воскресенье, 8 декабря 2024 г.

Մեկօրյա ուսումնական ճամփորդություններ․ Միջին դպրոց

1. Կոտայքի մարզ, Մայրավանք
Ճամփորդության ուղղությունը՝  Կոտայքի մարզ, Ծաղկունյաց լեռներ, Մայրավանք
Այս ուղղությամբ ճամփորդել հարմար է օրացույցով նախատեսված  ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծային օրերին։ 

Երթուղի՝ Մեկնում՝ Երևան-Բջնի -Սոլակ- Մայրավանք երթուղով ,
Վերադարձ՝  Մայր դպրոց, Մայրավանք- Բջնի- Երևան երթուղով։ 
Երթուղու երկարությունը՝ 62 կմ

Նպատակը՝
  • քայլարշավային հմտությունների զարգացում, 
  • բարձունքի հաղթահարում,
  • գետը համայնքում,
  • հայրենաճանաչություն։
Հայրենագիտական կանգառներ՝
  • Հրազդան գետի ափ
  • Մայրավանք
Նախապատրաստական աշխատանք
  • Քայլարշավային ճիշտ հագուստի, պայուսակի ընտրություն, պատրաստություն, 
  • Մայրավանքի, Հրազդան գետի մասին տեղեկությունների փնտրում, 
  • Ճամփորդության երթուղու ուսումնասիրում, ծանոթություն, 
  • Ճամփորդության երթուղու կազմում google map -ով, հրապարակում բլոգում։ 
Ընթացքը՝
  • մեկնում Մայր դպրոցի բակից,
  • կանգառ Հրազդան գետի ափին,  բարձունքի հաղթահարման քայլքի մեկնարկ
  • բարձունքի հաղթահարում  ընդմիջում, վայրէջք, 
  • վերադարձ Մայր դպրոց։ 

Անպայման կազմել և նախագծում ավելացնել երթուղու քարտեզը, նշել եղանակը։ 

Ընթերցումներ բարձունքին՝ 

Անհրաժեշտ իրեր
  • օրապահիկ՝ բրդուճներ, ջուր,
  • քայլքի համար հարմար պայուսակ՝ առաջին անհրաժեշտ իրերով, թեթև, 
  • քայլքի համար հարմար հագուստ՝ ամուր կոշիկներ, տաբատ, շապիկ, երկարաթև բարակ բլուզ,
  • գլխարկ, ակնոց, արևապաշտպան քսուք՝ ըստ նահրաժեշտության:
Ակնկալվող արդյունքը՝  տեսապատումներ և բլոգային նյութեր՝ սովորողների տպավորությունների ներկայացմամբ։ 

2. Արագածոտնի մարզ, Ծաղկեվանք

Ուղղությունը՝ Ծաղկեվանք /Արագածոտնի մարզ

Երթուղի՝ Երևան-Քասաղ-Պռոշյան-Նոր Երզնկա գյուղ-Արա լեռ-Ծաղկեվանք ։ 


Նպատակը՝ Հայրենաճանաչություն, ճանաչենք մեր հայրենիքի մի մասը, քայլք, ծանոթություն մշակությային հոգևոր կենտրոնին։ 

Նախագծում անպայման ներառել երթուղու քարտեզը և տեղեկություն եղանակի մասին։ 

Ճամփորդության ընթացքը՝ 
  • մեկնարկ
  • ժամանում, քայլք դեպի Ծաղկեվանք, տարածքի և մշակութային-հոգևոր վայրի ուսումնասիրություն, նկարահանումներ՝ Ծաղկեվանքին վերաբերող ավանդազրույցների հետքերով։ 

Նախապատրաստական աշխատանք՝
  • Ծանոթանալ նախագծին, ուսումնասիրել երթուղին, կազմել քարտեզ, 
  • Ծաղկեվանքի մասին համացանցում առկա լեգենդների ուսումնասիրություն, 
  • Ծաղկեվանքի մասին տեղեկություններ, անդրադարձներ գրականության մեջ։  


Անհրաժեշտ իրեր՝
  • Ուսապարկ, քայլքի համար հարմար կոշիկներ, հագուստ, 
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր, 
  • Արևային գլխարկ, ակնոց, /ըստ անհրաժեշտության/ 
  • աղբի տոպրակ, ձեռնոց
Արդյունք՝ ճամփորդության ընթացքում կատարած ուսումնասիրությունների հիման վրա տեսանյութերի պատրաստում, հրապարակում, սովորողների տպավորությունների գրառում՝ բլոգային պատումների տեսքով։ 

3. Կոտայքի մարզ, Գառնի և Գեղարդ 

Վայրը՝ Կոտայքի մարզ, Գառնի, Սումպենց վանք, Խումարժամ, Գեղարդ։ 

Երթուղի՝ Երևան-Չարենցի կամար-Ողջաբերդ-Գեղադիր-Գառնի-Գեղարդ։ 

Նպատակը՝ 
  • Ճանաչենք Գառնիի գողտրիկ անկյունները, քայլքով Սումպենց վանք, Խումար ժամ․․․
  • Ազգագրություն, ծեսեր, խոհանոց․ զրույցներ գառնեցիների հետ,
  • Ուսումնասիրենք Հայաստանի հոգևոր կենտրոնները։
Նախագծում անպայման ներառել երթուղու քարտեզը և տեղեկություն եղանակի մասին։ 

Ճամփորդության ընթացքը՝
  • մեկնում Մայր դպրոցից, 
  • կանգառ Չարենցի կամարում, ընթերցում ենք Չարենց ,,Ես իմ անուշ Հայաստանի,, ,,Ինչքան աշխարհը սիրես,, 
  • Գառնիում՝  այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, ուսումնասիրում ենք տաճարի կառուցվածքը, առանձնահատկությունները, պատմությունը, աշխարհիկ շինություն՝ արքայական բաղնիք։ Տաճարի բարձրությունից շրջակա սարերի դիտարկում։
  • Քայլք Գառնիում, հարցազրույցներ բնակիչներից, քայլքով դեպի Սումպենց վանք և Խումարժամ։
  • Եկեղեցիների շուրջ տարածքի մաքրում։ 
  • Ընդմիջում բրդուճներով։ 
  • Այցելություն Գեղարդ։ 

Անհրաժեշտ իրեր՝
  • Ուսապարկ, քայլքի համար հարմար կոշիկներ, հագուստ, 
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր, 
  • Արևային գլխարկ, ակնոց, 
  • աղբի տոպրակ, ձեռնոց։ 

Արդյունք՝ ճամփորդության ընթացքում կատարած ուսումնասիրությունների հիման վրա տեսանյութերի պատրաստում, հրապարակում, սովորողների տպավորությունների գրառում՝ բլոգային պատումների տեսքով։ 

4.Կոտայքի մարզ․ Կապտավանք, Կարենիսի վանք, Պտղնավանք

Ճամփորդության ուղղությունը՝ Կապտավանք- Կարենիսի վանք-Պտղնավանք

Երթուղի՝ Երևան - Նոր Գեղի -Կարենիս- Կապուտան/ Կապտավանք/ - Պտղնավանք- Երևան ։ 
Երթուղու երկարությունը՝ 70 կմ

Նպատակը՝
  • Ճանաչել և ուսումնասիրել Կոտայքի մարզի քիչ այցելվող և գողտրիկ վայրերը,
  • Փոքրիկ քայլք Հրազդանի կիրճում ՝ դեպի Կարենիսի վանք,
  • Վանական համալիրի գործառույթների և կառուցվածքի ուսումնասիրություն՝ այցելվող եկեղեցիների դիտարկմամբ,
  • Եկեղեցիների ճարտարապետական առանձնահատկությունները, նման կառույցներ՝ Կապտավանքի դիտարկմամբ։ 

Հայրենագիտական կանգառներ՝
  • Կապտավանք,
  • Կարենիսի վանք, քայլք Հրազդան գետի ափ,
  • Պտղնավանք
Նախապատրաստական աշխատանք. կհրապարակվի հունիսի 1-ին։ Լրացվում է։ 
  • Google map ծրագրով երթուղու քարտեզի կազմում, 
  • Հայրենագիտական կանգառների վերաբերյալ տեղեկատվության փնտրտուք, ուսումնասիրություն,
  • ի՞նչ է վանական համալիրը, 
  • Եկեղեցիների ճարտարապետական/կառուցվածքի/ առանձնահատկությունները, տեսակները։ 
Նախագծում անպայման ներառել երթուղու քարտեզը և տեղեկություն եղանակի մասին։ 


Ընթացքը՝
  • մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու  մոտից
  •  Կապտավանք
  • Կարենիս գյուղ, Կարենիս վանք, քայլք Հրազդանի կիրճ․  ընդմիջում, մարզական խաղեր, տարածքի ուսումնասիրություն, 
  • այցելություն Պտղնավանք,
  • վերադարձ ։ 

Անհրաժեշտ պարագաներ՝
  • Հարմար հագուստ, կոշիկներ 
  • Երկարաթև հագուստ,
  • Գլխարկ, ակնոց,
  • Օրապահիկ՝ սնունդ, ջուր, 
  • աղբի տոպրակ, ձեռնոց։ 
Արդյունքը՝ տպավորությունները և արված ուսումնասիրությունները ներկայացնող բլոգային պատում, տեսաֆիլմեր։ 

5. Կոտայքի մարզ, Ալափարս գյուղ

Երթուղի՝   Երևան-Չարենցավան-Ալափարս- Բջնի

Նպատակը՝
  • Քայլենք գյուղերով, ճանաչենք մեր գյուղերը, հայրենագիտություն, 
  • Գյուղի ազգագրություն, հետաքրքիր ավանդույթներ, պատմություններ, 
  • Հայրենագիտություն, Հրազդան գետ։ 

Նախապատրաստական աշխատանք
  • Քարտեզագրել երթուղին, 
  • Գտնել, ուսումնասիրել տեղեկություններ այցելվող վայրերի վերաբերյալ, 
  • Պատրաստել հարցեր, ուղղություններ՝ գյուղում ուսումնասիրելու, հարցազրույց ունենալու համար։ 

Ընթացք
  • մեկնում Մայր դպրոցի բակից, 
  •  ժամանում Ալափարս, քայլք գյուղում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի /1897թ․/ , Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի /4-5-րդ դար/ , զրույցներ գյուղացիների հետ, տեսանկարահանում՝ հետաքրքիր պատմություններ, ավանդույթներ , բարբառ, այլ։ 
  • հանգիստ Հրազդան գետի ափին, տարածքի մաքրություն, խաղեր, ընդմիջում։ 
Նախագծում անպայման ներառել երթուղու քարտեզը և տեղեկություն եղանակի մասին։ 

Անհրաժեշտ իրեր՝ 
  • հարմար ուսապարկ, քայլելու համար հարմար կողշիկներ,
  • գլխարկ, ակնոց, արևապաշտպան քսուկ, 
  • սնունդ՝ բրդուճներ, ջուր,
  • աղբի տոպրակ, ձեռնոց, 


Արդյունքը՝ տեսանյութեր, ճամփորդական պատումներ։ 

6. Արարատի մարզ, Խոր Վիրապ, Տափի բերդ
Երթուղին՝ Երևան- Խոր Վիրապ- Ուրցաձոր-Տափի բերդ-Երևան։

Նպատակը՝ 
  • Ուսումնասիրել երթուղում նշված կառույցներ,
  • Քրիստոնեության ընդունը Հայսատնում- Խոր Վիրապ եկեղեցական համալիրի միջոցով ծանոթանալ պատմական իրադարձությանը,
  • Վանական համալիրի առանձնահատկությունների ուսումնասիրում Խոր Վիրապի օրինակով,
  • Մեր բերդերի պատմության ուսումնասիրում ․ բերդի կառուցվածքը։ 
Հայրենագիտական կանգառներ 
  • Խոր Վիրապ
  • Տափի բերդ
Նախապատրաստական աշխատանք
  • Քրիստոնեության ընդունումը Հայաստանում, 
  • Այցելվող տեղանքների հետ կապված ավանդապատումների ուսումնասիրում, 
  • Ճամփորդության երթուղու ուսումնասիրություն google map -ի օգնությամբ։ 

Ընթացքը 
  • մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,
  • կանգառ Խոր վիրապում, վանական համալիրի ուսումնասիրություն, Խոր Վիրապը՝ քրիստոնեության ընդունման տեսանկյունից, երգում ենք ,,Առավոտ լուսո,, ։ 
  •  քայլք դեպի Տափի բերդ 
  • Բերդի կառուցվածքի, առանձնահատկությունների ուսումնասիրում, զրույց։ 
  • քայլքով իջնում ենք
  • վերադարձ Երևան 
Նախագծում անպայման ներառել երթուղու քարտեզը և տեղեկություն եղանակի մասին։ 


Անհրաժեշտ իրեր
  • Տաք և հարմար հագուստ
  • Քայլքի համար հարմար կոշիկներ
  • գլխարկ
  • սնունդ, ջուր 
  • աղբի տոպրակ, ձեռնոց։ 
Արդյունքը՝ բլոգային պատումներ, ֆոտոշարեր․ ամփոփիչ տեսանյութ՝ հավաքված ավանդություններով։ 


7. Կոտայքի մարզ, Թեժառույք

Ճամփորդության ուղղությունը՝ Երևան-Հրազդան- Թեժառույքի վանք-Երևան


Նպատակը՝ 
  • Բացահայտել հայրենիքը
  • Սեպտեմբերի 21-ը բարձունքին
  • Ընթերցումներ բարձունքին
  • Արշավային հմտությունների ձեռքբերում:
Նախագծում անպայման ներառել երթուղու քարտեզը և տեղեկություն եղանակի մասին։ 


Ճամփորդության ընթացքը
  • Քննարկման փուլ
  • Նախապատրաստական աշխատանքներ
  • Արշավի իրականացում
  • Արդյունքների ամփոփում, հրապարակում:
Ընթերցումներ
  • Ես իմ անուշ Հայաստանի
  • Ինչ որ լավ է
Անհրաժեշտ իրերի
  • Թեթև ուսապարկ, հարմար հագուստ , կոշիկներ՝ քայլքի համար
  • Բրդուճներ, ջուր
  • Արևային գլխարկ, ակնոց, արևապաշտպան քսուկ
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ:
Արդյունքը՝ բլոգային պատումներ։ 


8. Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար 
Ճամփորդության ուղղությունը՝ Երևան-Ապարանի ջրամբար /Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցի կամ Երկկենցաղ եկեղեցի-Երևան ։ 58 կմ, 1ժ․ 15 րոպե։ 
 
Նպատակը՝ 
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը, 
  • Արշավի կազմակերպում, 
  • Ճամփորդական հմտությունների ձեռքբերում
  • հետազոտական, ուսումնական աշխատանքի իրականացում, 
  • էկոլոգիական աշխատանք․ տարածքի անտառային հատվածների դիտարկում։ 
Նախագծի ընթացքը՝
  • ծանոթացման և քննարկման փուլ․ սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս լրացումներով, 
  • նախնական հետազոտական աշխատանք․ ծանոթանում ենք երթուղուն,այցելվող վայրերին,
  • արշավի նախապատրաստում, 
  • մասնակիցը պատրաստում է իր ուսապարկը, ճիշտ և անհրաժեշտ իրեր է վերցնում, ուշադրություն է դարձնում քայլարշավային հանդերձանքին, 
  • նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում։ 

Օրակարգ՝
  • մեկնարկ
  • Ապարանի ջրամբար անցակետ, անցում,
  • անցակետից քայլք դեպի Պողոս-Պետրոս եկեղեցի, 
  • ընդմիջում, խաղեր, լուսանկարներ, զրույց եկեղեցու, ջրամբարի մասին,
  • վերադարձ Ապարանի ջրամբարի արահետով, 
  • Սոճիների պուրակում փոշոտման դիտարկում, մաքրություն
  • Վերադարձ։ 
Նախապատրաստական առաջադրանքներ
  • Ջրամբարի տարածքում լքված գյուղատեղի-ուսումնասիրություն, 
  • Ջրամբարի նշանակությունը և դերը- ուսումնասիրություն, 


Նախագծում անպայման ներառել երթուղու քարտեզը և տեղեկություն եղանակի մասին։ 
Ակնկալվող արդյունքը՝ 
  • սովորողների տպավորությունների գրանցում բլոգում՝ պատումի տեսքով, 
  • ֆոտոշարերի հրապարակում։ 
Անհրաժեշտ իրեր՝
  • հարմար ու թեթև ուսապարկ, 
  • ամուր, քայլքի համար նախատեսված մարզական կոշիկներ
  • արևային գլխարկ, ակնոց, 
  • սնունդ, ջուր, 
  • երկարաթև, թեթև վերնահագուստ, 
  • աղբի տոպրակ, ձեռնոց, 
9. Կոտայքի մարզ, Հավուց Թառ 
Երթուղին՝ Երևան-Չարենցի կամար-Գառնի-Հավուց թառ։


Նպատակը՝

  • աշնանային քայլարշավ
  • աշունը՝ Գառնիում
  • Էքսպեդիցոն՝ Խոսրովի անտառում հետագա ճամփորդության պլանավորում, տարածքի ուսումնասիրում
  • Գետը համայնքում.Ազատ գետ
  • Աշնանային ընթերցումներ
  • Էկոլոգիական աշխատանքի իրականացում
  • Կրթական փոխանակումներ
Չարենցի կամար/25.3կմ, 38 րոպե/,-Գառնիի տաճար/38.6կմ, 1ժամ/,-Հավուց Թառ/42.7կմ,1ժ.12ր/
Ոտքով Գառնիից Հավուց Թառ -5.2կմ, 1ժ,30րոպե
Նախապատրաստական աշխատանք․ հրապարակվում է սովորողի բլոգում։
  • Տեղեկությունների ընթերցում, ծանոթություն այցելվող վայրերի վերաբերյալ
  • Երթուղու քարտեզի գծում google map-ի օգնությամբ
  • Ավանդությունների ընթերցում, ծանոթություն

Ճամփորդության ընթացքը
  •  մեկնարկ
  • կանգառ Չարենցի կամարի մոտ, ընթերցումներ․ կարդում ենք Չարենց, 
  • Գառնի , հանդիպում դպրոցի սովորողների, ուսուցչի հետ
  • քայլարշավ դեպի Հավուց թառ
  • վերադարձ Երևան

Անհրաժեշտ պարագաներ
  • հարմար ճամփորդական, պայուսակ, հագուստ, կոշիկներ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր 
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • Ֆոտոխցիկ կամ հեռախոս

Արդյունք՝ ճամփորդական պատումների հրապարակում բլոգներում։ 


10. Արարատի մարզ, Ուրցաձոր, Սուրբ Կարապետ վանք, Հրեշտակների ձոր

Ճամփորդության ուղղությունը՝ Ուրցաձոր-Սուրբ Կարապետ վանք- Հրեշտակների ձոր 


Նպատակը՝
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Արշավի կազմակերպում
  • ճամփորդական հմտությունների ձեռք բերում
  • Տոնը՝ ուխտագնացությամբ
  • Հետազոտական , ուսումնական աշխատանքի իրականացում 
Նախագծի ընթացքը
  • ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս լրացումներով 
  • նախնական հետազոտական աշխատանք. ծանոթանում ենք երթուղուն, այցելվող վայրերին
  • արշավի նախապատրաստում
  • մասնակից պատրաստում է իր ուսապարկը, ճիշտ և անհրաժեշտ իրեր է վերցնում, ուշադրություն է դարձնում քայլարշավային հանդերձանքին
  • արշավի իրականացում 
  • նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում 
Կանգառներ 
  • Կանգառ Լուսաշող գյուղի մոտ, որտեղից սկսում ենք քայլքը
  • Կանգառ Սուրբ Կարապետ վանքում
  • Կանգառ Դաշտաքար գյուղի մոտ, որտեղից քայլելու ենք Հրեշտակների ձոր 
  • Կանգառ Հրեշտակների ձորում 
  • Վերադարձ 
Նախապատրաստական առաջադրանքներ 
  • Ճիշտ պատրաստվել քայլարշավին, պատրաստել պայուսակը. ի՞նչ հանգնել, ի՞նչ է անհրաժեշտ վերցնել
  • Տեղեկություններ հավաքել այցելվող վայրերի մասին 
  • Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը 
Նախնական աշխատանքը հրապարակվում է սովորողի բլոգում մինչև ճամփորդությունը: 


Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ 
  • ամուր, քայլքի համար նախատեսված մարզական կոշիկներ 
  • արևային գլխարկ, ակնոց
  • արևապաշտպան քսուկ 
  • սնունդ , ջուր /բրդուճներ՝ պարտադիր/
  • երկարաթև, թեթև վերնահագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • դիմակ
  • անձնական ախտահանող միջոց 

Ակնկալվող արդյունքը ՝
  • սովորողների տպավորությունների գրանցում բլոգում՝ պատումի տեսքով,
  • ֆոտոշարերի հրապարակում: 
11. Արագածոտնի մարզ, Թալին, Արուճ  
Երթուղին՝ Երևան-Դաշտադեմի ամրոց-Սուրբ Կաթողիկե եկեղեցի-Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի-Ագրակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Երևան:

Նախագծի նպատակը
  • տարածքի հետազոտման միջոցով նոր տեղեկություններ ձեռք բերել
  • իրականացնել հետազոտական աշխատանք
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում
  • ծանոթանալ բերդին, բերդի կառուցվածքին, ամփոփել ,,Մեր բերդերը,, նախագիծը

Նախագծի ընթացքը
  • ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին հանդես գալիս առաջարկություններով
  • հետազոտական աշխատանքի բաժանում, իրականացում
  • նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում և կայքում
  • արշավի նախապատրաստում
  • արշավի իրականացում
  • արդյունքների ամբողջացում, հրապարակում
Արշավի իրականացման փուլ
  • Կանգառ Դաշտադեմի ամրոցում. ուսումնասիրություն
  • Կաթողիկե եկեղեցի
  • Արուճի քարավանատուն
  • Արուճի եկեղեցի
  • Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի
Ճամփորդությունից առաջ իրականացվող աշխատանք
  • Google map քարտեզի օգնությամբ գծել ճամփորդության երթուղին
  • Համացանցից գտնել տեղեկություններ երթուղում նշված վայրենրի մասին. պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ
  • պատրաստել հարցեր, ընտրել թեմաներ՝ բնակիչներից հարցազրույցներ վերցնելու համար
  • Ծանոթանալ Թալինի բնակիչների ավանդույթներին, կենցաղին: 
Ակնկալվող արդյունքը
  • Սովորողների ֆոտոշարերի և տպավորությունների հրապարակում բլոգներում և ենթակայքում:
  • Նոր տեղեկությունների հավաքում, հրապարակում

12. Արագածոտնի մարզ, գյուղ Աղձք

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Աղձք-Ագարակ-Երևան
Ճամփորդության նպատակը՝
  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կրթական փոխանակումների իրականացում 
  • Գյուղի կենցաը, մարդիկ, բարբառը. ուսումնասիրություն
  • Աղձքի սովորողների հետ հայրենագիտական քայլք գյուղում 
  •  Արագածոտնի աշունը մեր աչքերով
  • Ուսումնական մառան նախագծի համար նյութերի ձեռք բերում
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
  • Ուսումնասիրել երթուղին, կազմել քարտեզ google map ծրագրի օգնությամբ, կցել մեկնաբանություններ երթուղու վերաբերյալ
  • Գյուղի առանձնահատկությունները
  • Գյուղի պատմամշակությին վայրերը, գտնել տեղեկություններ, ուսումնասիրել
Ընթացքը 
  •  մեկնարկ
  • շրջայց Աղձք գյուղում,
  • հայրենագիտական քայլք գյուղում՝ Արշակունյաց դամբարան, եկեղեցի, քարայր-կացարան,  
  • կանգառ Ագարակում, Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի ,
  • վերադարձ Երևան, Մայր դպրոց։ 


Անհրաժեշտ իրեր
  • տաք հարմար հագուստ, գլխարկ
  • սնունդ՝ բրդուճներ, ջուր
  • աղբի տոպրակ, ձեռնոց
Ակնկալվող արդյունք
  • Սովորողների ֆոտոշարքերի և տպավորությունների հրապարակում բլոգներում և ենթակայքում:
  • Նոր տեղեկությունների հավաքում, հրապարակում: 

13. Արագածոտնի մարզ, Ոսկեհատ

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Ագարակ-Ոսկեհատ-Երևան


Ճամփորդության նպատակը՝ 
  • Ամբերդ գետի ուսումնասիրություն
  • Հայրենագիտական քայլք. ճանաչում ենք քայլելով
  • Գործընկերային հարաբերությունների ստեղծում, կապերի հաստատում 
  • Նոր տեղեկությունների հավաքում 
  • Ամբերդ գետի էկոլոգիական խնդրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքների իրականացում
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
  • Ծանոթանալ գյուղերին՝ Ագարակ, Ոսկեհատ
  • Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը
  • Պատրաստի քարտեզով նայել Ամբերդ գետը, ծանոթանալ գետին 
Ճամփորդության ընթացքը
  • Մեկնարկ Մայր դպրոցի բակից
  • Առաջին կանգառ՝ Ագարակ
  • Ագարակից քայլք դեպի Ոսկեհատ՝ Ամբերդ գետի հունով՝ արշավի երկարությունը՝  4կմ
  • Ոսկեհատ գյուղում հանդիպում գյուղի դպրոցի սովորողների հետ , գետի մաքրման աշխատանքների հնարավոր իրականացում 
  • Քայլք Ոսկեհատի քարափով 
  • Ծանոթություն գյուղին, շրջայց
  • վերադարձ Երևան
Անհրաժեշտ իրեր՝ բրդուճներ, ջուր, հարմար հագուստ, կոշիկներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ, մեկանգամյան օգտագործման ձեռնոց

Արդյունքը՝ Ամբերդի գետի մի հատվածի հետազոտում, տեղեկությունների գրանցում, մեր ուժերով մի հատված մաքրում, համագործակցություն: Ամբերդ գետի մաքրության հարցի հանրայնացում: 
Սովորողների տպավորությունների հրապարակում բլոգներում պատումների, ֆոտոշարերի տեսքով:

14. Արարատի մարզ, Զանգակատուն-Չանախչի
Երթուղին՝ Երևան- Զանգակատուն-Արածոյի կիրճ կամ Դժոխքի ձոր- Զանգակատուն գյուղ- Պ. Սևակի հայրական տուն- Երևան
Երևանից Զանգակատուն ճանապարհի երկարությունը՝ 90 կմ։ 

Նպատակը՝ 
  • Գործընկերային կապերի հաստատում
  • Հայրենագիտական արշավի կազմակերպում
  • Նոր տարածքների ուսումնասիրում, ուսումնական նյութերի պատրաստում
  • Համբարձման ծես. ծեսի պատրաստում, իրականացում 
  • Գետը համայնքում. Արածո գետ
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում 
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին. Չանախչի-Զանգակատուն, Արածո գետ
  • Կարդում ենք Սևակ. մասնակիցների ընտրությամբ բանաստեղծությունների ընթերցում, մեդիանյութերի պատրաստում
  • Google map -ի օգնությամբ գծել երթուղին:
Համագործակցությունը Զանգակատան դպրոցի հետ  կարող է ներառել. 
  • Համատեղ արշավ. հայրենագիտական քայլք
  • Ավելուկահավաք. թանգարանը մայիսյան օրերին ավելուկի ծամեր է պատրաստում, կախում Սևակի հին տան դռներին՝ տանը ծիսական տեսք հաղորդելով
  • Համբարձման ծեսի իրականացում. միասնական երգուսուցում
Ճամփորդության ընթացքը
  • մեկնում Մայր դպրոցից
  • մինչև Զանգակատուն հասնելը հանդիպում Զանգակատան միջնակարգ դպրոցի սովորողներին և ուսուցիչներին / կարող է լինել խմբի նախաձեռնությամբ/ 
  • քայլք Արածոյի կիրճ- Դժոխքի ձոր, ընդմիջում, խաղեր, Արածո գետի  և տեղանքի ուսումնասիրություն. արշավի տևողությունը 2 ժամ
  •  Այցելություն Սևակի հին տուն
  •  վերադարձ Երևան

Անհրաժեշտ իրեր՝ բրդուճներ, ջուր, հարմար հագուստ, կոշիկներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ, մեկանգամյան օգտագործման ձեռնոց

Արդյունքը՝ տեսանյութեր ընթացքից և բլոգային պատումներ։ 

15. Արագածոտնի մարզ, գյուղ Կոշ

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Կոշի ամրոց - Սուրբ Ստեփանոս եկեղեցի-Սուրբ Գևորգ եկեղեցի /Արագածոտնի մարզ/:
Արշավի նպատակը
  • Տեղում  գործնականորեն ծանոթացում  ամրոցին, ամրոցի կառուցվածքին, ուսումնասիրություն
  • Կարճ քայլարշավ / ամրոց հասնելու ճանապարհը հարմար է քայլարշավի համար/
  • Կոշ գյուղի ուսումնասիրություն. բարբառը, մարդիկ, ապրելակերպը
  • Տեսարժան վայրերի հետ կապված բանահավաքչական աշխատանք

Ճամփորդությունից առաջ սովորողները ծանոթանում են նշված վայրին /Կոշ գյուղ, ամրոց, եկեղեցիներ/ և նախապես բլոգում նյութեր տեղադրում:

Անհրաժեշտ իրեր
  • Հարմար և թեթև ուսապարկ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր
  • Գլխարկ
  • Տաք հագուստ, հարմար կոշիկներ
  • ֆոտոխցիկ
Կոշի տեսարժան վայրերը՝
  • Սուրբ Ստեփանոս եկեղեցի. 7-րդ դար
  • Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 13-15-րդ դար
  • Սուրբ Գևորգ . 19-րդ դար
  • Կոշի ամրոց

Ճամփորդության ավարտին յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր տպավորությունները՝ ազատ շարադրանքի կամ տեսանյութի ձևով: 

16. Արագածոտնի մարզ, Աշտարակ 

Երթուղի՝ Երևան-Քասախ-Աշտարակ

Նպատակը՝

  • Աշտարակի եկեղեցիների ուսումնասիրություն, 
  • Քաղաքային պատկերների ստեղծում, 
  • Աշտարակի գործարանները, մարդիկ, արվեստանոցները, 
  • Քայլք քաղաքում։ 
Ընթացքը՝
  • Մեկնարկ, 
  • Այցելություն Սպիտակավոր, Ծիրանավոր, Կարմրավոր եկեղեցիներ, ավանդազրույցի ուսումնասիրություն
  • Սուրբ Մարինե եկեղեցի
  • Սուրբ Սարգիս եկեղեցի, 
  • Աշտարակի Գուրմե-Դուրմե շոկոլադի գործարան։ 
Աշտարակի ձորը իր միրջավայրով շատ հարամար է տարատեսակ նախագծեր, ֆլեմոբներ իրականացնելու համար։ 

Անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար և թեթև ուսապարկ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր
  • Գլխարկ
  • Տաք հագուստ, հարմար կոշիկներ
  • ֆոտոխցիկ
Նախատեսվող արդյունք՝
Բլոգային պատումներ և տեսանյութեր։ 

17. Արագածոտնի մարզ, գյուղ Կաթնաղբյուր

Ճամփորդության ուղղությունը՝ Երևան-Արուճ-Կաթնաղբյուր-Քաղենիի ամրոց-Երևան։ 

Ճամփորդության նպատակը՝
  • հայրենագիտական, ճանաչենք հայրենիքի մի հատվածը, 
  • արշավ, 
  • ճանաչենք Հայաստանի գյուղերը, 
  • ընթերցումներ։ 
Ընթացքը՝ 
  • մեկնարկ, 
  • ժամանում, այցելությունՄ․ Գալշոյանի տուն-թանգարան, 
  • քայլք գյուղում․ հարցազրույցներ և ծանոթություններ, 
  • հնարավոր է՝ համատեղ ընթերցումներ և քննարկում Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցի սովորողների հետ․ կարդում ենք Գալշոյան
  • այցելություն Քաղենիի ամրոց
  • վերադարձ։ 
Նախապատրաստական աշխատանք
  • կարդալ և ծանաոթանալ Մուշեղ Գալշոյան գրողին,
  • Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործության ընթերցում և քննարկում։
Անհրաժեշտ իրեր՝
  • հարմար և թեթև ուսապարկ, 
  • ամուր և քայլքի համար նախատեսված կոշիկներ, 
  • գլխարկ, 
  • բրդուճներ, ջուր, 
  • վերնահագուստ, 
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ։ 
Ակնկալվող արդյունքը՝
  • սովորողների տպավորությունների գրանցում բլոգում՝ պատումի տեսքով։ 





 






Комментариев нет:

Отправить комментарий