Նախագծի իրականացման ժամանակահատվախը՝ 11-18.05.2018
Նախագծի մասնակիցները՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝
- սովորողների մոտ ձևավորել նախնական գիտելիքներ գինեգործության-խաղողագործության մասին
- իրականացնել պարտիզապուրակային աշխատանք
- հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում
Նախագծի ընթացքը
- Համացանցից գտնել տեղեկություններ խաղողագործություն մասին:
- Արևմտյան դպրոցի այգում խաղողի թփերի տնկում, թարմայի ուսումնասիրություն, բացօթյա դաս Էդմոն Փաշինյանի հետ:
- Առասպել խաղողի մասին
- Խաղողագործություն, խաղողի բազմացում, տեսակներ. կրթահամալիրում տնկված թփերի ուսումնասիրություն, տեսակների տարբերում:
- Գինեգործությունը Հայաստանում, գինու հնձաններ:
- Հայտնի գինեգործներ. թարգմանություն ռուսերենից:
- Գինու տեսակներ:
- Խաղողի որթեր, թարմաներ. լուսանկարներ այգիներից, բակերից, փողոցներից
- Արենի գյուղը որպես խաղողագործության կենտրոն:
- Գինեգործության պատմությունից
- Հարցազրույցներ գինեգործների և խաղողագործների հետ:
Նախագիծը կամփոփվի գինեգործարանում:
Արդյունքում սովորողները ձեռք կբերեն գիտելիքներ խաղողագործության-գինեգործության վերաբերյալ, կկատարեն պարտիզապուրակային աշխատանք, համացանցը կհարստացնեն նոր հետազոտական աշխատանքներով և թարգմանություններով:
Արդյունքները կհրապարակվեն սովորողների բլոգներում:
Комментариев нет:
Отправить комментарий