воскресенье, 29 декабря 2019 г.

Հունվարյան նախագծեր

Հունվար ամսվա ընթացքում նախատեսում ենք իրականացնել հետևյալ նախագծերը.
Ամսագրային աշխատանք
  • Պատուհան. թարգմանչական բլոգ/ շարունակելի աշխատանք
  • Ստեղծագործական ամսագրի ստեղծում : 

Այլ նախագծեր
  • Թատերական նախագիծ. թղթե թատրոն, ստվերների թատրոն, մնջախաղի թատրոն

Առաջին ուսումնական շրջանի արդյունքների ամփոփում

пятница, 27 декабря 2019 г.

Ուսումնական ձմեռ. դեկտեմբերի 27-հունվարի 8

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 27-հունվարի 8
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանների սովորողներ

Նախագծային առաջադրանքներ.


  • Արձակուրդային օրեր, ամանորյա հանգիստ: Պատմի՛ր անցկացրածդ օրերի մասին, ի՞նչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, ինչպե՞ս ես անցկացրել Ամանորը, պատմի՛ր զգացողություններիդ մասին: Պատմի՛ր ձեր տան կամ հանդիպածդ ամանորյա հետաքրքիր զարդարանքների, նվերների, որևէ  ուտեստի պատրաստման ընթացքի մասին: Աշխատանքները կարող են լինել տեսանյութի, պատումի կամ ռադիոնյութի տեսքով: 

понедельник, 23 декабря 2019 г.

Անհատական աշխատաժամանակ. 23-27.12.2019

23.12.2019
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-11:00` դասասենյակի մաքրություն
11:00-12:00` աշխատանք հունվարյան նախագծերի ուղղությամբ
12:00-12:30` ընդմիջում
12:30-14:00` նախագծային խմբով պարապմունք
14:00-15:00` ընդհանուր ժողով

24.12.2019
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-12:00` նախագծերի, հաշվետվությունների հրապարակում
12:00-12:30` ընդմիջում
12:30-13:30` գրական ակումբ
13;30` դաշնամուրային համերգ

25.12.2019
11:00-12:00` աշխատանք դպրոցում, հունվարյան նախագծեր
12:00-12:30` ընդմիջում
12:30-13:30` խմբային պարապմունքներ

26.12.2019
09:00-10:00` ճանապարհ դեպի ԳԱ
10:00-12:00` Հանդիպում Հոբոսյանի և այլ մասնագետների հետ, հունվարյան համատեղ նախագծերի քննարկում, պլանավորում
12:00-13:00` վերադարձ Մայր դպրոց
13:00-14:00` խմբային պարապմունքներ
14:00` մեդիաուրբաթ տոնախմբություն 

четверг, 19 декабря 2019 г.

Հանդիպում Արփի Մաղաքյանի հետ

Արդեն մեկ ամիս է Տիգրան Հայրապետյան գրադարանում է ,,Սիրո քաղաք Երևան,, հեքիաթների գիրքը: Գիրքը մի փոքր տարբերվում է ձեզ ծանոթ մյուս հեքիաթներից, այն պատմում է Երևանի մասին,  բոլորիս ծանոթ Երևանի մասին: Թվում է՝ ինչպես կարելի է միացնել Երևան քաղաքի պատմությունը և հեքիաթը, բայց գրողին դա հաջողվել է:
Այսօր հանդիպեցինք գրքի հեղինակին՝ Արփի Մաղաքյանին, ով պատմեց գրքի ստեղծման պատմությունը, հետագա նպատակների, այլ մտահղացումների մասին, սիրով լսեց փոքրիկ սեբաստացիներին, պատասխանեց մեծերի հարցերին, ժպտաց և ժպիտ պարգևեց: Հաճելի և անկաշկանդ զրույց էր:

суббота, 7 декабря 2019 г.

Թումանյանական ընթերցումներ

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

понедельник, 2 декабря 2019 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր/ լրացվող/

Դեկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը.
  • Կարդում ենք Ակսել Բակունց
  • Ծիսական Ամանոր
  • Ամանորյա ընթերցանություն
Հայենագիտական ճամփորդություն. երկօրյա մշակութային Գյումրի



Երկարաժամկետ նախագծեր
  • Թարգմանություններ. Պատուհան
  • Շուրջտարյա ընթերցումներ 
  • Մեդիաընթերցումներ 
  • Դասարանական ռադիո 

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն


Ուսումնական ճամփորդություն
Ամսական նախագծերի արդյունքներ

среда, 27 ноября 2019 г.

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

воскресенье, 24 ноября 2019 г.

вторник, 19 ноября 2019 г.

Դեպի Գառնի և Հավուց թառ



Արշավի նախապատրաստում։  Սա հերթական ճամփորդություն չէր, սա ամբողջական, լիարժեք արշավ էր։ Ճամփորդությունը և արշավը ինչ-որ տեղ հատվում են, իհարկե, բայց այս մեկօրյա նախագծում գերիշխող էր հենց արշավը, հայրենագիտական քայլքը։
Այս ուղղությամբ արշավելու մասին մտածում էինք վաղուց, սակայն միայն Գառնի կամ Գեղարդ այցելությունը չէր կարող լիներ, ուզում էինք գտնել այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա լիարժեք վայելել, տեսնել աշունը, քայլել, հիանալ աշնանով, ծանոթանալ բնակավայրի մշակույթին, կենցաղին։ Եվ այսպես համացանցային փնտրտուքները բրեցին Գառնի-Հավուց թառ երթուղու ընտրությանը։ Այնուհետև հետագա նախապտրաստական աշխատանքներ, տեղեկացում, հետաքրքրվողների խմբի հավաքում,  ծանոթություն տեղանքին, նյութերի նախապատրաստում, գործընկեր դպրոցի հետ կապի հաստատում, համատեղ աշխատանքի պլանավորում։ 
Համագործակցություն։ Նախագիծն ամբողջացելուց հետո որոշեցինք գտնել որևէ գործընկեր դպրոց, համատարիք մի խումբ, ովեր կօգնեն իրականացնել։ Իհարկե, տարածքը լավ կճանաչի տեղացին, լավ կներակայացնի, կպատմի հենց տեղաբնակը։ Համացանցից գտանք Գառնիի բնավանաի դպրոցի տվյալները, խոսեցինք դպրոցի տնօրենի հետ, ով փոխանցեց պատմության ուսուցիչ Արմինեի տվյալները։ Քիչ անց զանգեց Արմինեն և սիրով պատրաստակամություն հայտնեց իր դասղեկական դասարանով միանալու, մեզ հետ բարձունքը հաղթահարելու, իրենց բնակավայրը ներկայացնելու։ Արշավին մեկ օր էր մնացել, զարմանալի արագությամբ հավաքվել էր խումբը, պատրաստ քայելու, պատրաստ ներկայացնելու, նախապես կարդացած և պատրաստված։ Հայրենագիտական քայլքը որպես դպրոցական էքսկուիսիայի այլընտրանք, ոչ թե անիմաստ ծախսերի իրականացնում, խնջույքի կազմակերպում, այլ քայլք, ճանաչում, շփում։
Արշավի ընթացքը: Պայմանավորված ժամին Գառնիում էինք, միասին շրջեցինք, հետո նստոտեցին կանաչ թփերի մեջ, Գառնիի սովորողները մեզ պատմեցին Գառնիի մասին, իսկ մենք լրացումներ արեցինք: Հետո միասին նախաճաշեցինք և պատրաստվեցինք քայլելու:
Դեպի Հավուց թառ քայլեցինք երեք ժամ, հետաքրքիր ճանապարհ է, Խոսրովի անտառով, զրուցեցինք : Հավուց թառի մոտ գյուղացիները հաճախ գնում են ուխտագանցության, այսօր էլ մարդաշատ էր: Վերևում ընդմիջելուց, վանական համալիրով շրջելուց հետո հավաքվեցինք մի տեղ, որտեղ մեր գործընկերները պատմեցին բնակավայրի մասին, միասին երգեցինք, հետո քայլեցինք ետ: Սրանով սկսվեց մեր ընկերությունը:
Եվս երեք ժամ քայլեցինք, որ հասնենք Գառնի, արդեն մութն ընկել էր, միմյանց հրաժեշտ տալուց հետո վերադարձանք:
Զրագացումներ
Նախատեսում ենք համատեղ ճամբարային ծրագիր կրթահամալիրի միջավայրում : 
Արշավը հաջողված էր և տպավորիչ:



















пятница, 15 ноября 2019 г.

