12.12.2024
Աշխատանք դասարանում
Ի՞նչ ուներ ասելու Սարոյանը․ շարադրե՛ք ձեր մտքերը։
10.12.2024
Աշխատանք դասարանում
Կաղանդի գիշեր
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…
Տօնն է այս գիշեր……
05.12.2024
Աշխատանք դասարանում
03.12.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ ,,Սուրբ Ծնունդի օրվա առավոտը,, պատմվածքը:
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
2. Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:
3. Շարադրի՛ր մտքերդ նվեր պատրաստելու, նվիրելու կարևորության, նվերը մատուցելու առանձնահատկությունների մասին:
28.11.2024
Աշխատանք դասարանում
Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք:
Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի:
26.11.2024
Աշխատանք դասարանում
21.11.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ ,,Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը,, և պատասխանի՛ր հարցերին։
Կարդա՛ ,,Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը,, և պատասխանի՛ր հարցերին։
Խմբային աշխատանքի նյութերը ավարտել, պատրաստվել ներկայացնելու։
19.11.2024
Աշխատանք դասարանում
- Մխիթարյան միաբանություն
- Մխիթար Սեբաստացու գործունեությունը
- Մխիթար Սեբաստացու ստեղծագործությունները
- ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր
- Խաղ-վիկտորինայի պատրաստում
- Մխիթարյան միաբանություն
- Մխիթար Սեբաստացու գործունեությունը
- Մխիթար Սեբաստացու ստեղծագործությունները
- ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր
- Խաղ-վիկտորինայի պատրաստում
14.11.2024
Աշխատանք դասարանում
,,Արծիվը,, պատմվածքի քննարկում։
Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը :
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն) ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագի համար:
4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
12.11.2024
Աշխատանք դասարանում
,,Պարտուսի գերին,, ստեղծագործության քննարկում։
07.11.2024
Աշխատանք դասարանում
,,Բուքը, երգը, երեխան,, ստեղծագործության քննարկում։
Կիսատ թողած աշխատանքների ավարտում։
05.11.2024
Աշխատանք դասարանում
Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:
Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…
Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:
Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…
Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:
Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:
Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:
Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:
Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:
Կարդա՛ Սիրադեղյանի ,, Բուքը, երգը, երեխան,, ստեղծագործությունը։
31.10.2024
Աշխատանք դասարանում
Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն.
Փշուր մը
Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։
Ելավ շինական
Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։
Այն ի՞նչ ամպ էր
Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց
Անմար սեր
Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։
― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։
Կյանք
Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները: (Ամենաքիչը վեցը նախադասություն):
Լրացուցիչ աշխատանք (տանը)
29.10.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ և բանավոր քննարկի՛ր պատմությունը՝ Ինչո՞ւ են մարդիկ բղավում։
Կարդա՛ Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,,
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:
21-27.10.2024
17.10.2024
Աշխատանք դասարանում
15.10.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Կոմիտասի հոդվածը և պատասխանի՛ր հարցերին։
10.10.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Կոմիտասի հոդվածը և պատասխանի՛ր հարցերին։
- Բնութագրի՛ր գլխավոր հերոսին։
- Ի՞նչ է ծառը․ պատմվածքից դուրս գրի՛ր նկարագրությունը։
- Ավելացրո՛ւ քո տեսակետը՝ ի՞նչ է ծառը։
- Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
- Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ։
08.10.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Կոմիտասի հոդվածը և պատասխանի՛ր հարցերին։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
03.10.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ . ,,Կոմիտասի գերազանց լսողությունը,,
Գրի՛ր շարադրություն ,,Երաժշտության դերը մարդու կյանքում,, կամ ,,Ես և երաժշտությունը,, վերնագրով:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Սպասում,, պատմվածքը։
- Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
- Մեկնաբանի՛ր վերնագիրը։
- Ըստ այս պատմվածքի բնութագրի՛ր Կոմիտասին։
01.10.2024
Աշխատանք դասարանում
Կարդա՛ . ,,Կոմիտասի գերազանց լսողությունը,,
Գրի՛ր շարադրություն ,,Երաժշտության դերը մարդու կյանքում,, կամ ,,Ես և երաժշտությունը,, վերնագրով:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընտրությամբ անգիր սովորել Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, ձայնագրել կամ տեսագրել, հրապարակել բլոգում և ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։
26.09.2024
Աշխատանք դասարանում
,,Աշուն օր,, բանաստեղծության քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Կոմիտասի մասին,, հատվածը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։
24.09.2024
Աշխատանք դասարանում
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշուն օր
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
19.09.2024
Աշխատանք դասարանում
,,Նռնենիները,, ստեղծագործության քննարկում։
Մանրամասներ Սարոյանի կյանքից ․ ընթերցել։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
17.09.2024
Աշխատանք դասարանում
,,Նռնենիները,, ստեղծագործության քննարկում։
Մանրամասներ Սարոյանի կյանքից ․ ընթերցել։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Նռնենիները,, պատմվածքի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
12.09.2024
Աշխատանք դասարանում
- ,,Դաշնամուրը,, պատմվածքի քննարկում։
- Վ․ Սարոյանի ,,Քո կյանքի ժամերը,, ստեղծագործության կիսատ թողած առաջադրանքների ավարտում։
10.09.2024
Աշխատանք դասարանում
Կարդացե՛ք Վիլյամ Սարոյանի « Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը և պատասխանե՛ք հարցերին։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Դաշնամուրը,, պատմվածքը
- Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ:
- Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում:
- Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:
- Ինչպիսինն էր տղան, և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:
- Առանձնացրո՛ւ այն հատվածները, որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
- Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:
Սեպտեմբերի 2- 6
Տնային և դասարանական աշխատանքներ
Անհատական նախագծերի ձևակերպում ։
Комментариев нет:
Отправить комментарий