вторник, 29 мая 2018 г.

Անհատական աշխատաժամանակ. 30.05-01.06.2018

29.05.2018
08:45-09:00` սովորողների ընդունում կայանատեղիում կամ Արևմտյան դպրոցում
09:00-09:15` ընդհանուր պարապմունք
09:20-10:30` հանդիպում ծնողի հետ, 5 տարեկանների ծրագրի ներկայացում
10:30-15: 30` 
  • առաջին դասարանի ծնողի հետ պայմանագրի կնքում
  • պարտիզապուրակային աշխատանքի կազմակերպում 
  • աշխատանք Մարիամ Աղաբաբյանի հետ
  • Մասնաժողովի նյութերի պատրաստում 
  • Լողավազանի բակի աշխատանքներ դաստիարակների հետ 
15:30-ից
  • Մասնաժողով

30.05.2018 
08:45-09:00` սովորողների ընդունում կայանատեղիում կամ Արևմտյան դպրոցում
09:00-09:15` ընդհանուր պարապմունք
09:15-15:00`  աշխատանք Արևմտյան դպրոցում
  • պարտիզապուրակային աշխատանքների համակարգում 
  • ենթակայքի նյութերի ուսումնասիրություն, դիտարկումներ 
  • դիպլոմային նախագծին ուղղված աշխատանքներ
  • վարձերի հավաքման աշխատանք  գրասենյակի ղեկավարի հետ
  • մեթոդական աշխատանք Լուսինե Բարխուդարյանի հետ
  • հավաք առարկայական դասավանդողների հետ, ճամբարային նախագծերի քննարկում, խորհրդատվություն 
  • այլ չնախատեսված աշխատանքներ 
15:15` Ընդհանուր ժողով Մայր դպրոցի համերգսարահում

31.05.2018
08:45-09:00` սովորողների ընդունում կայանատեղիում կամ Արևմտյան դպրոցում
09:00-09:15` ընդհանուր պարապմունք
09:15-17:00` աշխատանք Արևմտյան դպրոցում

  • Բերքահավաք նախագծի ձևակերպում 
  • Ընդունելությանն ուղղված աշխատանք 
  • Լողափի տեխնոլոգիական աշխատանքներ 
  • բլոգների ուսումնասիրություն, դիտարկումներ
  • աշխատանք կայքի հետ, նամակագրություն
  • վերապատրաստման աշխատանք
  • պարտիզապուրակային նախագծերի համակարգում
  • չնախատեսված հանդիպումներ ծնողների հետ
  • այլ աշխատանքներ


01.06.2018

08:45-09:00` սովորողների ընդունում կայանատեղիում կամ Արևմտյան դպրոցում
09:00-09:15` ընդհանուր պարապմունք
09:15-17:00` աշխատանք Արևմտյան դպրոցում




понедельник, 28 мая 2018 г.

Մայիսյան հավաք

Մայիսյան հավաքի ծրագիրը Արևմտյան դպրոցում 

Հավաքի ընթացքում իրականացված նախագծեր 



Դասավանդողների նախագծերը,արդյունքներ 
Լուսինե Բարխուդարյան . մեդիանյութեր

Տաթև Ավետիսյան 

Լուսինե Փաշայան 

Լուսինե Պետրոսյան 

Արմինե Գյոնջյան 

Լիլիթ Հայկազունի

Արմինե Աբրահամյան

Գրետա Բակունց

 Հոդվածներ

четверг, 17 мая 2018 г.

Ամառային լողափ 2018

Ամռային լողափ
Լողափում լինելու է երկու լողավազան՝

  • 2-5 տարեկանների 
  • 6-10 տարեկանների
Լողափը գործելու է Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանի խճապատ բակում: 

Լողավազանի բակի  ցանկապատ՝ մտաղյա և փայտյա լուծումներով, երկփեղկ բացվող դռներով






Լողափնյա ցնցուղի էսքիզ. տեղադրվում է լողավազանի աջ և ձախ կողմերում : 

















2-5 տարեկանների լողավազան
Լողավազանի պատասխանատուն դաստիարակներն են: Լողավազանը նախատեսում ենք տեղադրել մայիսի 24-ին:  Ունեցած լողավազանն արդեն տարիներ է օգտագործվում է, ծակերով լի է, վնասված, առաջարկում եմ ձեռք բերել նորը

Համբարձման ծեսը նախակրթարանում

Մայիսի 18, 11:00-ին
Երևանի թիվ 73 մանկապարտեզ

Համբարձման ծեսը նախակրթարանում. նախագիծը Սոֆյա Գրիգորյանի  բլոգում: 

Ուսուցանվող երգեր

среда, 16 мая 2018 г.

Պարապմունք մանկավարժական խորհուրդներով

Վայրը, ժամը՝ Մայր դպրոց, համերգասրահ, 15:30
Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցների դասավանդողնե

Օրակարգ

«Ամառային պարտեզ». լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարներ կրթահամալիրում

Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարն իր գործունեությունը սկսում է մայիսի 29-ից:
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, այլ դպրոցների սովորողներ, Երևանում հանգստացող այլ երկրներից եկած սովորողներ: Կազմակերպումը՝ տարատարիք ջոկատների ձևավորում:

Միջավայր


Բաց, գրավիչ, ինքնասպասարկվող, ներառական, հիգենիկ միջավայրում ուսումնական ստեղծագործական աշխատանք, հեծանիվ, լող, ձիավարություն, երաժշտություն, պար, ծես/հարսանեկան/, բարձունքի նվաճում, հայրենագիտական ճամփորդություններ, ազգագրական վրանային, քաղաքային թափառումներ, հեծանվային արշավներ, հարմար կացարաններ։

Բանգլադեշյան հունիսյան պլեների ճամբար կրթահամալիրում

Բանգլադեշյան հունիսյան պլեների ճամաբր Արևմուտքում
Ամառային ճամբար Արևմուտքում

2-5 տարեկանների պարտեզ լողափով
6-10 տարեկանների ճամբարներ լողափով

Ժամանակահատվածը՝ մայիսի 29-հունիսի 8:

Ծրագիր
09:00-09:30 ` առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
09:30-14:00` ճամբարային նախագծեր տարատարիք ջոկատներում
12: 30-13:00` ընդմիջում
14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար

Բանգալդեշյան հունիսյան պլեների ճամբարի բովանդակությունը

четверг, 10 мая 2018 г.

Հավաքից հավաք. հաշվետվություն

Իրականացրած և համակարգած նախագծեր, արդյունքներ






Պատումներ

Գինեգործություն-խաղողագործություն. նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվախը՝ 11-18.05.2018
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝
  • սովորողների մոտ ձևավորել նախնական գիտելիքներ գինեգործության-խաղողագործության մասին
  • իրականացնել պարտիզապուրակային աշխատանք
  • հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում

воскресенье, 6 мая 2018 г.

Գինեգործության պատմությունից

Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն:
1939թ. 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետш ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ: Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ:
Սակայն հայկական գինեգործության վերաբերյալ ամենացնցող բացահայտումն արվեց 2010-ին, երբ հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետները Հայաստանի հարավում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործարանը: Պեղումների ընթացքում հայտնաբերվեցին նաև խաղող ճմռելու գործիք, կավե կճուճ՝ շրջապատված խաղողի ողկույզներով ու չորացած խաղողի որթատունկերով, և նույնիսկ՝ գինի խմելու գավաթ:
Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1940-1985 թվականներին, Հայաստանում գինու արտադրությունն ինն անգամ աճեց: Արդեն 1980-ին երկիրն արտադրում էր միջինը 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում: Գինու մեծ մասն արտահանվում էր Ռուսաստան: Այդ ժամանակ Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը:
Խորհրդային Միության փլուզումից հետո գինու  արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց: «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները` մի քանի դար հնության: Գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնու տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում: Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փնջի ստեղծմանը:
Արենի գյուղը, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, գտնվում է Վայոց ձորի մարզում: Ամեն տարի Արենիում կազմակերպվում է Գինու փառատոն: Ավանդաբար այն լինում է աշնանը, երբ բնակիչներին ու հյուրերին առիթ է ընծայվում համտեսելու շրջանում արտադրվող լավագույն գինիները: Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ` «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:
Արենի գյուղի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Այն հայտնի է գինու իր մեծ տեսականիով: Արենիի գինին իր յուրահատուկ և նուրբ բուրմունքով հայկական գինիների շարքում իր առանձնահատուկ տեղն է գրավում: Գյուղը Արփա գետի ափին է` ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա: Տեղանքի աշխարհագրական և կլիմայական պայմանները (ածխածնով հագեցած հող և առատ արևի լույս) նպաստել են խաղողագործության ու գինեգործության զարգացմանը: Արենիում աճում է խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակ, որոնցից ամենաարժեքավորը հենց «Արենին» է: Տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա «Արենի» խաղող: Գյուղում կա գինու երկու գործարան և արժեքավոր գինիների մի քանի պահուստ:

пятница, 4 мая 2018 г.

Գինեգործություն-խաղողագործություն. նախագիծ

Առասպել խաղողի մասին: 

Հարցադրումներ պրեզենտացիոն նյութեր պատրաստելու , հետազոտական աշխատանք կատարելու համար: 

1. Խաղողագործություն. խաղողի բազմացում, տեսակներ: 
2. Գինեգործությունը Հայաստանում, գինու հնձաններ:
3. Հայտնի գինեգործներ- թարգմանություն ռուսերենից
4. Գինու տեսակներ:
5. Խաղողի որթեր, թարմաներ- լուսանկաներ այգիներից, բակերից, փողոցներից:
6. Արենի գյուղը որպես խաղողագործության կենտրոն. տեղեկություններ : 

четверг, 3 мая 2018 г.

Առասպել խաղողի մասին

Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճիլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսեցին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց մի խենթ ուրախություն: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ կարողանան քամել: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին: Այն չարաշահողը միշտ ծիծաղելի վիճակի մեջ է ընկնում: