вторник, 25 августа 2020 г.

Արտակարգ սեպտեմբերին ընդառաջ: Հակաբացիլ քայլք կրթական պարտեզով

Ամենուրբաթյա սովորույթի համաձայն Մայր դպրոցի փառատոնային պուրակում հանդիպեցինք տիար Բլեյանին. հերթական հակաբացիլ քայլքն է կրթական պարտեզով: Այս անգամ ուղղությունը՝ Մայր դպրոց-Սարալանջ-Հյուսիսային դպրոց: 
Շրջեցինք բարեկարգվող, նոր լուծումներով ավելի լուսավոր և կանաչ դարձող Մայր դպրոցի բակով... Այնուհետև քայլեցինք Սարալանջ, որտեղ կանաչին էր տալիս խաղողի նորատունկ այգին, առաջիկայում այստեղ նաև լավանդայի դաշտ կլինի, իսկ քանդակագործության փառատոնի մասնակիցների աշխատանքներն ամբողջացնում են պուրակը: 

понедельник, 24 августа 2020 г.

Մայրենի լեզու. 6-րդ դասարան. 2020-2021 ուս. տարի

Մայրենի լեզու. առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ

6-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը,
  • ինքնաարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու և տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: 

четверг, 20 августа 2020 г.

Սեպտեմբեր ամսվա նախագծեր



Հայրենագիտական արշավ . Մայրավանք

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ օգոստոսի 23-սեպտեմբերի 1
Ճամփորդության օրը՝  սեպտեմբերի 1
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան

Հաղթահարվող բարձունքը՝   Ծաղկունյաց լեռներ, Մայրավանքի բարձունք

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք-Երևան
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00-ին, Մայր դպրոցի կայանատեղի, վերադարձ՝ 17:00-ին, Մայր  դպրոց:
Տրանսպորտ՝ Սպրինտեր, վարորդ՝ Արամ Հարությունյան
Ճամփորդության գումարը՝ 1500 դրամ/մեկ սովորողը/

Նպատակը
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Նոր ուսումնական տարվան ընդառաջ ծանոթություն 6-րդ դասարանի սովորողների հետ ճամփորդության միջոցով
  • Հետազոտական աշխատանքի իրականացում
  • Գետը համայնքում. Հրազդան գետի հիմնախնդրի ուսումնասիրություն
  • Քայլարշավի կազմակերպում, բարձունքի հաղթահարում 
  • Այս ուղղության վերաբերյալ հայրենագիտական փաթեթի պատրաստում 

среда, 19 августа 2020 г.

Անհատական աշխատաժամանակ 19-21.08.2020

19.08.2020
09:00-09:30` ընդհանուր ժողով
09:30-11:00` աշխատանք բակում
11:00-12:00` օրվա գործունեության նկարահանում, լուսաբանում 
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա
15:00-16:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով

20.08.2020
09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` դասասենյակի մաքրում 
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա
15:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով

 21.08.2020
09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` ներսի բույսերի խնամք
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա

24.08.2020
09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` ներսի բույսերի խնամք
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա
15:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով


25.08.2020

09:00-11:00` բակային աշխատանք
11:00-12:00` ներսի բույսերի խնամք
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանք նախագծերի և առարկայական ծրագրերի վրա

26.08.2020
09:00-11:00` թղթե տոպրակների պատրաստում 
11:00-12:00` դասասենյակի մաքրություն 
12:00-12:30` ընդմիջում 
12:30-15:00` աշխատանքն նախագծերի վրա 
15:00` մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողով



Աշխատանքային օր Միջին դպրոցում

Երկար դադարից հետո վերջապես բոլորս դպրոցում ենք: Այսօրվանից սկսվում է մանկավարժական աշխատողների ամենօրյա աշխատանքը: 
Առավոտյան կարճ հանդիպում ունեցանք դպրոցի ղեկավար Լուսինե Բուշի հետ, քննարկեցինք առաջիկա անելիքները, ներկայացվեց օրվա գործունեությունը:
Մինչև կեսօր աշխատանքները փոքր խմբերով շարունակվեցին Միջին դպրոցի այգում, մաքրեցինք տարածքը, հավաքեցինք թափված աղբը, այնուհետև մի խուբը հող էր մաղում, մյուսները՝ հողային հատվածից առանձնացնում էին ճիմերի կտորները և տեղավորում լանջերի վրա: Աշխատանքներին մասնակցում էին նաև ութերորդ դասարանի սովորողները: 
Ընդմիջումից հետո սկսեցինք աշխատել մեր նախագծերի և ծրագերի վրա...
Ընթացքը՝ լուսանկարներում...

вторник, 18 августа 2020 г.

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից հետո

Ստեղծված պարզ, մյուս կողմից էլ արհեստական բարդեցրած ու ձգձգած հարցի հետ կապված հրավեր ստացանք հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էի որպես կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ: 
Գնում էի առանց անհանգստանալու և ի՞նչ ունեի անհանգստանալու. կրթահամալիրը դիմել է իր կազմակերպաիրավական ձևը փոխելու՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամի վերածվելու օրինական պահանջով: Օրենքը թո՞ւյլ է տալիս նման փոփոխություն, այո՛, թույլ է տալիս, կա՞ որևէ հակաօրինական, անընդունելի փաստ, իրավիճակ կրթահամալիրում կամ կրթահամալիրի հետ կապված, որի պատճառով կազմակերպաիրավական ձևի փոփոխությունը չպետք է լինի: Պատասխանն էլի նույնն է, չկա: Այս պարագայում շատ անհասկանալի է, երբ մեծարգո նախարարից լսում ես լակոնիկ մի պատասխան՝ նպատակահարմար չենք գտնում: Ինչպե՞ս  կարող է պետական կառավարում իրականացնող մարմինը, հեղափոխության մասնակից եղած և նախորդ իշխող համակարգը դատապարտած մարդը, նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը նման կերպ արտահայտվել, առանց որևէ հիմնավորման հայտարարել, թե նպատակահարմար չեմ գտնում: Պատասխան, որտեղ չկա ինչու-ն: Եվ արդեն հետագա մեր հարցադրումներին որպես շարունակություն՝ դա դեմ է մեր քաղաքականությանը...Ո՞ր քաղաքականությանը: 

воскресенье, 16 августа 2020 г.

Ոչ միայն դպրոց...

Արդեն գրեթե տասը տարի է, ինչ աշխատում եմ կրթահամալիրում: Այստեղ երբեք չես ձանձրանա, չես հոգնի, միշտ կշարժվես առաջ՝ բացահայտելով, ինքնակրթվելով, անընդհատ սովորելով ու ստեղծագործելով: 
,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը միայն դպրոց կամ ուսումնական հաստատություն չէ, առաջին հերթին կենսաձև է, ապրելակերպ: Կենսաձև, որովհետև սովորում ես աշխարհին այլ հայացքով նայել, նկատել այն, ինչ առաջ չէիր տեսնում, սովորում ես սիրել հայրենիքդ, և հասկանում ես, որ ամենաիսկական հայրենասիրությունը Կոմիտասյան երգի ճանաչումն է, քայլելով ու ճամփորդելով հայրենիքդ բացահայտելն է, քեզ բաժին հասած հողը շենացնելն է, տեսածդ աղբը վերցնելը, հավաքելը և երբեք չզլանալը, աշխարհին պայծառ հայացքով նայելը, որովհետև գիտես, որ աշխարհն էլ քեզ է այդպես նայելու: Սա մի վայր է, որտեղ ապրում ենք կողք կողքի՝ տալով ինչ ունես քո հոգում և ստանալով մի քանի անգամ ավել: 
Հայաստանում՝ հենց մեր կողքին է գտնվում ամենաարդիական ու ամենաժամանակակից ուսումնական հաստատությունը, որտեղ սովորողը հնարավորություն ունի ստանալ կրթություն իր հետաքրքրություններին համապատասխան, որտեղ սովորողին ընդունում են որպես անհատ և հաշվի նստում իր կարծիքի հետ, որտեղ սովորողը լիիրավ կարող է մասնակցել իր ուսումնական գործընթացին՝ առաջարկելով, ընտրելով, ցանկանալով...
Եվ այս ամենը իրական չէր լինի առանց հեղինակ հիմնադրի՝ բոլորի սիրելի տիար Բլեյանի, մարդու, ով իսկապես մեր ժամանակի հերոսներից է, ապրում և ստեղծագործում է հենց մեր կողքին, ումից դեռ շատ բան ունենք սովորելու, ում եռանդը անսպառ է: Եվ ինչ կարևոր է, թե քանի տարեկան է, եթե մարդը դեռ տալու, ասելու և ստեղծելու բան ունի... Եվ միանշանակ է, որ հեղինակային մանկավարժությունը էլ նույնը չի լինի առանց իր հիմնադիր հեղինակի...
Ընդամենը պարզ գործընթաց է, որ չգիտես ինչու անհասկանալի ձգձգվում է, և ինչո՞ւ չի կարող գեղեցիկ ձևով գնահատվել, ինչին իսկապես արժանի է...
Դեռ ուշ չէ....Վստահ եմ, որ մեր՝ իմ և ձեր կրթահամալիրի բնականոն ստեղծական ուղին ոչինչ չի խաթարի....

суббота, 15 августа 2020 г.

Կարդում ենք Տերյան. նախագծի մշակում

Նախագծի ժամկետ
ը՝ փետրվարի 3-մարտի 13

Մասնակիցները՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ…

Նպատակը

  • Տերյանի ստեղծագործությունների ընթերցում
  • Ծանոթության Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին
  • Գեղագիտական ճաշակի ձևավորում ՝ ընթերցանության միջոցով
  • Հետազոտական- վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում

Խնդիրներ

  • Տերյանի ստեղծագործությունների տարածում
  • Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
  • Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
  • Քայլք-ընթերցումներ Տերյանի փողոցում, պուրակում, արձանի մոտ, Երևանյան այլ այգիներում և ընթերցողական հարթակներում (նաև Մեդիադահլիճ, Վերնատուն)
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
  • Կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում. վարում են հրավիրված գրականագետներ, տերյանագետներ
  • Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
  • Ընթերցողական-ճամփորդական նախաձեռնություններ: Տերյանական պոեզիայի տարածում մարզերում, համատեղ ընթերցումներ հանրակրթական դպրոցների սովորողների հետ
  • Տերյանական Գանձան. ճամփորդական նախագիծ, ընթերցումներ Գանձայում
  • Հետազոտություններ, ուսումնասիրություններ «Տերյանը մեր օրերում», «Տերյանը՝ հասարակական, պետական գործիչ», «Տպագրվող Տերյան» և այլ թեմաներով
  • Ներկայացումներ, բեմադրություններ
  • Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում

понедельник, 10 августа 2020 г.

Հակաբացիլ քայլք կրթական պարտեզով

Ուրբաթ օրը հերթական շրջայցն էր կրթական պարտեզով: Քայլքը սկսեցինք Մայր դպրոցի փառատոնային պուրակից, մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ, շրջանավարտներ, այլ ցանկացողներ: 
Փառատոնային պուրակը բաց, ներառական միջավայրով,  աշխատանքային եռուզեռով , ընթացիկ աշխատանքներով ամենագրավիչ վայրն է: 

четверг, 6 августа 2020 г.

Արատեսն ամռանը

Արատեսը գեղեցիկ է ցանկացած ժամանակ, իսկ ամառանը հաճելի  զով, թեթևություն և մեղմություն ես զգում: 
14 հոգուց բաղկացած մեր նախագծային խումբը պատրաստ էր, ճամփորդությունը մեկնարկեց Մայր դպրոցի բակից: Զրույցներ, խաղեր. և՛ իրար ճանաչեցինք, և՛ ճանապարհը հեշտ անցավ: 
Հետաքրքիր կանգառներից է Արփա գետի հովիտը. գետի բազմաթիվ մեծ ու փոքր առուները օգտագործվում են դաշտերն ու այգիները ոռոգելու համար:  Հարմար հատված է մի փոքր հանգստանալու, գետով զմայլվելու, ոտքերը ջրի մեջ թարմացնելու  և թեթև թրջվելու համար: Մեր այցելած օրը հոսանքը ուժեղ էր, գետը՝ բավական ջրառատ, բայց տղմոտ էր: Եվ ինչպես միշտ, Հայաստանի գետերի հիմնախնդիրը՝ աղտոտվածություն, մոտակա ափը ամբողջությամբ լի էր կերուխում արածների թափածներով:  Այս հիմնախնդիրը խորքային լուծում է պահանջում, կամ գոնե մտածողության փոփոխություն: