пятница, 27 августа 2021 г.

Նախագծային շաբաթ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-10
Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝
  • Կարողանալ ճիշտ կողմնորոշվել
  • Զարգացել վերլուծական մտածողությունը
  • Ձևավորել հետազոտական հմտություններ

суббота, 21 августа 2021 г.

Օր առաջին. դեպի ճամբար


Կրթահամալիրի տարաբնույթ ճամբարները, սովորության համաձայն, մեկնարկում են Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Օրը հենց այստեղ էլ սկսեցինք։ 22 տարբեր, մեծ սպասելիքներով, անհամբեր ճամբարական արդեն մեզ էր սպասում։ Առաջին տասը րոպեն ճամբարային խառնաշփոթ է. իրերն ենք տեղավորում, ինչ-որ չափով անհանգիստ ծնողներ են (առաջին անգամ են ճամբար ճանապարհում երեխաներին) , տեղ զբաղեցնել շտապող սովորողներ, պայմանավորվածություններ.... 
Եվ մենք ճանապարհին ենք։ Երևանից դուրս շատ արագ փոխվում է եղանակը, քամին սառն է դառնում, իսկ ճամբարականների համբերությունը ավելի արագ է սպառվում' Ե~րբ ենք հասնելու, հա, երբ ենք հասնելու։ 

четверг, 19 августа 2021 г.

Եռօրյա հայրենագիտական ճամբար Արատեսում


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը
՝ օգոստոսի 30-սեպտեմբերի 1
Մասնակիցներ՝  Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մեկնում՝ օգոստոսի 30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 09:00
Վերադարձ՝ սեպտեմբերի 1,Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչև 18:00:

Երթուղին՝ Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Տիգրանաշեն-Չիվա-Արենի-Շատին/վերելք Շատիվանք-Արատես
Վերադարձ՝  Արատես-Եղեգիս- Սելիմի իջևանատուն-Մադինա-Վերին Գետաշեն- Վաղաշեն- Հրազդան-Երևան: 

среда, 18 августа 2021 г.

Սեպտեմբեր ամսվա նախագծեր


Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր

Ուսումնական նախագծեր
Ճամփորդական նախագծեր 
Շուրջտարյա նախագծեր
  • Պատուհան
  • Մարգարիտ
  • Թղթե թատրոն
  • Ամենամսյա վարպետության դասեր. հանդիպում ժամանակակից գրողի հետ
  • Ուրբաթյան ընթերցումներ

воскресенье, 8 августа 2021 г.

Ռազմամարզական-հայրենագիտական հնգօրյա ճամբար Սևանում


Ճամբարի կազմակերպման օրերը՝ օգոստոսի 21-25
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Սևանի ,,Ծովինար,, ճամբար
Մասանակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ, այլ ցանկացողներ
Մեկնում՝ օգոստոսի 21-ին, 08:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ օգոստոսի 25-ին, մինչև 17:00
Երթուղի՝ Երևան-Սևան-Հայրիվանք- Ծովինար, Վերադարձի երթուղի՝ Ծովինար-Նորատուս- Սևան-Երևան:
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մարզիկ՝ Հրայր Հոովհաննիսյան
Պարի պատասխանատու՝ Լաերտ Գրիգորյան
Խոհարար՝ Գոհար Ավետիսյան
Տրանսպորտ՝  60 DQ 077 Mersedes Sprinter, վարորդ՝ Վահան Վարդանյան

среда, 4 августа 2021 г.

Հերթապահի օրագիր

 


Օրը սկսեցի Միջին դպրոցի բակից. կանաչը նկատելի շատացել է, բոլոր անկյուններում ոռոգման կաթիլային համակարգով տարածվող առատ ջուրն էր: Ինչ խոսք, հաճելի թարմություն էր: 

Տիկին Գայանեի հետ սեղանը, միջանցքը ախտահանելուց, փոշիները հավաքելուց հետո միացրի համակարգիչը, քիչ անց սկսեցին գալ տարբեր հարցերով այցելուները: Օրը մարդաշատ էր. հետաքրքրվում էին և՛ Միջին դպրոցի ընդունելությամբ, և՛ Ավագ դպրոցի ընդունելությամբ: Հարցերին պատասխանելուց հետո ուղեկցեցի գրասենյակներ: