среда, 27 декабря 2017 г.

Հունվարյան նախագծեր

Հունվարի 8-26
Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց
  • Ջերմոցի ստեղծում-զարգացում. Շուշան Ալեքսանյան և սովորողներ
  • Պարտիզապուրակային լաբորատորիայի ստեղծում. Էդմոն Փաշինյան և սովորողներ
Տեսադասերի ստեղծում
  • Դասարան Tv
  • Պարտիզապուրակային գործի կազմակերպումը
  • Երաժշտական գործունեություն
  • Ճամփորդությամբ ուսուցում 

пятница, 22 декабря 2017 г.

Դեպի ձյունառատ Բակուրիանի...

Առավոտյան աչք ծակող և մոլորեցնող մշուշը չփոխեց նախատեսված ծրագիրը: Մենք պատրաստ ենք: Բակուրիանի՛, մենք գալիս ենք: 
Ինչքան էլ ճանապարհը երկար լինի և հոգնեցուցիչ, հաճելի և սիրելի մարդկանց ընկերակցությունը, տարաբնույթ խոսակցությունները անհոգնել են: Իսկ նախկինում սպա վորորդը անչափ բարեհամբույր էր և ուշադիր: 
Երկար ու բարակ ճանապարհներով, ոլորաններով  և դիլիջանյան արևի ուղեկցությամբ մեքենան սլացավ առաջ. նույն ճանապարհը, որով էլի էինք անցել նորովի էր և բացահայտումներով լի: Հայրենագիտական մտորումները ստիպեցին կանգնել մառախուղյան քողով պատված գեղեցկատես ժայռերից մեկի մոտ: 
Բարեհաջող անցանք դեպի Վրաստան, որտեղից սկսվեց բացահայտումների երկրորդ փուլը: Սահմանամերձ հատվածում տեղկայաված գյուղերի հետաքրքիր սովորույթները երկար քննարկման առիթ դարձան: Խոսքս վերաբերում է, իհարկե, վարդագույն ժապավեններին, որոնց պատմությանը դեռ կանդրադառնանք: 

воскресенье, 17 декабря 2017 г.

Հանրապետության նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերապատրաստում

Վերապատրաստման 5-րդ փուլ. դեկտեմբերի 4-8

Վերապատրաստման ծրագիրը նախապես հրապարակվել է կայքում: 
5-րդ փուլի ընթացքում վերապատրաստմանը Արևմտյան դպրոցում մասնակցել են 13 դաստաիարակ, 6-րդ փուլին՝ 6: 
Վերապատրաստումն իրականացվել է հիմնականում նախակրթարանի խմբերում, ինչը հնարավորություն տվեց ծանոթանալ իրականացվող կրթական ծրագրին, մասնակից և իրականացնող դառնալ: 
Վերապատրաստումն իրականացրել են
  • Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան. 5 տարեկանների խումբ
  • Մարգարիտ Հեքիմյան, Նայիրի Պապահեքյան, 2-5 տարեկանների զարգացման խումբ
  • Շողիկ Սահակյան, Արև Ուզունյան, 2-5 տարեկանների զարգացման խումբ
  • Զառա Ոսկանյան՝ տեխնոլոգիա
  • Սոֆյա Գրիգորյան՝ երաժշտություն 
Դաստիարակների բլոգում լուսաբանվել է վերապատրաստման յուրաքանչյուր օրը:
Մարգարիտ Հեքիմյան 1, 2, 3, 4,
Շողիկ Սահակյան 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
Արև Ուզունյան 1,
Նայիրի Պապահեքեան 1,  2, 3, 4


  • Վերապատրատվողների համար նախընտրելի էր խմբում աշխատելը,նման կազմակերպումը դրական արձագանք ստացավ: 
  • Ամենօրյա կլոր սեղաններն ընդգրկեցին նաև  լրագրող սովորողներին, ռադիոլուսաբանումն ավելի լավ իրականացվեց: 
  • Հյուրատանը մնացող դաստիարակներին մի շարք ուսումնական նյութեր ենք փոխանցել էլեկտրոնային տարբերակով: 
  • Փոխայցելության հրավեր ենք ստացել Գյումրի դաստիարակներից, մեթոդիստներից: Նախատեսում ենք այցելել հունվարին: 


суббота, 2 декабря 2017 г.

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Վերապատրաստման ծրագրի տևողությունը` դեկտեմբերի 4-8
Ծրագիր
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր
  • Երաժշտություն, պար, թատրոն
  • Տեխնոլոգիա
  • Բլոգը որպես ուսումնական գործիք