четверг, 31 января 2013 г.

Կարկաչա /կարաոկե/

Վիլյամ Սարոյան Վիրավոր առյուծն ու կրիան

Ապրենք մաքուր

Հովհ. Թումանյան Բարեկենդան

Խոսքի տեսության և լեզվաբանական ու հարակից ոչ լեզվաբանական գիտությունների առնչությունը

Խոսքի մշակույթը կապված է լեզվաբանական և ոչ լեզվաբանական մի շարք գիտությունների հետ՝ լեզվաբանության տեսություն, գրականագիտություն, թարգմանություն, հռետորական արվեստ, տրամաբանություն և այլն:  Խոսքի տեսությունը կապված է լեզվի տեսության հետ, որի ուսուցման առարկան նախադասությունն է՝ իր բաղադրիչ տարրերով: Քանի որ նախադասությունը խոսքի նվազ միավորն է, այդ պատճառով էլ նախադասությունն իր բաղադրիչ տարրերով դառնում է խոսքի տեսության ուսուցման նյութը: Լեզվաբանական գիտությունների ուսուցման նյութը լեզուն է, սակայն դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մոտենում լեզվաաբանության հարցերին: Միևնույն լեզվի երևույթը դառնում է լեզվի տեսության և խոսքի տեսության համար քննության նյութ՝ տարբեր հայեցակետերից: Միևնույն միտքը կարելի է արտահայտել կիրառությունների նախադասություններով:  Խոսքի տեսության կարևոր խնդիրներից է բառապաշարի և քերականական կարգերի խոսքում կիրառելու երևույթի բացահայտումն ու արժեքավորումը:  Խոսքի տեսությունը սերտորեն կապված է ոճագիտության հետ, որն իբրև առանձին գիտաճյուղ ձևավորվել է 20-րդ դարի  30-ական թվականներից սկսած:

Խոսքի տեսության ուսուցման առարկան, նպատակն ու խնդիրները

Լեզվաբանական գիտաճյուղերի համակարգում խոսքի մշակույթը բավականին նոր է, թեև գիտական միտքը խոսքի նկատմամբ վաղուց է հետաքրքրություն ունեցել: Այն նոր բնույթ  է ստացել հատկապես 19-րդ դարի առաջին տասնամյակներից հետո, երբ հրապարակվեցին Ֆերդինանտ դը Սոսյուրի դասախոսությունները: Նա լեզվի գիտությունը բաժանում է երկու բնագրերի ՝ արտաքին լեզվաբանական, որը զբաղվում է լեզվաբանության ծագման, զարգացման և այլ հարցերով, ներքին լեզվաբանություն, որն ուսումնասիրում էր լեզվաբանության ներքին կառուցվածքը և նրա առանձնահատկությունները:

Ցեղակրոն շարժում


Ցեղակրոնությունը և ցեղակրոն շարժումը հիմնականում կապվում է Գարեգին Նժդեհի անվան հետ: Սոֆիայում1932թ. լույս է տեսնում <<Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ>> հոդվածը: Այսպիսով Նժդեհը հիմնադրեց Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին՝ Բոստոնի <<Հայրենիք>> օրաթերթում: Ժամանակաշրջանը նպաստում էր այս շարժման առաջացմանը: Ցեղակրոնությունը կամ հետագայում Ցեղակրոն ուխտեր կազմակերպությունն ուներ իր ծրագիր-կանոնակարգը, որը հետևյալն էր /ներկայացնում եմ որոշակի փոփոխությամբ/:

Էլեկտրոնային օրագրի գործածությունը

Մեր ժամանակներում մեդիան մեծ դեր ունի ուսումնական գործընթացում: Բնականաբար, միայն դասագիրքը չի բավարարում սովորողի հետաքրքրությունները, որը միշտ նորի և ավելի հետաքրքիր երևույթների փնտրտուքների մեջ է: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողը հմտորեն կարողանում է օգտվել մեդիամիջոցներից` էլեկտրոնային գրատախտակից, թվային ֆոտոխցիկից, ձայնագրիչից, համակարգչից, տիրապետում է մի շարք համակարգչային ծրագրերի և կարողանում է դրանց միջոցով ուսումնական ֆիլմեր պատրաստել: Կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող ունի իր անհատական էլեկտրոնային փոստը:

Շների թագավորությունը


Շատ ժամանակ առաջ շներն ունեցել են իրենց թագավորությունը:  Այդ թագավորությունում  եղել է հսկայական պալատ: Պալատում կար անկրկնելի գեղեցիկ սրահ: Սրահի սյուներն  ամենալավ երշիկից էին պատրաստված, վարագույրները նրբեշիկից էին, գորգերը՝ ամենալավ սալից: Եվ այնտեղ գահը խոզապուխտից էր, իսկ դեպի գահը  տանող աստիճանները շաքարե ոսկորներից էին և  այդ ոսկորների վրա մատի հաստության միս էր: Բոլոր շները ապրում էին այդ պալատում համերաշխ և երջանիկ,  չգիտեին ինչ է սովը , որովհետև ինչ  ցերեկն ուտում էին, գիշերը նորից աճում էր:

Բայց մարդիկ նախանձում էին, որ շներն ունեն իրենց թագավորությունը երկրի վրա: Սկսեցին նրանք կախարդել, մինչև շների թագավորությունը պալատի հետ հողի տակ անցավ:

Եվ  այսպես  պատահում է աշխարհում բոլոր շների հետ. հանկարծ  հիշում են նրանք   շների կորած  թագավորության մասին, փոս են փորում հողի մեջ և հոտ են քաշում, հոտ են քաշում, թե արդյոք երկրի խորքում չի զգացվում երշիկի, խոզապուխտի կամ սալի հոտ:

Շների աստվածը


Եղել է դա այն ժամանակ, երբ կենդանիներն ապրում էին դրախտում: Այնտեղ էին նրանք ծնվում , այնտեղ էլ մահանում էին, և բոլորը երջանիկ էին ու գոհ: Միայն շներն ավելի ու ավելի էին տխրում : Եվ այդ ժամանակ Աստված հարցրեց շներին.
-Ինչո՞ւ եք տխուր, երբ բոլոր մնացած կենդանիներն ուրախ են:
Եվ ասաց ամենածեր շունը.
-Նրանից ենք տխուր, Աստվա՛ծ, որովհետև մենք աշխարհում ամեն ինչի հոտը զգում ենք, բացի քեզանից, և մենք՝ շներս, դրանից ենք նեղանում: Իրականացրո՛ւ մեր խնդրանքը. ստեղծի՛ր մեզ համար այնպիսի Աստված, որի հոտը մենք կարողանանք զգալ:
Ծիծաղեց Աստված և ասաց.
-Բերե՛ք ոսկորներ և ես ձեզ համար Աստված կստեղծեմ, որի հոտը դուք կզգաք:
Ցրվեցին շները տարբեր ուղություններով և յուրաքանչյուրը բերեց որևէ մի ոսկոր. մեկը` առյուծի, մեկը` ուղտի, մեկը` աղվեսի, մի խոսքով բոլոր կենդանիներից: Բայց ոչ մի շան ոսկոր չբերեցին: Քանի որ ոչ մի շուն չէր դիպչի ո՛չ շան մսին, ո՛չ էլ շան ոսկորին:
Հավաքվեց ոսկորների մեծ կույտ և այդ ոսկորներից Աստված ստեղծեց մարդուն, որը պիտի լիներ շների աստվածը, որի հոտը նրանք կարող էին զգալ: Եվ քանի  որ մարդը ստեղծվել է Աստծո կողմից բոլոր կենդանիների ոսկորներից, բացի շներից, ունի նրանց բոլոր հատկությունները:
Նա ունի առյուծի ուժ, ուղտի աշխատասիրություն, կատվի խորամանկություն, միայն չունի շան հավատարմություն:

понедельник, 7 января 2013 г.

Դևը /Լերմոնտով/

Երկար տարիների մտորումների արդյունք է <<Դևը>> պոեմը, որի վրա բանաստեղծն աշխատել է գրեթե իր ողջ ստեղծագործական կյանքում՝  մշակելով պոեմի ութ տարբերակ: Տիեզերական անվերջության մեջ թափառող դիվային ոգու պատկերն է սա, որ ըմբոստանում է իշխանության ու կարգի դեմ, նաև մարդու ու տիեզերքի: Նա ոգի է կասկածի ու սնողը չարության: Նա թափառում է երկնքում՝ իր հետ բերելով կործանում ու մահ: Տեսնելով ու սիրահարվելով գեղեցկուհի Թամարին՝ նա վերջին մի փորձ կատարեց՝ հրաժարվելու չարության իր կրքից , բայց նրա համբյուրից թունավորվեց Թամարը: Որտեղից և ով է այս անիծված հոգին, որ դատապարտված է անվերջ թափառումների ու անփարատելի մենության:
    Սա Լերմոնտովի առեղծվածային երկերից մեկն է: Պոեմի սկզբում <<Դևը>> բնութագրվում է իբրև <<արտաքսման տրտմագին ոգի>>, որը ճախրում է աշխարհի վրա՝ լավ օրերի վերհուշով պաշարված: Կար ժամանակ, երբ նա սիրում ու հավատում էր, նրան օտար էր չարության ու կասկածի ոգին, իսկ այժմ նա չունի ապաստան և չունի մահ...