воскресенье, 25 февраля 2024 г.

Ոսկու կարասը

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

четверг, 22 февраля 2024 г.

Մայրենի լեզվի օր

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն է։ Նախագծային գործունեությամբ ավանդաբար անդրադառնում ենք Մայրենիի բոլոր փուլերին ՝ գրաբար, արևմտահայերեն, նաև ՝ բարբառներ։ 
Աշխատանքներում փոխադրություններ են գրաբարից, բարբառներից և արևմտահայերենից։ Որոշ պատմություններ ձայնագրվել և տեսագրվել են։ 
Աշխատանքները ներկայացնում են 6 և 7-րդ դասարանի սովորողները․ 

вторник, 20 февраля 2024 г.

Մայրենի ․ ընթերցման և փոխադրման նյութեր

Արևմտհայերեն  առակներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Գրքատոն

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, նաև ևս մեկ հնարավորություն է ընթերցելու, գրքերի մասին խոսելու, կարդալը կարևորելու համար։ 
Պատմում են 6 և 7-րդ դասարանների սովորողները՝

воскресенье, 18 февраля 2024 г.

Թումանյանական ընթերցումներ

Թումանյան են կարդում Միջին դպրոցի 6 և7-րդ դասարանների սովորողները․

суббота, 17 февраля 2024 г.

Թումանյանական օր

Օրը՝ փետրվարի 19, Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է։ 
Մասնակիցներ՝ 6  և 7-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին, վերլուծել, քննարկել, 
  • Թումանյանի ծննդյան օրը՝ թումանյանական ընթերցումներով, 
  • գրքատոն ՝ տոնական տրամադրություն գրքային նվերներով։ 

четверг, 8 февраля 2024 г.

Բառարանային ֆլեշմոբ

Փետրվարի 7-ին՝ Սեբաստացու ծննդյան օրը, ավանդաբար իրականացնում ենք բառարանագրության, բառարանաընթերցման ֆլեշմոբ։ 
Ստորև 6 և 7 -րդ դասարանների աշխատանքներն են․ 

четверг, 1 февраля 2024 г.

Ձմեռային ազգագրության փառատոն 2024


Երկրորդ ուսումնական շրջանի նախագծային ձևաչափը մեծապես նպաստում է փառատոնային գործունեության իրականացմանը։ Այսպես, Ձմեռային ճամբարով հունվարի 8-ից մեկնարկեց Ձմեռային ազգագրության փառատոնը, որի ծրագիրը և ուղղությունները քննարկվել և հրապարակվել էին նախապես։  Ուղղությունների բազմազանությունը հնարավորություն էր տալիս բոլոր հետաքրքրությունների տեր սովորողներին և ուսուցիչներին իրականացնել փառատոնային նախագծեր։ 
Միջին դպրոցում նախաձեռնությունների ուղղություններն էին՝
  • թանգարանային և մշակութային ճամփորդություններ, 
  • խոհանոցային գործունեություն, 
  • վարպետության դասեր, հանդիպումներ, 
  • ազգային երգ, պար
  • ուսումնասիրություններ
  • այլ։