воскресенье, 28 июня 2020 г.

Ուսումնական ամառ

Սիրելի՛ սովորող, այս տարօրինակ ուսումնական տարին ավարտվեց և սկսվեց գուցե այս անգամ ոչ այդքան սպասված արձակուրդը))): Ինչևէ, միշտ էլ կարելի է հետաքրքիր զբաղմունքներ գտնել, ինքնազարգանալ, բացահայտել....
Այսպիսով.
  • Շատ ճամփորդեք.Հայաստանը բացահայտումների երկիր է, ուսումնասիրեք և կգտնենք ձեր հարազատ անկյունը: Ճանաչեք ձեր թաղամասը, ձեր քաղաքը, գյուղը, մոտակա այգին, գետը կամ բարձունքը: Իսկ ընտանեկան նախաձեռնությունների, արշավների  համար կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ամենահարմար վայրը կարող է լինել: 
  • Գոնե մեկ անգամ դիմավորեք լուսաբացը և հետևեք մայրամուտին, զգացեք բնությունը և լուսանկարեք ձեր տեսած սիրուն տեսարանները: 
  • Գրեք այն մասին, ինչը ձեզ հետաքրքրում է, ձեր մտքերի, զգացածի մասին պատմեք....

четверг, 11 июня 2020 г.

Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումից

Շարունակվում են կրթահամալիրի տնօրենի հանդիպումները մանկավարժական աշխատողների հետ: Միշտ կարևորել եմ Տիարի՝ հավաքները հետաքրքիր, թեթև զրույցի վերածելու ձևը... Այս ընթացքում մասնակցել եմ բոլոր հանդիպումներին՝ միշտ հետաքրքիր հարցադրումներով, կարևոր ասելիքով, չընդհատվող մտքերի փոխանակումով: Եվ այս և նախորդ հանդիպումների հարցադրումների պատասխաններն ամեն անգամ փնտրում եմ իմ գործունեության մեջ, իմ աշխատանքում, իմ և իմ դասավանդած սովորողների բլոգներում, ամփոփում ինչ-որ բան, առանձնացնում կետեր, որոնց դեռ պետք է անդրադառնամ կամ հետագայում դրանց ավելի ուշադիր լինեմ: Մանկավարժական զրույց է ....
Այս անգամ մի փոքր այլ էր հարցադրումների ձևաչափը, հարցերը նախապես պատրաստել էին կրթահամալիրի մասնախմբերի ղեկավարները, այլ ուսուցիչներ: Նաև այս անգամ ես ներկա էի ոչ թե սոսկ որպես ունկնդիր, այլև մասնակից: Անդրադառնամ հարցերին, փորձեմ գրել նաև այն, ինչ չստացվեց ասել:

понедельник, 8 июня 2020 г.

Հունիսյան ճամբարի նախագծերի արդյունքներ

Ճամբարային նախագծեր 

Սովորողների նախագծային աշխատանքները
Հնադիպում-վարպետության դասեր

воскресенье, 7 июня 2020 г.

Հունիսի 8-25-ի նախագծեր, աշխատակարգ

Հունիսի 8-25
Նախագծեր
  • Թարգմանական նախագծերի շարունակություն
  • Ստեղածագործական բլոգի գործունեություն
  • Ստուգատեսային հայտերի լրացում, աշխատանք սովորողների հետ 
  • Անհատական ինքնակրթության նախագիծ. սկսում եմ թարգմանել մանկավարժական հոդվածներ, նյութեր , յուրաքանչյուր օր մեկ նյութ: 
Այլ աշխատանքներ

среда, 3 июня 2020 г.

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հունիսի 9

Օրը՝ հունիսի 9, ժամը՝ 15:00
Օրվա մասնակից դասավանդողները՝