Կարդում և տարածում ենք Թումանյան: Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Արուճ, որտեղ բազմաթիվ անգամներ եղել են սեբաստացիական ճամփորդ խմբերը:
Մեզ ընդունեցին սիրով: Արուճի տարատարիք սովորողների հետ հանդիպեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում, ծանոթացանք, զրուցեցինք:
Միասին Թումանյան ենք ընթերցում. Արուճցիները պատմեցին Թումանյանից, իսկ հետո երգեցինք ,,Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա,,....
Քայլեցինք եկեղցու բակում, ծանոթացանք ճարտարապետությանը, բնակիչները պատմեցին որոշ մանրամասներ տարածքի, եկեղեցու և Արուճի սովորությունների մասին:
Քննարկեցինք նաև հետագա հնարավոր համագործակցությունը՝ փոխանցելով ,,Բլեյան ,, բաց ցանցի բլոգի հասցեն, ակումբային ծրագրերի մանրամասները:
Комментариев нет:
Отправить комментарий