понедельник, 31 октября 2016 г.

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
Նախագծի ընթացքում սովորողները ծանոթացել են գրաբարին, կարդացել գրաբարյան տեքստեր, թարգմանել: Նախագիծն արդյունավետ էր հատկապես 5-րդ դասարանում, որովհետև սովորողները նոր էին ծանոթանում գրաբարյան լեզվին և մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին:

воскресенье, 16 октября 2016 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Կաթնաղբյուր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 16- 22
Արշավի օրը՝ հոկտեմբերի  22
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Կաթնաղբյուր- Գալշոյանի տուն- Զաքարի բերդ-Թուխ Մանուկ եկեղեցի- Խաչքար մատուռ- Երևան

Նպատակը՝ 
  • Ճանաչել Կաթնաղբյուր գյուղը, ծանոթանալ բնակիչներին, գյուղի կենցաղին:
  • Գյուղի միջոցով փորձել ավելի լավ ճանաչել Մ. Գալշոյան գրողին, գյուղի հետքերը նրա ստեղծագործություններում:
  • Բանահավաքչական աշխատանքների իրականացում:

Անհատական աշխատաժամանակ.24-28.10.2016

24-26.10.2016-Ուխտագնացություն դեպի Պարսկահայք

27.10.2016- ,,Մեղու,, մրցույթի կազմակերպում 

28.10.2016- Սոցփաթեթով բուժզննում : 

Էպոսի օրեր /նախագիծ/

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 16-23:
Նախագծի մասնակիցներ՝ 5-6-7-րդ դասարանների սովորողներ:
Նախագծի նպատակը՝

  • Ընթերցել, ծանոթանալ էպոսին, կերպարներին
  • Տեքստային առաջադրանքների միջոցով զարգացնել սովորողների գրավոր խոսքը
  • Հարստացնել բառապաշարը
  • Ձևավորել սեփական մոտեցում և կարծիք էպոսի վերաբերյալ՝ այն համեմատելով այլ ժողովուրդների էպոսների հետ:
Նախագծի ընթացք
  • Կարդալ հատվածներ էպոսից
  • Քննարկել-վերլուծել

вторник, 11 октября 2016 г.

Ուսումնական աշուն /նախագիծ/

Նախագիծն իրականացվելու է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 24-30:
Նախատեսված է 5-6-7 -րդ դասարանի սովորողների համար:

суббота, 8 октября 2016 г.

Սովորողի բլոգի ,,Մայրենի,, բաժնին ներկայացվող պահանջներ

Կրթահամալիրի սովորողը պետք է ունենան բլոգ և հաճախակի նյութեր տեղադրի: Բլոգը դառնում է սովորողի էլեկտրոնային տետրը: 
Բլոգի  ,,Մայրենի,, բաժնում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող նյութերը,
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ,
  • սովորողի հեղինակային ստեղծագործությունները՝ պատմություն, առակ, բանաստեղծություն, այլ,
  • անհատական նախագծերի արդյունքները:
Սովորողը բլոգում պետք է հնարավորինս գրագետ գրի և պահպանի հեղինակային իրավունքի նորմերը:

среда, 5 октября 2016 г.

Գնահատում

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային
կրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում 
կարող է գնահատականը փոխել:
 Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքըև՛
գրավոր խոսքըև՛ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտություններըև՛ բլոգային աշխատանքը
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

4-5 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության նվազագույն պարտադիր մասի կատարում:
Շարադրությունների, վերլուծությունների առկայություն բլոգում: 


6-7 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության կատարում:
Լրատվությունկայքի և բլոգի համար նյութերի պատրաստում:
Մասնակցություն քննարկումներին՝ և՛ բանավորև՛ գրավոր:
Թարգմանությունռադիոնյութի և տեսանյութի պատրաստում:
Նախագծային աշխատանքների իրականացում:
Նշված աշխատանքների առակայություն բլոգում: 

8-9 միավոր
Նախագծային աշխատանքի արդյունավետ և լիարժեք կատարում:
Բլոգավարությունստեղծագործական աշխատանք:
Ինքնակամ ընթերցանություն և վերլուծություն:
Ուսումնահետազոտական աշխատանք:
Ինքնակամ նախագծերի իրականացում
 Նշված աշխատանքների առակայություն բլոգում: 

10 միավոր
Նշվածների լիարժեք կատարում:
Մասնակցություն բոլոր ստուգատեսներին կամ ստուգատեսի կազմակերպում
Հոդվածների և ստեղծագործական այլ նյութերի ներկայացում