понедельник, 30 сентября 2019 г.

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական ամառ. նախագծի արդյունքներ

Կոմիտասի հոդվածներից

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:
Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:
Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

воскресенье, 29 сентября 2019 г.

Կոմիտասյան օրերի ամփոփում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Կոմիտասի այգում

Ճամփորդության օրը՝ հոկտեմբերի , 11:00-13:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-4 դասարան
Մեկնումը՝ Մայր դպրոցից
Ճամփորդության պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Արևիկ Ներսիսյան, Լուիզա Քեշիշյան

Ճամփորդության նպատակը՝ 
  • ծանոթանալ Կոմիտասի թողած նյութական ժառանգությանը
  • տարածել Կոմիտասի երգն ու երաժշտությունը
  • կարդալ կոմիտասյան ստեղծագործություններ

Եռօրյա հայրենագիտական ճամբարի հաշվետվություն. Ելփին-Արատես

Այս նախագիծը վաղուց էինք մտմտում, բայց միշտ ինչ-որ անհասկանալի պատճառներով հետաձգվում էր: Ամեն անգամ նույն ճանապարհով գնալիս, բարձունքից մշտապես դիտում և հիանում էինք Ելփին գյուղով, գյուղի մեջտեղում վեր խոյացող հսկայական ժայռով: Ըստ այդմ՝ այս ճամփորդության առանցքում հենց Ելփինն էր:
Նախապես պայամանվորվածություն էինք ձեռք բերել գյուղի դպրոցի և ուսուցիչների հետ: Հանդիպեցինք Ելփինի սահմանագլխին, մեզ դիմավորեցին մաթեմատիկայի ուսուցիչ Կարեն Խուդոյանը և մի խումբ պայծառ սովորողներ: Մեր հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ:

суббота, 28 сентября 2019 г.

Մշակութային Արցախ. քառօրյա ճամփորդություն

Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝   հոկտեմբերի 10-13
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-8-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին՝ 
1-ին օր՝ Երևան-Սևան-Սոթք-Քարվաճառ-Դադիվանք-Հաթերք/ գիշերակացը՝ Հաթերքում
2-րդ օր՝ Հաթերք-Ստեփանակերտ
3-րդ օր՝ Ստեփանակերտ-Տիգրանակերտ-Ստեփանակերտ
4-րդ օր՝ Շուշի-Երևան

Գիշերակաց՝ Առաջին գիշեր՝ Հաթերքի արվեստի դպրոցի հյուրատանը, երկրորդ, երրորդ գիշերներ՝ Նարեկացի արվեստի կենտրոնի տրամադրած հյուրատանը: 

Ճամփորդության պատասխանատուներ՝ 
Հասմիկ Գրիգորյան՝ ճամփորդության ղեկավար, նախաձեռնող, մշակութային կապերի,պայմանավորվածությունների համակարգող 
Ստելլա Մնացականյան՝ հայրենագիտական մասի պատասխանատու
Տաթև Աբրահամյան՝ լուսաբանման, , կապերի ստեղծաման պատասխանատու

Ճամփորդության նպատակը՝
  • Կրթամշակութային, ուսումնահայրենագիտական, ճանաչողական արշավ Արցախում
  • Կրթահամալիր-Արցախ կրթական ծրագրերի փոխանակում
  • Մշակութային նոր կապերի ստեղծում
  • Բլեյան կրթական ցանցի ներկայացում
  • Գորգագործական հմտությունների ձեռքբերում, գործնական աշխատանք Արցախի գորգագործ վարպետների հետ
Համագործակցություն 
  • Հաթերքի արվեստի դպրոց. կազմակերպիչ՝ Նունե Դավթյան
  • Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն, տնօրեն՝ Արմեն Գրիգորյան
  • Նարեկացի արվեստի կենտրոն, Մարիամ Անդրեասյան
  • ,,Կարպետ,, գորգագործարան, տնօրեն՝ Սևակ Խաչատրյան
  • Sunny photostudio, տնօրեն՝ Արևիկ Ծատրյան
  • Վ. Փափազյանի անվան թատրոն, գեղ. ղեկավար՝ Ռուզան Խաչատրյան
Արդյունքում՝ 
  • Սովորողները ճանաչում են Արցախ աշխարհը
  • Հաստատվում են նոր կապեր կամ ամրապնդվում են հները
  • Կստեղծվեն Արցախի մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, ֆոտոպատումներ, ուսումնական այլ նյութեր
  • Սովորողները ձեռք կբերեն նոր ընկերներ, ճամփորդական և ուսումնական նոր հմտություններ
  • Ճամփորդության ավարտին ձեռքբերումները կհրապարակվեն դասավանդողների և սովորողների հաշվետվություններում: 
Նախապատրաստական աշխատանքներ. հրապարակվում են սովորողի բլոգում 
  • Ճամփորդության երթուղում պատրաստում google map ծրագրով:
  • Նախագծում նշված վայրերի մասին տեղեկությունների հավաքում, պատրաստվում: 
  • Արցախում տարածված ծեսեր, ավանդություններ, սովորություններ. ուսումնասիրություն
  • Գորգագործությունն Արցախում. ուսումնասիրություն
  • Ծնունդով Արցախցի ժամանակակից մշակութային գործիչներ. ուսումնասիրություն
  • Սպասելիքներ քառօրյա ճամփորդությունից. գրառումներ :

Նախքան ճամփորդությունն արվող աշխատանքներ 
  • նախաճամփորդական հավաքներ մասնակից սովորողների հետ
  • մասնակիցների ամբողջական խմբի ձևավորում
  • նախնական աշխատանքների հրապարակում 
  • նվերների պատրաստում՝ գործընկեր հաստատությունների համար
  • տեղեկատվական թերթիկների և այլ անհրաժեշտ պարագաների պատրաստում: 
Անհրաժեշտ պարագաներ 
  • քնապարկ, հարմար ուսապարակ՝ արշավների համար
  • օրապահիկ, ջուր
  • գլխարկ, ակնոց, տաք հագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • անհատական թվային միջոց
  • անհատական հիգիենայի պարագաներ. ատամի մածուկ,խոզանակ, սրբիչ, սանր
  • գիշերազգեստ, հողաթափեր
  • փոխնորդ հագուստ
  • հարմար կոշիկներ
Նախահաշիվ
Տրանսպորտ՝ 200.000 դրամ, գումարի մի մասը խնդրում ենք կրթահամալիրից՝ որպես աջակցություն
Սնունդ, անհրաժեշտ այլ ծախսեր՝ 6.000 դրամ 
Մեկ սովորողը վճարում է 15.000 դրամ : 

Ծրագիր՝
Հոկտեմբերի 10
7.00 — Մեկնում Երևանից, կրթահամալիրի Մայր դպրոցից
09:00_9:30 Կանգառ, Սևանավանքում
11:00_12:00 Կանգառ Դադիվանքում
14:00 Ժամանում Հաթերք գյուղ
Ընդունելություն Հաթերքի  մշակույթի տանը
Հանդիպում մշակույթի տան սովորողների, դասավանդողների,  գործող խմբակների  հետ: Թատերական գործունեության, երգուսուցման, պարուսուցման համատեղ պարապմունքներ:
Հեղինակային կրթական ծրագրի, Միջին  դպրոցի նախագծային ուսուցման ներկայացում
Նոր կապերի հաստատում
Կրթական փոխանակման ծրագրերի մշակում, քննարկում, նախագծում, Հրավեր Արատեսի, Ժայռի ռազմամարզական ճամբարներ
Ճանաչողական քայլք Հաթերք գյուղում
Տեղավորում հյուրատանը, գիշերակաց
Հոկտեմբերի 11
08:00- վերկաց
08-09:30- նախաճաշ, ճանապարհային նախապատրաստություն
09:30_ 10:30 մեկնում դեպի Ծաղկաշատ:
13:30-14:00 Մեկնում դեպի Ստեփանակերտ
14:00- 17:00 Այցելություն Ղարաբաղ ՛՛Կարպետ՛՛  գորգագործարան: Ծանոթանում  ենք գորգարտադրության բոլոր փուլերինլ, շփվում և ուսուցանում տեղի գորգագործուհիների հետ:
17:00-18:30 Այցելություն Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային ակումբների, գործող երգչախմբերի, գեղարվեստի դպրոցի ներկայացում :
Հեղինակային կրթական ծրագրի,  նախագծային ուսուցման ներկայացում: Կրթական փոխանակման ծրագրերի մշակում:
Ընդհանուր պարատուն՝ տեղի ազգագրական ՛՛Տնջրե՛՛ խմբի հետ:
18:30-19:30 Այցելություն Sunny Photostudio  , կերպարային լուսանկարների ստեղծում:
19:30-20:30 Պտույտ քաղաքում / հին թաղ, թատրոնի շենք, հանրապետության հրապարակ/
20:30-21:00 մեկնում դեպի Շուշի
21:00  Տեղավորում ՛՛Նարեկացի արվեստի միության՛՛ հյուրատանը
Հոկտեմբերի 12
08:00 -09:30 Վերկաց, նախաճաշ
09:30- 11:00 մեկնում դեպի Տիգրանակերտի ամրոց, ճանապարհին կանգառ Ասկերանի Մայրաբերդում
11:00-16:00 Տիգրանակերտում մասնակցություն  Վիշապների խաղ միջոցառմանը :
Բերդի ուսումնասիրություն, քայլարշավ դեպի պեղումների վայր, տեղում ծանոթություն հնեաբանների հետ:
16:00-18:00-Վերադարձ Շուշի
Ճանապարհին կանգառ ՛՛Մենք ենք մեր սարերը՛՛ հուշարձանի մոտ:
18:00-20:00 Քայլք դեպի Ջդլդուզ, երեկոյան պտույտ քաղաքում,
Գիշերակացը ՛՛Նարեկացի արվեստի միության՛՛ հյուրատանը

