8-րդ դասարան, Հայոց լեզու․ Երրորդ ուսումնական շրջան

24.03.2023

Դասարանական աշխատանք

Կետադրի՛ր նախադասությունները։

Երևաց մի ձի սև աչքերով բարակ ոտքերով։

Ոտքերին կոշիկներ էին սև և կարմիր որ մատուցած մեծ ծառայության նշան էին։

Հավաքված բազմությունից երեք հեծյալներ շքեղ զգեստներով նրբագեղ նժույգներով մոտեցան և խոնարհվեցին։

Մողեսները արագաշարժ փորի մաշկը դեղին տաքանում էին քարերի վրա։

Արտակի աչքի առաջ պատկերվում էին բանվորների վտիտ դեմքերը մրոտ ու նավթոտ մռայլ ու անտարբեր։

Չէի կարողանում մոռանալ օրիորդի ամոթից շիկնած դեմքը։

Առավոտյան վաղ վեր էր կենում մաքրում էր իր անշուք խցի քարերով սալարկված հատակը։

Գյուղացիները գտնում են Գևորգի թշնամիների կողմից խոշտանգված մարմինը։

Շահյանին զարմացրեց Եվայի հասարակ չթից կարված ոչ պարահանդեսային հագուստը։

Սիրելի զորավարի Գևորգ Մարզպետունու անունը հայտնի էր ամենքին։

Վտակի ափին ուռենու տակ նստել էր Անուշը։

Սմբատը որպես անտառոտ երկրի զավակ շատ լավ գիտեր որ արջը շշմում է հանկարծակի ձայնից։

Ծառերի տակ կանաչների վրա թափված էին մետաքսազգեստ փշատները։

Մենք փրկվածներս երկու կյանքով պետք է ապրենք։



Թումանյանական օլիմպիադա 

22.03.2023

Դասարանական աշխատանք

Ավարտել թերի աշխատանքները:

1. Կետադրի՛ր:

Մենք ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

1. Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

2. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
 
Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

3. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:

Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում: 

20.03.2023

Դասարանական աշխատանք

1.Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար 

կա՛մ շարադասությունը փոխիր, կա՛մ կետադրիր:

Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր 

փաստ կա:
Վարելահողերի անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան 

խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքր ծածկող

 ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի «մանանայի» նման գետնին ցրված հատիկները

 հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են 

նաև շատ հանքային աղեր:

Բացահայտիչ 

Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: 

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: 

1.    Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն ընկերուհիս դասի չէր եկել:

Արամը որպես օրինակելի սովորող ստացավ մրցանակ:

Սարերում վրանների տակ ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, 

մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և 

պահանջում է նույն հարցը:

1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:

2.     2. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա. Խալդ աստծո զորությամբ ես Տուշպա մայրաքաղաքի և համայն 

Բիայնայի  տիրակալս մեծն Մենուայի որդին, ասում եմ:

Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ սեր 

ատելություն խաբեություն քծնանք :

Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով  մի գեղեցիկ տղա էր պահապանի 

ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:

Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .

Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր 

Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:

Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր 

մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:

Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:

Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ 

մասնակցեց այդ միջոցառմանը:

3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ 

օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը: 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով

  • Ժամանակի մասին
  • Իմ մտքերը
  • Կարևոր արժեքներ
  • Սիրել կյանքը
  • Հիանում եմ
  • Այլ, ձեր ընտրությամբ․․․

17.03.2023

Դասարանական աշխատանք

Ավարտել թերի աշխատանքները։ 

Լրացուցիչ աշխատանք/ Տնային աշխատանք

Աշխատել անհատական նախագծերով։ 

15.03.2023

Դասարանական աշխատանք

 1. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրըո՞րբերել էին գիշերը:
Ծաղիկըինչպիսի՞դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերովինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերըինչպիսի՞:
Մի ժպիտինչպիսի՞թառել էր դեմքին:

2. Տրված նախադասությունները (ասույթներըդարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ էԲեն -1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»: 2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը: 3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:


ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:
Ֆրանց Կաֆկա
Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա


3. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոն շատ խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Հրամանները շատ արագ էին կատարվում:

4. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

1. Փորձի՛ր բացատրելթե ո՛ր նախադասություններն են փակագծերում գրված:

Հռոմի ամենահին կամուրջըփայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի «Ցցաշեն կամուրջ»), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մթա. 625 թէ բացվել): Այդ կամուրջը հավանաբար կրոնական նշանակություն է ունեցելորովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել:
Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին (նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված): Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհըմինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը (այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի «օրինավոր» պատերազմի անբաժան մասը): Երբ կամուրջն այրվեցՊուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններինՀերոսության համար նա այնքան հող ստացավորքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել:

2. Կետադրի՛ր:

Ընկերս զվարթ ու կատակաբան շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
 Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:


3. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:


 Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

13.03,2023

Դասարանական աշխատանք

Չարենց- բանաստեղծություններ 

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է  տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ: 

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի: 

1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները: 

Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ: 

Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի: 

2. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.

Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ,

Բ. տխուր եղանակ, լեռնային օդ,

Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ,

Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր,

Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ,

Զ. վարդի նման այտեր

Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ :


Լրացուցիչ աշխատանք/ Տնային աշխատանք

1. Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցություններըգրի՛ր որոշյալից հետոԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանրԶանգակի պարանը քաշում էր մի կիննման անտառաբնակ բուի:

 
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
 
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:             

 Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
 
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար

բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:


2. Տրվսւծ ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,

 որ լինեն նրանցից առաջ և հետոԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Ծեր ու իմաստուն հեքիաթասացՋրաղացը լռել էր արդեն: - Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացըծեր ու իմաստուն հեքիաթասացլռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացըծեր ու իմաստուն հեքիաթասաց:


Խուճապահար թռչունի նմանՄի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Վերջալույսի շողերով օծվածԼեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցածԶանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:



10.03.2023

Հայոց լեզվի ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Աաաաշխատել անհատական նախագծերով։ 

06.03.2023

Դասարանական աշխատանք

Լրացնել հարցարանը։ 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Ընտրել վերնագրերից մեկը և գրել ստեղծագործական աշխատանք

  • Ապագան սկսվում է այսօր
  • Ոգեշնչում է
  • Մեծերը և փոքրերը
  • Ժամանակակից աշխարհ
  • Վատ սովորույթներ
  • Հանճար չեն ծնվում
  • Մեր օրերում կա՞ ռոմանտիզմ

03.03.2023

Դասարանական աշխատանք

Ավարտել նախորդ առաջադրանքները։ 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Անհատական նախագծեր 

  • Թարգմանություններ
  • Մեդիաընթերցում, մեդիաթատրոն
  • Ընթերցողական TV. Սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Արևմտահայերեն ընթերցումներ
  • Ընթերցանություն, վերլուծություն։ 

01.03.2023

Գործնական քերականություն

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: 

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 

Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից:

Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը: 

Գեղեցիկը կփրկի աշխարհը: 

Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: 

Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր:

Պտուղդ քաղող չկա: 

Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում: 

Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը: 

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  

Նրա ծանր հառաչանքները ողբը հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ: 

Ի՞նչ կոչվում այս ենթական: 

Ստորոգյալ 

Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ: 

Համեմատել.

դարբին Մարգարը

Մարգարը դարբին է:

Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ: 

3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:

Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: 

Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:

Լող է տալիս իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: 

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ: Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:

Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:

Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:

Խաղաղված ծովակը ծփում է:

Իմ պապը շատ ծեր էր:

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով եմ պատասխանում: 

Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: 

Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: 

Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: 

Ընդունվում է պատվերներ:

 

Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:

Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

1. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  

նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով

 (ուշադի՛ր եղիրոր տեքստը պահպանվի):

Գոյություն ունեն հսկա որդերորոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրիԱյդ հսկաներից մեկըմեգասկոլիդեսըորը մատի հաստություն ունիապրում է իր

 փորած ստորերկրյա շավիղներումՆրա օրգանիզմն այնքան է հարմարվել 

ստորերկրյա կյանքինոր հողից հանելիս իսկույն խեղճանում է:

2. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով 

կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

... ջրով լվացվեցԶուլալ  ջրով լվացվեցՍարերից եկող ջրով լվացվեց:

... 
ծաղիկներն օրորվում են ... զեփյուռից:
... 
Գետը ողողել էր ... քաղաքի տներն ու պարիսպները:
... 
ճանապարհորդը պատմում էր ... անապատի մասին:
Գետը ... շղարշով էր ծածկվել:
Լեռների ... ստվերները ծածկել էին ... դաշտերն ու հովիտներըՀնէաբանները... դամբարանից ... գործիքներ գտան:

27.02.2023

Բարբառային նախագիծ 

Ընթերցել, դարձնել գրական հայերեն

ՇԱՇ ՂՈՆԱՂԸ 
Մըն հետ մի մարթ քինում ա ուրան հինգերին տոն։ Օտում ա, խմում, ուրուգնադեմին վեր ա կենում վեր կամ ուրանց տոն: Մըկ էլա նշում, տեսնում երգինքը տրաքեց, թօռը նի կալավ: 
— Բահո, էլ հունց եմ կըգալու քյամ տոն, — ասում ա էդ ղոնաղը։ Տընատերը տոնում ա էլ ճար չկա, ասում ա. 
— Ա հինգեր, էս թօռավը եր չես կենալ ու քինան տոն, հունց անենք, գիշերը մնա մեր տանը. էլ վեր օրվա հինգերունք ենք: 
Վերջը էս ղոնալը համաձայնվում ա: 
Տընատերը մըն էլ ուրան կընեկը զբաղվում են ուրանց կուրծերավը, մըն էլ նշում են, տեսնում՝ ղոնաղը կա վեչ։ 
Կիլա վախտան ենդան տեսան, ըհը, ղոնաղը լրիվ թրջած, ճյուր տառած նի մտավ: 
— Ա՛ մարթ, տոնդ շինվի, էս թօռավը ըշտեղ ես քյացավ։ 
— Քյացալ եմ տանը անալ, վեր թօռին դյարդա գիշերը մընալու եմ ծեր տանը։ 
Բառարան
 Շաշ - հիմար
կիլա վախտան ենդան – բավական Ժամանակ անց 
Ղոնաղ - հյուր
Մշտենչ — որտեղ 
Մըն հետ — մի անգամ 
Քյամ — գնամ 
Հինգեր — ընկեր 
Կա վեչ - չկա 
Թօռը մի աաավ — անձրեւը սկսվեց 
Դյարդա- - պէ՛տճառով 
Եշել -- նայել 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Ընտրել վերնագրերից մեկը և գրել ստեղծագործական աշխատանք
  • Սիրտս երգում է
  • Իմ դուռը բաց է
  • Դանդաղ սահում են օրերը
  • Երբ նայում եմ երկնքին
  • Լինում է, չի լինում
  • Եթե 
  • Այլ, առաջարկեք․․․
24.02.2023
Դասարանական աշխատանք
Նախորդ առաջադրանքների լրացում։ 

Լրացուցիչ  աշխատանք/ տնային աշխատանք
Փետրվար ամսվա հաշվետվություն․  տեղադրե՛ք համապատասխան հղումներ․ 
  • Մայրենի լեզվի օրեր․ նախագծային աշխատանք
  • Գրքի տոն․ նախագծային աշխատանք
  • Բառարանային ֆլեշմոբ․ նախագծային աշխատանք
  • Կարդում եմ Տերյան․ ձայնագրություն, տեսագրություն, այլ
  • Կարդում եմ Թումանյան․ ձայնագրություն, տեսագրություն, այլ 
  • Ստեղծագործական աշխատանքներ 
  • Վերլուծական աշխատանքներ
  • Անհատական նախագծերի արդյունքներ,
  • այլ։ 
Գնահատե՛ք ձեր աշխատանքը և՛ հայոց լեզվից , և՛ գրականությունից։ Հիմանավորե՛ք ձեր դրած գնահատականը։ 

