Ամռային լողափ
Լողափում լինելու է երկու լողավազան՝
Լողափում լինելու է երկու լողավազան՝
- 2-5 տարեկանների
- 6-10 տարեկանների
Լողափը գործելու է Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանի խճապատ բակում:
2-5 տարեկանների լողավազան
Լողավազանի պատասխանատուն դաստիարակներն են: Լողավազանը նախատեսում ենք տեղադրել մայիսի 24-ին: Ունեցած լողավազանն արդեն տարիներ է օգտագործվում է, ծակերով լի է, վնասված, առաջարկում եմ ձեռք բերել նորը:
6-10 տարեկանների լողավազան
Նախորդ տարվա լողավազանը մեկ ծակ ունի, որը սոսնձելու ենք, կտեղադրվի մայիսի 23-ին:
Լողափի պատասխանատու՝ Քրիստինե Հարությունյան, Նորա Սևոյան
Լողավազանից օգտվելու կարգ
Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:
Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է
կրում, տվյալ ջոկատի ղեկավարը:
Լողափը բացվում
է առավոտյան ժամը 9.30-ից և փակվում է
4.30-ին:
Լողավազաններից
օգտվում են՝
·
Ճամբարական
ջոկատները
·
Աշխատանքային
ջոկատները
·
Նախակրթարանը
·
Նախապատրաստական
խումբը
Գույք-հանդերձանք՝
§
Լողազգեստ
§
Ռետինե հողաթափեր
§
Սրբիչ
§
Լողի գլխարկ /աղջիկներ/
§
Ջրային ակնոց
§
Արևապաշտպան
գլխարկ
§
Արևապաշտպան
քսուկ
Լողափում արգելվում է՝
§
Լողավազան մտնել առանց ցողվելու
§
Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը
§
Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի
§
Աղտոտել տարածքը
Նկարագիր՝
Լողորդը լողափ է գալիս համազգեստով և
ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով: Կատարում նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան փայտե արահետի
վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար:
Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան
Օգտագործվող ախտահանիչ նյութեր
1.
Լողավազանների ջրի վարակազերծման համար
§
Քլոր- շաբաթական 400 գրամ
§
Այգեցիտ – շաբաթական 1.5 լիտր
§
Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում
2.
Լողավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
§
քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)
Комментариев нет:
Отправить комментарий