понедельник, 28 сентября 2020 г.

Եռօրյա ճամբար Լոռու մարզում. հաշվետվություն

Հերթական, բացահայտումներով լի ճամփորդությունը: Գնում ենք բացահայտելու Լոռու մարզը՝ Հայաստանի ամենահետաքրքիր անկյուններից մեկը...
Առավոտյան ութին ճանապարհ ընկանք բարձր տրամադրությամբ և մեծ սպասելիքներով: Սովորողների մեծ մասին տեսնում էինք առաջին անգամ, քանի որ հայտարարությունն ուղարկվել էր բոլոր սովորողներին և մասնակցել ցանկացողներից շատերին մենք չէինք դասավանդել, իսկ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել էինք հեռավար կարգով:
Լոռի տանող ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, Լոռու երկու հետաքրքիր քաղաքներով՝ Սպիտակով և Վանաձորով. տեսնելու և ուսումնասիրելու շատ բան կա: 
Առաջին կանգառը Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում էր: Խոսեցինք Սպիտակի երկրաշարժի, քաղաքի վերակառուցման, եկեղեցու շինարարության մասին, ճարտարապետության առանձնահատկությունների մասին: Տեսանելի է վերածնված և զարգացող խաղաղ քաղաքը: 

воскресенье, 27 сентября 2020 г.

Համընդհանուր հանրաքվե. ուսումնական նախագիծ


Իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 20-հոկտեմբերի 5
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, ընտանեկան դպրոցներ, այլ ցանկացողներ
Նպատակը՝ 
  • Ծանոթանալ փաստաթղթի բովանդակությունը, մասնակցել հանրաքվեին
  • Զարգացնել մտածելու, վերլուծելու կարողությունը
  • Սովորողի մոտ ձևավորել իր առօրյային վերաբերող հարցերի շուրջ սեփական տեսակետն ունենալու և արտահայտելու հմտություն 
Ընթացքը 

Կարդում ենք Կոմիտաս


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 25-հոկտեմբերի 10
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ...

Նպատակը՝
  • ճանաչել Կոմիտաս-բանաստեղծին, Կոմիտաս- մարդուն
  • տարածել Կոմիտաս՝ ընթերցելով և երգելով
  • հետազոտական, վերլուծական հմտություններ ձևավորել 
Ընթացքը, նախագծային գործունեության ձևեր

суббота, 26 сентября 2020 г.

Անկախության տոնը՝ քայլարշավով, ուխտագնացությամբ


Սեպտեմբերի 21-ը հերթական հնարավորությունն էր մեր հայրենիքի ևս մի հատվածը ճանաչելու, իրական տոն ունենալու, քայլելու և  աշնանային թարմ օդն ու բնությունը վայելելու: 
Ուղղությունը՝ Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետի վանական համալիր: 
Նախորդ տարիներին Սուրբ Հովհաննես տանող ճանապարահը հողապատ, անհարմար, երկար քայլելու ճանապարահ էր: Ի զարմանս մեզ, ճանապարհը նորոգվել և ասֆալտապատվել էր, այժմ ցանկացած մեքենա կարող է հասնել հենց եկեղեցու մոտ, ինչն, իհարկե, ունի և՛ դրական կողմեր, և՛ բացասական: Համալիրն այժմ ունի Վանահայր, քիչ-քիչ ընթանալու են վերանորոգման աշխատանքներ. Սուրբ Հովհաննեսն այժմ գործող եկեղեցի է: 

среда, 16 сентября 2020 г.

Հայրենագիտական-ճանաչողական արշավ. Ուրցաձոր


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-21 
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 21
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ 
Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 
Ճամփորդության ուղղությունը՝ Ուրցաձոր-Սուրբ Կարապետ վանք- Հրեշտակների ձոր 
Ճամփորդության մեկնարկ՝ Մայր դպրոցի կանանատեղից՝ 09:00,  վերադարձ՝ 17:00, Մայր դպրոց:

Ճամփորդության գումարը՝ 2000 դրամ/ մեկ սովորողը/: 
Տրանսպորտ՝ Mersdes Sprinter , 60 LD 077, վարորդ՝ Արթուր Խաչատրյան , 093375509 

вторник, 15 сентября 2020 г.

Փաստաթղթերի ընթերցում . նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-20
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ 
  • Ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը
  • Զարգացնել մտածելու, վերլուծելու  կարողությունը 
  • Սովորողի մոտ ձևավորել իր առօրյային, իրեն վերաբերող հարցերի շուրջ սեփական տեսակետն ունենալու և արտահայտելու կարողությունը: 

Վիլյամ Սարոյան .Քո կյանքի ժամերը



Ընթերցել 
Վիլյամ Սարոյան ,,Քո կյանքի ժամերը,,

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:

понедельник, 14 сентября 2020 г.

Սեպտեմբերի 14-18-ի նախագծեր


Նախագծերի իրականացման նպատակը
  • Ծանոթանալ 6-րդ դասարանի սովորողների հետ
  • Զարգացնել վերլուծական մտածողությունը
  • Ձևավորել հետազոտական հմտություններ 
Իրականցվող  նախագծային աշխատանքներ
  • Խաղ-ծանոթություն.ճանաչում ենք սովորողներին։ 
  • Գրական վիկտորինա .նոր ծրագրի գործարկում՝ kahoot 
  • Թարգմանչական ամսագրի գործունեություն՝ Պատուհան
  • Ստեղծագործական ամսագրի գործունեություն՝ Մարգարիտ
  • ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծի նախապատրաստական աշխատանքներ
  • Ինչպե՞ս իրականացնել հետազոտական աշխատանք . դաս-քննարկում 
  • Հեղինակային իրավունք .դաս -քննարկում 
  • Կարդում ենք .Վիլյամ Սարոյան  
  • Ռադիոնյութ-հարցում՝ Նոր ուսումնական տարին նոր դպրոցում 

воскресенье, 6 сентября 2020 г.

Ընթերցողական պլեներ Փառատոնային պուրակում



 
Դեռ մայիս ամսին սկսված և ամբողջ ամառ շարունակված ,,Սասնա ծռեր,, քանդակագործության ամենամյա փառատոնը ամփոփվեց: Չընդհատվող նոր ուսումնական տարին արդեն սկսված է: Սասնալանջի վերածված Սարալանջում տեղադրված են մասնակից քանդակագործների աշխատանքները, և մինչ նոր առաջին դասարանցիները իրենց կրթական շքերթ -քայլքն են անում Սարալանջում, մենք մի խումբ սովորողներով ,,Սասնա ծռեր,, ենք կարդում: Կարդացինք, քննարկեցինք, խոսեցինք... Ընթերցումները՝ տեսանյութում.

Նոր ուսումնական տարին սկսեցինք Մայրավանքի բարձունքից


Նոր ուսումնական տարվա առաջին օրը որոշեցինք սկսել բարձունքի հաղթահարմամբ: Ընտրված բարձունքը Ծաղկունյաց լեռների գրկում գտնվող Մայրավանքն էր: Այս ճամփորդության նպատակը նաև Միջին դպրոց նոր տեղափոխված վեցերորդ դասարանցիներին ծանոթանալն էր:
 Եվ այսպես սեպտեմբերի մեկը սկսեցինք քսան պայծառ վեցերորդցիների հետ, բոլորը տարբեր և յուրօրինակ մտածողությամբ: 
Մայրավանքը գտնվում է Ծաղկունյաց լեռներում, այնտեղ հասնելու համար Բջնիով պետք է գնալ Սոլակ գյուղի մոտ, որտեղից էլ սկսվում է քայլքի ճանապարհը:  Բջնի-Սոլակ ճանապարհին մեզ ուղեկցում է Հրազդան գետը: 

пятница, 4 сентября 2020 г.

Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Լոռու մարզում


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-15
Եռօրյա ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 9-11
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ, նախագիծը բաց է...
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 

Ճամփորդության երթուղին՝մեկնում. Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Գարգառ, վերադարձ. Գարգառ-Ամրակից-Լոռե բերդ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան: 
Գիշերակացը՝ Գարգառ գյուղի հյուրատանը: 

Մեկնարկ՝սեպտեմբերի 9-ին, Մայր դպրոցի կայանատեղից, 08:00, ավարտ՝ սեպտեմբերի 11-ին , Մայր դպրոց, 19:00: 

четверг, 3 сентября 2020 г.

Անհատական աշխատաժամանակ. սեպտեմբերի 1-12


Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ: 
Բովանդակությունը
  • Բակային աշխատանքներ, միջավայրի խնամք
  • Դասասենյակի մաքրման, հավաքման, վարագույրերի մաքրման աշխատանքներ
  • Առցանց դասեր սովորողների հետ 
  • Աշխատանք սեփական բլոգի վրա, նյութերի թարմացում, հրապարակում
  • Նախագծերի կազմում և հրապարակում բլոգում
  • ,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում 
  • Սովորողների և գործընկերներ էլ. նամակների պատասխանում 
  • Մասնակցություն Գրական ակումբի քննարկումներին
  • Մասնակցություն Խորհրդի նիստերին, քարտուղարի աշխատանք, նյութերի հրապարակում, արձանագրությունների կազմում, նամակագրություն, այլ  
  • Կրթահամալիրյան իրադարձությունների լուսաբանում
  • Ստեղծագործական և թարգմանչական աշխատանքներ, ամսագրերի հրապարակում
  • Միդլ TV-իի սցենարի հետ կապված աշխատանքներ 
  • Մասնակցություն մանկավարժական քննարկումներին
  • Գրառումներ  մանկավարժական օրագրում 
  • Դպիր ամսագրի, կայքի ընթերցում
  • Արդեն իսկ իրականացրած նախագծերի արդյունքների հրապարակում
  • Ճամփորդական նախագծերի կազմում, նախապատրաստական աշխատանքներ
  • Եռօրյա ճամփորդություն Լոռու մարզում
  • Ինքնակրթություն
  • Մարզական պարապմունք 
  • Ընթացիկ այլ աշխատանքներ