четверг, 29 ноября 2018 г.

Մանուշակը Հյուսիսային բևեռում


Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_
Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որևէ արշավախումբ է եկել այստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
_
Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:

Արևի նման նայեցեք աշխարհին

Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք

Ու ես ուզում եմ  20 տարեկան դարձած «Լուսապասակ»-ի 2018-ի հոկտեմբերի 5-ի համարում Արթուր Շահնազարյանի «Հայրենիք և ազատություն» հրապարակումը  շարունակել իմ բլոգում՝ որպես իմ 1482-րդ գիր-պատում։ Իսկ կոմիտասագետ-հայագետ-կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի, ումից, գիտեք, ակնածում եմ, հրապարակումը, սրտի խոսքը, անպայման կարդացեք։

среда, 28 ноября 2018 г.

Հացը

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։

вторник, 27 ноября 2018 г.

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս


Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք  չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ  է պետք  անել և հենց այդպես էլ անում են:
 Մարդիկ, որոնք «մշակում են»  են  իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները  տիրանում են իրենց իսկ իրականությանը: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք  վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել  խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:

Ուսումնական ձմեռ. արձակուրդային նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 30- հունվարի 7
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
  • սովորողների ստեղծագործական և վերլուծական կարողությունների պահպանում, զարգացում 

Առաջադրանքներ 
  • Իմ Ամանորը. պատում 
  • Ամանորն իմ տեսախցիկից. նկարներին կցել մեկնաբանություն 
  • Ամանորյա մտորումներ . պատում 
  • Տոնական tv կամ ռադիո. պատրաստել տոնական թողարկումներ
  • Ամանորը՝ անձնային, ընտանեկան, հանրային տոն 
  • Ամանորյա ֆիլմ. դիտել, ներկայացնել պատումի տեսքով 
  • Այլ նախագիծ՝ սովորողի ընտրությամբ: 
Լրացուցիչ ընթերցանության նյութեր

воскресенье, 25 ноября 2018 г.

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…

Ծիսական Ամանոր

Նախագծի իրականացման ժամանկահատվածը ՝ դեկտեմբերի 10-25 
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ 
Նպատակը 
  • ծեսի ստեղծում, իրականացում՝ ծիսական բոլոր բաղադրիչներով 
Ընթացքը 
  • ուսումնասիրում ենք Ամանորի ծիսական ավանդույթները 
  • ծիսական տիկնիկներ
  • ծեսի ծառ
  • ծիսական ատրիբուտներ 

Ամանորի ընթերցարան


Ամանորյա  ընթերցումներ 
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝
  • Կազմակերպել քննարկումներ 
  • Զարգացնել սովորողների վերլուծական-քննադատական մտածողությունը
  • Հարստացնել սովորողների բառապաշարը
  • պատրաստել մեդիանյութեր
Ընթերցման համար նախատեսված նյութերի փաթեթ

Դեկտեմբեր ամսվա նախագծեր (2018-2019 ուս. տարի)

Նախագծեր 




Ճամփորդական նախագծեր 
Ուսումնական Արագածոտն. Ծաղկաշեն 


Շուրջտարյա նախագծեր 
Թարգմանչական նախագիծ. Պատուհան բլոգ 
Ընթերցումներ 
Ռադիոնախագիծ 

Մասնակցություն SIROON տոնավաճառին. հաշվետվություն

Նոյեմբերի 17-ին Գյումրու երիտասարդական պալատի հրավերով մասնակցեցինք SIROON տոնավաճառին:
Նախագծային խումբ՝ դասավանդողներ, սովորողներ: 
Տոնավաճառը կազմակերպված էր Գյումրու երիտասարդական պալատում, հասնելուն պես պատրաստեցինք մեր  ցուցադրության սեղանը: Նեկայացրինք կրթահամալիրի տեխնոլոգիական աշխատանքները, հիմնականում պատրաստած զարդերը. բոլորին գրավեցին կավե աշխատանքները, զարդերը, նաև թղթից պատրաստված հետաքրքիր տոպրակ-փաթեթները: Իսկ մեզ հետ տարած մոտ 70 տեղեկատվական թերթիկները գտան իրենց տերերին: Բոլորը ծանոթ էին կրթահամալիրին, սիրով էին արձագանքում:

Մասնախմբի նախագծերի հաշվետվություն

четверг, 22 ноября 2018 г.

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում


Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում: Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:
-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չի տանում: Դրանով քայլելն անիմաստ է:
-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:
-Ոչ մի տեղ էլ չես հասնում:
-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:
-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:
-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:

среда, 21 ноября 2018 г.

Մեծապատիվ մուրացկաններ

Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ․ սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա։ Հազիվ երեսուն երկու տարեկան կը թվեր։ Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով՝ ուներ նաև երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է և կամ չքավորության։ Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կուտային։ Սակայն եթե հագուստի մասին վանողական էր, դեմքի մասին քաշողական զորություն ուներ այս անձը։ 
— Ծառա եմ մեծապատվությանդ, մեծապատիվ տե՛ր,— պոռաց այս երիտասարդն սենյակեն ներս մտնելով և մոտենալով Աբիսողոմ աղային։

Ուսումնական Արագածոտն. Աղձք

Ճամփորդության մասնակիցներ՝ 6-7_րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության օրը՝ նոյեմբերի 27
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Աղձք-Ագարակ-Երևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 
Ճամփորդության նպատակը՝
  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կրթական փոխանակումների իրականացում 
  • Գյուղի կենցաը, մարդիկ, բարբառը. ուսումնասիրություն
  • Աղձքի սովորողների հետ հայրենագիտական քայլք գյուղում 
  •  Արագածոտնի աշունը մեր աչքերով
  • Ուսումնական մառան նախագծի համար նյութերի ձեռք բերում

Սրամիտ երիտասարդը

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:
 Մի երեկո թագավորն ասում է.
 — Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:
 — Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:
 Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին

Էջեր Վահան Տերյանի կյանքից

Վահան Տերյանի առաջին այցելությունը Հովհաննես Թումանյանին

Այսօր գնացել էի Հովհ.Թումանյանի մոտ «Իլյա Մուրոմեցի» թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու: Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ, ուստի ոտանավորներս էլ հետս էին: Նա հետաքրքրվեց և կարծում եմ նրա կարծիքները քեզ համար անհետաքրքիր չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը: Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը. մտնում եմ մի շքեղ կաբինետ, ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ լիքը գրքերով և` ընտիր գրքերով: Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ, մանավանդ որ չես սպասում այդպիսի բանի հանդիպելու հայ-գրողի, բանաստեղծի մոտ:

Սեր. դու գիտես ու չգիտես դրա արժեքը

  • Այս աշխարհը թատրոն է: Միայն թե խաղացանկը բանի նման չէ:
  • Կյանքի իմաստն ինքնադրսևորումն է: Ամբողջապես դրսևորել սեփական էությունը՝ ահա թե ինչի համար ենք ապրում: Իսկ մեր դարում մարդիկ սկսել են վախենալ իրենք իրենցից
  • Մեր մեծամասնությունը՝ դա մենք չենք: Մեր մտքերը ուրիշների դատողություններն են, մեր կյանքը՝ ընդօրինակում է, մեր կրքերը՝ մեջբերումներ
  • Բարու և չարի մասին հասկացությունները դարձել են հասու միայն նրանց համար, ովքեր զրկված են մյուս բոլոր հասկացություններից: Չկա ուրիշ մեղք, բացի հիմարությունից: Ու ամեն անգամ, երբ մարդը որևէ հիմարություն է թույլ տալիս, նա այդ բանն անում է ամենաազնիվ մտադրություններով:
  • Կյանքում հնարավոր է միայն երկու ողբերգություն. առաջինը՝ չստանալ այն, ինչ երազում ես, երկրորդը՝ ստանալ: Երբ աստվածներն ուզում են մեզ պատժել, նրանք ականջ են դնում մեր աղոթքներին: Մինչդեռ աղոթքը պիտի անպատասխան մնա, այլապես այն կդադարի աղոթք լինել և կվերածվի նամակագրության: Սրբերի ու մեղսավորների միակ տարբերությունն այն է, որ սուրբն անցյալ ունի, իսկ մեղավորը՝ ապագա: Մեղք գործելով մարդն ազատվում է մեղքի հակումից, քանզի իրագործումը ուղին է դեպի մաքրագործում: