суббота, 27 февраля 2016 г.

Մայրենի լեզվի օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 23-մարտի 12
Նախագծի մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ ուշադրությունը կենտրոնացնել մայրենի լեզուն պահպանելու վրա, ուսումնասիրել հայերնեի շերտերը, բարձրացնել հայերենի նկատմամբ հարգանքը:

Առաջադրանքներ
  1. Պատումներ բարբառով, հեքիաթների ձայնագրություն
  2. Ազգային լեզու և համացանցային լեզու. դաս-քննարկում
  3. Թումանյանի գրելու ոճը
  4. Դարձվածքներ, շարջասույթներ, թևավոր խոսքերը. գործածությունը գրավոր և բանավոր խոսքում:

Արդյունքը տեղադրվում է կայքում և սովորողների բլոգներում:

воскресенье, 21 февраля 2016 г.

Թումանյան. առաջադրանքների մեդիափաթեթ

                                                Քառյակներ

1. Կարդալ ,,Թմկաբերդի առումը,,  պոեմը: Պոեմի բովանդակությունը գրավոր ներկայացնել 8-9 նախադասությամբ: Տեղադրել բլոգում:
Փորձի՛ր պարզել, թե ինչ է պոեմը:
Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծություններից մեկը, քեզ ձայնագրի՛ր և պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ:

четверг, 18 февраля 2016 г.

Զարգացման ծրագիր

Ժամանակի հետ փոխվում և զարգանում են ուսումնական գործիքները, ուսուցման միջավայրը, ուսումնական գործունեության կազմակերպումը: Ստեղծագործ մտքի շնորհիվ ոչ մի տարի նույն ծրագրով չենք աշխատում, այլ փնտրում ենք նոր և ավելի հետաքրքիր լուծումներ, գաղափարներ, նախագծեր:
Տեխնոլոգիական զարգացումը նպաստավոր է ուսուցման համար, որովհետև հեշտացնում և ավելի հարմարավետ է դարձնում ուսումնական գործունեությունը: Անհրաժեշտ է նորագույն տեխնոլոգիաները ճիշտ և ուսումնական նպատակներով օգտագործել:  Պետք է քայլել համընդհանուր զարգացմանը զուգահեռ՝ ինքանկրթվելով, կատարելագործվելով և ուսումնական գործունեության նոր ու արդյունավետ ուղիներ փնտրելով:

вторник, 16 февраля 2016 г.

Կրթական փոխանակումներ. հաշվետվություն

Բնագիտա-տախենիկական ստուգատեսի ընթացքում հանդիսացաել եմ Վանաձորից և Գավառից ժամանած մասնակից խմբերի ընդունելության պատասխանատու:  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի խումբը /8 սովորող, 1 ուսուցիչ/ կրթահամալիր ժամանեց փետրվարի 9-ի երեկոյան: Տեղավորվեցին Հիմնական դպրոցի կրթական փոխանակումների կացարանում: Գավառի ռոբոտաշինության խմբակը՝ թիվ 2 դպրոցից /6սովորող, 1 ուսուցիչ/  մեզ միացավ փետրվարի 11-ին: 
Ստուգատեսի մասնակից խմբերը ներկա եղան մի շարք սեմինարների և վարպետության դասերի: Բաց դասերի ժամանակ գործնական աշխատանք կատարեցին կրթահամալիրի սովորողների հետ: 

понедельник, 8 февраля 2016 г.

Առաջին կիսամյակի հաշվետվություն /2015-2016 ուս. տարի/

Առաջին կիսամյակը հագեցած էր հետաքրքիր իրադարձություններով և փոփոխություններով: Առաջին անգամ էի որպես հիմնական ուսուցիչ աշխատում Միջին դպրոցում և Դպրոց-պարտեզում:  Տրավա ընթացքում փորձել եմ սովորողներիս հետ անմասն չմնալ ոչ մի նախագծից, հետաքրքիր նախաձեռնությունից, ճամփորդությունից:
Առաջին կիսամյակի նախագծերը և նախագծերի արդյունքները տեղադրված են իմ բլոգում:

вторник, 2 февраля 2016 г.

Փետրվար ամսվա նախագծեր

Առցանց ուսուցում. հաշվետվություն

Դպրոցական արձակուրդը անսպասելի երկարաձգվեց, բայց մեդիայի այս դարաշրջանում կրթահամալիրի սովորողներն առցանց ուսուցման հնարավորություն ունեցան: Յուրաքանչյուր շաբաթվա համար կազմել եմ նախագծային առաջադրանքներ: