Հունվարյան ճամբարը եզրափակեցինք դեպի Գյումրի եռօրյա ճամփորդությամբ։ Այս ճամփորդությանը պատրաստվում էինք առանձնահատուկ, քանի որ կային սովորողներ, ովքեր բազմիցս եղել էին Գյումրիում , և կային սովորողներ, ովքեր առաջին անգամ էին ճամփորդում։
Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ճամփա ընկանք։ Գյումրու ճանապարհը, թեև կարճ չէ, բայց երկար էլ չէ, նաև շատ թեթև ճանապարհ է։ Տեսնելու բազմաթիվ կանգառներ։ Եվ այդ բազմաթիվ կանգառներից ընտրել էինք Թալինի Սուրբ Կաթողիկե հետաքրքիր և նրբակերտ եկեղեցին։
Ի զարմանս մեզ, նկատեցինք, որ երկաթե ձողերով պատել են շինությունը, որպեսզի փլվելու վտանգ չլինի, գուցե նաև որոշակի վերականգնման աշխատանքներ արվեն։ Խոսեցինք, թե ինչ է նշանակում կաթողիկե և ինչ առանձնահատկություն են ունեցել ,,Կաթողիկե,, անվանումն ունեցող եկեղեցիները։ Ուշադրություն դարձրինք և փորձեցինք վերծանել եկեղեցու ներսում գտնվող որմնանկարների հետքերը։ Գտանք գաղտնուղին, խոսեցինք եկեղեցու կառուցվածքի մասին։