-14:00` թատերական խաղեր, օրվա ամփոփում, մարզական գործունեություն

Հունվարի 9
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:10`  Ճամփորդական նախագիծ
10:10-11:00` տեխնոլոգիա
11:00-12:00` ազգագրական նախագիծ. Կաղանդ
12:00-12:40` ընտրությամբ նախագծեր. թղթի թատրոն, թարգմանություններ, մեդիաընթերցումներ, tv
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` մնջախաղ, բառախաղ. օրվա ամփոփում

Հունվարի 10
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:10`  նախագծային աշխատանք. Կաղանդ, ճամփորդական նախագիծ
10:10-11:00` ընտրությամբ նախագծեր. թղթի թատրոն, թարգմանություններ, մեդիաընթերցումներ, tv
11:00-12:40` ընտրությամբ գործունեություն
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` երաժշտական պարապմունք

Հունվարի 11
09:00-09:30` ,,Ուսումնական ժամերգություն,, նախագիծ Սուրբ Երրորդություն եկեղեցում
09:30-10:00` անելիքների ճշտում, կիսատ նախագծերի ավարտում. պիցցայի համար գնումների կատարում
10:00-11:00` պիցցայի պատրաստում, համտեսում
11:00-12:00` ճամբարային ընթերցանություն, ստեղծագործության քննարկում
12:00-12:40` ճամբարային խաղեր
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական պարապմունք. Իզմիրի ճամբար

Հունվարի 14
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-11:00` ստուգատեսային աշխատանք, նախագծային աշխատանք
11:00-12:00` թեյխմություն , ընթերցանություն
12:00-12:40` ճամբարային խաղեր
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` երգ

Հունվարի 15
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-11:00` ֆլեշմոբ, ստուգատեսային, նախագծային աշխատանք
11:00-12:40` ընտրություն
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական

Հունվարի 16
Հայրենագիտական ճամփորդություն. Արմավիր, Գետաշեն




вторник, 1 января 2019 г.

Կոնֆուցիոս

Կոնֆուցիոսն  ասում  է.
Երտասարդները  պետք  է  տանը  հարգեն  ծնողներին,  իսկ  դրսում՝  տարեցներին,  իրենց  գործին  մոտենան  լրջորեն  և  ազնվորեն,  անսահմանորեն  սիրեն  ժողովրդին  և  շփվեն  մարդասեր  մարդկանց  հետ:  Եթե  այս  ամենն  իրագործելուց  հետո  դեռ  կկարողանան  այլ  բանով  զբաղվել,  այդ  ժամանակ  կարող  են  նաև  գրքեր  կարդալ:
Վեհ  բաների  մասին  կարելի  է  խոսել  նրանց  հետ,  ովքեր  միջինից  բարձր  են,  ովքեր  ցածր  են  միջինից,  չի  կարելի  խոսել  վեհ  բաներից  :
Եթե  մարդն  իրեն  արժանապատիվ  չի  պահում,  նա  չի  կարող  հեղինակություն  ունենալ:  Եվ  եթե  նույնիսկ  նա  սովորում  է,  նրա  գիտելիքները  պիտանի  չեն:  Ձգտիր  լինել  նվիրված  և  անկեղծ,  մի  ունեցիր  այնպիսի  ընկերներ,  ովքեր  զիջում  են  քեզ  իրենց  բարոյական  արժեքներով,  եթե  սխալվել  ես,  մի  վախեցիր  ուղղել: