7-րդ դասարան, Հայոց լեզու․ Երրորդ ուսումնական շրջան

20.05.2024

Աշխատանք դասարանում

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

  • Ներկայացրե'ք առարկայից ձեր ձեռքբերումները և հաջողությունները,
  • Ստացված, կարևոր նախագծեր,
  • Ուսումնական տարվա ընթացքում կարդացած գրքեր, 
  • Անահատական նախագիծը։

17.05.2024

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
  • Առակների ընթերցում, վերլուծություն
Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպես արա՛, որ տրված հարցերի պատասխաններն էլ պատմությանդ մեջ լինեն.

  ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
  բ) ինչո՞վ եք իրար նման,
 
գ) ինչո՞վ եք տարբերվում,
  դ) ի՞նչն է ձեզ կապում:

15.05.2024

Աշխատանք դասարանում

Մայրենի լեզվի ֆլեշմոբ. առաջադրանքների քննարկում։ 

1. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:


Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
-
Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

2. Ընդգծված բառերը դարձրո՛ւ ժխտական։ 
 Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց: 
3․ Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու :

Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:
Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`

Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
 
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:
 
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:
2. Տրված  նախադասությունները  համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
 Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:


13.05.2024

Աշխատանք դասարանում և տանը

Մայրենի լեզվի ֆլեշմոբ


10.05.2024, ուրբաթ

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
  • Առակների ընթերցում, վերլուծություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ավարտել և ամբողջացնել անհատական նախագիծը։ 

08.05.2024, չորեքշաբթի 

Աշխատանք դասարանում

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
 
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:

2. Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):


Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Ընկերս համերգի է հրավիրված:

3. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել - փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:

…………………., այլապես…………….:
Ոչ թե…………., այլ…………………….:
………………..,
այլ ոչ թե………………:

2. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասություններըհանի՛ր:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարում, Քեոփսի բուրգն է:
 
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ  են թողնում կատաղած ցուլին:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից  տեղացիները կաթ են ստանում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
 
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել: Քսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից  ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Անապատներում, որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում են, որ ծովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի տակ:

06.05.2024, երկուշաբթի

Աշխատանք դասարանում

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Դահլիճը լավ կահավորել էին:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞ օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել - գտնվել, նետել - նետվել:

Գրել, գրավել, ծեծել, թրջել, թխել, տաշել, վրդովել, կապել, սպանել, նկարել, կեղտոտել:

3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: -
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին
:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով  երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

Օրինակ`
Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:
Ջուրը բակի ջրհորից բերեք:

2.  Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:

03.05.2024, ուրբաթ

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
  • Առակների ընթերցում, վերլուծություն

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ամբողջացնել և ավարտել անհատական նախագիծը։ 

29.04.2024, երկուշաբթի

Աշխատանք դասարանում

1. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են:

2. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:

3. . Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր  և  գրի՛ր տարբերությունները:

Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

4. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(
ինչ, ինչ որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի  մշակությամբ: (որ)
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):


Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)


2. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:

 Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,… հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,… սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակինձ թվաց,… իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,… գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,… գտնվում էր բակի խորքում:
մեծահռչակ զորավար էր,… երկրների կուսակալ:
նույն ուղղությամբ չէին գնումմիմյանց չէին հանդիպում:
հնէաբանը,… թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

26.04.2024,  ուրբաթ

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
  • Առակների ընթերցում, վերլուծություն

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:

Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-
Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-
Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

2. Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:

22.04.2024, երկուշաբթի 

Աշխատանք դասարանում

1. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու տալ  բայի օգնությամբ:

Օրինակ

 զանգել-զանգել տալ:
Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել:

2. Տրված բայերը  հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:
Օրինակ`
լսել- լսեցնել , լսել տալ:
Իմանալ, բարկանալ, տեսնել, զգալ:

3. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:


Հասկանալ տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց այդ կողմերից:
Իմանալ տվեց,  որ շուտով գալու է:
Զգացրեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց, որ քաղաքից հեռու չգնան:

4. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս  գրիր և ուղղի՛ր:


Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խնդրել տալ:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)


1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:

2. Տեքստից  հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
 
Ուլիկն ասաց.
-
Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց  խնդրանք ունեմ՝ սրինգդ նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-
Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:



19.04.2024 , ուրբաթ

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
  • Առակների ընթերցում, վերլուծություն

17.04.2024, չորեքշաբթի 

Աշխատանք դասարանում

1.  Ուշադրություն դարձրո՛ւ  տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական  եղանակների բայերին և պատասխանի՛ր  հարցերին:


Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել էԿազմեցհիացանքԿազմում էիրհիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր:
Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,

Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:
Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:
Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:
Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:
Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:

Ո՞ր եղանակներն են կազմվում  ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:
Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:

2. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:

Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:
 
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:
Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:

3. . Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`
 
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել, պարել, աշխատել, ուտել, կարմրել, սովորել, խմել, շփոթել, լռել, վստահել, հագենալ, մոտենալ, մերձենալ:

4. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:


 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. .Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:


Քնեցնել, հաշտեցնել, լռացնել, ուտացնելլսեցնել, ճերմակեցնել, կարմրացնել, վախացնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահացնել, ծառայացնել, ապրացնել:

2. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`

ա) զգալ- զգացնել

բ) մեծանալմեծացնել,(մեծացրի)

գ) հագնել- հագցնել (հագցրի)
ա) Խաղալ, դողալ, եռալ, թվալ, հավատալ:
բ) Փոքրանալ, լավանալ, վատանալ, բարեկամանալ, թշմանալ, մանրանալ, հզորանալ, բարձրանալ, քարանալ:
գ) Հասնել, թռչել, տեսնել, փախչել, փակչել, կպչել:


15.04.2024, երկուշաբթի

Աշխատանք դասարանում

Մայրենիի ֆլեշմոբ

Անհատական նախագծերի քննարկում։ 

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. . Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:

 Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլզորքի, ու բոլոր ծառերը շարք ...  (վերածել, կանգնեցնել)
 
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ ... ձեր անցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ ... ու ... մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանինու ... (թունավորվել, հիվանդանալ)

Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար  ...կեր հայթաթելը: (լինել)

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան  բայերով:

Վատ աշխատող շարժիչներն անպայման ...,  թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառեր ..., որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ ..., որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար .... այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը ...:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան  բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :


Համարձակ ..., ... նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ ...:
Ուշադիր ... քարտեզը, … , թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
բոլոր խորհուրդները, հետո … ինչպես կամենում ես:
 
Ոչ մեկի գաղտնիքը ..., եթե անգամ պատահաբար ես իմացել:
-...
ինձ, … թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:


12.04.2024 ,  ուրբաթ

Աշխատանք դասարանում

Մայրենիի ֆլեշմոբ

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

Աշխատանք անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
  • Առակների ընթերցում, վերլուծություն

10.04.2024, չորեքշաբթի

Աշխատանք դասարանում

1․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրենցից :(ստույգ,հաստատ կատարված)

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման)
Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

 

 Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:

 
Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

 

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:

4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

 

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
 
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ,   մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի... է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:



 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1․Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

 

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան  բայերով:

 

Գոնե մի օր կարգին եղանակոր ...մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ...:
Գոնե մինչև ծովափ... , դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար... ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին … , մի քանի օր էլ ընկերություն հետը:
Եթե քամին... ու փորձառու նվագներըծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:

08.04.2024 , երկուշաբթի

Աշխատանք դասարանում

1. . Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բայաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:


Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր):  Այդ փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

2. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

 

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ կպարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:

3. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):

 

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

 

Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է): Նա դրանցով (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):
2. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն

   

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ...(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա... (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա...(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք ...( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:


05.04.2024, ուրբաթ 

Աշխատանք դասարանում

Աշխատանք անհատական նախագծերով։ 

Առաջարկվող ուղղություններ՝

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
  • Թատերական նախագիծ
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Բարբառային ընթերցումներ,
  • Գրաբարյան ընթերցումներ 
  • Այլ, առաջարկեք․․․
  • Առակների ընթերցում, վերլուծություն

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստը  կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու  արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական  կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):
Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

2. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.
- Ի
մաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

03.04.2024, չորեքշաբթի

Աշխատանք դասարանում

Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն՝

  • Նամակ
  • Ի՞նչ  են խոսում թռչունները
  • Ո՞ր բառերն են բոլորից շատ ուրախացնում ինձ
  • Ի՞նչ համ ու հոտ ունեն բառերը
  • Խոսակցություն անտառում
  • Իմ պապիկի պատմածը
  • Երբ նորից սկսվի
  • Այլ, գրե՛ք ձեր առաջարկած վերնագրով։ 

     Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

     

    Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

    2. . Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

     

    Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա...(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար...(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

    01.04.2024, երկուշաբթի

    Աշխատանք դասարանում

    1.Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

    Օրինակ`
    Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր:
    Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

    2.Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

    Օրինակ`

    Հերքվող վարկած- վարկած, որ հերքվում էր:

    Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, անտառից սկիզբ առնող վտակ, դժվարին կացության մեջ գտնվող մարդ, ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև, մառախուղով պատվող լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

    3. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

    Օրինակ`

    Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

    Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:

     Լրացուցիչ աշխատանք (տանը)

    25-29.03.2024


    22.03.2024, ուրբաթ

    Աշխատանք դասարանում

    Աշխատանք անհատական նախագծերով։ 

    Առաջարկվող ուղղություններ՝

    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
    • Թատերական նախագիծ
    • Արևմտահայերեն ընթերցումներ, 
    • Բարբառային ընթերցումներ,
    • Գրաբարյան ընթերցումներ 
    • Այլ, առաջարկեք․․․

    20.03.2024, չորեքշաբթի

    Աշխատանք դասարանում

    Դերանուն-առաջադրանքներ


    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
    Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
    Քո գնալուց հետո հյուրեր եկան:
    Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
    Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
    Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
    Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
    Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
    Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
    Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
    Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
    Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:

    Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:


    2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

    Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    Երբ արդեն ամեն ինչ...էր, բոլոր պատվերները՝մոտեցավ մեքենային:
    Վարպետիբոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    Երբ արքայի հրամանով ... անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
    Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնելգեղեցկուհուն:
    Այս կողմերից մի քանի տարի առաջ... մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    Հեղեղիտուփը ոչ մի կերպ չէր բացվում:

    3. . Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

    Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

    18.03.2024, երկուշաբթի

    Աշխատանք դասարանում

    1. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

    Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

    2. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

    Օրինակ`

    Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

    Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
    Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:

    Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:

    Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
    Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
    Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

    3. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

    Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

    Լսել, բարձրանալ, հեռանալ:

    2. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

    ...ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
    Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար...: (վախենալ-ինչի՞ց)
    Թեյը...թափեց: (տանել-ե՞րբ)
    Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր...: (երևալ-ինչի՞ց)
    Ու Մոսկվա ….. առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

    Մեղր... մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

    3. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

    Այդ նամակը ...նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

    Ամբողջը երեկո... հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը... սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ...: (կառուցել -ինչի՞ց)
    Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը...: (լսել -ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն...մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ...: (դառնալ -ինչի՞ց)
    Վրա-վրա...նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
    ...
    միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)


    15.03.2024, ուրբաթ

    Աշխատանք դասարանում

    Մայրենի լեզվի ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Աշխատանք անհատական նախագծերով։ 

    Առաջարկվող ուղղություններ՝

    • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
    • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։  Պատմվածքներհեքիաթներ
    • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր
    • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում, 
    • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների կազմում, 
    • Թատերական նախագիծ
    • Արևմտահայերեն ընթերցումներ, 
    • Բարբառային ընթերցումներ,
    • Գրաբարյան ընթերցումներ 
    • Այլ, առաջարկեք․․․


    13.03.2024, չորեքշաբթի

    Աշխատանք դասարանում

    1. Դերբայները դարձրո՛ւ բայեր:

    Օրինակ`

    Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
    Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

    Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

    Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնավացած օդ:

    2. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

    Նրա... երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

    Գետափին՝ զով ծառերի ստվերում... ,հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

    Կարտոֆիլի արտում ... բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

    Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝... հեռու մի դաշտում:

    3. . Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

    Քանի՛ տարի ... մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
    Եթե մի երկու ամիս էլ ... այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
    Մի քանի օր այստեղ ... ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

    Այստեղ ... ուրիշ ելք չունեմ:
    Դու երկար ... այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Մասնակցել Մայրենի լեզվի ֆլեշմոբին։ 

    11.03.2024, երկուշաբթի

    Աշխատանք դասարանում

    Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն....

    1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
    Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն:
    Ամենքից շատ նա էր սպասում դրան:
    Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում:
    Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը:
    Խոսեցին ամեն ինչից:

    Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի...
    2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:
    3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
    Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում:
    Եվ ուրիշ է կարոտս հիմա:
    Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար:

    Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

    Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
    4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
    Ժխորի մեջ ..... ուշադրություն չէր դարձնում նրա վրա, .... մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
    Ամբողջը կավերեն, չի մնա.....:
    Դեղին տերևն ընկավ քարին,...... շշուկ չլսվեց:
    ...... այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
    Նա ..... ահ չուներ, բացի հորից:
    Ամեն ինչ մոռացել է, ..... չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

    Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

    Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքա՛ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

    Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

    Բ. Ուզում եմ պարզել, թե ե՛րբ են ձկները խավիար դնում:   

    Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է  գոյանում:

    Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:

    2.Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

    Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

    ….է ջուր հավաքվում այս փոսում:

    Ինձ հետաքրքրում է, թե ...է  ջուր հավաքվում այս փոսում:

    ...պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
    Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
    ...
    պետք է վերականգնի հատված անտառները:
    Ձեզ հարց տվե՞լ եք, թե ...պետք է վերականգնի հատված անտառները:
    ...
    Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
    Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
    ...
    այդպես գրավեց  քո ուշադրությունը:
    Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
    ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
    Գոնե ասա՛, թեես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

    06.03.2024, չորեքշաբթի

    Աշխատանք դասարանում

    Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
    Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

    1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
    Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու:
    Մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
    Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով:

    Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
    Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
    Ուղղ. ո՞վ
    Սեռ. ո՞ւմ
    Տր.  ո՞ւմ
    Հայց. ո՞ւմ
    Բաց. ո՞ւմից
    Գործ. ո՞ւմով

    Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին:
    Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները:
    Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին:
    Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը:
    Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը:

    Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 
    2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
    Ինչու են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
    Ինչից փշրվեց այն կարևոր թելը որ պահում էր մեզ:
    Ով կհասկանա ինձ:
    Դու կռվել ես նրա հետ, ինչի համար:

    Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
    Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
    Ով աշխատի, նա կուտի:
    Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. . Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

    Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
    Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
    Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
    Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
    Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

    2. Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:

    Օրինակ`
    Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

    Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
    Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

    Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

    Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:

    Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
    Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:

    Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

    Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

     3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

    Օրինակ`

    Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

    Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

    Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

    Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:

    Երկիրը իր շուրջը  մեկը օրում է պտտվում:

    Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

    Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
    Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:

    Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:



    04.03.2024, երկուշաբթի

    Աշխատանք դասարանում

    Դերանուն
    Դերանուն-անվան դեր կատարող
    Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
    Դերանունները լինում են ութ տեսակ

    • անձնական
    • ցուցական
    • փոխադարձ
    • հարցական
    • հարաբերական
    • որոշյալ
    • անորոշ
    • ժխտական
    Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: 

    Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս
    Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ
    Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք 
    1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:
    2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 
    3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: 
    Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով: 
    Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր: 
    Մենք լուռ առաջ քայլեցինք: 
    Նա առաջարկեց նստել: 
    Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու: 
    Քիչ անց մոտեցավ նա: 
    4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները: 
    Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ ......: 
    Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել .... տներից: ..... շատ մրսկան են: 
    ...... քայլում էին խիտ թավուտում: 
    Քիչ հետո..... գետափին էինք: 

    Անձնական դերանունների հոլովումը:
    Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 

    Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք
    Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 
    Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 
    Հայցական
    Բացառական
    Գործիական
    Ներգոյական

    5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 

    Ես նախանձում եմ աղջկան: 
    Հիմա տան տղամարդը դու ես: 

    6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 
    Դու միշտ սիրալիր ես: 
    Իրեն ուղեկցիր քո սենյակ:

    Ինձնից խորհուրդ հարցրու:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
    1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
    Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
    -Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
    -Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

    Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
    Ցուցական դերանունների հոլովումը: 

    Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
    Սեռական    սրա   սրանց
    Տրական      սրան    սրանց
    Հայցական
    Բացառական
    Գործիական
    Ներգոյական

    Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ....

    Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
    2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
    պարզ-
    բարդ-

    3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական:
    Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:



    01.03.2024, ուրբաթ

    Աշխատանք դասարանում

    Թվական․ ամփոփիչ աշխատանք

    Աշխատանք անհատական նախագծերով։ 

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    Ինքնագնահատում

    28.02.2024, չորեքշաբթի 

    Աշխատանք դասարանում

    Անձնական դերանուն

    1. Կետերի փոխարեն գրի՛ր 

     մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:

    ...քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
    Երկար ժամանակպատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

    Հիմա նա... հեռու է հազարավոր կիլոմետրերով:
    Գրում է, թեէ ապրում ուսպասելով է անցկացնում ժամանակը:
    Մի  քանի տարի... տանն ապրեց:
    Տատսբողոքում է, բայց առանցէլ չի դիմանում:
    2. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

    Ո՞վ եկավ:

    Ո՞ւմ  պայուսակը:
    Մոտենալ ո՞ւմ :
    Հեռանալ ումի՞ց:
    Հիանալ ումո՞վ:

    3. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, մենք, դուք , նրանք դերանունների համապատասխան ձևերով:

    Եղբոր խաղալիքն էր ջարդել:

    Առանց եղբոր տեղ չէր գնում:
    Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
    Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
    Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

    Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

    4. Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

    Իմ, ինձ

    քո, քեզ,

    նրա, նրան,

    իր, իրեն,

    մեր, մեզ,

    ձեր, ձեզ:

    Լրացուցիչ աշխատանք (տանը)
    1. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

    Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
    Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,...:

    2. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

    Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

    Ուղղական-
    Սեռական-
    Տրական-
    Բացառական-
    Գործիական-
    Ներգոյական-
    Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

    Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

    26.02.2024, երկուշաբթի

    Աշխատանք դասարանում

    1. Խմբագրեք պատմությունը ։

    Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարի ամենադժբաղտ մարթկանցից մեկն էր։ Ամբոխջ գյուղը հոքնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր թթված դեմքով։ Եվ որքան գնում այնքան ավելի դժգոհ էր դառնում այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարթիկ խուսափում էին նրանից նրա դժբաղտությունն անցնում էր շրջապատին։ 

    Բայց երբ ծերունին արդեն ութանասուն տարեկան էր շատ անսպասելի բան պատահեց այնպիսի բան որ ոչմեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ Ծերունին այսօր երջանիկ է չի բողոքում նույնիսկ ժպտում է դեմքը լրիվ փոխվել է։ 

    Ամբոխջ գյուղը հավաքվեց ծերուկին հարցնում էին Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։ 

    Ոչինչ պատասխանում էր ծերուկը ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։ 

    2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։ 

    3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 

    4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

    5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 

    6. Պատմության համար վերնագիր հորինեք։  

    Լրացուցիչ աշխատանք (տանը)

    1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։ 

    Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

    2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

     

    Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:

    Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

    Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :

    Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:

    Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):

    Ամբողջը (դառնալ) կրակի բաժին:

    3.Փորձի՛ր պատասխանել:

    ա) ով ե՛րբ է ասում «ես»,

    բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

    գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

    4. . Հարցերին պատասխանի՛ր:

    Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:

    Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:


    23.02.2024, ուրբաթ

    Աշխատանք դասարանում

    Աշխատանք անհատական նախագծերով։