понедельник, 30 сентября 2024 г.

Հոկտեմբերյան հավաքի նախագծեր


Ժամանակահատված՝ հոկտեմբերի 1-31

Ուսումնական նախագծեր՝
  • Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն, 
  • Կոմիտասյան օրեր,
  • Ուսումնական աշուն ։ 
Շուրջտարյա նախագծեր՝ 
  • Արևմտահայերեն ընթերցումներ, 
  • Պատուհան-ամսագրային աշխատանք,
  • Զրույց TV,
  • Թատերական նախագծի փորձեր,
  • Սովորողների առաջարկած անհատական նախագծերը, 
Ճամփորդական նախագծեր՝

вторник, 17 сентября 2024 г.

Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն դեպի Արատես․ հաշվետվություն


Գնում ենք Արատես։ Երկար սպասված օր և նախորդող տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ։ Ինչպես միշտ, օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ Ուսումնական ժամերգությամբ։ Սովորողների մեծ մասը նորաթուխ վեցերորդ դասարանցիներ են, իսկ դա փաստում է, որ արկածներ ու ծիծաղելի իրավիճակներ լինելու են։ 
Մեր առաջին կանգառը Արենիի Թռչունների քարանձավն է։ Այստեղ վերջին տարիներին պեղումներ են կատարել և հայտնաբերվել է նախամարդու կենցաղի հետքեր։ Նաև քարանձավը , որպես երևույթ, հետաքրքիր է սովորողներին։ Թեք ու քարե աստիճաններով բարձրացանք վերև, դիտարկեցինք հայտնաբերված գինու հնձանը, որը համարվում է ամենահինն աշխարհում։ Նախապես ուսումնասիրել էինք պատմությունը, իսկ այժմ դիտարկեցինք և ներկայացարինք մեր իմացածը։ 
Արդեն Արատեսում ենք; Մեր գործունեությունը՝
  • Տարածքի և միջավայրի մաքրություն, 
  • Սննդի կազմակերպում՝ որպես ինքնասպասարկում․ ամբողջ գործընթացին մասնակցել են սովորողները,
  • Բերքահավաք․ լիքը խնձոր հավաքեցինք, 
  • բարձունքի հաղթահարում՝ Արատեսի հյուսիսային բարձունքը,
  • էլի  ինչ ավելացնեմ․ լիքը խաղեր՝ մարզական, ինտելեկտուալ, խարույկ, երգեր։ 
Հավես է չէ։ Հիմա մի փոքր ավելի մանրամասն։ Արատեսի դպրական կենտրոնի տարածքում կան բազմաթիվ մրգատու ծառեր, ինչի արդյունքում մեծ թվով բերք է լինում աշնանը, որն անհրաժեշտ է  հավաքել և մշակել։ Մեր հավաքած միրգ պետք է օգտագործվեր մրգօղու պատրաստման գործընթացում։ 
Ճամփորդության երրորդ օրը մեկնեցինք Հորս գյուղ, որտեղ գտնվում է Չեսարի դարպասներ աշխարհիկ կառույցը, այն եղել է իշխանական տոհմի պալատը։ 
Եռօրյա ճամբարը հաջողված էր և հետաքրքիր, մասնակցում էին հիմնականում վեցերորդ դասարանցիներ, ովքեր նոր էին Միջին դպրոցում, և ճամաբարը տարբեր դասարանների սովորողներին հնարավորություն տվեց ծանոթանալու և մտերմանալու։ 


Սովորողների տպավորությունները՝

















воскресенье, 15 сентября 2024 г.

