суббота, 23 июля 2016 г.

«Ժայռ 2016». ճամբարի հաշվետվություն

Հուլիսի 4-7-ը Սևանի ,,Ժայռ,, ճամբար մեկնեց կրթահամալիրի  սովորողների հերթական խումբը: Մասնակցում էին կրթահամալիրի 16 սովորողներ, մեզ միացան նաև Գավառի թիվ 2 դպրոցի մրցանակակիր 6 սովորողները: Ընդհանուր խումբը ՝ 22 մասնակից, 2 ուսուցիչ:
Ճամբարը վրանային էր, հենց Սևանի ափին, ջրի մոտ, գեղեցիկ բնության գրկում:

пятница, 15 июля 2016 г.

4-րդ դասարանցիների բլոգների վերլուծություն

Ուսումնասիրել եմ Դպրոց-պարտեզի մայրենի դասավանդողի և չորրորդ դասարանցիների բլոգները:
Դասավանդող Արմինե Աբրահամյանի բլոգը հետաքրքիր, նախագծերով լեցուն բլոգ է:

  • Բաժիններն ունեն նաև ենթաբաժիններ, տեղադրված են տեսանելի վայրում, հաստակ նշված վերնագրերով, ճիշտ դասավորված: 
  • Բլոգն ունի արխիվ, մուտքի հաշվիչ, օրացույց:
  • Հղումների բաժնում կան մեդիագրադարանի, տնօրենի օրագրի, ենթակայքի հղումները, նաև այլ հետաքրքիր կայքերի, այլ դասավանդողների բլոգների հղումներ:
  • Բլոգի անունը հայերեն է, նշված է ուսումնական հաստատությունը: