Էլ․ փոստ՝ tatev.abrahamyan@mskh.am
20.12. 2022
Դասարանական աշխատանք
Քննարկում
Գործնական քերականություն
1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:
ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:
բ) Գոգ, ձեռ, մատ:
զ) Կապել, խարտել, սփռել:
դ) (Քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր:
ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:
2. Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:
Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), քն(ի)ն, օտար, բազում, բն(ական), հան(ել), հաս(նել), դր (դնել), շահ(ել), պահ(ել):
Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:
Տնային աշխատանք
Դեկտեմբեր ամսվա ինքնագնահատում։
Տեղադրել կատարած աշխատանքների հղումները.
- Դեկտեմբեր ամսվա ընթացքում կարդացած ստեղծագործությնները առաջադրանքներով,
- Ստեղծագործական աշխատանքները, շարադրությունները,
- Գործնական քերականության առաջադրանքները,
- Գրադարանում կարդացած գրքերի հաշվետվությունը,
- Գնահատե'ք դեկտեմբեր ամսվա ձեր աշխատանքը' հիմնավորելով։
19.12.2022
Դասարանական աշխատանք
Քննարկում
Կիսատ թողած աշխատանքների ավարտում։
Տնային աշխատանք
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը ։ Կարդա՛ ստեղծագործությունը։
Համացանցից գտնել տեղեկություններ հայկական ավանդական Ամանորի մասին։ Ներկայացնել բլոգում։
16.12.2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին,, ստեղծագործությունը։
Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը, մտքերը։
15. 12. 2022
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:
Ա. Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լողալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշխել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:
Բ. Հունձ, ուղի, թագ, զեն(ք). դատ, ձի, այգի, հնոց, ջրաղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:
2. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:
Օրինակ՝
մանուկ - մանկական:
Լեռն, քաղաք, անձրև, բարեկամ, շուն, անձ(ն), զինվոր, ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև, դյուցազն, աղաչ(ել), հրեշտակ, ստրուկ, պետ, տոհմ, հանրապետ(ություն), խորհուրդ:
14.12. 2022
Դասարանական աշխատանք
1. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Երգ, փառ(ք), մեջ, ջուր:
2. 65. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Բույս, թույն, հույս, սենյակ:
3. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ:
Օրինակ՝
խիճ, ..., գրել - խիճ, նկար, գրել - խճանկար, նկարագրել:
Շագանակ, ..., թափ, ծաղիկ, ..., քար, հինգ, ..., չափ, խաչ, ..., սիրտ, քանդակ, ..., ընկեր, ավազակ, ..., պետ, բառ, ..., կապ, վրեժ, ..., գիրք:
Տնային աշխատանք
Գրել շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․
- Տարեմուտի խոհեր
- Ամփոփելով 2022-ը
- Այլ, առաջարկե՛ք․․․
13.12. 2022
Դասարանական աշխատանք
1. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:
Օրինակ՝
մեծամիտ - մտավոր, մտամոլոր, մտածել և այլն:
Քաջասիրտ, մանրագիր, աստղալից, մանրախնդիր, գեղադեմ:
2. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
ա) Երրորդ, երրորդել, եռյակ,
եռամյա, եռագիծ:
բ) Երկնագույն, երկնահաս,
երկնասույզ, երկնային:
գ) Երկիմաստ, երկթև, երկհարկ,
երկամսյա, երկվորյակ:
3. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Երգ, փառ(ք), մեջ, ջուր:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին,, պատմվածքը։
Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը։
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։
12. 12. 2022
Դասարանական աշխատանք
Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:
Օրինակ՝
մեծամիտ - մտավոր, մտամոլոր, մտածել և այլն:
Քաջասիրտ, մանրագիր, աստղալից, մանրախնդիր, գեղադեմ:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Խոսեի սանդալները,, ստեղծագործությունը:
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
2. Մեկնաբանի՛ր այս տողը. Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
3. Շարադրի՛ր մտքերդ վերնագրերից մեկով.
- Բարությունը բարություն է ստեղծում
- Ինչ ցանես, այն էլ կհնձես
- Նոր տարին նորի սկիզբն է
09.12.2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ՝
բռնակալ - լիաբուռ:
Գրական, շնչասպառ, քնել, ջրկիր, գլխարկ, խմբավար:
2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Նկարչին հատուկ, ապուխտ դարձնել, աներևույթ դառնալ, անօրեն բան, աշխույժ դառնալ, դաշույնով հարվածել, անդունդի խորություն ունեցող, մառախուղով պատված:
3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:
բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:
08.12. 2022
Դասարանական աշխատանք
Կիսատ թողած աշխատանքներն ավարտել։
Քննարկել պատմվածքը։
Տնային աշխատանք
- Կարդա՛ Ստ. Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:
- Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:
07.12.2022
Դասարանկան աշխատանք
1. 2. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:
Օրինակ՝
մեծամիտ - մտավոր, մտամոլոր, մտածել և այլն:
Քաջասիրտ, մանրագիր, աստղալից, մանրախնդիր, գեղադեմ:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ,, ստեղծագործությունը:
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Առանձնացրու՛ կարևոր մտքեր , հատվածներ:
06.12. 2022
Դասարանական աշխատանք
Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Բարի տարի ձեզ և բարի պատրանք:
Հեղինակ՝ Զահրատ
1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ-
աղվոր-
շտկելու-
բավե-
ալ-
ատիկա-
հոգվույս-
խաբկանք-
պատրանք-
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:
05.12. 2022
Դասարանական աշխատանք
Քննարկել ստեղծագործությունը։
Ավարտել կիսատ թողած աշխատանքները։
Տնային աշխատանք
Լրացնել նոյեմբեր ամսվա գնահատումը։
- Բարև, ձմե՛ռ,
- Ձմեռային հեքիաթ,
- Սառցե մտքեր,
- Սիրելի ձմեռ,
- Ձմռան հմայքը,
- Այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։
02.12.2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
01.12. 2022
Դասարանական աշխատանք
1. Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Վարդագույն, ճերմակահեր, օձաձև, արշավախումբ, սևաչյա, շիկահեր, շղթայակապ:
Տնային աշխատանք
1. Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Կրծքավանդակ, ջրաման, միալար,
նրբագեղմ, ամրակուռ, երկաթագիր, հորդահոս, լիահույս:
2. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:
Օրինակ՝
ամփոփաթերթ, ծաղկագիր - ամփոփագիր, ծաղկաթերթ:
Ծովասուն, ձեռնամարտ:
Բևեռախույզ, երկրամերձ:
Ձկնակեր, մարդավաճառ:
3. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
Նրա ստեղծած ... հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին ... մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
Հագին ... կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի ... արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
Նրա ... ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ ... էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց:
ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:
բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:
30.11. 2022
Դասարանական աշխատանք
1. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:
Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
- Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)
Բժիշկը պատասխանեց.
- Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)
Կարդա՛
Խոսքում բառը կարող է գործածվել
ուղղակի և փոխաբերական իմաստներով:
Բառի արտահայտած փոխաբերական
իմաստները բխում են նրա հիմնական իմաստից:
Հոմանիշների, հականիշների, նույնանունների գործածությունը խոսքը գեղեցկացնում է, հարստացնում ու
ոճավորում:
2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:
Ա. Ականջ, արի, տարի, կրակ, ...:
Բ. Կախականջ, ականջ դնել, արիություն, քաջարի, տարեկան, կրակ անել, կրակվառիչ, ...:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի,, ստեղծագործության երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
29.11. 2022
Դասարանական աշխատանք
Քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի,, ստեղծագործության երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
28.11. 2022
Առաջադրանք
Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:
Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
- Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
- Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
- Կատակո՞ւմ ես:
- Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
- Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
- Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
- Ձե՞ռ ես առնում:
- Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի,, ստեղծագործությունը (առաջին մաս)։
Առաջադրանքներ
- Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
- Պատմի՛ր Մանչուկի մասին։
- Ինչո՞ւ էր Մանչուկն անհամբեր սպասում իր ծննդյան տարեդարձին։
- Բնութագրի՛ր Կառլսոնին՝ տեքստից մեջբերումներ անելով։
25. 11. 2022
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
1.Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։
2.Ներկայացնել նոյեմբեր ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն։
24.11.2022
Քննարկել և ավարտել կիսատ թողած աշխատանքները։
Տնային աշխատանք
Գրի՛ր շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․
- Իմ աշխարհը
- Մտքերս
- Ինձ երջանկացնում է
- Ուզում եմ
- Այլ , գրե՛ք ձեր մտածած վերնագրով։
23. 11. 2022
Առաջադրանքներ
1. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:
Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)
Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)
2. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու
աչքով ընկավ, որ կողքի ուղևորը
սիրտը դող ընկած նստած է:
Նա փորձեց հարևանին սիրտ տալ:
- Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի
վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս
մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
3.Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:
4. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:
Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:
Տնային աշխատանք
22. 11. 2022
Նախորդ առաջադրանքների, թերի աշխատանքների ավարտում։
Քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ Դ. Բիսեթի ,,Աշխարհը շուռ է եկել,, հեքիաթը:
- Ինչո՞ւ է հենց ծույլերի երազներում աշխարհը շուռ գալիս:
- Պատմիր, թե ինչ պատահեց, երբ դու հայտնվեցիր շուռ եկած աշխարհում
- Քո ընտրությամբ մի հեքիաթ էլ կարդա՛ Բիսեթի ստեղծագործություններից:
21. 11. 2022
Դասարանական աշխատանք
Քննարկել ,,Զրույց գեղեցիկի մասին,, ստեղծագործությունը։
Առաջադրանք
Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:
Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)
Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)
Տնային աշխատանք
Կարդա՛ Ռեյ Բրեդբերի ,,Ամբողջ ամառը մեկ օրում,, պատմվածքը։
1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա
ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:
2. Բնութագրեք Մարգոյին:
3. Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի
ասելիքը:
18. 11. 2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
1. Ընդգծված բառերն ու արտահայտությունները տրված հոմանիշներից մեկով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճն ավելի մոտ դառնա խոսակցականին (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):
1. Անակնկալ, մեկ էլ, հանկարծ,
հանկարծակի, հանկարծահաս:
2. Արշավել էր, գրոհել էր,
հասել էր, նետվել էր:
3. Չէր ահաբեկվել, իրեն չէր
կորցրել, գլուխը չէր կորցրել:
4. Հարձակվել էր, արշավել
էր, գրոհել էր, հասել էր:
5. Կարճ, վաղանցուկ, վաղանցիկ,
կարճժամանակյա, վայրկենական, րոպեական:
6. Պատերազմ, մարտ, կռիվ,
ճակատամարտ:
7. Ընկրկել էր, քաշվել էր,
ետ էր քաշվել, ետ էր դարձել, ետ էր գնացել, ետ-ետ էր գնացել:
8. Կտրիճության,քաջասրտության,
քաջության, խիզախության:
9. Պարգևել էին, նվիրել էին,
շնորհել էին, տվել էին:
Հնդկաստանի ջունգլիներում
մի կնոջ վրա անսպասելիորեն վագր
էր հարձակվել: Բայց կինը խուճապի
չէր մատնվել, այլ կացնով նետվել
էր վագրի վրա: Կարճատև պայքարից հետո վագրը նահանջել էր: Արիության համար կնոջը պարգևատրել
էին մեդալով:
2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Օրինակ՝
Վանեցի: - Ինձանից հեռու վանեցի վախը:
Վանեցի մի տատ ունեմ:
Մարտ, կետ, շահ, այր:
3. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:
Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)
Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)
Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)
Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)
Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)
Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)
Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)
Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)
17.11.2022
Դասարանական աշխատանք
Ամսագրերի ներկայացում գրադարանում։
Տնային աշխատանք
1. Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:
Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:
Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:
Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:
Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ:
Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց
հետո:
Բ. Այդ մարդու սիրտը քար է:
2. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:
Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ
տվել, հավաքի՛ր:
Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր
ու զգուշացրո՛ւ:
Ամեն օր պիտի հավաքես
անկողինդ:
Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել:
Եթե չես ուզում, որ մարդիկ
հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:
3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորևլ, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
16. 11. 2022
Տնային աշխատանք
Կարդա. Զրույց գեղեցիկի մասին:
Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:
Ո՞րն է գեղեցիկը իշխանի պատկերացմամբ:
Ո՞րն է գեղեցիկը Տրդատի պատկերացմամամբ:
Քո պատկերացմամբ ո՞րն է գեղեցիկը:
15. 11. 2022
Դասարանական աշխատանք
Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Կարդա այսպես.
լաւ - լավ
զթագաւոր - ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
Բառարան
Քան զթագաւոր - քան թագավորը
1. Նախադասությունը փոխադրի՛ր աշխարհաբար:
Տնային աշխատանք
Լրացնել կիսատ թողած աշխատանքները։
14.11.2022
Դասարանական աշխատանք
1. ,,Արևի մոտ,, ստեղծագործության քննարկում։
2. Մայրենիի ֆլեշմոբի քննարկում։
3. Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Կարդա այսպես.
լաւ - լավ
զթագաւոր - ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
Բառարան
Քան զթագաւոր - քան թագավորը
1. Նախադասությունը փոխադրի՛ր աշխարհաբար:
Տնային աշխատանք
Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Երջանկության իմաստը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
11.11. 2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
1. Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները։
2. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:
Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:
Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, ... մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին ...:
Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի ... ... է: Եվ ...ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ ... է: Դեռ ... չունի այն հարցը, թե ինչի ...ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ ...ները: Իսկ ի՞նչ է բերելու ... ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա ... կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական ... ապագա է սպասվում:
3. Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:
4. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:
... շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
Եթե աղջկաս համար ծաղիկներ ..., աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)
Որ գանձը ... ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)
Մեր ... տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)
Ի՛նչ էլ ..., կուրախանա: (Շահ, շահել)
Դերձակի հետ ... ծառաները մտան: (Շահ, շահել)
... դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)
Հիվանդին մայրդ թող ...: (Բժիշկ, բժշկել)
10. 11. 2022
09.11.2022
Դասարանական աշխատանք
Գրաբար
Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Կարդա այսպես.
լաւ - լավ
զթագաւոր - ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
Բառարան
Քան զթագաւոր - քան թագավորը
1. Նախադասությունը փոխադրի՛ր աշխարհաբար:
Տնային աշխատանք
08.11.2022
Դասարանական աշխատանք
Ստեղծագործության քննարկում։
Կիսատ թողած աշխատանքների քննարկում։
Տնային աշխատանք
Գրել ստեղծագործական աշխատանք (շարադրություն)՝ ընտրելով վերնագրերից մեկը։ 10 նախադասություն և ավել։
- Բարությունը բարություն է ստեղծում
- Ինչ ցանես, այն էլ կհնձես
- Զարմանալի աշուն
- Ետ մի՛ նայիր
- Այլ, գրե՛ք ձեր նախընտրած վերնագրով։
07.11.2022
Դասարանական աշխատանք
1. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:
Օրինակ՝
կարևոր - անկարևոր,
ընդմիջումներով - անընդմեջ:
Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր:
2. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց
...:
Ջրի բերածը ջուրը
...:
Տերովին տերն է պահել, ... գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց ...:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի ... է:
Տնային աշխատանք
Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Եղնիկը,, ստեղծագործությունը։
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
04.11.2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Մեծ ճշմարտությունը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
03.11.2022
Դասարանական աշխատանք
Ստեղծագործության քննարկում։
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա:
Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:
Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:
բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել:
Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:
Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:
գ) Խրել, հորել, ծածկել:
Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:
Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին թաղել:
2. Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
... (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է... (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է... (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, ... (շրջել, թավալել, գլորել, գցել): ... (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով ... (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու ... (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից ... (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում ... (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:
Սկզբում քաշային ... (անջատումներ, ճյուղավորումներ,
բաժանումներ) չկային:
3. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:
Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:
Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
Կրկին անգամ ասում եմ քեզ:
Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:
Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
Կարելի՞ է մի հատ զանգել:
Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:
02. 11. 2022
Դասարանական աշխատանք
Գործնական քերականության առաջադրանքների քննարկում։
Սեբաստացու օրեր
Կարդալ և կազմել հարցեր տեքստի վերաբերյալ։
01.11.2022
Դասարանական աշխատանք
,,Այդ ոչինչը ես եմ,, ստեղծագործության քննարկում։
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ա.թամար կղզին Վանա լճի հարա.-ար.ելքում է, մեկ ժամվա
ջրային ճանապար.ով է հեռու ցամաքից: Ծովը և բար.ր, ապառաժոտ ափերը կղզին անմատչելի
էին դար.նում ոսո.ների համար: Գագիկը՝ Արծրուն.աց առա.ին թա.ավորը, հո.ակապ շինություններով
նոր կյանք տվեց Ա.թամարին: Կղզին նրան փոքր թվաց՝ իր ըն.արձակ նպատակներն իրականացնելու
համար, ու նա ա.բաբարտակով շր.անաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերածեց: Ժամանակի
ըն.ացքում և՛ ա.րարտակը, և՛ վի.խարի շրջապարիսպը, և՜ բար.ր աշտարակներն ու բուրգերը
ջրասու.զ եղան:
2. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատիր. ո՞րն է ավելի մոտ բանավոր խոսքին:
Գերմանական
մի քաղաքում տնային տնտեսուհիների ... (մրցույթ, մրցում) է... (անցկացվել, արվել): Ծրագրի մեջ
մտնում էր նաև գրտնակներ ... (նետելը,
շպրտելը): Ամենից ... (դիպուկ, ճիշտ)... (նետող, գցող) կնոջ (ամուսնուն, մարդուն) գերմանացի բոլոր ... (այրերը, տղամարդիկ) ... (կարեկցեցին, խղճացին):
3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն,
երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր,
վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
4. Ուրբաթ օրերը գրադարանում կարդացած գրքերի վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն պատումի կամ տեսանյութի տեսքով։
31.10.2022
Դասարանական աշխատանք
,,Ուսումնական աշուն,, նախագծի քննարկում։
Ավ․ Իսահակյան
Այդ ոչինչը ես եմ
Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:
-Այո՛:
- Ո՞րն է այս առակի ասելիքը:
- Ներկայացրո՛ւ դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
- Ինչպես էին ընդունում քաղաքապետի շքախմբին հասարակ մարդիկ:
- Տեքստից դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:
- Գտի՛ր քաղաքացիներին ներկայացնող հատվածը:
Տնային աշխատանք
Հոկտեմբեր ամսվա ինքնագնահատում։ Լրացնել ՝ տեղադրելով ամսվա աշխատանքների հղումները։
Ավարտել դասարանական աշխատանքը։
20.10.2022
Դասարանական աշխատանք
Գործնական քերականություն
1. Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:
Միտք, դեպք, մրցում, պետություն,
վիճակ:
Ձեր տերության մեջ
այդպիսի բաներ չպիտի լինեին:
Եղելության մասին շատ ուշ իմացավ:
Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
Այդպիսի մտադրություն
չեմ ունեցել:
Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:
2. Տրված բազմիմաստ բառերով նախադասություններ կազմի՛ր:
Սուր, թերթ, գիր:
3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը
շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
.... (սիրտը շուռ եկած, տակն
ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես ... (աներեր,
հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես ... (շուտափույթ,
արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց,
հետո ... (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար
... (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
Տնային աշխատանք
1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Խոշոր, երկերեսանի, առատ,
մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ,
ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր,
հանրաճանաչ, հսկա, անվանի:
2. Տրված հոմանիշներով կազմի՛ր նախադասություն:
ա) Կանաչ, զմրուխտե:
բ) Բաժակ, գավաթ:
գ) Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:
3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:
Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Բերրի խոստումներ տվեց ու գնաց:
4. Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:
19.10.2022
Դասարանական աշխատանք
Քննարկում։
Ճամփորդական պատումների ներկայացում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Եթե մի լուր գա,, հատվածը և պատասխանիր հարցերին։
18.10.2022
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Երգ միստր Գրոգանի համար,, հատվածը և պատասխանի՛ր հարցերին։
17.10.2022
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Դու քո ճանապարհով գնա, ես՝ իմ,, հատվածը և պատասխանի՛ր հարցերին։
14.10.2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ,, ստեղծագործությունը և կատարի՛ր առաջադրանքները։
13. 10.2022
Գրել պատում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելության վերաբերյալ։
12.10.2022
Դասարանական աշխատանք
Առաջադրանքների քննարկում։
Տնային աշխատանք
11.10.2022
Դասարանական աշխատանք
Ընթերցած տեքստերի քննարկում ։
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Քանդում են հին տները, թա.վում են աղ..սները, խուլ
աղմուկով .կնում են գերա..երը: Վիե..ացի մի փ..տավաճառ այ.պիսի իրադար.ությունը երբե.
բաց չի թողնում: Նա չն.ին գնով կամ .լ ձրի հավա.ում է կառ..ցի փայտ.. մասերը: Երա.շտական
գոր.իքներ պատրաստողները չորացա. փայտը շատ բար.ր են գնահատում: Դրանցից հ..նալի տավիղներ,
կի.առներ ու ակորդ.ոններ են սար.վում:
2. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:
Փափկել, սուր, ալիք, փչել:
... դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:
Շատ ... մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:
... խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:
Կյանքի ... նրան շպրտել էր ընտանիքից հեռու:
Քամին ... էր ամբոդջ ուժգնությամբ:
Ընկերները գիտեին, որ նա ... էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից ... ու ծռմռվել էր:
Մի քանի քաղցր խոսքից ... էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:
3. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:
Արևոտ, սառը, շողալ, լողալ:
4. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:
Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:
Վաղուց մեր փողոցով տրամվայ
չի անցնում. գիծը քանդված է:
Բազկին հազիվ նշմարելի մի
գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:
Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի
հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:
Չեմ հասկանամ քո բռնած գիծը.
ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:
Գնա՛, սահմանն անտառից հեռու
չէ. գիծը որ անցար,
էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:
10.10.2022
Դասարանական աշխատանք
Խմբային աշխատանք
Խաղ-բեմադրություն
Տնային աշխատանք
07. 10. 2022
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
06.10.2022
Դասարանական աշխատանք
Աշուն
3-րդ քառյակ ............./ինչպիսի/ աշուն
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մար.ատար գնա.քը կարո՞ղ է քսանմեկ րոպ..մ կտրել անցնել Ամերիկայի Մ..ց..լ Նահանգները՝ Խաղաղ .վկ..նոսից մինչ. Ատլանտ..ն: Դա ն..նիսկ ինքնաթիռով հնարավոր չ.: Բայց ամերիկ.ան մի համալսարանի գիտնակա..եր պնդում են, որ այդ մի..ն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկր.. նոր փոխադրամի.ոցի նախագիծ են ներկա.ացրել:
2. Մի բառով գրի՛ր:
ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում
են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս,
ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է
ցույց տալիս, առաջնորդում է:
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը,
որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում
ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով,
տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը
և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում
է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ս.անա լճի խն.իրն այս.ր հուզում է յուրաքանչ.ուր քաղաքակիր. մար.ու: Ս.անի ջրի մակարդակը տասն.ակ տարիների ըն.ացքում ի.ել է: Ջրի կորստի հետ առն.վում են մի շարք այլ .ական հար.եր: Առան.ին ուշադրության է արժանի ջրավազանի կեն.անական աշխարհի պահպանության խն.իրը:
Բնակության ա.բարենպաստ պայման.եր են ստեղծվել նա. Ս.անի թ.ավոր բնակիչների՝ թռ.ուն.երի համար:
05.10.2022
Դասարանական աշխատանք
1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ:
Մի ցատկով բռնեց հանդուգնին:
Նոր վզկապը բաճկոնիդ
հետ գեղեցիկ է դիտվում:
Ինչո՞ւ քամահրանքով
նայեցիր ու դուրս եկար:
Սկսել էր փոշմանել, որ երեկոն անցկացրել էր տանը՝ ընկերներից
հեռու:
Վերջապես մտավ մի մեծ դահլիճ:
2. Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:
... լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:
Նրա ... վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:
Սիրում է ժամերով ... տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:
Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց ...ում, դրեց պահարանի մեջ:
...ի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:
