понедельник, 25 августа 2014 г.

Ծրագիր, նախագծեր /4-5-րդ դասարաններ

Սեպտեմբերի 1-5
4-5-րդ դասարաններ
,,Ուսումնական ամառ,, նախագիծ
Իմ կարդացած գրքերը, կազմել ցանկ
Ամռան ամենահետաքրքիր գիրքը
Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը /բնութագրել, նկարագրել, ներկայացնել հերոսի գործողությունների միջավայրը/
Գրքի գովազդ
Իմ ճամփորդությունները, կազմել քարտեզ
Ամենալավ ճամփորդությունը /պատմել, նկարել, ձայնագրություն, ֆիլմ, ֆոտոշար, այլ/:
Ի՞նչ  սովորեցի ճամփորդությունների ընթացքում:

суббота, 16 августа 2014 г.

Ալիսը Հրաշքների աշխարհում

Սկսեմ այսպես՝ մի քիչ խառնաշփոթ պատմություն: Այո՛, համոզված եմ բոլորդ էլ կարդացել եք և մի կերպ գլուխ հանել այս խառնաշփոթ պատմությունից, Ալիսը մեկ մեծանում է, մեկ փոքրանում, մեկ այստեղ, մեկ այնտեղ, կատուն, թրթուրը, նապաստակը, դքսուհին և այսպես շարունակ: Այո՛, շատ խառը պատություն է: Բայց, եկեք խոստովանենք, որ նաև գրավիչ է: Պատկերացրեք դուք էլ նստած եք ձեզ համար և կողքով վազում է մի նապաստակ, ով հագել է սպիտակ բաճկոն, ժամացույց է կրում և սա դեռ հերիք չէ , մի բան էլ ասում է .,,Վա՜յ ինձ, ուշացա,,: Ահա և սա է գրավիչը, կասեի չափազանց գրավիչը, որն էլ ուղղակի ստիպում է շարունակությունը կարդալ: Հեքիաթային աշխարհում՝ նապաստակի բնում, արկածային պատմություն, որի մեջ ընկնում է Ալիսը: 

суббота, 9 августа 2014 г.

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Համոզված եմ, ֆիլմը կամ ֆիլմերից մեկը դիտել եք և գիտեք, թե ինչի մասին է խոսքը: Հիրավի, աշխարհի ամենահայտի գրքերից մեկը: Ներկայացնում է իսկական հրաշագործության դպրոցը, ընթերցողի առջև միանգամից բացվում է կախարդանքի յուրօրինակ աշխարհ: Միշտ մտածել եմ, որ կախարդության և վհուկների թեմայով արդեն ամեն ինչ ասված է և էլ ոչինչ չկա ասելու, այնինչ հեղինակը նույն թեման ներկայացնում է այլ տեսանկյունից:
Նախ չեմ կարող ասել, թե հետաքրքրությամբ կարդացի, կարծում եմ իմ տարիքում մի փոքր ուշ է տարվել հեքիաթային գրքերով, ինձ ավելի շատ փիլիսոփայական և հոգեբանական գրքերն են հետաքրքրում: Ինչևէ, հեքիաթը բավականին հաջողված էր և միջին տարիքի երեխաների համար շատ հետաքրքիր ընթերցանության նյութ կարող է լինել: