четверг, 30 мая 2019 г.

Ամառային ուսումնահետազոտական ճամբար. օր երրորդ

Ճամբարային հերթական հագեցած և հետաքրքիր օրերից: Առավոտյան մի խումբ սովորողների հետ միջավայրի խնամքի պատասխանատու էինք, խնամք, որ իրականացնում ենք սիրով: Շրջեցինք այգով, հավաքեցինք գցված տոպրակներն ու շշերը: Անգամ հասցրեցինք ընդհանուր պարապմունքին մասնակցել: 
Այնուհետև գնացինք խեցեգործարան, որտեղ կավից տարբեր աշխատանքներ պատրաստեցինք. նախատեսում ենք պատրաստի աշխատանքները մեզ հետ Իզմիր տանել՝ մյուս ճամբարականներին նվիրելու համար: 

Ամառային ուսումնահետազոտական ճամբար. օր երկրորդ

Ինչպես միշտ, ժամանակին Մարմարյա սրահում էինք՝ ընդհանուր պարապմունքի: Տոնական ընդհանուր պարապմունքին հիմնականում հարսանեկան ծիսական երգեր են հնչում, պատրաստվում ենք հարսանիքին: Իսկ 09: 15 միասնական երաժշտական հարսանեկան ֆլոշմոբ է բոլոր յոթ դպրոցներում, որի ուղիղ եթերը կարող եք տեսնել այստեղ
Ընդհանուր պարապմունքից հետո սկսեցինք փորձերը, պատրաստում ենք ,,Լուտկի,, պարը, որը պետք է բեմադրենք Իզմիրում: Սկզբում դժվար էր ստացվում, բայց արդեն կարող ենք ասել, որ պարի առաջին հատվածը հաղթահարել ենք: 

Ամառային ուսումնահետազոտական ճամբար. օր առաջին

Առաջին օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ ավանդական դարձած երգ-պարով: Անակնկալ մեզ այցելեց տիար Բլեյանը, ով ողջունեց բոլորին և ճամբարի բացումը հայտարարեց: Տեսանյութն այստեղ.

среда, 29 мая 2019 г.

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ջոկատի աշխատանքների ընթացքի մասին

Նախապատրաստական աշխատանքները սկսել են դեռ հունվարին։ Նախնական ծանոթացել ենք, թե ուր ենք գնում, ինչպիսինն է Իզմիր քաղաքը, ինչով է հայտնի։

Այնուհետև ունեցել են տիեզերագիտության վերաբերյալ պարապմունք կրթահամալիրի աստղացուցարանում։
Ընթացքի մեջ է կրթահամալիրի մասին պատմող տեսանյութը, նկարահանումները կատարվել են Ագարակում, Արևմտյան դպրոցում, Քոլեջում, Հյուսիսային դպրոցում։ Նկարահանումները կատարել է Հայկ Պետրոսյանը։ Այժմ սովորողների հետ աշխատում ենք անգլերեն տեքստի վրա։
Հրապարակվել են սովորողների մոտիվացիոն նամակները։

Քանդակի ամենամյա միջազգային փառատոն

Մասնակիցներ՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ջոկատ, այլ  ցանկացողներ

Նպատակը՝ մասնակցություն ամենամյա փառատոնին, փառատոնի լուսաբանում, նախագծային աշխատանքների իրականացում։
Նախագիծ, աշխատանքներ
1. Քանդակի փառատոնի լուսաբանում
2. Հարցազրույցներ քանդակագործների հետ
3. Բանգլադեշը 100 սովորողի աչքերով. Ուսումնասիրություն
Մետրոներ. որքանով են հարմար սայլակով, ձեռնափայտով շրջող մարդկանց հարմար. Միջազգային փորձի ուսումնասիրություն
Բանգլադեշյան անցումներ, հարթակներ. հեծանիվով շրջագայող մարդիկ

Արդյունքը՝ լուսաբանումներ, նյութեր, որոնք հրապարակվում են սովորողների բլոգներում։
Ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են փուլերով, ուսումնասիրություններն ընդգրկում են նաև հնավոր լուծումների էսքիզներ։ 

воскресенье, 26 мая 2019 г.