Լավ լողորդի ու փրկարարի քn ... մեր քաղաքից արդեն դուրս է եկել:
Վիրավոր գազանի ...ն անտառում դեռ երկար լսվեց:
Տնային աշխատանք
Անգիր սովորի'ր բանաստեղծությունը։
Ճանապարհ
04.10. 2022
Դասարանական աշխատանք
Հարցարան ․ հարցերը կազմվել են տեսանյութի հիման վրա։
Գրավոր աշխատանքների քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Ուժեղ կամք,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
Տնային աշխատանք
Ճանապարհ
3. Ներկայացրո՛ւ հետաքրքիր մի դեպք, որ տեղի է ունեցել այդ ճանապարհին:
30.09.2022
Դասարանական աշխատանք
Կարդա՛ ,,Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին,, նյութը։
1.Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:
2. Բառարանի օգնությամբ բացատրի'ր գիրուկ, կեղծանուն, հոդվածագիր, կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը:
Համացանցից ընտրել Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել , տեղադրել բլոգում, ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։
Սեպտեմբեր ամսվա գնահատման համար լրացնել ինքնագնահատման թերթիկը։
29.09.2022
Դասարանական աշխատանք
Աշխատանքների քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ բանաստեղծությունը․
28.09.2022
Դասարանական աշխատանք
2. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի ... է ինձ այստեղ բերել: (բույր,
բյուր)
Անթիվ ու ... են աստղերը: (բույր, բյուր)
... երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
... երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից:
(Ասիա, Ասյա)
... գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
... գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
3. Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Ա.ծիվ, ա.յուծ, հու.թի, մ.մու., մա.մա., մ.մ.ոց,
փ.փ.ել, բա.բա.ել, ա.համա.հել, բա.ձ, պա.կել:
Տնային աշխատանք
Կոմիտասի ,,Հունձ,, բանաստեղծությունը սովորել անգիր։
Լրացնել տնային և դասարանական կիսատ թողած կամ թերի գրած առաջադրանքները։
27.09.2022
Դասարանական աշխատանք
Գրավոր աշխատանքների ստուգում-քննարկում։
Տեքստերի քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ Կոմիտասի ,,Հունձ,, բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։
1. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ:
2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը:
3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:
4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ:
5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի:
26.09.2022
Դասարանական աշխատանք
Ինքնուրույն գրավոր աշխատանք
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Հեռագրատունը,, հատվածը և պատասխանի՛ր հարցերին։
23.09.2022
Դասարանական աշխատանք
Քննարկել նախորդ աշխատանքները։
Տնային աշխատանք
Կարդա՛ Սարոյանի ,,Հոմեր,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
22.09. 2022
Դասարանական աշխատանք
1. Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունը տեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):
Օրինակ՝
կես - կիսատ (կի-սատ) – ե-ն դարձել է ի:
Թիվ-թվանշան(թըվա-նը-շան)-ի-ն դարձնել է ը:
Անասուն - անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:
Տեր - տիրանալ, էջ-իջնել, ինձ- ընձուղտ, գիծ - գծել, աղավնի - աղավնյակ, կաղնի - կաղնուտ, հուր - հրեղեղեն, հիսուն - հիսնամյա, առու - առվակ, աստղ - աստղային:
2. Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:
Օրինակ՝
վայրկյան - վայրկենական - յա-ն
դարձել է ե:
Ձյուն - ձնհալ – յու-ն դարձել
է ը:
Մատյան -մատենիկ, սառույց -սառցահատ,
կառույց - կառուցել, կույտ - կուտակել:
3. 1. Հնչյունափոխություն բառը բաղադրիչների բաժանի՛ր և դրանց օգնությամբ բացատրիր:
Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:
Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:
Օրինակ՝
գգույշ + անալ - գգուշանալ (ույ-ը՝ու):
Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.
Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:
2. Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:
Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:
3. 1. Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:
Միմ..նց, քվ..րկություն, որդ..կ,
..սաման, քիմ..ական, հեք..թային, ոսկ.., հր..կան, դաստ..րակություն, սեն..կ, կր..,
Անդր..ս, Եղ..զարյան, կ..նք:
20.09.2022
Դասարանական աշխատանք
Գործնական քերականություն
1. Ուշադրություն դարձրո՛ւ առաջին շարքի բաղաձայնների արտասանությանը և փորձի՛ր կետերը փոխարինել համապատասխան հնչյուններով:
բ, պ, փ
., կ, ք
դ, ., թ
., ծ, ց
ջ, ճ, .
2. Տրված բաղաձայնները զույգ-զույգ խմբավորի՛ր՝ ըստ օրինակի: Ո՞ր հնչյունը զույգ չունեցավ:
Օրինակ՝
զ-ս:
Վ, շ, , ս, ժ, խ, , հ, ֆ:
3. Կետերի փոխարեն գրի՛ր ձայնեղ և խուլ բառերը:
Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները
... բաղաձայններ են:
Ֆ, խ, ս,շ, հ, պ,փ, կ,ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները ...բաղաձայններ
են:
4. Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝
տպագիր, գրաճանաչ - ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր:
Սպառազեն զինավառ: Անիղձ, ըղձալի:
Լայնասիրտ, սրտագին: Մեծատուն, տնական:
Բազմագույն, գունագեղ: Հետախույզ, հետախուզել:
5. Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունը տեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):
Օրինակ՝
կես - կիսատ (կի-սատ) – ե-ն դարձել է ի:
Թիվ-թվանշան(թըվա-նը-շան)-ի-ն
դարձնել է ը:
Անասուն
- անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:
Տեր - տիրանալ, էջ-իջնել, ինձ- ընձուղտ, գիծ
- գծել, աղավնի - աղավնյակ, կաղնի - կաղնուտ, հուր - հրեղեղեն, հիսուն - հիսնամյա, առու - առվակ, աստղ - աստղային:
Տնային աշխատանք
19.09.2022
Դասարանական աշխատանք
Քննարկել ,,Յուլիսիս,, ստեղծագործությունը։
Տնային աշխատանք
Ընտրե՛ք նկարներից մեկը և գրեք շարադրություն՝ համապատասխան նկարի բովանդակությանը։ Վերնագրե՛ք ձեր գրած շարադրությունը։
16.09.2022
Դասարանական աշխատանք
Մայրենիի ֆլեշմոբ- քննարկել առաջադրանքները
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Յուլիսիս,, ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։
15.09.2022
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր . դժոխք, դաշույն, դյութել, դդում, դարպասապահ, դաղձ, դաշունահար:
2. Այբբենական կարգով դասավորի՛ր
Ա. այն առարկաների անունները, որ կուզենայիր ունենալ,
Բ. ընկերներիդ անունները:
3. Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՛ տառ, քանի հնչյուն կա:
Չնաշխարհիկ, սերկևիլ, շնորհակալ, եռատերև, քարայր, Եվրոպա:
4. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն է):
Ամենաերկար (11), երևալ (7), որևէ (6), երանգավորել (12), որկոր (6), անողնաշար (9), ամենաողորմելի (14):
Գործնական քերականություն
1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:
Քամին խաղում էր պաղպաջ... ալիքների հետ:
Դողդոջ... ձայնը մատնեց, որ վախենում է:
Թվում էր, թե հարսի շրշ... զգեստով աղջիկը քույրս
չէ:
Սիրով էր տանում հիվանդի քրթմնջ...ն ու բողոքը:
Ջրի ճողփ... լսվեց. ուրեմն մոտեցել ենք:
Դալար սաղարթի սոսափ...ը խաղաղություն էր բերում:
Մոտիկից լսվող ճարճատ...ն անակնկալի բերեց բոլորին:
2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝
ա) առարկա (գոյական),
բ) առարկայի հատկանիշ (ածական),
գ) գործողություն (բայ),
Քաջ, վախ, սառն:
Комментариев нет:
Отправить комментарий