Մասնակիցներ՝ 6-8 -րդ դասարանի սովորողներ
Առաջադրանքներ
1. Ամառային ընթերցանություն
1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։
3. Վերլուծությունը պետք է ներառի՝
- ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն,
- ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը,
- ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
- առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ,
- ի՞նչ կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը։
Առաջարկվող գրքեր՝
- Կորնելիա Ֆունկե, Գիլերմո Դել Տորո ,,Ֆավնի լաբիրինթոսը,,
- Ագաթա Քրիստի ․ ցանկացած ստեղծագործություն,
- Թոլքին ,,Հոբիթը,,
- Լևոն Նես ,,Բալզակ․ մի շան պատմություն,,
- Ալեքսանդր Բելյաև ,,Պրոֆեսոր Դոուելի գլուխը,,
- Ռոնալդ Դալ ,,Մաթիլդան,,
- Ք․ Ս․ Լյուիս ,,Առյուծը, կախարդը և զգեստապահարանը,,
- Է․ Բ․ Ուայթ ,,Շարլոթի սարդոստայնը,,
- Նիլ Գեյման ,,Քորլայն,,
- Ռ․ Դալ ,,Ջեյմսն ու հսկայական դեղձը,,
- Ռ․ Դալ ,,Մեծ բարի հսկան,,
- Ռ․ Դալ ,,Աշխարհի չեմպիոն Դանին,,
- Ռ․ Դալ ,,Վհուկները,,
- Մարկ Տվեն «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում»,
- Վ․ Անանյան «Սևանի ափին»,
- Հ․ Մալո «Առանց ընտանիքի»
- Լ․ Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
- Մարկ Տվեն «Արքայազն ու աղքատը»
- Ժյուլ Վեռն «Խորհրդավոր կղզին»
- Չարլզ Դիքենս «Օլիվեր Թվիստի արկածները»
- Ռ․ Լ․ Ստիվենսոն «Գանձերի կղզին»
- Մ․ Ռիդ «Անգլուխ ձիավորը»
- Ջ․ Լոնդոն «Սպիտակ ժանիք»
- Այլ, ձեր նախընտրությամբ։
2. Ճամփորդական տեսանյութեր։
Ձեր այցելած վայրերի վերաբերյալ հետաքրքիր տեսանյութեր պատրաստեք։ Տեսանյութում պետք է երևա՝
- ու՞ր եք այցելել, ինչպիսի՞ վայր է,
- ի՞նչ տպավորություններ, զգացումներ ունեք,
- այցելած վայրի հետ կապված ի՞նչ հետաքրքիր պատմություններ կան,
- այլ, ինչը կարևոր կհամարեք։
Մաղթում եմ հաճելի արձակուրդային օրեր։
Պատրաստի աշխատանքներն ուղարկեք tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։
Արդյունքներ՝
- Կարոլինա Եսայան․ Ագաթա Օդլի
- Գայանե Փաշիկյան․ Վրաստան
- Նարե Սուքիասյան․ Անվերջանալի գիշեր
- Մերի Իսկանդարյան․ Մաթիլդա
- Դավիթ Հովհաննիսյան․ Անտեսանելի մարդը
- Դավիթ Հայրապետյան․ Բալզակ
- Մարկ Մուսայելյան ․ Ռոբին Հուդ
- Լյուսի Բաբայան․ Ամառային ընթերցանություն
- Ավետ Սարդարյան ,,Հարրի Փոթերը և անիծված երեխան,,
- Մհեր Կարապետյան․ Ամառային հանգիստ
- Մարինա Զաքարյան ․ Բալզակ
- Ռոբերտ Խաչատրյան ․ Ամառային հանգիստ
- Մարի Մելիքյան․ Մեծ բարի հսկան
- Լիլիա Մանուկյան ,,Քանի դեռ ողջ եմ,,
- Ռուբիկ Խաչատրյան ,,Իմ ամառը,,
- Դանիել Խալափյան ․ Ամառային ընթերցանություն
- Դավիթ Ղահրամանյան ․ Ամառային արձակուրդ
- Սամուել Խուդոյան․ Սպանություն Արևելյան ճեպընթացում
- Անահիտ Եսայան․ Ուսումնական ամառ
- Նատալի Ղալեչյան ․ Չարլին և շոկոլադի գործարանը
- Մարի Բեգլարյան ․Սուպեր Նռանե
- Գայանե Փաշիկյան ․ Շարլոթի սարդոստայնը
- Ալեն Մկրտչյան ․ Ռոբերտ Ֆիշեր
- Էլինա Հովսեփյան․ Իմ ամառը
- Լիլի Սիմոնյան ․ Իմ ամառը
- Տիգրան Շահսուվարյան ․ Գանձերի կղզին
- Լիլիթ Ջահանգիրյան ․ Իմ ամառը
- Դանիելա Խուդոյան․ Իմ ամառը
- Վիկտորիա Մելիքյան ․ Իմ ամառը
- Մանանա Ղազարյան ․ Իմ կարդացած գրքերը
Комментариев нет:
Отправить комментарий