четверг, 23 февраля 2023 г.

Մայրենի լեզվի օրեր․ նախագծային աշխատանքի արդյունքներ

Ներկայացնում են 6-8-րդ դասարանի սովորողները․ 

Կարդում ենք Թումանյան․ նախագծային ընթերցումներ

Թումանյան են կարդում 6-8-րդ դասարանների սովորողները․

понедельник, 20 февраля 2023 г.

Թումանյանական Լոռի ․ երկօրյա ճամփորդության հաշվետվություն


Գրական ակումբով երկօրյա ճամփորդությամբ եղանք Թումանյանի Լոռի աշխարհում։ Ճամփորդության նպատակը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն էր և սերը հայրենիքի, ճամփորդելու և պոեզիայի նկատմամբ։ 
Երկօրյա ճամփորդության առաջին օրը՝ փետրվարի 18-ն անցկացրինք ճանաչելով և բացահայտելով հայրենի երկիրը՝ Արդվին,Օձունը, Հոռոմայրը։ Երեք տարբերվող , բայց միաժամանակ վեհությամբ նման եկեղեցական համալիրներ։ Անշտապ, օրը վայելելով  երեկոյան կողմ հասանք Ալավերդի, որտեղ անցկացրինք գիշերը։ 

воскресенье, 19 февраля 2023 г.

Գրքի տոն

6-8-րդ դասարանի սովորողների նախագծային աշխատանքներից․ 

четверг, 16 февраля 2023 г.

Ձմեռային մարզական խաղերով Լեռնանիստում


Փետրվարի 15-ին Միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ ուղևորվեցինք Լեռնանիստ։ Չնայած առատ ձյանը և ձմեռային մարզական խաղերին սպասում էինք հունվարյան ճամբարի ընթացքում, բայց եղանակը մեզնից անկախ էր։ Առատ ձյան հետքերով մեկնեցինք Լեռնանիստ՝ ձմռան թագավորություն։ 
Նման ճամփորդությունների դեպքում շատ կարևոր է, որ մասնակից սովորողն իմանա եղանակային պայմանների ելնելով ինչպիսի հագուստ պետք է վերցնի։ 
Հասանք Լեռնանիստ նախապես որոշված ժամին։ Սկզբում խոսեցինք սահքուղուց օգտվելու և անվտանգության կանոների մասին, այնուհետև անցանք սահելուն։ 
Սահքային այս մարզաձևը օգնում է․ 
  • դառնալ ավելի վստահ
  • կարողանալ կանգնել սահող մակերեսին, արագ կողմնորոշվել, 
  • սահելիս կարողանալ կառավարել սեփական հույզերը, սահնակի ընթացքը։ 

суббота, 11 февраля 2023 г.

Չարենցյան ընթերցումների փաթեթ

,,Կարդում ենք Չարենց,, նախագծով սովորողները հանդես են գալիս անհատական ընթերցումներով․ 

четверг, 9 февраля 2023 г.

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ


Ճամփորդության օրը՝ փետրվարի 15, 12:00, վերադարձ մինչև 16:00
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, մարզիկ՝ 
Երթուղին՝ Երևան-Առաջինջ-Աբովյան-Չարենցավան-Լեռնանիստ։ 

Նպատակը՝
  • ձմեռային մարզական խաղերի կազմակերպում
  • մարզական հմտությունների զարգացում
  • ձմեռային վայելք
Ընթացքը՝ 

Տերյանի ծննդյան օրը տերյանական ընթերցումներով


Տերյանը կա և մնում է բազմաթիվ դեռահասների սիրելի գրողը։ Այսպես փետրվարի 9-ին՝ Տերյանի ծննդյան օրը, հավաքվեցինք Փոքր դահլիճում ՝ խոսելու Տերյանի մասին և կարադալու նրա ստեղծագործությունները։  Մասնակիցները տարատարիք էին, բոլորն էլ տերյանասեր։ Ընտրված ստեղծագործությունները ևս անհատական էին։ 
Ընթացը կարող եք տեսնել կցված տեսանյութում․ 


среда, 8 февраля 2023 г.

Տերյանական ընթերցումներ

,,Կարդում ենք Տերյան,, նախագծի շրջանակներում սովորողները ներկայանում են անհատական մեդիաընթերցումներով․ 

понедельник, 6 февраля 2023 г.

Բառարանային ֆլեշմոբ․ արդյունքներ

 Ավանդաբար փետրվարի 7-ին՝  Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը , իրականցնում ենք ,,Բառարանային ֆլեշմոբ,, նախագիծը։ Նախագծային աշխատանքները տարաբնույթ են՝ ուղղված բառարանները ճանաչելուն, գործնական օգտագործելուն, բառարանագործածման հմտություններ ձեռք բերելուն։ 

Արդյունքներ՝

воскресенье, 5 февраля 2023 г.

Տերյանի վերջին ժամերը


«… Հունվարի 6-ին  հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում են… Միայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա…
… Առավոտյան ես գնացի հաջողացնելու մեր մեկնումը: Վերադարձա, նա խնդրեց բժիշկ հրավիրել… Գնացի այն ռազմա-սանիտարական գնացքի բժիշկին բերելու, որով մենք Սամարայից եկել էինք (գնացքը դեռ կանգնած էր Օրենբուրգ-1-ում, 9 վերստ հեռու): Երբ մենք մեկ ժամից հետո եկանք, նրա զարկերակը գրեթե չէր խփում, սակայն ֆելդշերին նա ճանաչեց և շատ ուրախացավ: Երբ սրսկում էինք, նա խոսում էր ու հարցնում. «Կարելի՞ է անվերջ սրսկել և այդպիսով կյանքը երկարացնել դարձյալ մեկ շաբաթով…
…Կամֆորայից հետո երկու ժամ դեռ գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահ է…»:
Անահիտ Շահիջանյան

Թումանյանական Լոռի․ հայրենագիտական ճամփորդություն


,,Կարդում ենք Թումանյան,, նախագիծ 

Ժամանակահատվածը՝ փետրվարի 18-19
Մասնակիցներ՝  Գրական ակումբի անդամներ

Մեկնում՝ փետրվարի 18,  09:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝  փետրվարի 19, մինչև 18:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցի։ 

Երթուղի՝ մեկնում՝  Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Օձուն- Արդվի -Ալավերդի, վերադարձ՝ Ալավերդի- Սանահին-Դսեղ- Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան։ 

Բառարանային ֆլեշմոբ


Նկարագրությունը։
Տարիներ շարունակ ստեղծվել և շարունակում են ստեղծվել տարատեսակ բառարաններ։ 21-րդ դարում, տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց, բառարանները դարձել են հեշտ հասանելի՝ բազմաթիվ օնլայն հավելվածների շնորհիվ։ 
Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, կրթահամալիրում ավանդաբար իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը։ 

Նպատակը։ Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել բառարանների, բառարանների տեսակների հետ, ձևավորել բառարաններից օգտվելու հմտություններ։ Սովորողների հետ միասին ստեղծել փոքրիկ անհատական բառարաններ՝ տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, սեբաստացիական, համացանցային և այլն։