вторник, 27 сентября 2016 г.

Իսահակյանի օրեր

             Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 10-15
Նախագծի մասնակիցներ՝ 5-6-7-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակը՝ 
  • Ընթերցել Իսահակյանի ստեղծագործությունները՝ հեքիաթներ, առակներ, բանաստեղծություններ
  • Պատրաստել տեսանյութեր՝ զարգացնելով սովորողների մեդիահմտությունները
  • Տեստային առաջադրանքների միջոցով զարգացնել սովորողներ խոսքը, հաղորդակցական հմտությունները
  • Հարստացնել բառապաշարը

воскресенье, 18 сентября 2016 г.

Բացօթյա դասի կազմակերպում

Արևային այս խեղդուկ օրերին անչափ հաճելի է նստել այգում, շնչել կանաչի բուրմունքը և թեթև քամի զգալ: Էլ չասեմ, որ Միջին դպրոցի իմ դասարանը ամենատաքն է ու ամենաշոգը: 
 Աշխատանքային այս տարիների ընթացքում նկատել եմ, որ սովորողներն ավելի հաճույքով դրսում են դաս անում, քան առանձնացված ու փակված դասասենյակում: Սկզբում մի տեսակ վախով էի նայում բացօթյա դասին, երևի պատճառն այն էր, որ կարծում էի չեմ կարողանա վերահսկել սովորողներին դրսում, բայց ինչո՞ւ վերահսկել: Բացի այդ էլ, այն, ինչ անծանոթ է, վախեցնում է:  

суббота, 17 сентября 2016 г.

Ուսումնական օրացույց

ՍԵտեմբերի 1-16-  Սարոյանական օրեր
 Սեպտեմբերի 12-17 - հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաք
Սեպտեմբերի 26-30-  Կոմիտասյան օրեր
Հոկտեմբերի 1-7-  գրաբարի օրեր. թարգմանչաց տոն
Հոկտեմբերի 10-15-  Իսահակյանի օրեր
Հոկտեմբերի 15-24- էպոսի օրեր
Հոկտեմբերի 24-30- ,,Ուսումնական աշուն,, նախագիծ
Նոյեմբերի 1-11-  արևմտահայերեն գրականության օրեր

Արտիստը

Առաջին մաս Հինգ ամիս էր ընդամենը` Օդեսայում էի, չորրորդ անգամ փոխեցի սենյակս: Փոքր ի շատե մեծ քաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք է ստեպ—ստեպ կացարան փոխելը: Անցնելով մի թաղից մյուսը, կարծում ես մի երկրից մյուսն
անցար: Նոր հարևանություն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով:
Այս անգամ պիտի բնակվեի աղմկալից փողոցներից մինում, հինգ հարկանի մի տան
երրորդ հարկում: Տանտիրուհիս իտալուհի էր, գեր, առողջ, ամրակազմ մի այրի, մոտ
հիսուն տարեկան: Նրա ամուսինը եղել է իտալական օպերայի հուշարար. շատ վաղուց
հայրենիքից տեղափոխված Ռուսաստան: Մեռնելով` կնոջ և միակ դստեր համար թողել է իբրև ժառանգություն հինգ նոտանի մի մեծ կապոց և իտալացի արտիստների
ծանոթությունը: Այրին ապրելու ուրիշ միջոց չունենալով, պարապում էր սենյակները
վարձու տալով:

понедельник, 5 сентября 2016 г.

Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք

Նախագծերի իրականացման ժամանկահատված ՝ 05-16.09.2016

,,Վիլյամ Սարոյան,, նախագիծ-  06-16.09 5-6-րդ դասարաններ

,,Նար-Դոս,, նախագիծ- 06-16.09- 7-րդ դասարան

Ընթերցանության բացօթյա քննարկումներ

воскресенье, 4 сентября 2016 г.

Ուսումնական ռադիո

Շուրջտարյա նախագիծ
Ռադիոն չունի սահմանափակում, անընդհատ է, տարաբնույթ թեմաներով և իրականացվում է սովորողների կողմից:
Նախագծի նպատակը՝
  • Սովորողների խոսքի մշակում
  • ՏՀՏ հմտությունների կատարելագործում