Ասում են, որ Նոյն Արարատ լեռան ստորոտում՝ Արարատյան դաշտում, տնկեց խաղողի առաջին որթը: Այն իր հետ տապան էր բերել Նոյի ուղեկիցներից մեկը:
Այսինքն՝ խաղողի հայրենիքը հայերի երկիրն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս տեղերում աճող խաղողից: Այն արտասովոր համ ունի. քաղցր է ու հյութեղ, և իզուր չէ, որ երբ առաջին անգամ տեղի բնակիչները խաղող կերան, շատ հավանեցին: Նրանց գրավել էր այդ մրգի և՛ տեսքը, և՛ մեղրածոր համը: Դրա համար էլ նրանք սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ այդ հրաշալի ու հյութեղ պտուղը ճաշակեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը: Նրանք խաղողի ոսկեզօծ հատիկները լցրեցին մեծ տաշտի մեջ և այն տեղավորեցին մութ մառանում: Համոզված էին, որ երբ ձյունը նստած լինի, իրենք նորից հաճույքով կըմբոշխնեն քաղցրածոր պտուղը: Եկավ ձմեռը: Մարդիկ գնացին ու տեսան, որ խաղողի կլոր հատիկները ճիլվել, ջուր են դարձել: Նրանք ափսոսեցին դեն նետել խաղողը: Մեկ էլ վրա ընկան և ուզածի չափ խմեցին քաղցր հյութը: Անմիջապես բոլորի տրամադրությունը բարձրացավ, և սկսվեց
մի
խենթ
ուրախություն:
Հետո
մարդիկ
սկսեցին
իրենք
ճմլել
խաղողի
հատիկները,
որպեսզի
հյութը
մինչև
վերջ
կարողանան
քամել:
Այսպես
հայոց
երկրում
ծնվեց
գինին:
Այն
չարաշահողը
միշտ
ծիծաղելի
վիճակի
մեջ
է
ընկնում:
Комментариев нет:
Отправить комментарий