Հետազոտական աշխատանքներ ․ 2024-2025 ուստարի

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

  1. Թագավորի փոքր տղայի կերպարը հեքիաթներում։ Բոլոր հեքիաթներում թագավորի գահը ժառանգում է ոչ թե ավագ, այլ կրտսեր տղան, ով ամենախելացին է, ճարպիկը, ուժեղը, հաղթահարում է մի շարք փորձություններ և գրեթե միշտ անտեսված է։ Աշախատանքը նախատեսում է հայ և այլ ժողովուրդների հեքիաթներում այս ընդհանրության ուսումնասիրում։
  2. Դեռահասների համար հրատարակվող նորաձև , ժամանակակից գրքեր․ դրանց տարածման պատճառները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են ձեռք բերել հատուկ դեռահասների համար գրվող սիրավեպերը։ Աշխատանքը նախատեսում է այս ուղղության ուսումնասիրություն, այդ թվում՝ հայտնի հեղինակներից մի քանի գրքի ընթերցում, արդյոք նման գրքերը զարգացնում են գրական ճաշակ, ի՞նչն է նպաստում դրանց լայն տարածմանը և այլն։
  3. Բարին և չարը գրականության մեջ։ Գրականությունը կյանքի արտացոլումն է, երբեմն այլաբանորեն, երբեմն՝ շատ ուղիղ։ Աշխատանքը նախատեսում է գրական տարբեր ժանրերում, ստեղծագործություններում բարու և չարի արտացոլման/ ներկայացման առանձնահատկությունների ուսումնասիրություն և ներկայացում։

вторник, 10 сентября 2024 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր

Սեպտեմբերի 11, չորեքշաբթի 
Վարում են՝ Վիկտորիյա Զարգարյանը, Մարինա Զաքարյանը 

1. Օրվա մասին՝ հայտարարություններ ։ 
Սեպտեմբերի 11-ը հռչակվել է հայրենասիրության օր։ 

Իմ հայրենիքը`տիեզերքն է ,մարդկային ողջ ցեղը`իմ եղբայրները,բարիք գործելը `իմ հավատամքը:  Թոմաս Փեյն

2. Միասնայան երգ՝ Մարալո,

понедельник, 9 сентября 2024 г.

Դեպի Ծաղկեվանք


Նոր ուսումնական տարին սկսեցինք ճամփորդությամբ։ Այս անգամ ընտրել էինք Ծաղկեվանքը, որը գտնվում է Արա լեռան լանջին՝ Կոտայքի մարզի կողմից։ Սովորողների հետ նախապես ուսումնասիրեցինք Արա լեռը և Ծաղկեվանքը, գտանք Ծաղկեվանքի մասին պատմող լեգենդները։ 
Քայլքը սկսեցինք ասֆալտապատ ճանապարհի ավարտից,որտեղ սկսվում էր հողային և քարքարոտ ճանապարհը։ Քայլեցինք 30-40 րոպե , մոտ 2-3 կմ։ Ճանապարհը քարքարոտ էր, ամեն քայլափոխի բացվում էին հետաքրքիր ժայռեղեն պատկերներ, դիտակետում Արա լեռն էր։ Հաճելի եղանակը հնարավորություն տվեց վայելելու ճանապարհը։ Ընթացքը բարդ չէ, հարմար է նաև կրտսեր դպրոցականների համար։ 
Վերջապես հասանք Ծաղկեվանք, որը ժայռի մեջ փորված սրբատեղի է, հետագայում նորոգվել է քարե պատով։ Տարածքը մաքուր էր և կոկիկ։ Վանքի ներսում ժայռից բխող բնական փոքրիկ աղբյուր է, որից միայն կաթիլներ են հոսում։ Ժողովուրդը համարում է, որ հոսող ջուրը բուժում է աչքերը և լավացնում տեսողությունը։ Ծաղկեվանքը համարվում է քրիստոնեական սուրբ Վարվառայի մահարձանը։ 
Ճամփորդության մասին պատմում են մասնակիցները՝

Դաշնամուրը

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։
― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։
― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։
― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։
― Իսկ դու ի՞նչ ես անում։
― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

понедельник, 2 сентября 2024 г.

Ճանաչենք մեր հայրենիքը․ Ծաղկեվանք


Ճամփորդության կազմակերպման օրը՝  սեպտեմբերի 6
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, 
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան,
Վայրը՝ Ծաղկեվանք /Արագածոտնի մարզ

Երթուղի՝ Երևան-Քասաղ-Պռոշյան-Նոր Երզնկա գյուղ-Արա լեռ-Ծաղլեվանք ։ 

Մեկնում՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  Վերադարձ՝  15:00

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, ճանաչենք մեր հայրենիքի մի մասը, քայլք, ծանոթություն մշակությային հոգևոր կենտրոնին։ 

Եղանակը՝ այստեղ։ 

Ճամփորդության ընթացքը՝ 

Մասնակցություն Ուսումնական ժամերգության