Արցախի Հաթերք գյուղի սովորողները և ուսուցիչները կրթահամալիրում են

Նախորդ ամիս ուսուցիչների և սովորողների մի խմբով, քառօրյա ճամփորդության ծրագրով, եղանք Արցախում: Չորս օրերից մեկ, հագեցած օրն անցակացրեցինք Արցախի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ Հաթերքում:  Իսկ հաջորդ օրերին հանդիպում ունեցանք նաև Տիգրանակերտում: Այդ օրերի ընթացքում մի շարք հետաքրքր համատեղ նախագծեր ծնվեցին, հետագա համագործակցության շարունակություն մշակեցինք: 
Հաջորդ քայլը Հաթերքի դպրոցի  ուսուցիչների և սաների այցելությունն էր Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:  Ժամանակահատվածը շատ կարճ էր՝ երկու օր, այդ պատճառով փորձեցինք հնարավորինս ընդգրկուն կազմակերպել: Սովորողները լրիվ նոր միջավայրում էին, որտեղ ամեն ինչ իրենց հետաքրքիր էր: Համատեղ պարապմունքներ կազմակերպվեցին, որոնց արդյունքում հաթերքցիները ծանոթացան իրականացվող կրթական ծրագրին: Համատեղ պարապմունքներից էին տեխնոլոգիան, պարը, մարմնակրթությունը, կավագործությունը, ծանոթացան նաև ընտրությամբ գործունեությանը, կրթահամալիրի բաց, ներառող միջավայրին: Այս շարունակական էր, քանի որ նախորդ ճամփորդության ժամանակ սեբաստացի սովորողները մնացել էին հաթերքցիների տանը և ավելի մտերմացել, ընկերացել էին: Օրվա երկրորդ մասով նաև հայրենագիտական ճամփորդություններ էին նախատեսված՝ Էջմիածին և շրջայց Երևան քաղաքով: Մասնակցեցին նաև նախագծային շաբաթվա ընթացքում կազմակերպված սեմինարներին և կլոր սեղաններին: Որպես հետագա շարունակություն նախատեսում ենք առաջիկայում.
  • Հաթերքի խմբի մասնակցություն Մայիսյան հավաքին՝ հստակ նախագծով,
  • Սեբաստացի սովորողների խմբի վրանային ճամբար ամռան ընթացքում Հաթերք գյուղում: 

вторник, 12 ноября 2019 г.

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ ես ուզում

Աստված իրականացնում է ձեր բոլոր երազանքները: Այն ամենը, ինչ դու ստանում ես՝ քո սեփական ցանկություններն են: Չարժե որևէ մեկին որևէ բանի մեջ մեղադրել. դու ստացել ես այն, ինչ որ ուզել ես:
Եվ հիշե՛ք՝ աշխարհում ամենավտագավոր բաներից մեկը հետևյալն է. ինչ կամենում ես, այն էլ ստանում ես:
Մտածե՛ք՝  նախքան ինչ-որ բան ուզելը: Ամենայն հավանականությամբ, ձեր ցանկությունը կիրականանա, իսկ դուք կտառապեք:
Ահա, թե ինչ է պատահում հարուստ մեկի հետ: Նա աղքատ է, ու հարստություն է ուզում, այն իրականություն է դառնում: Հիմա էլ նա դժբախտ է, բողոքում է, լաց է լինում ու ասում. «Իմ ամբողջ կյանքն անցավ անիմաստ բաներ կուտակելու վրա: Ես դժբախտ եմ»: Բայց դա ի՛ր ցանկությունն էր:

Համբերանքի չիբուխը

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։
Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։
Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։
Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

понедельник, 4 ноября 2019 г.

Աշունը պոեզիայում, արձակում

Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատված՝ նոյեմբերի 4-15

Նպատակը
  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում
  • Ուսումնական նյութերի ստեղծում և հրապարակում բլոգում, կայքում
Առաջադրանքներ
Ընթերցումներ

четверг, 31 октября 2019 г.

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Մեզ էին միացել ,,Մուտք,, ճաբարի մասնակից դասավանդողները։ Ծրագրում հիմնականում պարեր էին, վերհիշեցինք անցած պարերը, սովորեցինք նոր շարժումներ։ Այնուհետև անցանք միջավայրի բարեկարգման, խնամքի աշխատանքներին։ Մի խումբ դպրոցի մուտքի վարդերի պուրակն էր խնամում, մաքրում, քաղհանում, միացան նաև սովորողներ։ Դասավանդողների մեկ այլ խումբ ջերմոցն էր կարգի բերում, մաքրում, մյուսները՝ դասասենյակները։  Իսկ ընկեր Գառնիկն ամենաբարդ գործն էր անում՝ ներկում էր անիմացիայի լաբորատորիայի պատերը։

вторник, 29 октября 2019 г.

Ընդհանուր պարապմունք Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի սովորողների հետ

Կրթահամալիրը հյուրընկալել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի երեսուն հոգիանոց խումբը: Որոշեցինք օրը սկսել միասնական ընդհանուր պարապմունքով՝ Արևմտյան դպրոցում:
Արցախցի սովորողների համար անսովոր էր ընդհանուր պարապմունքի կազմակերպումը, սակայն բոլորն էլ ընդգրկվեցին,  համաչափ շարժվում էին,  արագ կողմնորշվեցին և սկսեցին պարել, երգել, ընթերցել:  
Ընդհանուր պարապմունքից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում. 

Հայրենագիտական ճամփորդություն. Գառնի-Հավուց թառ

Ճամփորդության օրը՝  նոյեմբերի 9
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարաններ
Երթուղին՝ Երևան-Չարենցի կամար-Գառնի-Հավուց թառ։
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00, Մայր դպրոց, կայանատեղի, ավարտ՝ 17:00, Մայր դպրոցի կայանատեղի:
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հաամիկ Գրիգորյան

Նպատակը՝

  • աշնանային քայլարշավ
  • աշունը՝ Գառնիում
  • Էքսպեդիցոն՝ Խոսրովի անտառում հետագա ճամփորդության պլանավորում, տարածքի ուսումնասիրում
  • Գետը համայնքում.Ազատ գետ
  • Աշնանային ընթերցումներ
  • Էկոլոգիական աշխատանքի իրականացում
  • Կրթական փոխանակումներ
,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր- Չարենցի կամար/25.3կմ, 38 րոպե/,-Գառնիի տաճար/38.6կմ, 1ժամ/,-Հավուց Թառ/42.7կմ,1ժ.12ր/
Ոտքով Գառնիից Հավուց Թառ -5.2կմ, 1ժ,30րոպե
Համագործակցություն
Համատեղ հայրենագիտական քայլք Գառնի համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արմինեի և սովորողների հետ, հեռ. 091 886161 ։ 
Նախապատրաստական աշխատանք․ հրապարակվում է սովորողի բլոգում։
  • Տեղեկությունների ընթերցում, ծանոթություն այցելվող վայրերի վերաբերյալ
  • Երթուղու քարտեզի գծում google map-ի օգնությամբ
  • Ավանդությունների ընթերցում, ծանոթություն
09։00` շարժվում ենք Մայր դպրոցի կայանատեղիից
10։00`կանգառ Չարենցի կամարի մոտ, ընթերցումներ
11։00`Գառնի , հանդիպում դպրոցի սովորողների, ուսուցչի հետ
12։00` քայլարշավ դեպի Հավուց թառ
17։00` վերադարձ Երևան

Նախահաշիվ
Մեկ սովորողը վճարում է 1500  դրամ։
Տրանսպորտը՝ sprinter, 21 տեղ, վարորդ՝ Գարիկ Առաքելյան , վճարը՝ ,25.000։ 

Անհրաժեշտ պարագաներ
  • հարմար ճամփորդական, պայուսակ, հագուստ, կոշիկներ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր 
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • Ֆոտոխցիկ կամ հեռախոս



понедельник, 28 октября 2019 г.

