воскресенье, 15 декабря 2024 г.

Հայկական կոմիքսներ․ գրախոսություն

Տարոն Անտոնյան ,,Հայկական կոմիքսներ,, 
                 Գրախոսություն 

Հետազոտական աշխատանքի կառուցվածքային ձևը պահպանված է։ 

,,Ներածության,, մեջ հեղինակը խոսում է ուսումնասիրության խնդրի և աշխատանքի բովանդակային հարցերի մասին։ Կոմիքսները մեծ պահանջարկ ունեն հատկապես դեռահասների մոտ, ովքեր իրենց պահանջարկը լրացնում են օտարալեզու կոմիքսների ընթերցմամբ։ Այս տեսանկյունից հայական միջվայրում չկա որակ և լայն առաջարկ։ Կարծում եմ՝ հեղինակի ընտրած թեման շատ արդիական և հետաքրքիր ուսումնասիրություն է։

,,Սասունցի Դավիթ,, 
Այս գլխում հեղինակը խոսել է վերջերս հրատարակված ,,Սասունցի Դավիթ,, կոմիքսի մասին։ Ներկայացվածի դրական կողմերը՝ ա․ ամբողջությամբ հեղինակի վերլուծությունն է, բ․ կարևոր դիտարկումներ են արված կոմիքսի լավ և վատ կողմերի մասին, որոնք վերաբերվում են և՛ բովանդակությանը , և՛ ձևին, և՛ չափերին ու որակին։ Այս գլխում հեղինակը  հղում է անում նախորդ վերլուծություններին, որոնց հղումը չկա և այդքան էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսում։ 

,,Թմկաբերդի առումը,, 
Այս գլխում հեղինակն անդրադարձել է մեկ այլ աշխատանքի՝ մանրամասն ներկայացնելով կոմիքսի բացասական կողմերը և թերությունները։ Թերությունները նշված են շատ հիմնավոր։ Լավ է, որ հեղինակը, այնուամենայնիվ, շեշտում է նման կոմիքսների դրական կողմը՝ դասական գրականության նոր մատուցում և արդիականացում։ 

,,ZAKO. Խակ պտուղ,, 
Այս գլխում հեղինակն անդրադարձել է կոմիքսի բովանդակությանը, վերլուծել և ներկայացրել գաղափարը, նպատակը։ Բովանդակային հարցից բացի քննարկում և դիտարկում է պատկերապատումը։ Նկատելի է հեղինակի անձնական վերաբերմունքը տվյալ կոմիքսին։ Նշում է, որ կոմիքսի մեջ ,,հոգի,, է դրած, ինչն ամբողջովին հիմնավոված է ։ 

Ամփոփում 
Նախընտրելի կլիներ այս մասն անվանել ,,Եզրակացություն,, ։ 
Ամփոփման մեջ հեղինակը կարողացել է ամփոփել և եզրափակել իր ասելիքը։ Նաև խոսել է կոմիքսների արտադրության ոլորոտում առկա խնդիրների և դժվարությունների մասին՝ զուգահեռ ցույց տալով, որ արտադրությունը կարող է պահանջված և հաջողված լինել։ 

Աշխատանքին կցված է օգտագործված գրականության ցանկ։ 

Այսպիսով՝ 
  • Աշխատանքը բովանդակային ուսումնասիրություն է, որտեղ հեղինակը կարողացել է հիմնավոր նկարագրել կոմիքսիների արտադրության ոլորտում առկա խնդիրները և տալ իր մեկնաբանությունը։ 
  • Աշխատանքում տեսանելի են հեղինակի մտքերը և վերլուծությունները։ 
  • Աշխատանքից պարզ է դառնում, որ հեղինակն ուսումնասիրել է ոլորտը և տեղյակ է զարգացումներին։ 
  • Աշխատանքի բովանդակությունն արդիական է, թեման՝ հետաքրքիր։ 
  • Աշխատանքում չկան տողատակեր։ 
  • Տրված են աշխատանքում ներառված կոմիքսների բովանդակային նկարագրերը, հեղինակի վերլուծությունը՝ գաղափարի ներկայացմամբ, տեսակետը պատկերապատման վերաբերյալ։ Այսպիսի ներկայացումը հետազոտական աշխատանքն ամբողջական է դարձնում (ինչ-որ տեղ նաև վերլուծական) և ցույց է տալիս, որ հեղինակը կոմիքսները դիտարկել է մի քանի տեսանկյունից՝ բովանդակության, նկարազարդման, թեմայի, արտահայտած գաղափարի և այլն։ 

Комментариев нет:

Отправить комментарий