Հոկտեմբերի 13
08:00 -09:30 Վերկաց, նախաճաշ
09:00-13:00 Հայրենագիտական քայլարշավ դեպի Հոնուտի կիրճ,
13:00-14:30 Այցելություն Նարեկացի արվեստների  կենտրոն. Ծանոթություն  տեղի գործող խմբակներին, վարպետաց դասի՝ տեղի վարպետ Մամունց Սերոբի ,
14:30- 16:00 Քայլ  քաղաքում/ Կանանչ ժամ, Ղազանչեցոց եկեղեցի,  Ռեալական,
16:00 -21:30 Վերադարձ   Երևան
Ճանապարհին կանգառ Նորավանքում /20:00-20:30/
Ժամանում Մայր դպրոց








понедельник, 16 сентября 2019 г.

Միջավայրի խնամք, հերթապահ աշխատանքներ

Առավոտյան մի խումբ յոթերորդցիների հետ բակում էինք, քայլեցինք Միջին դպրոցի կրթական պարտեզի տարածքում , զրուցելով հավաքեցինք թափված աղբը, մաքրեցինք մեր միջավայրը:
Ընթացքը՝ լուսանկարներում.


Գրադարանի նոր, տրամադրող միջավայրում

Յուրաքանչյուր ուրբաթ մեր դասաժամն անցկացնում ենք կրթահամալիրի ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում: Դասաժամն առանձնահատուկ է, որովհետև յուրաքանչյուր սովորող ազատ ընտրում է այն գիրքը, որը ցանկանում է կարդալ և իրեն հետաքրքրում է:  Ընտրում է ոչ միայն գեղարվեստական գիրք, այլ գիտահանրամատչելի, բնագիտական և այլն: 
Գրադարանն իր բաց, հարմար միջավայրով, անընդհատ նորացվող ցանկով ավելի ու ավելի գրավիչ է դառնում սովորողների համար: 

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ամփոփում կլոր սեղանով

Իզմիրյան ճամբարը, որն ամենահետաքրքիր ճամբարներից է և անգլերեն լեզուն զարգացնելու, տիեզերքի մասին լայն գիտքլիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն, շարունակում է մնալ սեբաստացի սովորողների ուշադրության կենտրոնում: Իզմիր 2019-ից մեր ձեռքբերումները, տպավորությունները ներկայացնելու, բոլոր հետաքրքրվողներին նոր տեղեկություններ փոխանցելու, մեկշաբաթյա ճամբարն ամփոփելու նպատակով կազմակերպեցինք կլոր սեղան:

среда, 11 сентября 2019 г.

Ձմռան գիշեր

Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։
Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։
Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե° ոչ։

Հայերենի ֆլեշմոբ

Բոլոր նրանց, որ սիրում են հայերենը և հետաքրքված են հայերենով, առաջարկում ենք մասնակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող հայերենի ամենամսյա ֆլեշմոբին:
Ֆլեշմոբին կարող եք մասնակցել ոչ միայն Հայաստանից, աշխարհի ցանկացած կետից: Կարող եք մասնակցել անհատապես, բայց առավել հետաքրքիր է, երբ մասնակցում եք երկուսով, խմբով, ընտանիքով:
Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, ստորև տրված են առաջադրանքները, ընտրի'ր քո տարիքային խումբը, սեղմի'ր հղումը և կատարի՛ր առաջադրանքները:
Ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կոճակը (submit կամ Готово):
Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ աշխատանք: 

понедельник, 9 сентября 2019 г.

Զրույց գեղեցիկի մասին

Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հոր ապարանքի քարե պատշգամը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան
Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանվածկանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով
Ապա կանչում էր աշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգինԵվ նրանցից ոմանք, իրոք, իշխանին շողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս մի մանյակի փոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ու ցոլքով ծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։