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ընդունելության ծրագիր

Մասնակիցներ՝ Ստեփանակերտի թիվ 8 դպրոց, Արևմտյան դպրոցի դասավանդողներ, սովորողներ

09:30-09: 45` շրջայց Արևմտյան դպրոցով, լաբորատորիաներով, ծանոթություն մանկավարժական ճամբարի նախագծերին. պատասխանատու՝ Գոհար Բալջյան
09:45-10:00` այցելություն ուսումնական ագարակ, շրջայց. պատասխանատու՝ Էդգար Ասոյան
10:00-10: 15` հետագա հնարավոր համագործակցության քննարկում


Հոկտեմբերի 30
09:00-09:30` առավոտյան ընդհանուր  միասնական պարապմունք . պատասխանատու՝ Սեդա 
Ծրագրում

  • Հո՜յ, Նազան
  • Սոնա յար
  • Էսօր ուրբաթ է, պաս է 
  • Զար զընգը

Հոկտեմբերի 31
09:00-09:30` առավոտյան ընդհանուր  միասնական պարապմունք . պատասխանատու՝ Սեդա 
Ծրագրում

  • Հո՜յ, Նազան
  • Սոնա յար
  • Էսօր ուրբաթ է, պաս է 
  • Զար զընգը

Պատասխանատուներ՝ Ստելլա Մնացականյան, Տաթև Աբրահամյան, Հասմիկ Գրիգորյան
Լուսաբանումը՝ Տաթև Աբրահամյանի 

воскресенье, 27 октября 2019 г.

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական աշուն

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 26-նոյեմբերի 3

Մասնակիցներ՝ 7-4, 8-5, 8-6 դասարաններ

Արձակուրդային նախագծեր, աշխատանքներ

1. Ընթերցանություն
Ձեր ընտրությամբ կարդացեք որևէ գիրք կամ ստեղծագործություն : Բլոգում ներկայացրե՛ք

Անհատական աշխատաժամանակ. հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Նախագծեր
  • Համատեղ նախագծերի քննարկում գործընկերների հետ. ռադիո, ճամփորդություններ
  • ,,Ուսումնական աշուն,, նախագծով հեռավար աշխատանք սովորողների հետ
  • Պարտիզապուրակային, միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Դասասենյակի մաքրման աշխատանքներ
  • ,,Հանրային աուդիտ,, նախագծով աշխատանք սովորողների հետ 
  • Հոկտեմբեր ամսվա հաշվետվության պատրաստում
  • Նոյեմբեր ամսվա նախագծերի պատրաստում, ամբողջացում
  • Կիլիկիան հնում և այսօր . մասնակցություն նախագծին
  • Ինքնակրթություն

Նոյեմբեր ամսվա նախագծեր

среда, 23 октября 2019 г.

Հաստլիկն ու նիհարը

Նիկոլաևյան երկաթգծի կայարանում հանդիպեցին երկու ծանոթ մարդիկ՝ մեկը հաստլիկ, մյուսը նիհար։ Հաստլիկը հենց նոր էր ճաշել կայարանում, և նրա յուղոտ շրթունքները հասած բալի պես փայլում էին։ Նրանից գալիս էր խերեսի ու ֆլյոր֊դ’օրանժի բուրմունք։ Իսկ նիհարը նոր էր դուրս եկել վագոնից ու ծանրաբեռնված էր ճամպրուկներով, կապոցներով ու տուփերով։ Նրանից դալիս էր խոզի ապուխտի ու սուրճի հոտ։ Նրա ետևում կանգնած էին երկար կզակով մի նիհար կին՝ նրա կինը, և աչքի մեկը կկոցած մի բարձրահասակ գիմնազիստ՝ տղան։
— Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։
— Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։

вторник, 22 октября 2019 г.

Քառօրյա ճամփորդություն Արցախում. հաշվետվություն

Ճամփորդության նախագծում ներկայացված են նախապատրաստական աշխատանքները. տե՛ս այստեղ:
Երկշաբաթյա պայմանավորվածություններից, ծնողների և սովորողների հետ խոսելուց, նախագիծը ներկայացնելուց հետո , մեր նախագծային խումբը պատրաստ է: Մեկնում ենք Արցախ, այն էլ չորս օրով:
Ճանապարհը երկար է, դժվար է այդքան երկար նստել տրանսպորտի մեջ, բայց մյուս կողմից շատ հետաքրքիր, ճանապարհին խաղում ենք, զրուցում, աշուն է, հիասքանչ աշնանային տեսարաններ ենք վայելում, մյուս կողմից ծանոթանում ենք մեր հայրենիքի ճանապարհներին՝ Երևան-Սևան-Սոթք-Քարվաճառ-Դադիվանք...:

понедельник, 21 октября 2019 г.

Ձայնիկդ ի հոգիս

Շոգենավը ժայռապորտից հավաքեց խարիսխները, ուղղություն առավ դեպի Պոլիս, ժայռ ու ափից այն կողմ թողնելով Չիֆթե-Հաֆուզ զբոսավայրը՝ ծառ ու ջրավազաններով օծում աղայանիստ մենատներ, ծառ ու ջրավազաններով ուղեկից ոլործուն արահետներ, պանդոկներ, չգիտես ինչ ու ինչ և ․․․ մի աքաղաղ։ Շոգենավով Պոլիս էր դառնում նաև Կոմիտասը, ամեն ատենվա պես՝ խմբով։ Խումբը մեծ էր․ զբոսավայրում Կոմիտասին հանդիպել էին հեռավոր ծանոթներ, նաև՝ իրենց բախտը Պոլսում նո՜րնո՜ր որոնող հայորդիներ՝ տարբեր գավառ ու շեներից, տարբեր կածաններով հեռացած՝ թողած արտ ու այգի, դարբնոց ու բրուտանոց, ու հիմա Չիֆթե-Հաֆուզ զբոսավայրից Պոլիս էին դառնում։
 -Ձայնը ականջներուս մեջեն չի ելնի․․․ 

среда, 16 октября 2019 г.

Կոմիտասյան նախագծի ամփոփում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Ուսումնական տարին սկսում ենք ,,Կարդում ենք Կոմիտաս,, ամենասպասված նախագծով: Քայլ առ քայլ բացահայտում են Կոմիտաս-մանկավարժին, Կոմիտաս-բանաստեղծին, երգում և տարածում ենք Կոմիտասի հակաբացիլ երգերը: 
Նախագծի ամփոփումը որոշեցինք անել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում երկու պատճառով՝ առաջին՝ հնարավորություն ունեինք լինել թանգարան-ինստիտուտում, երկրորդ՝ թանգարան-ինստիտուտի այգին շատ հարմար է բացօթյա ընթերցումների համար: 
Նախագիծը՝ այստեղ




вторник, 15 октября 2019 г.

Գրաբարյան օրեր, թարգմանչաց տոն. նախագիծ

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 18- նոյեմբերի 14
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 
Նախագծի նպատակը՝ 
  • հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
  • տեքստային աշխատանք կատարելու հմտությունների ամրապնդում
  • գրաբարով տեքստ ընթերցելու, հասկանալու կարողությունների զարգացում
  • թարգմանչական հմտությունների զարգացում
  • Տեսագրությունների, ձայնագրությունների պատրաստում: 

Նախագծային աշխատանքներ 
  • Գրաբարյան տեքստերի ընթերցում, փոխադրում, ձայնագրություններ, մեդիանյութեր 
  • Թարգմանչական նախագիծ. թարգմանություններ օտար լեզուներից
  • ,,Պատուհան,, թարգմանչական ամսագիր, շարունակական աշխատանքներ, պատրաստի թարգմանությունների հրապարակում: 

понедельник, 14 октября 2019 г.

Մի հին չինական զրույց

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։