вторник, 31 марта 2020 г.

Հոդվածների իմ ընտրանին. ինքնակրթություն

Որպես ուսուցիչ, երբ որևէ մանկավարժական խնդրի առջև եմ կանգնում կամ ուղղակի նոր մտքի, հետաքրքիր մեթոդի կարիք եմ ունենում, բացում եմ «Դպիր» էլ. ամսագիրը: Երբեք ուշ չէ անցնել գործընկերների հոդվածների վրայով, ընթերցել, առանձնացնել քեզ համար հետաքրքիր մտքերը, մեթոդները, ինչու չէ ՝ կիրառել նաև քո ուսումնական գործընթացում: Համաճարակային մեկուսացման այս օրերը շատ հարմար առիթ են նորից «Դպիրին» անդրադառնալու, կարդալու և առանձնացնելու հոդվածներ, որ միանշանակ խորհուրդ կտայի կարդալ նաև գործընկերներիս, ընկերներիս, հանրապետության այլ ուսուցիչների: Միանում եմ ֆլեշմոբին և առաջարկում ընթերցել. 

воскресенье, 29 марта 2020 г.

Ապրիլյան նախագծեր

Անհատական աշխատաժամանակ. 30.03-10.04


Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33+ ժամ
  • 7-8-րդ դասարանի սովորողների հետ առցանց դաս  Microsoft Teams հարթակում (6 ժամ)
  • աշխատանք սեփական բլոգի վրա, նյութերի հրապարակում, թարմացում 
  • աշխատանք սովորողների բլոգների հետ, ստուգում, խմբագրում 
  • առցանց պարապմունքների նախապատրաստում 
  • նախագծային արդյունքների առանձնացում, փաթեթների կազմում
  • սովորողների էլ. նամակների պատասխանում

Զատկական նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 1-12
Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ : 
Նախագծի նպատակը՝ 
  • Զատկական հետաքրքիր տեսանյութերի պատրաստում, 
  • բառապաշարի հարստացում,
  • հետաքրքիր ավանդույթների վերհանում,
  • գրավոր և բանավոր խոսքի զարգացում: 

Ընտանեկան թատրոն. նախագիծ

Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 7-8- րդ դասարանի սովորողներ, ծնողներ, այլ ցանկացողներ: 

Նպատակը՝
  • ստեղծագործական մտքի զարգացում,
  • ինքնուրույն աշխատելու, առաջարկելու կարողությունների զարգացում, 
  • ստեղծագործությունը սցենար դարձնելու, մշակելու հմտությունների ձևավորում,
  • բեմադրական աշխատանք կատարելու կարողությունների զարգացում,
  • գրական ճաշակի ձևավորում,
  • ամբողջ ընտանիքի ընդգրկում աշխատանքում:

Մարտի 30-ապրիլի 3-ի նախագծեր. 8-րդ դասարան


Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրիր:

Մարտի 30

  • Գրի՛ր շարադրություն «Կար-չկար մի վիրուսիկ կար...» կամ «Իմ պատուհանից այն կողմ» վերնագրով: Փորձի՛ր հնարավորինս ստեղծագործաբար մոտենալ առաջադրանքին, չկրկնել և հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ հորինել:
  • Կազմի՛ր մարտ ամսվա ընթացքում (համացանցում, տանը, մամուլում, հեռուստացույցով) ամենաշատ գործածված բառերի բառարան՝ ներկայացնելով նաև բացատրությունը: Առաջադրանքը կարող եք ներկայացնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով: 

Մարտի 30-ապրիլի 3-ի նախագծեր. 7-րդ դասարան

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am:  Հարցերի դեպքում նույնպես գրիր:

Մարտի 30

  • Գրի՛ր շարադրություն «Կար-չկար մի վիրուսիկ կար...» կամ «Իմ պատուհանից այն կողմ» վերնագրով: Փորձի՛ր հնարավորինս ստեղծագործաբար մոտենալ առաջադրանքին, չկրկնել և հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ հորինել:
  • Կազմի՛ր մարտ ամսվա ընթացքում (համացանցում, տանը, մամուլում, հեռուստացույցով) ամենաշատ գործածված բառերի բառարան՝ ներկայացնելով նաև բառերի բացատրությունը: Առաջադրանքը կարող եք ներկայացնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով: 

Սահյան. բանաստեղծություններ բնության մասին

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, -
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

суббота, 28 марта 2020 г.

Հակավիրուսային օրագրապատում

Կորոնավիրուսյան այս օրերին սովորողները պատմում են իրենց առօրյայի մասին: Հետաքրիր է, որ հենց այստեղ են երևում սովորողների հետաքրքրությունները, մտքերը, պարզ է դառնում յուրաքանչյուրի գրելաոճը՝ մեկն իրեն բնորոշ նուրբ հումորով, մյուսը՝ հստակ կազմակերպված առօրյայով ու խոսքով, երրորդը՝ իր քնկոտությամբ ու առօրյան ոչնչով լցնել չկարողացող ձանձրույթով, մի քիչ աղքատիկ պատումով: Ինչևէ, բոլոր պատումներն էլ գրված են անկեղծ, հումորով, հավեսով.


Իմ կարանտինյան շաբաթն անցկացնում եմ շատ հետաքրքիր, բայց նաև ձանձրալի, քանի որ տնից դուրս չեմ գալիս: Որպես ինքնակրթություն, օնլայն սովորում եմ կորեերեն: Երբ դասերս անում եմ,  հետաքրքիր կերպով զարդարում եմ օրագիրս և գրում տարբեր թեմաների մասին: Շատ եմ սիրում երգել և պարել, երբ ազատ եմ լինում պարում եմ և երգում: Նաև շատ եմ սիրում դիտել դոռամաներ. դոռամաներն ասիական սերիալներն են: Ինչպես բոլորը , ես էլ լինում եմ համացանցում և մի փոքր ժամանակ անցկացնում այնտեղ: 

пятница, 27 марта 2020 г.

Մարտ ամսվա հաշվետվություն

Ուսումնական գարուն. արդյունքներ

,,Ուսումնական գարուն,,  նախագծի արդյունքներ 

понедельник, 23 марта 2020 г.

Ուսումնական գարուն. երկրորդ մակարդակ

Առաջադրանքների կատարման ժամանակահատված՝ մարտի 23-27 

1. Կարդա՛ ստեղծագործությունը.


2. Paint ծրագրով նկարի՛ր մի հատված պատմությունից: 

3. Պատմություններից մեկը կարդա և ձայնագրի՛ր քեզ կամ խնդրի՛ր որևէ մեկին ձայնագրել, ոչինչ , եթե ընթերցանությունը պարզ չլինի: 

4. Պատմության մեջ ի՞նչ կենդանիների մասին է խոսում,  դուրս գրի՛ր և յուրաքանչյուրին նկարագրող մի բառ գրի՛ր: 

Ուսումնական գարուն. մարտի 23-27

Սիրելի՛ սովորող, արձակուրդային այս շաբաթն ընթերցելու համար ամենալավ ժամանակն է: Կարդա՛ ներքևում նշված բոլոր ստեղծագործությունները և պատասխանի՛ր հարցերին:


Առաջադրանքներ 
1. Կարդա՛ նշված ստեղծագործությունները:
2. Ընտրի՛ր ստեղծագործություններից մեկը և պատրաստի՛ր տեսանյութ.
Ա. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ սյուժեն: 
Բ. Ներկայացրո՛ւ հերոսներին:

суббота, 14 марта 2020 г.

Մարտի 16-20. առցանց ուսուցման առաջադրանքներ

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:

среда, 11 марта 2020 г.

Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց

Չորեքշաբթի է ՝ մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի հերթական պարապմունքը: Այսօր աշխատանքային երեք խումբ գործեց՝ միջին, կրտսեր և ավագ (նաև քոլեջի) դպրոցների դասավանդողների խմբային մասնակցությամբ:
  Միջին դպրոցի սեմինարը վարեց կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը: Ծրագրում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  • Սեբաստացի կրթական համայնքի հավաք
  • Կրթահամալիրի 2020 թվականի դրամական ծախսերի ուղղությունները: 

понедельник, 9 марта 2020 г.

Տիգրան Հայրապետյան օրեր. նախագիծ

Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ մարտի 10-15 
Նպատակը՝ 
  • Ճանաչել հասարկագետ Տիգրան Հայրապետյանին
  • Տեքստային -վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձեռք բերում 

Ընթացքը 

среда, 4 марта 2020 г.

Հանդիպում ասորական համայնքի ներկայացուցչի հետ

Շարունակում ենք ուսումնասիրել մի նախագիծ, որ նպատակն է անդրադառնալ,  ուսումնասիրել և ճանաչել Հայաստանի ազգային փոքրամասնությունները: Առաջին հատվածքով անդրադարձանք Հայաստանում բնակվող ասորիներին, ասորիների մշակույթին, կրոնին, բնակության վայրերին: Այնուհետև մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում ընդունեցինք ասորական համայնքի ներկայացուցչին, ով մի փոքր պատմեց ասորիների՝ Հայաստանում գտնվելու պատմության, կրոնի առանձնահակտկությունների, մշակույթի մասին և պատասխանեց սովորողների հարցերին:
Ստորև ներկայացված տեսանյութում Իրինա Գասպարյանը պատասխանում է սովորողների հարցերին. 


воскресенье, 1 марта 2020 г.

Մարտի 2-6. առցանց ուսուցման առաջադրանքներ

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am: 

Մարտի 2
  • Դիտի՛ր Թումանյանի մասին պատմող ֆիլմը: Առցանց քննարկում: Ֆիլմի վերաբերյալ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ քո կարծիքը: 
  • Կարդա՛ Թումանյանի ,,Եդեմական ծաղիկը,, հեքիաթը: Ա. Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Բ. Շարադրի՛ր մտքերդ հետևյալ թեմաներով. ,,Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում,, / ,,Ոչինչ հեշտությամբ չի տրվում,,/ ,,Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացիր..: 

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ստորև ներկայացված են փետրվար ամսվա նախագծերի արդյունքները.
Ճամփորդական նախագծեր
  • Թումանյանական ընթերցումներ Երևանում 
  • Ձմեռային ճամբար Արատեսում 
Այլ նախագիծ
Աշխատանք կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների հետ