22.02.2023

Դասարանական աշխատանք

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: 

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: 

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: 

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Գարունը եկավ:

Մենք չենք լռում: 

Տարիներ անցան: 

4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույսորը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեածաղիկըորն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակըորի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջորոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրըչկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցինթե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունըպարզել ենոր զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացությունորն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներինեթե նրանք մոտակայքում ինչոր տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիսոր Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվելըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված ենքանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիմանՓղերը միակ «մերժվածները» չենայդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրներըզեբրերըջայլամներըկոկորդիլոսները և կապիկներըՖինլանդիան աշխարհում առաջին երկիրն էորը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

,,Մայրենի լեզվի օրեր,, նախագիծ

Ընտրել թեմաներից մեկը։ 

  • Բարբառն իմ ընտանիքում․ եթե ընտանիքում կան բարբառին տիրապետող մարդիկ, պատրաստե՛ք տեսանյութ՝ ներկայացնելով որևէ հետաքրքիր բարբառային պատմություն։ 
  • Համացանից գտնել բարբառային ստեղծագործություն , պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ կամ հետաքրքիր փոքրիկ թատերական ներկայացում։  Կարող եք օգտվել ,,Հրեղեն ձին,, ժողովածուից, որը կա նաև մեր գրադարանում։ 
  • Գրաբարյան ընթերցումներ։
  • Արևմտահայերեն ընթերցումներ։ 

20.02.2023

Դասարանական աշխատանք

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող:
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ:
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել: 
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: 

Պատմողական նախադասություն

1.     Հաստատական

2.     Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ:
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: 

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ինչ ես պահանջում հարցեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց թե իրենց ինչ է պահանջում: 

Ով է ինձ սպասում:

Ինչպես չսիրեմ երկիր իմ կիզված: 

 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

Լիլիթ ներիր ինձ:

Մի հիշիր  ինձ այդպես մի գթա:

Լռել և սպասել նոր հրահանգների: 

Խաղաղ անցիր մի սպասիր :

 

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

Ախ մայրիկ ջան մեծ է թախիծս:

Ավաղ ոչինչ չի փոխվել: 

Տնային աշխատանք

1. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններնրանց ավելացնելով ինչպիսի՞ո՞րո՞ւմինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակջուրհողօդերեխատուն:

2. Տրված բառերին ումի՞նչ(ը), ինչի՞նինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրելկտրտելմատուցելմոտեցնելհանգստացնել:

3. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞նինչպե՞սե՞րբո՞ւր հարցերին պատասխանող լրացումներկազմի´ր բառակապակցություններԱնհանգստանալսովորելուղևորվելկեղտոտվել:

4. Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառըոր գլխավորն է (լրացյալը), և գրի՛րթե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:

Օրինակ`

հրաշագործ դեղ - ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունըլավ բերքարդյունաբերական ձեռնարկություններֆիզիկոսների ընկերությունգործարանի ծխնելույզներհատել անտառըքաղաքում հանդիպելընկերներին հրավիրելարագ տարածվելհանդիպել խոչընդոտների:

17.02.2023

Գործնական քերականություն

Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր 

Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի: 

Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝

Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:

Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ: 

Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում: 

1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով: 

Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա (կերտվել ) գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը (բաժանվել) չորս կամարամասի, որոնք (հաստատվել) գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը (շինվել) սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից: 

Նախադասություն - կարևոր բնութագրիչներ.

  • միտքը կամ բովանդակությունը, 
  • ստորոգյալը / ստորոգումը
  • հնչերանգը:

Գտնել նախադասության ստորոգյալը: 

Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս: 

Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝....:

 

Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև, Աշնանն անձրևում է:

Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-

գ. մարտի ութ, առնվազն տասը- 

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- 

ե. խղճին ծանրացած, տանը պահվող-

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- 

 

Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.

բացատրել.

Սկյուտարի սոխակ-

ուղտի ականջում քնել-

սիզիփոսյան աշխատանք- 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

,,Գրքի տոն ,, նախագիծ կրթահամալիրում

Տեսանյութի տեսքով ներկայացնել թեմաներից մեկը․

  • Իմ գրադարանը․ կրթահամալիրի տարատարիք սովորողները ներկայացնում են իրենց ընտանեկան գրադարանը, պատմում դրա մասին,
  • Իմ սիրելի գիրքը,
  • Ի՞նչ են կարդում ընտանիքիս անդամները,
  • Ի՞նչ եմ առաջարկում ընթերցել։ 



15.02.2023

 Դասարանական աշխատանք

1. Տրված նախադասության մեջ տեղադրեք հոմանիշներից ամենահարմարը:

Իր ամբողջ կյանքում (զուրկզերծէ եղել հարստությունից։

Հեծյալները (ելումուտերթևեկէին անում պարսպադռնից։

2. Տրված հականիշներն օգտագործեք նույն նախադասության մեջ։ 

Պարսավել-դրվատելապառիկ-կանխիկ

3. Գրեք տրված բառերի նույնարմատ հականիշները

Գեղեցիկծանոթկամեցողբախտավոր

4. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել:

Հետևյալ առավոտ դեռ ար-ը չծագած լաստերը պատրաստ ջրի վրա էինԹա-ավորի ներկայությամբ զին-որները նետաձգության փորձեր էին անումՆա կամենում էր ստուգել որոնք կարող

 են պիտանի լինել արշավանքին որպեսզի լաստերի վրա ավելորդ մար-իկ չվերցնեն:

   Իր հար-ր 

զին-որներից նա ընտրեց միայն ութսունին որոնք կորովի մազից չվրիպող նետաձի-ներն էինԴրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա յուրաքանչյուր լաստին հատկացնելով ութ զինվոր իսկ լաստավարներ կար-եց միաբաններից որոնք հաջողակ էին այդ գործում:

5. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ

Տեղաբնակ                 որևէ

Կոփածող                   ժայռաբեկոր

Սիրասուն                  տոչորվել

Կտրվածք                    շնչասպառ

Մտամոլոր                  միաձայն

Շնչահեղձ                     ջրանցք

Տնային աշխատանք 

1.       Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

 

2.      Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:

3.      Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու:  Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:

Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

 

4.      Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

5.      Կազմի՛ր  տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,

 խաղալ, անհանգստանալ, թռչել:

Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

6.      Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:

Տուն ավերողին տուն չի մնա:

Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:

Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա: 

13.02.2023

Դասարանական աշխատանք

Ձայնարկություն

1. Ընդգծե՛ք զգացական երեք ձայնարկություն․

Փիշի՜-փիշի՜, օ՜ֆ, հե՜յ, վա՜խ, օ՜, ճը՛ռռ։

2. Ընդգծե՛ք կոչական երեք ձայնարկություն․

հե՜յ, վա՜յ, թըշշ, թըխկ, հարա՜յ։ 

Վերաբերական

1. Նախադասությունները կետադրիր։ 

Այսօրվա մեր հյուրն անշուշտ բոլորիդ քաջ ծանոթ է։ 

Ահա ինչպես են ապրում մեր եղբայրներն այնտեղ։ 

Վաղը ի միջի այլոց իմ ծննդյան տարեդարձն է։ 

Քո վերջին ելույթն ինչպես երևում է ամենքին դուր է եկել։ 

Նա իհարկե հիշում էր ամուսնուն բայց առանց կարոտի։ 

Կարծես ձուլված էր ծանր մետաղից։ 

2. Ընդգծե՛ք երեք վերաբերական 

Մանավանդ, նման, վրա, լոկ, թեևս, այդտեղ։ 

Տնային աշխատանք

1. Ընդգծված մասերը նախադասություններից հանի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Ստացված և տրված նախադասությունների արտահայտած մտքերը համեմատի՛ր:

Արտակը, նա արդեն մի շնորհալի երիտասարդ էր դարձել, հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը:
Հասմիկը, ճի՞շտ եմ հիշում դստերդ անունը, հիմա հավանաբար հասուն օրիորդ է:
Զարմացած երեխան, ինչպե՛ս էին փայլում նրա մեծ-մեծ աչուկները, մոտեցավ արջուկին:
Մագաղաթյա մատյանը (նա բոլորովին չէր սպասում այդպիսի վախճանի) դրված էր սեղանին:

2. Բաց թողնված ստորակետերը կամ փակագծերը նշանակի՛ր:


Այս գիրքը դու դեմ չես լինի չէ՞ կնվիրենք Գևորգին:
Տատիկին ծաղիկներ կտանես նա այնքա՜ն շոյված կզգա:
Այդ նամակն ուղարկված էր ինքներդ տեսաք լրագրում տպելու համար:
Փոքրիկները խաղալիքից ու քաղցրավենիքից բացի ինձ գոնե այդպես է թվում ուրիշ բան չեն էլ ուզում:
Հանկարծ տեսավ իրենց հին, մի կողմի թեքված տունը ի՜նչ անհոգ ու ուրախ էր ապրել այնտեղ և բակի ծեր թթենին: 

10.02.2023

Դասարանական աշխատանք

Մայրենիի ֆլեշմոբ

Տնային աշխատանք

Անհատական նախագծեր 

  • Թարգմանություններ
  • Մեդիաընթերցում, մեդիաթատրոն
  • Ընթերցողական TV. Սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Արևմտահայերեն ընթերցումներ
  • Ընթերցանություն, վերլուծություն։ 

08.02.2022

Դասարանական աշխատանք

Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

·                    հաստատական

·                    ժխտական

·                    երկբայական

·                    գնահատողական

·                    սաստկական

·                    սահմանափակման 

 

1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ: 

 

Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր: 

2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար: 

Պարզ-

բարդ-

ածանացավոր-

բարդածանցավոր-

 

3. Կետադրի՛ր տրված նախադասությունները

Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: 

Ոչ դա միայն ինձ է վերաբերում: 

Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: 

Արդյոք լուծում ունի այս հարցը: 

 

4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ եղավ: 

Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: 

Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:

Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:

Թերևս այս մասին նորից խոսենք:

Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 

 

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:


Տնային աշխատանք

Ավարտել դասարանական աշխատանքը։ 

1. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր`

ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,

 բ) երկու նախադասություն հանելով:

Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.

-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:

06.02.2023

Դասարանական աշխատանք

Բառարանային ֆլեշմոբ 

Ընտրել թեմաներից մեկը և աշխատել․


Տնային աշխատանք

1. Գրավոր փոխադրի՛ր`անուղղակի խոսքերը դարձնելով ուղղակի:

                Օրինակ`

Քույրը նեղացավ, որ եղբայրն իր գրած շարադրությունը չհավանեց: -

-Պա՛հ, իմ գրած շարադրությունը չես հավանում, հա՞,- նեղացավ
քույրը:

Յոթնամյա Մոցարտը համերգներ էր տալիս Մայնի Ֆրանկֆուրտում: Մի համերգից հետո նրան մոտեցավ տասնչորսամյա մի տղա, որը հիացավ
Մոցարտի նվագելով և ափսոսաց, որ ինքը երբեք այդպես նվագել չի կարողանա: Մոցարտը զարմացավ, որ այդքան մեծ տղան չի կարողանում նվագել, և նրան խորհուրդ տվեց նոտաներ գրել, քանի որ նվագել չի հաջողվում: Տղան խոստովանեց, որ ինքը գրում է, բայց... բանաստեղծություններ: Փոքրիկ երաժիշտը ակնածանքով լցվեց և ենթադրեց, որ բանաստեղծություններ գրելն ավելի դժվար է, քան երաժշտություն հորինելը: Զրուցակիցը նրան հանգստացրեց, թե շատ հեշտ է, և ասաց, որ նա էլ կարող է փորձել: Զրուցակիցը պատանի Գյոթեն էր:


 03. 02.2023

Դասարանական աշխատանք

1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
2. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ փղերի ոչնչացման համար մտահոգություն զգացվի:

Առաջիկա տասնամյակում Փղոսկրի ափն առանց փղերի կարող է մնալ: Փղոսկրի ափի բնության պահպանության ընկերությունը հաղորդում է, որ միայն վերջին տասնամյակում այդ կենդանիների գլխաքանակը հանրապետությունում պակասել է, ութ հազարից հասել երեք հազարի:
Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում: Նրանք ձեռք բերած «ապրանքը» մաքսանենգությամբ հասցնում են Փարիզ, Լոնդոն ու Տոկիո և մեծ շահույթով վաճառում են:

Տնային աշխատանք

Անհատական նախագծեր 

  • Թարգմանություններ
  • Մեդիաընթերցում, մեդիաթատրոն
  • Ընթերցողական TV. Սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Արևմտահայերեն ընթերցումներ
  • Ընթերցանություն, վերլուծություն։ 

01.02.2023

Դասարանական աշխատանք

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
-Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
-ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
-Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

·                    զգացական

·                    կոչական

·                    նմանաձայնական

 


2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜...
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ...
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-
բարդ-

Ձայնարկությունների ուղղագրությունը.

·                    միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ...

·                    անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ ...

·                    եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ...

4. Կետադրի՛ր նախադասությունները.

Այ մարդ ինչ ենք անելու:

Հեյ ուր եք գնում:

Օ ինչպես մինչև հիմա գլխի չէի ընկել:

Տնային աշխատանք

 Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով թեմաներից մեկը․

  • Սկիզբ
  • Քո ճանապարհը
  • Ապրել երջանիկ
  • Խաղաղությունն իմ պատկերացմամբ
  • Մի քանի խորհուրդ
  • Արա՛ առաջին քայլը
  • Այլ, ձեր ընտրությամբ


30.01.2023

Դասարանական աշխատանք

Ուսումնական ձմեռ ․ նախագիծ  - արված աշխատանքների ներկայացում, լրացում։ 

Անհատական նախագծեր 

  • Թարգմանություններ
  • Մեդիաընթերցում, մեդիաթատրոն
  • Ընթերցողական TV. Սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Արևմտահայերեն ընթերցումներ
  • Ընթերցանություն, վերլուծություն։ 

Տնային /լրացուցիչ/ աշխատանք

Գորժնական քերականություն

   1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույ-, հրա-եշտ, երբև-, ընկույ-, պարտի-պան, վ-կապ, հույ-, երթ-եկել, ուն-որ, թեթ-ություն, աղո-ք, Ալվար-, օրիոր-, կան-եղ։

2.       Բերված բառերից քանիսն են հոմանիշ թուխպ բառին։

Մշուշ, ամպ, մառախուղ։ 

3.  Ի՞նչ է նշանակում երախտագետ բառը։

Երախտապարտ, երախտամոռ, հմայիչ։

4.    Ընդգծե՛ք բացառական հոլովի հինգ ձև։

Հոգուց , ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, էգուց, այտուց, դեղնուց, ոզնուց, ապակուց։

5.  Ընդգծե՛ք հինգ ածական։

Ամոթ, կաղ, առասպել, քաղցր, ամայի, գերան, բարձրագույն, ամբոխ, անիվ, գանգուր։

Комментариев нет:

Отправить комментарий