среда, 29 мая 2013 г.

Հրեշտակը

-Ես ուզում եմ հրեշտակ դառնալ:
-Հիանալի ընտրություն է, դու չես փոշմանի,- վստահեցնում է Էմիլ Զոլան:
Հրեշտակապետները շտապեցնում են մեզ տեղ ազատել մյուս հոգիների համար: Իմ պահապան հրեշտակը տանում է ինձ լեռան վրա մեկ այլ գետնանցումի մուտքի մոտ: Այդտեղից կապույտ լույս է գալիս, ինչպես ներսից լուսավորված ադամանդից:
 Էմիլ Զոլան  հրաժեշտից առաջ  սեղմում է ձեռքս, շնորհավորում  ինձ և թողնում  մեծ, լուսավոր սենյակի մուտքի մոտ: Ես շարժվում եմ առաջ: Թաղանթը փակում է մուտքը: Ես բարձրացնում եմ այն թատերական վարագույրի պես: Մյուս կողմից, սենյակի ուղիղ մեջտեղում ես տեսնում եմ ինչ-որ անպատկառ մի կերպար:
-Բարի գալուստ հրեշտակների մեջ: Ես ձեր հրեշտակ –ուսուցիչն եմ:
-Հրեշտակ –ուսուցի՞չ: Իսկ դա ի՞նչ է:

вторник, 28 мая 2013 г.

Վճիռը չեղյալ է համարվում

...Ձեռք: Ինչ-որ մեկի ձեռքը բռնում է իմ հոգին և կանգնեցնում ինձ:
Ինչ-որ թափանցիկ, զայրացած կերպար հայտարարում է ինձ, որ   ընթացակարգը խախտվել է և պետք է ամեն ինչ սկզբից սկսել:
Ամանդայի և Ռոզայի համար նույնպես պետք է ամեն ինչ այլ կերպ լիներ, բայց, դժբախտաբար, նրանց համար չփազանց ուշ է: Նրանք գետնանցումով չափից դուրս հեռու են գնացել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ամեն ինչ դեռ հնարավոր է փոխել:
Իմ զրուցակիցը ցածրահասակ է, մորուքավոր, աչքերի տենդային լույսը  թաքցնող ակնոցներով: Նա քաշում է ինձ, հրում,  պնդում: Ասում է , որ նա իմ պահապան հրեշտակն է:
Ուրեմն ես պահապան հրեշտակ եմ ունեցե՞լ: Մեկը, ով հետևում էր իմ արարծ յուրաքանչյուր քայլին: Գուցե և օգնում էր ինձ: Ուրեմն ես միայնակ չեմ եղել: Ամբողջ կյանքում մեկն ինձ ուղեկցել է: Ես ուշադիր նրան եմ նայում:
Այդ փխրուն կառուցվածը, մորուքը, ակնոցները տասներկուերորդ դարի են…Թվում է՝ ես նրան ինչ-որ տեղ տեսել եմ:
Նա ներկայացավ՝ Էմիլ Զոլա:

понедельник, 27 мая 2013 г.

Մեծ թռիչք

Ես գիտեմ, որ այլևս ընտրություն չունեմ: Երկիրը  հեռվում վերածվել է փոշու հատիկի: Հրշեջները հենց նոր գտան բեկորներ, որոնք մի ժամանակ իմ մարմինն էին կազմում:
Զարմանալի է, բայց ինձ թվում է ես լսում եմ նրանց ձայները: <<Ինչպիսի՞ աղետ: Ամեն օր չեն ինքնաթիռները տուն  խցկվում: Ինչպե՞ս փնտրել մահացածների մարմինները այս բետոնի խառնուրդի մեջ>>:
Հիմա դա արդեն իմ խնդիրը չէ:
Ֆանտաստիկ լույսը քաշում է ինձ: Ես շարժվում է դեպի մեր գալակտիկայի կենտրոնը: Վերջապես ես նրան տեսնում եմ: Մահացածների մայրցամաք.  այն  սև փոս է Ծիր կաթինի կենտրոնում: Այն նման է զուգարանի արտահոսքի փոսին, ջրապտույտի, որի շուրջն ամեն ինչ գալարաձև  պտտվում է : Ես մոտենում եմ: Այն հիշեցնում է կենսունակ և թրթռացող ծաղիկ՝ հսկա խոլորձ:
Սև փոսը ներս է քաշում ամեն ինչ՝ արեգակնային համակարգը, աստղերը, մոլորակները: Եվ ինձ նույնպես:
Ես փորձում եմ հիշել մահացածների մայրցամաքի քարտեզը: Յոթ երկինք: Ես գտնվում եմ առաջին երկնքում:  Դա  կապույտ գույնի կոնաձև տարածք է :  Այնտեղ եմ ընկնում աստղային փոշու միջոցով:
<<Ամեն տարի Երկրի վրա ծնվում են միլիոնավոր մարդիկ: Նրանք շարժվում են, բազմանում և հետո մեռնում:  Սրա մեջ տարօրինակ ոչնչ չկա, բայց հենց սրանում է կայանում մեր կյանքի իմաստը: Ծնվել: Ուտել: Շարժվել: Բազմանալ: Մեռնել:
Ընթացքում ստեղծվում է սեփական կարևորության տպավորություն, որովհետև մենք բերանի միջոցով ձայներ ենք հանում, շարժում ենք մեր ձեռքերն ու ոտքերը:  Բայց ահա ինչ կասեմ ՝ մենք շատ քիչ  նշանակություն ունենք և ստիպված ենք նեխել, իսկ հետո փոշի դառնալ>>:
Աղբյուրը՝ մեկը փողոցում հասարակական կարծիքի հարցման ժամանակ:

вторник, 21 мая 2013 г.

Կույրի պատմությունը /Վիլյամ Սարոյան/

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:
Ամուսինն ասում է կնոջը.
- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:
Կինը պատասխանում է.
- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:
Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:
- Տեսնո՞ւմ ես, - ասում է, - ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:
Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:

воскресенье, 19 мая 2013 г.

Ես մեռնում եմ...

Բոլորն էլ  մի օր մահանում են:

Աղբյուրը՝ ասել է ինչ-որ մեկը  փողոցում հասարակական կարծիքի հարցման ժամանակ:



Եվ ահա ես մեռնում եմ:
Դա կատարվեց շատ արագ:
Հանկարծ լսվեց սարսափելի աղմուկ: Ես շրջվեցի և տեսա <<Բոինգ 747>>- ի դիմային մասը /երևի շեղվել էր ընթացքից դիսպետչերների գործադուլի պատճառով/, որը թռավ հենց իմ պատուհանի վրա, շարժեց պատերը, կտրելով անցավ սենյակը: Ջարդելով կահույքը և թափելով գրքերը, անգթորեն մոտեցավ  ինձ:
Եթե  դու նույնիսկ արկածախնդիր ես, հետազոտող, նոր երկրներ հայտնագործող, միևնույնն է մի օր կբախվես այնպիսի  խնդրի, որը լուծելը  քո ուժերից վեր է: Համենայն դեպս , կանգնեցնել ինքնաթիռը, որը ջարդում էր իմ տունը, իմ ուժերից վեր է :

Սև գիրք ծանր բզեզ /Լևոն Խեչոյան/


Երկար մտածեցի, թե ինչպես սկսեմ գրել: Կարդացի Լևոն Խեչոյանի պատմվածքներից, բայց մի պատմվածքը չի կարող պատկերացում տալ գրողի մասին: Կարդացի մի քանիսը: Որոշ ստեղծագործություններ դուր եկան, որոշները՝ ոչ այնքանՊատմվածքներն  այնքան էլ հարուստ չեն նկարագրություններով, բայց յուրօրինակ ոճ ուներ, հոգեբանակն լարվածություն ունեցող հատվածներ, երբեմն էլ տողեր, որնց ենթատեքստը դժվար է ըմբռնել, բայց խորհելու տեղիք է տալիս:
Ի վերջո, ընտրեցի  <<Սև գիրք, ծանր բզեզ>> պատմվածքը: Առաջին հերթին գրավեց վերնագիրը, իսկ հետո՝ թեման: Պատմում է Ղարաբաղյան պատերազմի տարիների մասին /չնայած այդ մասին ոչ մի նշում չկա/:
Որտեղ էին: Պատերազմում: <<Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից ընկնող գյուղերի միջով>>։

вторник, 14 мая 2013 г.

Ճերմակ օձը /Գրիմ եղբայրներ/

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի՛ բան չի մնում նրանից ծածուկ, ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում, ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծաոան էլ չի գնում ու ինքը չի մնում մեն-մենակ։
Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է դնում բերանը։

понедельник, 13 мая 2013 г.

Գորտը /Գրիմ եղբայրներ/

Ժամանակով մի թագավոր է լինում։ Էս թագավորը մի քանի աղջիկ է ունենում՝ մինը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը. էնքան սիրուն, էնքան շարմաղ, որ էլ չուտես, չխմես, կանգնես ու մտիկ անես։
Թագավորի պալատի կողքին մի անտառ է լինում, անտառում, մի հին լորենու տակ մի ջրհոր։ Էս սիրուն աղջիկը սովորություն է ունենում՝ ամեն օր գնում է էն ոհով տեղը, ջրհորի մոտ խաղ է անում, իր ոսկի գնդակը վերև գցում ու բռնում։ Մի օր էլ խաղալիս շատ բարձր է գցում, չի կարողանում բռնի, ու գնդակն ընկնում է ջրհորը։ Վերևից մտիկ է անում՝ ջրհորը աչքին թվում է անտակ։ Սկսում է աղի-աղի լաց լինել։ Էս լացի ժամանակ հանկարծ մինը ձեն է տալիս.
— Ի՞նչ է պատահել, թագավորի աղջիկ, ինչի՞ համար ես էդպես աղի-աղի լաց լինում։

воскресенье, 12 мая 2013 г.

Անտառի տնակը /Գրիմ եղբայրներ/

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։

Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։

Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում։ Բայց ծտերը, արտույտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչև արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ։

пятница, 10 мая 2013 г.

Սագարած աղջիկը /Գրիմ եղբայրներ/

Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին: Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում: Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռնափետը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառ:Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է՝ ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն: Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում: Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է.
— Բարի օր, ախպեր ջան: Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է: Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ: Ի՞նչ անենք. ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի:
Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն: Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում: Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում՝ հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնում ես սրան. սրանից հեռու կաց հա՜. սա կախարդ է...»:
Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս:Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երդում են, զով հովը զլզլում է, սլսլում է տերևներում: Ու անցնում է երիտասարդն ուրախ, զվարթ: Ճամփին ինս-ջինս, մարդ չի պատահում: Մին էլ տեսնում է մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում:Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած:
- էդ ո՞նց ես էդքանը տանելու, նանի, - հարցնում է երիտասարդը:
- Ուզեմ-չուզեմ՝ պետք է տանեմ, որդի ջան, ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.
«Ետ մի՛ նայիլ նոր,
Մե՜ջքդ վաղ է կոր...»:

суббота, 4 мая 2013 г.

Կաթնապուր

Հակոբ Պարոնյան

Մայր իմ անուշ ու անգին /Չարենց/

Ա՜խ, ինչ լավ են սարի վրա /Թումանյան/

Սյուզի Մարտիրոսյան

Միքայել Մնացականյան



Մեր բակը՝ կրթական պարտեզ. գարնանային աշխատանքներ

Մեր բակը՝ կրթական պարտեզ

Մեր բակը՝ կրթական պարտեզ ... վարդատունկ

Միսաք Մեծարենց

Երփներանգիկն ու մուկը

-Չգիտեմ ուր կորչեմ: Ամենուրեք կատուները հետապնդում են ինձ, իսկ մարդիկ թակարդներ են դնում: Չեն թողնում ապրեմ:
-Իմ կյանքն էլ է այդպես,- պատասխանեց երփներանգիկը:-Կատուն տեսնում է, ուտել է ուզում, սկյուռն է տեսնում, ետևիցս է ընկնում:
-Արի՛ միասին ապրենք,- առաջարկեց մուկը:
-Արի՛,- համաձայնվեց երփներանգիկը: