понедельник, 22 февраля 2021 г.

Մայրենիի օրեր. նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 16-մարտի 13
Նախագծի մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, այլ ցանկացողներ 

Նպատակ՝
  • Անդադարձ հայերենի տարբեր շերտերին
  • Մայրենի լեզվի պահպանման խնդրի արժևորում
  • Մայրենի լեզվի զարգացման միտումների ուսումնասիրություն
  • Մայրենի լեզվի պահպանում
  • Լեզվական իրողությունների քննարկում 

Իրականացման ընթացքը
  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • Ըստ ներկայացվող աշխատանքային ուղղությունների՝ ուսումնասիրությունների, արված աշխատանքների հրապարակում
  • Քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ,
  • Խմբային, անհատական նախաձեռնություններ,
  • Նախագծի հետ կապված այլ նախաձեռնություններ
  • Նախագծի հանրայանցացում համացանցում, նաև՝ համացանցային ֆլեշմոբների ձևով
  • Նախագծի ամփոփում, արդյունքների հրապարակում :
Աշխատանքային ուղղություններ
  • Գրաբարյան, միջինհայերենյան, բարբառային տեքստերի ընտրություն, ընթերցանություն
  • Համացանցային լեզու
  • Խոսակցական լեզու, օտար, ժարգոնային բառեր մեր բառապաշարում
  • Նորաձև բառեր, շատ օգտագործվող բառեր
  • Թարգմանություններ
  • Լեզվաբանական խաղեր ստեղծում 
  • Համացանցային ֆլեշմոբների կազմակերպում
  • Վարպետության դասեր, կլոր սեղաններ
  • Արևմտահայերեն, ուսումնասիրություններ, ընթերցումներ
  • Տարածված լեզվական սխալներ 
  • Դարձվածքներ, շրջասույթներ,  թևավոր խոսքեր
  • Փոխառյալ բառերը հայերենում
  • Հեռուստատեսային լեզու
  • Ֆիլմերի, մուլտֆիլմերի խոսքի,  բառապաշարի վերլուծություն, սխալներ, բառերի հետաքրքիր գործածություններ
  • Այլ
Ակնկալվող արդյունքը
  • Պատումներ
  • Վերլուծական, հետազոտական աշխատանքներ
  • Ռադիոնյութեր
  • Տեսանյութեր
  • Հանդիպումներ, կլոր սեղաններ :

Комментариев нет:

Отправить комментарий