Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում
են
նաև
հույն
պատմաբան
Հերոդոտոսը
և
հույն
աշխարհագրագետ,
փիլիսոփա
Ստրաբոնը:
19-20-րդ
դարերի
հնագիտական
պեղումները
փաստում
են,
որ
դեռ
մ.թ.ա. 9-րդ դարում
Հայաստանը
համարվում
էր
գինու
արտադրություն
ունեցող
պետություն:
1939թ. 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետш ղեկավարությամբ իրականացված պեղումները
բացահայտել
են
գինու
պահեստ
և
մոտավորապես
500 կավե
կճուճ:
Գինու
պահեստներ
հայտնաբերվել
են
նաև
Էրեբունի
քաղաք-ամրոցում,
որը
կառուցվել
է
2800 տարի
առաջ:
Սակայն հայկական գինեգործության վերաբերյալ ամենացնցող բացահայտումն արվեց 2010-ին, երբ հայ, ամերիկացի
և
իռլանդացի
հնագետները
Հայաստանի
հարավում
հայտնաբերեցին
աշխարհում
ամենահին՝
6000 տարվա
պատմություն
ունեցող
գինեգործարանը:
Պեղումների
ընթացքում
հայտնաբերվեցին
նաև
խաղող
ճմռելու
գործիք,
կավե
կճուճ՝
շրջապատված
խաղողի
ողկույզներով
ու
չորացած
խաղողի
որթատունկերով,
և
նույնիսկ՝
գինի
խմելու
գավաթ:
Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1940-1985 թվականներին,
Հայաստանում
գինու
արտադրությունն
ինն
անգամ
աճեց:
Արդեն
1980-ին
երկիրն
արտադրում
էր
միջինը
210 հազար
տոննա
խաղող,
որից
տարեկան
մոտ
150 միլիոն
լիտր
գինի
էր
ստացվում:
Գինու
մեծ
մասն
արտահանվում
էր
Ռուսաստան:
Այդ
ժամանակ
Հայաստանում
գինի
արտադրելու
պետական
մենաշնորհը
պատկանում
էր
«Արարատ
տրեստ»
կազմակերպությանը:
Խորհրդային Միության փլուզումից հետո գինու արտադրության մոտ 38 պետական
գործարան
սկսեց
մասնավորեցման
գործընթաց:
«Արարատ
տրեստը»
երեք
հազար
տեսակի
գինի
ուներ,
որոշները`
մի
քանի
դար
հնության:
Գինին
առաջ,
ինչպես
հիմա,
պահվում
է
կաղնու
տակառներում,
սակայն
շատ
գյուղերում,
որտեղ
գինու
արտադրություն
կա,
այն
պահվում
է
կավե
կճուճներում՝
կարասներում:
Ըստ
փորձագետների՝
հայկական
կաղնին,
շնորհիվ
իր
վարդագույն
երանգի,
գինուն
հաղորդում
է
բնական
վանիլինի,
շոկոլադի
և
չրերի
համ՝
նպաստելով
գինու
յուրահատուկ
փնջի
ստեղծմանը:
Արենի գյուղը, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, գտնվում է Վայոց ձորի մարզում: Ամեն տարի Արենիում կազմակերպվում է Գինու
փառատոն:
Ավանդաբար
այն
լինում
է
աշնանը,
երբ
բնակիչներին
ու
հյուրերին
առիթ
է
ընծայվում
համտեսելու
շրջանում
արտադրվող
լավագույն
գինիները:
Փառատոնը
բացվում
է
լավագույն
գինեգործների
շքերթով
և
շարունակվում
բազմաթիվ
այլ
միջոցառումներով՝
գինու
հանրային
և
մասնագիտական
համտեսում,
երկրի
լավագույն
ռեստորանների
ավանդական
ուտեստների
ցուցահանդես,
երաժշտություն,
պար,
խաղեր,
թատերական
ներկայացումներ
և
ծրագրեր՝
սիրված
արվեստագետների
մասնակցությամբ
և
մրցույթներ,
օրինակ`
«Հայաստանը
քո
աչքերով»,
«Գինու
լավագույն
պիտակ»,
«Լավագույն
գինի
արտադրող»
և
«Լավագույն
տնական
գինի»:
Արենի գյուղի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Այն հայտնի է գինու իր մեծ տեսականիով: Արենիի գինին իր յուրահատուկ և նուրբ բուրմունքով հայկական գինիների շարքում իր առանձնահատուկ տեղն է գրավում:
Գյուղը
Արփա
գետի
ափին
է`
ծովի
մակարդակից
980 մետր
բարձրության
վրա:
Տեղանքի
աշխարհագրական
և
կլիմայական
պայմանները
(ածխածնով
հագեցած
հող
և
առատ
արևի
լույս)
նպաստել
են
խաղողագործության
ու
գինեգործության
զարգացմանը:
Արենիում
աճում
է
խաղողի
ավելի
քան
երկու
տասնյակ
տեսակ,
որոնցից
ամենաարժեքավորը
հենց
«Արենին»
է:
Տարեկան
արտադրվում
է
ավելի
քան
300 տոննա
«Արենի»
խաղող:
Գյուղում
կա
գինու
երկու
գործարան
և
արժեքավոր
գինիների
մի
քանի
պահուստ:
Комментариев нет:
Отправить комментарий