понедельник, 28 июля 2014 г.

Հանրագիտարան

<<Լողացող կղզիների>> բաղադրատոմսը.  սկսեք երկնագույն քաղցր <<օվկիանոսի>> անգլիական սերուցքի պատրաստումից, որի մեջ պետք է լողան կղզիները:
Եռացրեք կաթը: Վերցրեք վեց ձու և դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, պահեք սպիտակուցներըԴեղնուցներից և 60 գրամ շաքարավազից պատրաստեք միանման զանգված, որի վրա լցրեք տաք կաթը, խառնեք: Թողեք սերուցքը խտանա  թույլ կրակի վրա, այդ ընթացքում անընդհատ խառնեք: Չթողնեք եռա:
Օվկիանոսը պատրաստ է ընդունել <<կղզիներին>>. սպիտակ սառցաբեկոր: Սպիտակուցները, 60 գրամ շաքարի և մի պտղունց աղի հետ հարեք:

Նատալի Կիմի մասին

Ես Վեներայի վրա ստուգեցի տաք-սառի մարտավարությունը՝ միմյանց միացնելով մոդելի աշխատանքի հաջողությունները և ծնողական վեճերի տխրությունը:
Ես բիլիարդի մարտավարությունը ստուգեցի Իգորի վրա՝ ստիպելով նրա ընկերներին հրահրել Իգորին ինքնահաստատման՝  Պյոտրի հետ վիճելու ժամանակ:
Ես ստուգեցի մտրակի և տորթի մարտավարությունը Ժակի վրա՝ Մարտինին դուր գալու ցանկություն առաջացնելով, միաժամանակ  նրան վախեցնելով ավազակների խմբով: Նրանց հոգիները ամրանում են: Ես աշխատանքն ավարտում եմ ինտուիցիայի, երազների և կատուների միջոցով: Միաժամանակ ես ինձ հաշվետվություն եմ տալիս, որ խթանում եմ իրերին՝  իրենց բնական ուղղվածությամբ զարգանալուն: Էդմոնդը ճիշտ է, նախիրն ինքն իրեն է շարժվում: Ես վառում եմ ոլորտները և տեսնում, որ արդյունքն այնքան էլ լավ չի, ինչքան, որ ես ցանկանում էի: Իրականում նախիրն այնքան  էլ չի շարժվում:
Ռաուլը զվարճանում է՝ տեսնելով իմ հիասթափությունը:
-Նրանց իսկապես օգնել հնարավոր չի: Հնարավոր է միայն հեռու պահել ամենահիմար սխալներից:

воскресенье, 27 июля 2014 г.

Իգոր: Ութ տարեկան

Ես դժգոհ էի Սանկտ Պետերբուրգի մանկատնից, և  ես սխալվում էի:  Նովոսիբիրսկի անչափահաս հանցագործների գաղութում ավելի վատ է: Մանկատանը մեզ կերակրում էին մսի ավելորդ կտորներով, համենայն դեպս , դրանք թարմ էին: Այստեղ դրանք նեխած են: Այս ամբողջ ընթացքում երևի ինձ մոտ ձևավորվել է իմունային հզոր պաշտպանություն:
Մանկատանը սպիտակեղենը խոնավ էր, այստեղ այն լցված է մատի հաստություն ունեցող փայտոջիլներով: Նույնիսկ մկները վախենում են դրացից: Մանկատանը անընդհատ մեզի հետ հոտ էր գալիս, այստեղ ամեն տեղից նեխածության հոտ է փչում:
Ես երկար փոշմանեցի, որ վրեժ լուծեցի Վլադիմիրի համար, գնդապետի հետ գնալու փոխարեն: Վերջերս իմացա, որ իմ նախկին ապագա հայրը բանտարկված է: Նա իսկապես պեդոֆիլների ցանցի մեջ էր մտնում: Իմ ընկերները ճիշտ էին: Եթե նույնի՞սկ շքանշաններով զինվորականին չի կարելի հավատալ….

четверг, 24 июля 2014 г.

Ժակ: Ութ տարեկան

-Էյ, փոքրիկ, կռվել ուզո՞ւմ ես:
-Ո՛չ,-կտրուկ ասում ես:
-Վախենո՞մ ես մեզնից:
-Այո՛:
-Է՜, շատ ես վախենում:
-Շատ:
Իմ արձագանքը զարմացնում է ավազակներին: Սովորաբար տղաները նրանց պատասխանում են, որ չեն վախենում: Ուղղակի էնպես, որ իրենց խիզախությունը ցույց տան ու անխռով թվան: Ես թքած ունեմ հանգստության վրա, ինձ պետք չէ խիզախությունս ցույց տալ:
Ավազակախմբի ղեկավարը սպասում է, որ ես կնայեմ նրա աչքերին՝ կռվի կոչելով, բայց ես նայում եմ հորիզոնին, կարծես նրանք գոյություն էլ չունեն:
Մարտինը սովորեցրել է ինձ չար շների, ավազակների և հարբերցողների աչքերին չնայել, նրանք դա մարտակոչ են համարում: Ընդհակառակը, շախմատ խաղալիս անհրաժեշտ է նայել հակառակորդի քթին՝ ուղիղ աչքերի մեջտեղը: Դա նրան շփոթության մեջ է գցում: <<Նրան թվում է, թե դու կարդում ես իր մտքերը>>,-ասում է Մարտինը:

среда, 23 июля 2014 г.

Մեռյալների գիրքը

Գլուխ երկրորդ
Օրվա ելքի և մահվանից հետո եղող կյանքի ասույթ:
Ասում է Ն-ն:
-Օ՜, միակը, ով դուրս է գալիս լուսնի պես: Օ՜, միակը, ով փայլում է լուսնի պես: Թող Ն-ն դուրս գա քո այդ ամբոխի հետ: Նրանց փրկիչը, արևային լույսի մեջ, բացում է նրանց առաջ Դուատը: Ահա ն-ն դուրս է գալիս ցերեկը, որպեսզի անի այն, ինչ կարող է ցանկանալ կյանքում:

Վեներա: Ութ տարեկան

Ես լուսնոտության նոպաներ եմ ունենում: Գիշերները վեր եմ կենում և քայլում եմ տանիքում: Ատում եմ, երբ իմ մարմինն ինձ չի լսում: Կարծես Ուրիշը՝ ինձ մեջ բանտարկվածը, շարժվելու ցանկությամբ է բռնված:
Երբ ես արթանաում եմ, ինձ տանջում է գլխացավը: Ուրիշը երևի չի բավարավել քայլելուց և շարունակում է կրծել ինձ ներսից:
Առաջին ելույթից հետ մոդելի գործի առաջարկություններն ավելի շատ են դառնում: Ինձ ցանկանում են ավելի ու ավելի: Մայրիկը զբաղվում է ձևական գործընթացներով և գործակալությունների հետ բանակցություններ է վարում իմ անունից:

Մեռյալների գիրքը

                                                                 
                             Գլուխ առաջին

Վեհ և փառավորված օրվա ելքի ասույթի սկիզբը,  գեղեցիկ Արևմուտքում փայլատակող Խերետ-Նեչերի/ անդրշիրիմյան աշխարհի ամբողջական անունը/ ելքը և ծագումը: Ասվում է հուղարկավորման օրը: Ելք ելքից հետո:

Ասվում է Օսիրիսը Ն-ին / այսուհետև ամբողջ գրքում Ն տառով է գրվելու ձեռագրի պատվիրատուի՝ մահացածի անունը/:

понедельник, 21 июля 2014 г.

Մեռյալների գիրքը

Մեռյալների գիրքը գիր չէ մահվան մասին, գիրք է մահին հաղթած կյանքի մասին: Պարդոսք է, որ այս ազդեցիկ անունը, որը բուրգերի, մումիաների և պապիրուսների պես  դառել է Հին Եգիպտոսի տարածված խորհրդանիշներից մեկը, բոլորովին չի համապատասխանում ստեղծագործության ասելիքին: Ավելին, իմաստով այն հակադիր է գրքի վերնագրին:  Մահացած մարդու գիրքը տերմինով  ներկայիս եգիպտացիները անվանում էին խորհրդավոր գրություններով և նկարներով պապիրուսները, որոնք գտնում էին  իրենց նախնիների մումիաների հետ:
Հին Եգիպտոսը եվրոպացիներին ներկայացավ բոլորովին սխալ, տարօրինակ մահերով, երկիր, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր խոնարհվում են մահվանը և ամբողջ կյանքում պատրաստվում են մահանալ: Երևի, դրա համար է, որ մահացածների գիրք անվանումը  այդպես ամուր կապված է թաղման տեսքտերի հետ, չնայած եգիպտագետները լավ գիտեն, որ այդ անվանումը պայմանական է: Ստեղծագործության ամբողջական անվանումն է <<Էր նու պերետ եմ հերու>> / Ասույթներ օրվա ելքի համար/:  Այս վերնագրում ներկայացվում է հիանալի տեսքտի հիմնական ասելիքը. այն է օգնել մահացածին անցնել անդշիրիմյան աշխարհի բոլոր վտանգների միջով, անցնել ետմահու դատը և  արևի աստված Ռայի հետ նորից վերադառնալ Երկիր, այսինքն՝ վերակենդանանալ, հարություն առնել, <<նորանալ>>, ինչպես ասում էին եգիպտացիներըՀաղթել մահին, որպեսզի հետո հոգևոր-զգացմունքային գոյություն վարի գեղեցիկ, չծերացող մարմնում, լինի մշտական գեղեցիկ, պտղատու հողի վրա շրջապատվի իր բարեկամներով և ազգակիցներովՍա գիրք է մահվան հաղթահարման մասին և միաժամանակ պատմում է, թե ինչպես դա անել:

воскресенье, 20 июля 2014 г.

Անուբիս

Անուբիսը  /հին եգիպտերեն Ինպուն/  մահացածներին անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողն էր: Հին թագավորությունում հանդիսանում էր գերեզմանոցների և գերեզմանատների հովանավորը, մահացածների թագավորության դատավորներից մեկն էր, թույների և դեղերի պահապանը: Հին եգիպտական միֆոլոգիայում համարվում էր Օսիրիսի որդին: Անուբիսը երբեմն պատկերվում էր վայրի շան գլխով: Դա խորհրդանշում էր պաշտպանություն, որս, կապ մահացածների հետ, հավատարմություն և նվիրվածություն:
 Հին Եգիպտոսի  կրոնի զարգացման ժամանակաշրջանում  Անուբիսը սկսեց պատկերվել մարդու տեսքով և շան գլխով և դրա հետ կապված աստվածության գործառույթները փոխվեցին: Կինոպոլը  Հին Եգիպտոսի  ամբողջ պատմության ընթացքում  եղել է Անուբիսի երկրպագության կենտրոնը:  Եգիպտագետները նշում են այս աստվածության արագ և լայն տարածումը նախնական շրջանում:  Հին թագավորության շրջանում Անուբիսը անդրշիրիմյան աշխարհի տիրակալն էր և կրում էր Խենտիամենտի մակդիրը: Բացի այդ, մինչև Օսիրիսի հայտնվելը այն համարվում էր Աևմուտքի  գլխավոր աստվածը: Որոշ աղբյուրների համաձայն, Խենտիամենտին  հանդիսանում էր տաճարի տեղադրման վայրը, որտեղ երկրպագում էին այս աստվածությանը:

суббота, 12 июля 2014 г.

Արագած. ամենալավ ճամփորդությունը

Պարոն Ալբերտը՝ տիար Գևորգի ընկերը, ձեռքիցս բռնած տանում է: Ես աչքերս ամուր փակել եմ: Մի քանի քայլ և հասնում ենք: Ես ոչինչ չեմ տեսնում: 
-Հասանք,-վերջապես ասում է պարոն Ալբերտը և բացում աչքերս ծածկող շարֆը: 
Ես բացում եմ աչքերս: Քանի որ շատ ամուր էի փակել, բացելուց հետո աչքերիս առաջ սպիտակ տեսարան է՝ մշուշի պես: Երկու վայրկյանում սպիտակությունը ցրվում է և ես տեսնում եմ հրաշք: Այն, ինչ տեսա, ինձ ապշեցնում է, դժվար է խոսքերով նկարագրելը: Ես կանգնած եմ Արագածի հարավային գագաթին: Միաժամանակ տեսնում եմ մյուս երեք գագաթները, իսկ նրանց մեջտեղում խառնարանն է: Աննկարագրելի խաղաղություն, քառագագաթ Արագածի վրայով անցնում է թեթև մշուշ, ես տեսնում եմ, թե ինչպես է մշուշը մոտենում և կամաց-կամաց լցվում խառնարանի մեջ: Ահա այսպես անցավ իմ արագածյան մկրտությունը: Անկասկած, սա ամենալավ ճամփորդությունն էր, որին մասնակցել եմ: 
Արագած բարձրանալն այնքան հեռու եղող երազանք էր:

Մեծ Ինկը

Հոգիները շրջապատում են Ուլիս Պապադոպուլոսին: Յուրաքանչյուրը նրա ականջին շշնջում է.
-Թող քո մեջ մտնեմ:
-Ինչո՞ւ եք դուք ցանկանում մտնել իմ մեջ, սուրբ Ռաուլ,- հարցնում է Պապադոպուլոսը:
-Տեսնո՞ւմ ես,-ասում է Ռաուլը,-  մահկանացուն ավելի հեշտ է լսում այս հոգիներին, քան մեզ:
Հանկարծակի ես ասում եմ ինքս ինձ, որ երբ  որոշ մարգարեներ վստահեցրել են, թե շփվել են հրեշտակների հետ, իրականում խոսել են իրենց մեր տեղը դրած չդատված հոգիների հետ
-Թող քո մեջ մտնեմ,- կրկնում է հոգին:
Հույն ճգնավորը զարմացած է: Նա տեսնում է Ռաուլին և չի հասկանում, թե ինչու նրա ձայնը հանկարծ փոխվեց և նման բաներ է առաջարկում: Կասկածներով լցված, նա սկսում է աղոթել: Բայց  աղոթելու հետ, նրա հոգին սկսում է լքել մարմինը: Վտանգ:

Հանրագիտարան

Կազմության  մակարդակ: Ատոմն ունի իր կազմության մակարդակը:
Մոլեկուլն ունի իր կազմության մակարդակը:
Բջիջն ուն իր կազմության մակարդակը:
Կենդանին ունի իր կազմության մակարդակը, նրա պես մոլորակը, արեգակնային համակարգը, գալակտիկան: Բայց այս բոլոր կառույցները կախված են մեկը մյուսից: Ատոմն ազդում է մոլեկուլի վրա, մոլեկուլը հորմոնի վրա, հորմոնը կենդանու պահվածքի վրա, կենդանին՝ մոլորակի:
Քանի որ բջջին շաքար է պետք, նա ստիպում է կենդանուն որս անել, որպեսզի սնունդ ստանա: Որսի շնորհիվ մարդու մոտ սեփական տարածքը մեծացնելու ցանկություն առաջացավ, այն աստիճանի ցանկություն, որ հրթիռ կառուցեց  և ուղարկեց մոլորակի սահմաններից այն կողմ: