четверг, 25 июля 2019 г.

Special Events Night. հատվածներ երեկոյից

Իզմիրյան ճամբարի նախագծերից մեկը Special Event Night _ն է, երեկո, որի ժամանակ մասնակից երկրները  ծանոթացնում են իրենց մշակույթին՝ երգի, պարի, տեսահոլովակի կամ այլ հետաքրքիր ելույթի միջոցով։
Մենք ներկայացրինք ,,Լուտկի,, պարը և Կոմիտասյան երգերի շարան։
Մյուս երկրների մշակույթին ծանոթանալը հետաքրքիր էր, որքանով էլ տեղեկացված ես, անակնկալներ միշտ էլ լինում են։
Նախորդ երեք օրերի ընթացքում ակտիվություն ցուցաբերած երեխաները կարող են անհատական կամ խմբային համարներով հանդես գալ։ Այս անգամ նույնպես եղան նման նախաձեռնություններ, որոնցից մեկի հեղինակը մեր  Մարինեն էր...
Համերգից հատվածներ դիտեք ստորև.

среда, 24 июля 2019 г.

Իզմիրյան ճամբարի եռուզեռից. երկրորդ և երրորդ օրերի մասին

Իզմիրյան գրավիչ ճամբարն ընթացքի մեջ է։ Արդեն բոլորին ճանաչում ենք, ժպտում, զրուցում, ընկերացել ենք։
Նախորդ տարվանից ճամբարը չի փոխվել, գործունեությունները նույնն են։ Սովորողներին հետաքրքրում է հատկապես simulator-ների հատվածը։ Կազմակերպվում են տարբեր դասընթացներ, գործնական պարապմունքներ տիեզերքի և աստղագիտության վերաբերյալ։ Պարապմունքներից երկուսի ընթացքում պատրաստեցինք օդապարիկ և rocket։ Պատրաստման ընթացքը   հետաքրքիր էր և հեշտ, անսպասելի՝ սովորողների համար։ 
Երեկոյան կազմակերպվում են աստղադիտումներ. հնարավորություն ունեցանք տեսնելու լուսինը և Յուպիտերը։

вторник, 23 июля 2019 г.

Առաջին օրը ճամբարում

Լինել օտար երկրում, շփվել միայն անգլերեն, ծանոթանալ տարբեր ազգերի նեկայացուցիչների հետ, իհարկե, հեշտ չէ։ Բայց երբ միջավայրը հաճելի է, ամենուր ժպտացող մարդիկ են, երբ անգամ սխալ արտասանած բառդ չի խանգարում իրար հասկանալ, երբ ջոկատավարդ անչափ ուշադիր է, բարեհամբույր, երբ կողքիդ ընկերը ինքնավստահ է և նախաձեռող, չի կարող հեշտ չլինինել...
Իզմիրի տիեզերագիտական ճամբարում դեռ մեկ օր ենք անցկացրել։ Ամեն ինչ շատ լավ կազմակերպված է և մինչև վերջ նախագծված։ Ամենուր ժպտացող մարդիկ են և նոր նախագծեր։

понедельник, 22 июля 2019 г.

Ստամբուլյան թափառումներ

Նախատեսված ժամին օդանավում էինք։ Այս ճամփորդությանը երկար էինք սպասել բոլորս։ Սովորողներն անընդհատ տարբեր հարցեր էին տալիս ճամբարի, Թուրքիայի, Իզմիր և Ստամբուլ քաղաքների մասին։ Այսպես զրուցելով բարեհաջող հասանք Ստամբուլի օդանավակայան։

Նախապես պայմանավորվածություն ունեինք Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ։ Վարժարանի տնօրեն պարոն Գարեգինը մեզ դիմավորեց օդանավակայանում և ուղեկցեց իրենց վարժարան, որպեսզի կարողանանք մի փոքր նախաճաշել և ճանապարհից հանգստանալ։ Նախաճաշը պատրաստ էր, և՛ ուսուցիչները, և սովորողներն անչափ բարեհամբույր և ուշադիր էին , ուրախ էինք հանդիպել Ասյային, Սարդարին, որոնց հետ ընկերացել էինք նախորդ հանդիպումներին։

суббота, 20 июля 2019 г.

Կրթահամալիրն անգլերենով. Mkhitar Sebastaci Educational Complex

Տեքստը կարդում է Մարինե Ղանդիլյանը
Կադրերը՝ Հայկ Պետրոսյանի, Սմբատ Պետրոսյանի, Սուսան Ամուջանյանի
Մոնտաժը՝ Հայկ Պետրոսյանի 
Տեսանյութը ներկայացվելու է Իզմիրի տիեզերագիտական ճամբարում: 

пятница, 19 июля 2019 г.

Իզմիր մեկնելուց առաջ

Արդեն մեկ շաբաթ է շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Նորից դպրոցում ենք, նորից փորձեր, աշխատանքներ, զրույց, պատրաստություն: 
Իզմիր մեկնելուց առաջ ևս մեկ  հանդիպում ունեցանք մասնակից ճամբարականների և ծնողների հետ: Լուսինե Բուշը պատասխանեց ծնողների բոլոր հարցերին՝ մանրամասն ներկայացնելով Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ծրագիրը, աշխատակարգը, գործելաոճը: Այնուհետև ներկայացրեցինք ամբողջական նախագիծը: Ուրախ ենք նշել, որ կրթական փոխանակումների նախագծերով ձեռք բերած գործընկերությունը նմանատիպ ճամփորդությունների ժամանակ շարունակական է: Պայմանավորվածություն ունենք ամիսներ առաջ կրթահամալիր այցելած Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ: Ստամբուլ հասնելուն պես նրանք մեզ կդիմավորեն, կուղեկցեն և երկու օր մեզ հետ կլինեն: Սա նաև հնարավորություն է լավ ճանաչել Ստամբուլը, տեսնել նախորդ ճամփորդությունների ընթացքում ձեռք բերած ընկերներին, լինել հայտնի թանգարաններում ...

четверг, 18 июля 2019 г.

Ամենամյա փառատոնի ամփոփում

Մայր դպրոցում քանդակների հրավառություն է. օրեր առաջ հետաքրքիր էր տեսնել կիսատ-ընթացիկ աշխատանքները, շրջել պարտեզով, նայել գործընթացին, իսկ այսօր էլ ավելի հետաքրքիր է, որովհետև տեսնում ես ավարտուն աշխատանքները, ժպտացող և գոհ քանդակագործների, և մտածում ես, որ փառատոնն իսկապես ստացված է, գործուն է և կայացած քանդակի դպրոցի արդյունք է: 
Տոնը սկսվեց պարտեզից, հյուրերը, ներկաները,լրագրողները շրջեցին, ծանոթացան աշխատանքներին, զրուցեցին քանդակագործների հետ, ներկա լրագրողները հարցազրույցներ վերցերցին Տիար Բլեյանից և փառատոնի համակարգողներից: 

четверг, 11 июля 2019 г.

Ընթերցողական ճամբար Սևանում.օր առաջին

Ինչպես միշտ, ճանապարհվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Մեզ ճանապարհեց տիար Գևորգը, ով մանրամասներ ներկայացրեց երթուղու վերաբերյալ։ Երթուղին անցում էր Հրազդանի հունով ։ Առաջին կանգառը Նոր Հաճնի կամուրջն էր, այնուհետև ըստ ծրագրի՝ Նոր Գեղի-Արգել- Բջնի-Հրազդան, մինչև Հրազդանի ակունքը, սկիզբը, զատվելը Սևանից։ Նոր Հաճնում այցելեցինք  հիդրոէլեկտրոկայան, որտեղ աշխատակիցները պատմեցին կայանի աշխատանքների մասին, պատասխանեցին սովորողների բազմաբնույթ հարցերին։
Սևանում ընդունեցինք մեր հերթափոխը և ճանապարհեցինք երաժիշտների խմբին։
Այնուհետև՝ տեղավորվել, իրերը դասահավորել, մաքրել տարածքը, ճաշ պատրաստել... Կենցաղային գործեր։
Հանգստից հետո հավաքվեցին եղևնիների տակ և սկսեցինք ընթերցել, քննարկել։
Բավական հետաքրքիր խումբ է հավաքվել այս անգամ, տարատսրիք սովորողներ 6-9 _րդ դասարան, մեծ մասը իրար չէին ճանաչում, անգամ իրենց հետ եկած ընկեր չունեին, տարբեր բնավորության, տարբեր հետաքրքրությունների, շատախոս և քչախոս, ակտիվ և պասիվ մարդիկ)։ Իսկ օրվա վերջում արդեն մտերիմ ընկերներ էին, վոլեյբոլի կամ մեկ այլ խաղ -գործունեության շուրջ հավաքված միասնական խումբ։ Խմբում կան նաև մուտքի ճամբարի մասնակիցներ, 

понедельник, 8 июля 2019 г.

Փառատոնը սահմանին. ճանապարհ դեպի Երվանդաշատ

Սեբաստացիների մի խմբով Բագարանի գործընկեր դպրոցից հրավեր էինք ստացել՝ մասնակցելու ,,Փառատոնը սահմանիին. պատմական մայրաքաղաքներ Բագարան, Երվանդաշատ,, նախագծին:
Երվանդաշատի ճանապարհին որոշեցինք այցելել Արշալույս գյուղ, որտեղ ապրում և ստեղծագործում է մեր ժամանակակիցը՝ քանդակագործ, խաչքարագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանը: Վարպետը մեզ սիրով ընդունեց, Արշալույս գյուղում իր նախաձեռնությամբ գործում է արվեստի դպրոց: Դպրոցն ունի 60-ից ավել տարատարիք սովորողներ Արշալույսից և շրջակա գյուղերից: Դասավանդվում է նկարչություն, քանդակագործություն, խաչքարագործություն, արվեստ, ազգային պար: Դպրոցն ուներ հեռահար ծրագրեր, կազմակերպում էին տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ:

Փառատոնը սահմանին. վարպետության դաս և պեղումներ

Սեբաստացիների մի խմբով մասնակցեցինք ,,Փառատոնը սահմանին. Երվանդաշատ, Բագրաան,, նախագծին: Փառատոնին ներկայացան մի շարք կազմակերպություններ, ընկերություններ,  կազմակերպվեց տոնավաճառ, նաև հյուրասիրություն: Բայց փառատնի ամենահետաքրքիր անկյունը Մեծամորի պատմահնագիտական թանգարանի տաղավարն էր: Ցուցադրվում էին մի քանի իրեր, որոնք հայտանբերվել էին պեղումների ժամանակ, մասնագետները պատմում էին , թե որ դարաշրջանին են պատկանել, ինչպես են օգտագործվել, ինչպես պատրաստվել: Այնուհետև տեղում կազմակերպվեց վարպետության գործնական դաս. թանգարանի մասնագետները հալեցրին արճիճ, կաղապարների օգնությամբ պատրաստեցին դաշույն, նետասլաք և ապարանջան: Մեր սովորողները կարողացան մասնակցել, գործընթացը շատ հետաքրքիր էր, սովորողներն աընդհատ հարցեր էին տալիս, իսկ վերջում Լիլիթը և Աստղիկն ինքնուրույն արճիճի մնացորդներից պատրաստեցին մատանի և վզնոց, որն էլ նվեր ստացան անչափ ստեղծագործ լինելու համար:

четверг, 4 июля 2019 г.

Փառատոնը սահմանին․ պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան

Ճամփորդության օրը՝ 07. 07.2019
Ճամփորդության  մասնակիցներ՝ դասվանդողներ, տարատարիք սովորողներ
Երթուղին՝ Երևան- Արշալույս-Մեծամոր- Երվանդաշատ-Բագարան-Երևան
Երթուղու երկարությունը՝ Երևան-Բագարան, 80 կմ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան, Հայարփի Անանյան։
Ճամփորդության նպատակը՝


  • մասնակցություն ,,Փառատոնը սահմանին,, ծրագրին 
  • ճանաչում ենք ճամփորդելով․ ծանոթություն Արմավիրի մարզին
  • գործընկերային կապերի հաստատում
Նախապատրաստական աշխատանք

  • Երթուղիների ճշտում, ուսումնասիրություն
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին, ծանոթություն 
  • Բագարանի հետ նախորդ տարիների աշխատանքների, գործընկերային նախագծերի ուսումնասիրություն, ինչ է արվել մինչ այս

понедельник, 1 июля 2019 г.

Արձակուրդային նախագիծ . ուսումնական ամառ

Ամառ է , ճամփորդելու և ընթերցելու ամենալավ ժամանակը: 
Սիրելի՛ ընթերցող, քեզ եմ ներկայացնում ամառային ընթերցանության ցանկը: 

6-7-րդ դասարաններ

  • Թոլկին ,,Հոբիտը,,
  • Աստրիդ Լինդգրեն ,,Էմիլի արկածները,, 3 գիրք
  • Մարկ Տվեն ,,Հեքլբերի Ֆինի արկածները,, ,,Թոմ Սոյերի արկածները,,
  • Ռադյարդ Քիփլինգ ,,Պատմվածքներ հենց այնպես,,