вторник, 28 ноября 2017 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

1. Ծիսական Ամանոր


3. Արևմտյան քարափ-բարձունք. նախագիծ-աշխատանք

4. Պարտիզապուրակային նկուղ-լաբորատորիայի աշխատանքներ-բացում

5. Մարզական անկյունի ստեղծում

6. Պարտիզապուրակային աշխատանքներ, նախապատրաստում ձմռանը

7. Աշտարակ քաղաքն այլ տեսանկյունից. ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն

Ամանորի-Սուրբ Ծննդյան տոնական ձևավորում. ժամանակացույց

Դեկտեմբերի 1-10, Արևմտյան բակ-պարտեզի ձևավորում
Իրականացնողներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ, կազմակերպիչներ
Խորհրդատու՝ Զառա Ոսկանյան
Նախագծեր

Դեկտեմբերի 1-10, ամանորյա այլընտրանքային տոնածառի պատրաստում
պատասխանատու և իրականացնող՝ Զառա Ոսկանյան, 4-5-րդ դասարանների սովորողներ:

Դեկտեմբերի 1-10, միջանցքների, մուտքի, դասասենյակների ձևավորում.
իրականացնողներ՝ 1-5-րդ դասարանների դասավանդողներ

понедельник, 27 ноября 2017 г.

Արտաշես և Սաթենիկ


Ալանները կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

воскресенье, 26 ноября 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստման հաշվետվություն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը հնգօրյա էր ՝ 30-03.11.2017:  Նախապես կազմել և մանկավարժության կենտրոնին եմ ներկայացրել հնգօրյա վերապատրաստման մոդուլը, որը հրապարակվել է նաև ,,Բարեկամության,, ճամբարի բլոգում: Ճամբարի բլոգում հրապարակվել է նաև յուրաքանչյուր օրվա ավելի մանրամասն ծրագիրը: 

четверг, 23 ноября 2017 г.

Արտաշես և Արտավազդ

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.
- Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

среда, 22 ноября 2017 г.

Հայ-բելգիական ճամբար

Հայ-բելգիական ճամբարը գործել է հուլիսի 1-ից 14-ը: Մասնակիցներից 11 հոգին բելգիացիներ էին, 5 հոգին՝ հայ ուսանողներ, ընդգրկված էին և սեբաստացի սովորողներ:
Իրականացրել են հետևյալ գործունեությունները՝
  • Աշխատանք բակում, Ագարակում: Յուրաքանչյուր օր՝ 09:00-13:00-ն ամբողջ խումբը, բացի հերթապահ խմբից, ովքեր ճաշ էին պատրաստում (4 հոգի) աշխատել են: Հատկապես ջանասիրաբար աշխատում էին խմբի ղեկավարները, հիմնական աշխատուժը եղել է Ագարակում, Արևմտյան դպրոցում ջրել են լանջերը, մաքրել տարածքը : Ովքեր դժվարանում էին արևի տակ երկար մնալ, մեկ-երկու հոգի զբաղվել են նաև ներսի ծաղիկների խնամքով: Ագարակում արված աշխատանքը տեսանելի էր, Խորեն Հազարումյանը  գոհ էր: Ընթացքում միացել են նաև սեբաստացի սովորողները, օգնել (Վանուհի Բաղմանյանը և սովորողները բելգիացիների հետ մի հատված մաքրեցին խոտերից):

Ձին՝ հիացումի աղբյուր

Բոլորն էլ գիտեն, որ ձին խելացի կենդանի է, ձիու և մարդու բարեկամության մասին բազմաթիվ պատմություններ կան: Դե իսկ աշխարհակալների ձիերի անունով կոչված քաղաքների մասին անգամ ավելորդ է խոսելը:
Ձին ինձ համար միշտ յուրահատուկ կենդանի է եղել, այնքան մոտ և միևնույն ժամանակ այնքան հեռու: Երբ ձիու վրա ես, դու և ձին ամբողջություն եք կազմում, այդ զգացողությունն այլ է, աննկարագրելի, միայն հրճվանք չէ, որ զգում ես, մի ուրիշ զգացում էլ կա. չգիտեմ դժվարությունը հաղթահարելու, նորը զգալու զգացողություն ասեմ, թե ձիու մի մասը կազմելու, բնության լիարժեք օղակը լինելու զգացողություն: Տարբեր մարդիկ տարբեր ձև կմեկնաբանեն: Ձին յուրահատուկ է, բարի, անսահման հեզ, երբ շոյում ես, դիպչում ու սիրում ես ձիուն: Անհնար է, որ նույն զգացումները չունենա նաև ձին:

понедельник, 13 ноября 2017 г.

Տնային ուսումնական աշխատանքը ուսումնական պլաններում, ուսուցման կազմակերպման կարգերում. 2017-2018

Արևմտյան դպրոց-պարտեզ
 Ուսուցումն իրականացվում է նախագծերով: Եվ որպես տնային աշխատանք հանձնարարվում են ընտանեկան նախագծեր: Այդպիսի աշխատանքներ են Արմինե Գյոնջյանի և երրորդ դասարանի ընտանեկան թատերական ներկայացումների շարքը, Աշխեն Թադևոսյնաի բնագիտական փորձերի շարքը, Լուսինե Փաշայանի՝ օրվա խնդիրը և այլն, նախագծերը շատ են :  Այս դեպքում տնային աշխատանքն հաճելի և բովանդակալից նախագիծ է, որին մասնակից է դառնում ամբողջ ընտանիքը, նկարում են, խաղում, մոնտաժում, միասին նյութ պատրաստում կամ խնդիր լուծում: 
Տնային աշխատանքի ընտրության մասին նախապես ասվում է ծնողներին, էլեկտրոնային փոստով ուղարկվում է ուսումնական պլանը, պարզաբանումները: Բայց փաստն այն է, որ սովորողի փոխարեն ընտրում է ծնողը՝ զրկելով սովորողին ընտրությունից: Արդյունքում չունենք սովորող, ով չի ընտրել տնային աշխատանք: 
Տնային աշխատանքի փաթեթը տեղադրվում է դասավանդողի բլոգում, ուղարկվում է նաև էլ. փոստով: Դասավանդողների նախագծերը , արձակուրդային նախագծերը հրապարակվում են նաև ենթակայքում:
4-5-րդ դասարաններում հիմնական խնդիրն այն է, որ որոշ ծնողներ դժգոհում են, թե տնային հանձնարարված աշխատանքը շատ է, որոշները՝ քիչ է: Նման պարագայում առաջարկում ենք օգտվել լրացուցիչ նախագծերի կամ առաջադրանքների փաթեթից: Բայց այս դեպքում էլ խնդիր է առաջանում, որովհետև դա սովորողի ցանկությունը չէ, ծնողի պահանջն է:
4-5-րդ դասարաններում հաջողված էր տնային աշխատանքի այն ձևը, երբ դասավանդողն ուղղակի տալիս է ուղղություն, առաջարկում աշխատել անհատական նախագծերով, իսկ թեմայի ընտրությունը և նախագծի իրականացումն անում է սովորողը: Այդպիսին էր ռադիոնյութեր պատրաստելու աշխատանքը, որը սովորողների անհատական նախագիծը դարձավ նաև երկարօրյայի ճամբարային գործունեության ժամանակ:
Ցանկացած դեպքում մոտեցումն անհատական պետք է լինի, որովհետև մի սովորողը հաճույքով տանն իրականացնում է ընտանեկան նախագծեր, մյուս սովորողը՝ անհատական նախագծեր երկարօրյայի ընթացքում, մեկ այլ սովորող չի ցանկանում ընդհանրապես տնային աշխատանք չի ընտրում: 


воскресенье, 12 ноября 2017 г.

Սեբաստացու օրեր. նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ 13-19.11.2017
Նախագծի նպատակը՝ 
  • սովորողների մոտ զարգացնել որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
  • ավելի լավ ճանաչել կրթահամալիրը
  • ստեղծագործական և վերլուծական կարողությունների զարգացում