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Չանախչի - Դժոխքի ձոր (Արածոյի կիրճ)

Ճամփորդության օրը՝ 31.05.2019
Նախապատրաստական աշխատանքի իրականացման ժամանակահատված. 25-30.05.2019
Մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած և նախապատրաստական աշխատանքը կատարած ճամբարականներ:
Երթուղին՝ Երևան- Զանգակատուն-Արածոյի կիրճ կամ Դժոխքի ձոր- Զանգակատուն գյուղ- Պ. Սևակի հայրական տուն- Երևան
Երևանից Զանգակատուն ճանապարհի երկարությունը՝ 90 կմ։ 
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան
Նպատակը՝ 
  • Գործընկերային կապերի հաստատում
  • Հայրենագիտական արշավի կազմակերպում
  • Նոր տարածքների ուսումնասիրում, ուսումնական նյութերի պատրաստում
  • Համբարձման ծես. ծեսի պատրաստում, իրականացում 
  • Գետը համայնքում. Արածո գետ

Ճամբարի աշխատակարգ. 27.05-07.06.2019

Ամառային ճամբարի նախագիծ, մասնակիցներ 

Օրակարգ
27.05.2019
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:30` Իզմիրի խմբի մոտիվացիոն նամակների-շարադրությունների պատրաստում, հրապարակում կանքում 
10:30-10:50՝  ճամփորդության նախապատրաստական աշխատանք
10:50-11:05` ընդմիջում 
11:05-11: 50` երաժշտական պարապմունք. պատրաստվում ենք տիզերագիտական ճամբարին
11: 50-12:35` մարզական խաղեր բակում
12:35-13:00` ընդմիջում 
13:00-14:00` ինտելեկտուալ խաղեր, դասասենյակի հավաքում, օրվա լուսաբանում

28.05.2019
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10: 15` պարի պարապմունք
10: 15- 12:00` խոհանոցային գործունեություն, պատրաստում ենք պիցցա
12:00-12:30` հեծանվավարություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական

29.05.2019
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10: 05` խեցեգործություն
10:10-11:00` պատրաստվում ենք ճամփորդության, նախապատրաստական աշխատանքների հրապարակում բլոգներում
11:00-12:30` ընտրությամբ գործունեություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` այցելություն ագարակ

30.05.2019
Ճամփորդություն. Զանգակատուն-Դժոխքի ձոր 

вторник, 21 мая 2019 г.

Հանդիպում Հասմիկ Հակոբյանի հետ

Մի խումբ սովորողների հետ հանդիպեցինք գրականագետ,  ,,Գրանիշ,, ամսագրի խմբագիր Հասմիկ Հակոբյանի հետ:  Կարծում եմ, ամսագրին բոլորն են ծանոթ, քանի որ այն ժամանակակից գրականությանը ծանոթանալու լավագույն կայքերից է:
Հասմիկ Հակոբյանն իրականացնում էր մի նախագիծ, որի ընթացքում այցելում էր տարբեր դպրոցներ: Կրթահամալիրը 30-րդ դպրոցն էր: 
Սեմինարի ընթացքում Հասմիկ Հակոբյանը խոսեց ժամանակակից գրականության մասին, գրողների ոճի մասին, բերեց համեմատություններ դասական գրողներից և ժամանակակից գրողներից, կարդացինք ժամանակակիցների բանաստեղծություններից՝ դիտարկելով բանաստեղծության ստեղծման կառույցը, ոճը, գրելաձևը, բառի ընտրությունը: Խոսեցինք բանաստեղծական ազատ ձևի կիրառման մասին՝ այսպես ասած ,,սպիտակ բանաստեղծության,, մասին: 
Ավարտին սովորողները տվեցին իրենց հարցերը և միասին լուսանկարվեցինք: 
Հանդիպումից ուղիղ եթերը կարող եք տեսնել այստեղ
Լուսանկարները՝ ստորև .



понедельник, 20 мая 2019 г.

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար

Շուրջտարյա նախագիծ 2018-2019 ուսումնական տարում
6 օրվա ճամբարային ծրագրում
  • Use of all the astronaut simulators 
  • Virtual Reality Adventure with the Hurricane 360 VR Simulator
  • 3 dimension space adventure with the Riot 3D Ride Simulator
  • Construct and launch a single-stage model rocket
  • Mars colony design and presentation
  • Explore the solar system with 360 degree viewing experience through Magic Planet
  • Compete as a team during our “Astronaut Challenge” activity
  • The introduction of space suits
  • Observe planets, stars and other objects in the night sky with a 12-inch telescope
  • Studying constellations and their positions in the sky with our Planetarium
  • Virtual Mars Simulator “Mars Explorers”
  • Activities that are aimed at improving problem solving, time management, and teamwork skills

воскресенье, 19 мая 2019 г.

Ամառային ուսումնական ճամբար

 Տևողությունը՝  մայիսի 27-հունիս 7
Մասնակիցներ՝ նախագծային խումբ՝ սովորողների ընտրությամբ: 
Նպատակը՝ ճամբարային տարաբնույթ գործունեության կազմակերպում , սովորողների նախաձեռնությամբ նախագծերի իրականացում 

Աշխատանք Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ջոկատի հետ. 
  • Այցելություններ  աստղացուցարան
  • Կրթահամալիրի մասին պատմող տեսանյութի պատրաստում 
  • Նախապատրաստական պարապմունքներ՝ անգլերեն, երաժշտություն, պար 
  • Իզմիրի մասին տեղեկատվական աշխատանքների կազմակերպում. ո՞ւր ենք գնում:

Հսկայի մազերը

Կային-չկային չորս եղբայրներ: Նրանցից երեքը շատ ցածրահասկ էին, բայց չափազանց խորամանկ, իսկ չորրոդը՝ հսկա էր՝ աննկարագրելի ուժով, սակայն միամիտ էր, ոչ իր եղբայրների նման:
Նրա ուժն իր ձեռքերի և բազուկների մեջ էր, իսկ խելքը՝ մազերի: Խորամանակ եղաբայրները նրա մազերը կարճ էին կտրում, որպեսզի խելք չմնար, և ստիպում էին աշխատել չորսի փոխարեն: Իսկ իրենք կանգնում նայում էին, թե ինչպես է նա աշխատում, և միայն իրենց գրպաններն էին լցնում:
Խեղճ հսկան ստիպված էր անել բոլոր գործերը՝ վարել հողը, փայտ կոտրել, ջրաղացի անիվը պտտել և եզի փոխարեն քաշել սայլը: Իսկ նրա խորամանակ եղաբյրները, սայլի մեջ նստած, ճիպոտով ուղղություն էին տալիս նրան և ասում.

пятница, 17 мая 2019 г.

Մայիսյան հավաքի հինգերորդ օրը

Օրը սկսեցին Մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքով, մեզնից մի խումբ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ Ուսումնական ժամերգությամբ: Մարմարյա սրահում հարսանեկան և Համբարձման ծիսական երգեր ու պարեր են: Սովորողների խումբ կա, ովքեր երգում է, մի՝ էլ ավելի ակտիվ խումբ, պարում է: 
Առավոտյան մեզ միացավ Երևանի հատուկ կրթահամալիրից հայոց լեզվի և գրականության դասավանդող, ով մասնակցեց ուսումնական պարապմունքների և կլոր սեղանների: 
11:00-ին Միջին դպրոցի ակումբում կլոր սեղան էր, որի թեման գնահատումն էր: Ասել, որ բուռն անցավ , կնշանակի ոչինչ չասել:

среда, 15 мая 2019 г.

Սահյանի մասին

«Մի տեղ իշխան ու տեր, մի տեղ համեստ հովիվ» Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաեւ՝ ամաչկոտ: Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միեւնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչեւ հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր… Նրա ակնհայտ սովորություններից մեկը շատ ծխելն էր: Միշտ էր ծխում. օրը մի քանի տուփ: Մաման ինձ ու եղբորս սովորեցրել էր, որ եթե պապան աշխատում էր, մենք պետք է լուռ մնայինք, բայց հայրս պահանջկոտ չի եղել երբեք եւ ոչ մի հարցում: Իր ներկայությունն արդեն իսկ հերիք էր, որ մենք խելոք մնայինք: 

«Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ» Հայրս գործի մեջ պարփակված մարդ էր: Երբ դեռ փոքր էինք, այդ ժամանակվանից մեզ համար Թումանյան ու Բակունց էր կարդում, կաթիլ-կաթիլ լցնում մեր մեջ: Իսկ, առհասարակ, նա համարում էր, որ ինչի արժանի ես, դրան էլ կհասնես: Միշտ ասում էր, որ երեխային չի կարելի զոռով տանել ինչ-որ ուղղությամբ. ուր գնալու է, կգնա: Երեւի իր կյանքի փորձից էր ասում: Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել նրան, ինչին պետք է հասներ: 

Միդիաս թագավորը

Միդիաս թագավորը շատ շվայտ մարդ էր: Ամեն երեկո նա իր թագավորությունում խնջույքներ ու պարահանդեսներ էր կազմակերպում, մինչև որ մնաց առանց գրոշի: Այդ ժամանակ նա գնաց կախարդ Ապոլոնի մոտ , պատմեց նրան իր դժբախտության մասին, և Ապոլոնը կախարդեց նրան.
-Ինչի դիպչես, թող ոսկի դառնա:
Թագավորը սկսեց ուրախությունից թռչկոտել և վազեց իր մեքենայի մոտ, բայց չէր էլ հասցրել մեքենայի դռան բռնակին ձեռք տալ, երբ ողջ մեքենան ոսկի դարձավ՝ ոսկե անիվներով, ոսկե ապակիներով և ոսկե շարժիչով: Ոսկի էր դարձել նույնիսկ մեքենայի բենզինը, այնպես որ մեքենան չէր կարող տեղից շարժվել, և այն տեղափոխելու համար քարշակ էր հարկավոր:

вторник, 14 мая 2019 г.

Ընթերցումների մեդիափաթեթ. գրաբար, արևմտահայերեն

Տարվա ընթացքում իրականացրած ընթերցման նախագծերի արդյունքները.

Մանակավարժական ակումբ

Կրթական փոխանակումների նախագծեր . ապրիլ և նախորդ ամիսների հավաքում

понедельник, 13 мая 2019 г.

Ներառականություն. դժվարություններ , անհատին ուղղված աշխատանք

Իրականում ներառումը բավական բարդ գործընթաց է, և մանկավարժության մեջ ներառման դերը շատ կարևոր է, այլ կերպ ասած ի՞նչ մանկավարժություն առանց ներառման. էլ ինչպես կարող ես շարունակել աշխատել, երբ ասենք նույն դասարանում կա կամ կան սովորողներ, ովքեր ,,անկյունում են,, : Աշխատել միայն նրանց հետ, ովքեր լավ սովորում են կամ գիտեն, դա չափազանց հետու է մանկավարժությունից, դրա համար  քո կարիքը չկա: Իսկ ուսուցիչը պետք է անպայման ներառի և՛ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողին, և՛ այլ երկրից եկած սփյուռքահային, արտասահմանցուն, դժվար շփվող սովորողին և այլն, և նրանք քիչ չեն մեր դասարաններում: Մանկավարժությունը չի կարող շրջանցել այս անհատներին:

воскресенье, 12 мая 2019 г.

Մայիսյան հավաքի նախագծեր. մայիսի 13-17

Մայիսյան հավաք 
Մայիսի 13-17
Իրականացվող նախագծեր

  • Ամսագրային աշխատանք . ստեղծագործական նյութեր, թարգմանչական նյութեր . ,,Պատուհան,, ամսագիր
  • Հավաքից հավաք կամ իմ ուսումնական տարին . ամփոփիչ նյութերի, հաշվետվությունների հավաքում, հրապարակում սովորողների բլոգում, կայքում 

суббота, 11 мая 2019 г.

Հավաքից հավաք

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվությունն այստեղ:
Ուսումնական տարին սկսեցի Միջին դպրոցում, բավական հագեցած և ստեղծական, հետաքրքրություններով լի տարի էր:
Ներկայացնեմ մի քանի նախագիծ, որոնք ,իմ կարծիքով, հաջողված են եղել և առաջին հերթին հետաքրքիր են եղել ինձ համար:
Ամսագրային աշխատանք: Պատուհան: ,,Պատուհանը,, թարգմանչական բլոգ է, որտեղ տարվա ընթացքում հրապարակել ենք իրականացրած նախագծերը: Իհարկե, ամսագրային աշխատանքը և թարգմանությունները կրթահամալիրում նորություն չեն, բայց դրանք լավ ձևաչափ են արված աշխատանքները ամփոփելու, լեզվագործունեություն իրականացնելու համար:

воскресенье, 5 мая 2019 г.

Զանգակատուն-Արատես. եռօրյա ճամփորդություն

Դպրոց բնության գրկում. հայրենագիտական-բնապահպանական-ուսումնական ճամբար Արատեսում 
Ժամանակահատվածը՝ մայիսի 23-25
Մասնակիցներ՝ 6-7-8-րդ դասարանի սովորողներ 
Երթուղին՝ Երևան-Զանգակատուն-Արատես-Եղեգիս-ԵլփինԵրևան 
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Գիշերակացը՝ Արատեսի դպրական կենտրոնում 

Նպատակը 
  • Գործընկերային կապերի հաստատում
  • Հայրենագիտական արշավի կազմակերպում 
  • Վայոցձորյան գարունը մեր աչքերով 
  • Մասնակցություն դպրական կենտրոնի աշխատանքներին 
  • ,,Լքված տարածքներ,, նախագծի իրականացում