вторник, 25 июня 2019 г.

Ստամբուլյան թափառումներ Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ

Ծրագիր
Օրակարգ
21.07, կիրակի
06:50 — ժամանում Ստամբուլ, դիմավորում է Բոմոնթի Մխիթարյան վարժարանի պատսխանատուն
8:00 — 18:30 շրջայց Ստամբուլով (այցելություն Սուրբ Սոֆիա տաճար, Դոլա Բախչե պալատ, նավարկություն Բոսֆորով ), ուղեկցումը՝ Բոմոնթի վարժարանի պատասխանատվությամբ
20:00 — ճանապարհում Իզմիր՝ Ստամբուլի օդանավակայանից
21:35 — թռիչք դեպի Իզմիր

Նախապատրաստական պարապմունքների մասին. ֆոտոքրոնիկոն

Հունիսը ճամբարային գործունեության ամենահարմար ժամանակն է: Իզմիր մեկնող խումբը արդեն երրորդ շաբաթն է ճամբարային հավաքներ է կազմակերպում: Ճամբարային ծրագրում ընդգրկված են հետևյալ գործունեությունները.
  • պար
  • երգ
  • անգլերեն
  • տեխնոլոգիա
Ճամբարն անցնում է շատ հաճելի մթնոլորտում, սովորողներն ընկերացել են, իրենց նախաձեռնությամբ առաջարկներ են անում, խաղեր և գործունեություններ են առաջարկում:

Լուտկի. պարում են Իզմիր մենկնող սովորողները

Իզմիրի տիեզերագիտական ջոկատը սովորում է պարել ,,Լուտկի,, : Պարը ներկայացվելու է Իզմիր քաղաքում՝ տիեզերագիտական ճամբարի ժամանակ: Սկզբում բարդ էր, քայլերն անհաջող էին, բայց արդեն ստացվում...

понедельник, 24 июня 2019 г.

Հայոց լեզու, գրականություն. 7-րդ դասարան. 2019-2020 ուս. տարի

Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր


Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ, տարեկան՝ 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական, կարճաժամկետ և երկարաժամկետ  նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:


7-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը,
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը,
  • հաղորդակցական հմտությունների փոխանցմանը
  • ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը,
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը, 
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն: 
Ուսուցման խնդիրները

Մայրենի. ուսումնական օրացույց /լրացվող/

ՍԵտեմբերի 1-16-  Սարոյանական օրեր
 Սեպտեմբերի  - հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական  հավաք
Սեպտեմբերի 26-30-  Կոմիտասյան օրեր
Հոկտեմբերի 1-7-  գրաբարի օրեր. թարգմանչաց տոն
Հոկտեմբերի 10-15-  Իսահակյանի օրեր
Հոկտեմբերի 15-24- էպոսի օրեր
Հոկտեմբերի 24-30- ,,Ուսումնական աշուն,, նախագիծ
Նոյեմբերի 1-11-  արևմտահայերեն գրականության օրեր
Նոյեմբերի 14-19- Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
Նոյեմբերի 20-30-  Հայկական ժողովրդական հեքիաթների օրեր
Դեկտեմբերի 1- 12- ,,Ստեփան Զորյան,, նախագիծ 
Դեկտեմբերի 13-20 - առակի օրեր   
Դեկտեմբերի 20-28-  Ամանորի ուսումնական նախագիծ
Դեկտեմբերի 28-հունվարի 10/2017թ./-  ,,Ուսումնական ձմեռ,, նախագիծ
Հունվարի 10-27-  ուսումնահետազոտական ճամբար. ուսուցման երկրորդ շրջան 
Հունվարի 30- փետրվարի 3-  2016-2017 ուս. տարվա առաջին կիսամյակի արդյունքների ափոփում
Փետրվարի 5-մարտի 15-  ,,Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց,, ստուգատես

Մասնախմբի 2018-2019-ի գործունեության ամփոփում

Վերապատրաստումների տեղեկանք

воскресенье, 23 июня 2019 г.

Անհատական աշխատաժամանակ. 24-28.06.2019

Նախագծեր

  • Դիպլոմային աշխատանքի պաշտպանություն Քոլեջում
  • ,,Ուսումնական ամառ,, արձակուրդային առաջադրանքների պատրաստում, ուղարկում սովորողներին
  • Աշխատանքի Իզմիրի մեկնող սովորողների հետ
  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • 2019-2020 ուս. տարվա նախագծերի, ծրագրերի պատրաստում
  • Կլոր սեղանի պրեզենտացիայի պատրաստում
  • Ինքնակրթություն
  • Մարզական գործունեություն
  • Ճամփորդություն
  • Գրական ակումբ
  • Մասնախմբով հավաք

вторник, 18 июня 2019 г.

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կրթական հաստատությունում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող համակարգի առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆԻ  «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա ՝
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կրթական հաստատությունում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող համակարգի առանձնահատկությունները

Մասնագիտությունը՝
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ

Հեղինակներ՝    Տաթևիկ Աբրահամյան
Տաթևիկ Ալեքսանյան

Ղեկավար՝ Գայանե Թերզյան




Երևան   2019թ


воскресенье, 16 июня 2019 г.

17-21.06.2019. անհատական աշխատաժամանակ, նախագծեր

Նախագծեր

  • Դիպլոմային աշխատանքի պաշտպանություն Քոլեջում
  • ,,Ուսումնական ամառ,, արձակուրդային առաջադրանքների պատրաստում, ուղարկում սովորողներին
  • Աշխատանքի Իզմիրի մեկնող սովորողների հետ
  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • 2019-2020 ուս. տարվա նախագծերի, ծրագրերի պատրաստում
  • Կլոր սեղանի պրեզենտացիայի պատրաստում
  • Ինքնակրթություն
  • Մարզական գործունեություն

четверг, 13 июня 2019 г.

Համատեղ նախագծեր Չանախչիում. Դժոխքի ձորում կամ Արածոյի կիրճում

Դժոխքի ձոր. 9կմ երկարությամբ արշավ ձորերով, կիրճով, Արածոյի ափով, բոբիկ ոտքերով ջրի մեջ, կիսաքանդ կամուրջներով, բաց կապույտ երկնքի տակ ու կանաչի մեջ խրված բարձր ժայռերով... բայց կարևորը հավեսով ու բացահայտումներով.... Հավեսի ճամբար...

Այսպիսին էին առաջին տպավորությունները: Զանգակատուն կամ , ինչպես ես եմ սիրում ասել, Չանախչի,  գյուղի հետ համագործակցություն սկսեցինք երբ նախորդ տարի գրական ակումբով այցելեցինք, քայլեցինք դեպի Հորթուն, ընթերցեցինք: Այստեղ էլ արդեն ձեռք բերեցինք լավ ընկերներ, ծանոթներ, մարդիկ, որոնց ուրախ կլինեինք տեսնել նաև կրթահամալիրում: Եվ երբ ցանցային հավաքի օրերին նորից հանդիպեցի պատմության ուսուցիչ Թամարին, սկսեցինք հետագա համագործակցության քայլեր մշակել, համատեղ նախագծեր  մտածել: 

Այսպես ամառային ուսումնահետազոտական ճամբարի մեկ օրը որոշեցինք անցկացնել Չանախչիում: Այս անգամ ընտրել էինք մեզ քիչ ծանոթ Դժոխքի ձոր հատվածը: Անուն իսկ արդեն տպավորիչ է։ Չանախչիի 9_11_րդ դասարանի սովորողներին հանդիպեցինք մինչ գյուղ հասնելը։ Ողջագուրվեցինք և սկսեցինք քայլել։ Քայլքը տևեց երկու ժամ, որ 

Հարսանյաց ծեսով ճամբարային ավարտ

 Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Գիտեինք, որ այսօր հարսանյաց ծեսն է, անհամբեր սպասում էինք: Ընդհանուր պարապմունքից հետո դուրս եկանք, որպեսզի մաքրենք Մայր դպրոցից դեպի Հյուսիսային դպրոց տանող աստիճանները: Մաիսնական՝ մեծով ու փոքրով, մեր ջոկատով և սովորողների ընկերներով, մաքրեցինք, ավլեցինք և՛ աստիճանները, և՛ սարալանջի հատվածում թափված աղբը: Եվ երբ հարսանեկան թափորն իջավ աստիճաններից, սկսեցինք ծափահարել; Միասնական երգելով քայլեցինք դեպի դպրոց: Հարսանեկան ծեսը՝ նկարներում.

среда, 12 июня 2019 г.

Բանգլադեշը 100 սովորողի աչքերով

Քանդակագործության միջազգային փառատոնին ընդառաջ ճամբարականների հետ եղանք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում: Մեզ ընդունեց ընկեր Ալիսը, ով սկզբում ներկայացրեց փառատոնը: Անակնկալ մեզ այցելեց տիար Բլեյանը:
Փառատոնի մասին խոսելուց հետո աշխատեցինք ,,Բանգլադեշը 100 սովորողի աչքերով,, նախագծի վրա: Յուրաքանչյուր սովորող կավով պատրաստեց իր երազած, պատկերացրած շենքը, տունը, բնակարանը:  Աշխատանքները՝ նկարներում:

Ամառային ճամբարի հաշվետվություն

воскресенье, 9 июня 2019 г.

10_15.06.2019. նախագծեր, աշխատաժամանակ

Նախագծեր

  • Դիպլոմային աշխատանքի պատրաստություն
  • Քանդակագործության ամենամյա միջազգային փառատոն
  • Ճամբարի ամփոփման պատրաստում
  • Աշխատանք Իզմիրի խմբի սովորողների հետ
  • Դասասենյակի մաքրություն
  • Բլեյան կրթական բաց ցանց. Կլոր սեղանի նյութերի պատրաստում
  • 2019_2020 ուս. տարվա ծրագրերի, նախագծերի պատրաստում։
  • Ինքնակրթություն
  • Մարզական գործունեություն

четверг, 6 июня 2019 г.

Ճանապարհ դեպի Գութանասար, բարձունքում , և վայրէջքի հաճույքը

Այն, որ Գութանասարը գրավիչ տեսք ունեցող սարերից է, կարծում եմ, չեք վիճի։ Իրականում ինձ համար այն նաև ամենականչող սարերից է եղել։Երկար տարիներ երթևեկելով մայրուղով՝ միշտ մտածել եմ սարը բարձրանալու մասին։ եվ միշտ բարդ է թվացել, դրա համար երևի , երբ կարդացի համացանցից բարձրության՝ 2999 մետրի մասին, լավ զարմացա։
Ինչևէ, առավոտյան ես ճանապարհին է , ոչ միայն ես, նաև ինձ պես հետաքրքիր ճամբարականների մի խումբ։  Տաք Երևանից մազապուրծ՝ մենք կանգ առանք Ֆանտան  գյուղի մոտ։ Ընտրեցինք մեզ հարմար ճանապարհը և սկսեցինք վերելքը։

понедельник, 3 июня 2019 г.

Մոտիվացիոն նամակներ. շարադրություններ

Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մասնակցել ցանկացող սովորողները պետք է մասնակցեին մրցույթին, որի համար անհրաժեշտ էր երեք հարյուր բառի սահմանում ներկայացնել մոտիվացիոն նամակ, թե ինչու եմ ցանկանում մասնակցել ճամբարին: 
Շարադրությունների արդյունքներով ընտրվել են այս սովորողները, տեղադրված է նաև շարադրության հղումը.