суббота, 22 июня 2024 г.

Հայոց լեզու և Գրականություն․ 7-րդ դասարան․ 2024-2025 ուստարի

2024-25 ուստարի
Միջին դպրոց
7-րդ դասարան- Հայոց լեզու՝ 3 ժամ շաբաթական, Գրականություն՝ 2 ժամ շաբաթական, 


Մայրենի լեզվի ուսուցումը նպատակաուղղված է՝
  • Գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակմանը, 
  • Վերլուծելու, համադրելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողությունների զարգացմանը, 
  • Հաղորդակցական հմտությունների փոխանցմանը, 
  • Ինքնարտահայտման կարողության պահպանմանը և զարգացմանը, 
  • Սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեք ընկալմանը, այն կրելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը,
  • Սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն, ինքնակրթության, ինքնակատարելագործման մղելուն,
  • Մայրենի լեզվի առաջնայնության և անաղարտության պահպանմանը։ 

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
  • գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների զարգացում, 
  • մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում՝ բլոգի, վիրտուալ տիրույթների միջոցով,
  • ինքնարտահայտման կարողության պահպանում, զարգացում,
  • սովորողի տրամաբանական կարողության հղկում, վերլուծական և նկարագրական հմտությունների զարգացում, 
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում, 
  • լեզվաբանական գիտելիքների յուրացում և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում: 
Ուսումնական միջավայրը
  • Դասասենյակ/ ուսումնական լաբորատորիա/ ՝ ինտերնետ կապի առկայությամբ։ 
  • Անհատական թվային միջոցներ ՝ և՛ դասավադողի, և՛ սովորողի ․ անհատական համակարգիչ՝ համապատասխան ծրագրերով, ըստ անհրաժեշտության՝ հեռախոս՝ ձայնագրելու կամ տեսագրելու համար, ականջակալներ ՝ աուդիո-տեսանյութեր լսելու համար։ 
  • Ուսումնական միջավայր միայն դասարանը չէ, այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, մոտակա այգին, կրթահամալիրի գրադարանը կամ ընթերցսրահ լաբորատորիաները, և այլն։ Կախված իրականացրած նախագծից՝ վերոնշյալները կարող են դառնալ ուսումնական միջավայր։ 
  • Ուսումնական մեդիամիջավայր՝ դասավանդողի և սովորողի անհատական բլոգը, Մեդիագրադարանը, կրթահամալիրի կայքը։ 
Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ՝
  • Անհատական համակարգիչ, համացանց, ձայնագրող և տեսագրող սարք։ 
Առարկայական ուսուցման համար համակարգչային անհրաժեշտ ծրագրեր՝
  • Տեքստերի ստեղծման ծրագիր, /Mr. office/,
  • Աուդիո-տեսանյութերի ստեղծման որևէ մշակութային ծրագիր, 
  • Google որոնման համակարգ/ծրագիր։
Ուսուցման կազմակերպման ձևը, առանձնահատկությունները
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների, էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ։
  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը։ Ծրագրում նշվում են դասարանական աշխատանքները և նախագծերը, անհրաժեշտ ուսումնական նյութեր, հղումներ, լրացուցիչ աշխատանքը, որը արվում է տանը, եթե սովորողը ցանկություն է հայտնել։   Ուսումնական տարվա սկզբում կազմվում է առարկայական ուսումնական օրացույցը։ 
  • Առարկայի ուսուցումն իրականացվում է ուսումնական նախագծերի ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, միջոցով։ Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով։ 
  • Ուսումնական գործունեության ընթացքում, նախագծեր իրականացնելիս դասավանդողը և սովորողները ստեղծում են ամփոփիչ աշխատանքներ՝ մեդիանյութեր, թարգմանություններ, այլ, որոնք հաջողված լինելու դեպքում տրամադրվում են Մեդիագրադարանին։ 
  • Ծրագիրը կազմվում է ըստ Հանրակրթության պետական չափորոշչի, որևէ դասագիրք չի կարող լինել ուսուցման միակ կամ հիմնական նյութը, օգտագործվում են տարաբնույթ կայքեր, աղբյուրներ, մեդիանյութեր, գրքեր, այլ։ 
  • Սովորողին տրվում է ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անհատական նախագծերի իրականացման ձևով
  • Մայրենիի ուսուցումն ամբողջական ուսուցում է, այդ թվում՝ բարբառներ, գրաբար, արևմտահայերեն․․․․
  • Ուսումնական օրացույցը կազմելիս, տարեկան և ամսական ուսումնական նախագծերը կազմելիս հաշվի են առնվում նաև սովորողների հետաքրքրությունները և առանձնահատկությունները։ 
  • Սովորողի ուսումնական աշխատանքում կարևորվում է ինքնաարտահայտման կարևորությունը։ Սովորողն արտահայտվում է, վերլուծում, գրավոր մեկնաբանում է, թարգմանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում։ 
  • Խրախուսվում է, երբ սովորողն ինքն է հանդես գալիս նոր նախագծերով , առաջարկներով, ուսումնական աշխատանքի, հանդիպումների կազմակերպմամբ։ 
  • Անկաշկանդ միտք արտահայտելը , բանավեճերի , քննարկումների մասնակցելը ուսումնական աշխատանքի կարևոր բաղկացուցիչն է։ 
  • Ուսուցումը կազմակերպվում է առկա, ինչպես նաև կարող է կազմակերպվել հեռավար-առցանց, առցանց-ընտանեկան ուսուցմամբ։
  • Հեռավար-առցանց ուսուցման դեպքում օգտագործվում է Teams կամ համապատասխան այլ ծրագիր, որով ուսուցիչը կապ հաստատում սովորողների խմբի կամ դասարանի հետ, շարունակվում է բնական ուսումանական գործունեությունը։ Սովորողների հետ մշտական կապը պահվում է էլ․ փոստի միջոցով։ 
  • Առացանց -ընտանեկան ուսուցման դեպքում դասավանդողը հանդես է գալիս որպես խորհրդատու ։ Օգտագործվում է Teams հարթակը և էլ․ փոստը։ 
  • Խոսքի ուսուցում -յուրացումը անընդհատ աշխատանք է և չի սահմանափակվում Մայրենի լեզվի ուսումնական պարապմունք և լրացուցիչ աշխատանքով։ 

Սովորողի ուսումնական աշխատանքը 

Բլոգավարություն
Կրթահամալիրի Միջին դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է բլոգների միջոցով։ 

Դասավանդողի բլոգին, դրա վարմանը վերաբերող պահանջներ՝
  • Բլոգը Հայոց լեզվի և գրականության ուսուցչի վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրն է։ 
  • Բլոգի կառուցվածքը, որոնման համակարգը, համապատասխան բաժինները պետք է լինեն հարմար, մատչելի սովորողներին, այլ շահառուներին։ 
  • Դասավանդողի բլոգում պետք է երևա նրա ուսումնական օրը, օրվա ուսումնական դասաժամերի մանրամասն ծրագիրը, նախագծերը, առաջադրանքները։ 
  • Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ։
  • Ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում են և փոխվում,
Բլոգի բովանդակությունը՝
  • Ուսումնական ծրագրեր,
  • Իրականացվող նախագծեր,
  • Ընթերցարան, որտեղ տրված են ընթերցանության նյութերը կամ այլ ուսումնական նյութեր,
  • Ուսումնական նյութեր՝ հղումներ, մեդիափաթեթներ, հոդվածների, դասավանդողի ստեղծած ուսումնական նյութեր,
  • Դասավանդողի օրագիր։ 
Սովորողի բլոգ
Սովորողի բլոգի առարկայական բաժնում պետք է տեսանելի լինի՝
  • Դասավանդողի բլոգի հղումը, 
  • Իրականացրած նախագծերը և դրանց արդյունքները,
  • Ընթերցած և վերլուծած գրական ստեղծագործությունները, ստեղծագործական աշխատանքները, պատրաստած ուսումնական նյութերը՝ մեդիաընթերցումներ, մեդիատեսանյութեր, ճամփորդական պատումներ, նախագծերի հաշվետվություններ, թարգմանություններ, այլ։ 
  • Սովորողի առաջարկած և իրականացրած նախագիծը կամ նախագծերը իրենց արդյունքով կամ արդյունքներով, կազմակերպած հանդիպումների, կլոր սեղանների, վարպետության դասերի ծրագրերը, նաև արդյունքները։ 
  • Սովորողի բլոգը, հատկապես առարկայական բաժինը պետք է լինի կոկիկ,հեշտ տեսանելի և ընթեռնել, առանց սխալների և բացթողումների։ 
Ուսումնական գործունեության ձևեր՝
  • ընթերցանություն,
  • խմբագրական աշխատանք,
  • թարգմանություն, 
  • հանդիպումների, կլոր սեղանների, վարպետության դասերի կազմակերպում, մասնակցություն, լուսաբանում բլոգում, 
  • ամսագրային աշխատանք, որևէ ուղղվածությամբ ամսագրի աշխատանքների իրականացում, մասնակցություն աշխատանքներին, ամսագրի վարում, 
  • ՏՎ նախագծերի ստեղծում, վարում, նախաձեռնում կամ մասնակցություն, 
  • հետազոտական աշխատանքների իրականացում, 
  • դասընկերների բլոգների ուսումնասիրություն , այլ ուսումնասիրություններ կրթահամալիրի կարգերի կամ ուսպլանի հետ կապված, կարծիքների, առաջարկների գրանցում, 
  • մասնակցություն առարկայական ֆլեշմոբներին, 
  • տեքստերի վերլուծություն, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, 
  • լեզվական աշխատանքներ, լեզվական խնդիրների, գլուխկոտրուկների ստեղծում և լուծում,
  • անհատական և խմբային նախագծերի ստեղծում, 
  • քննարկումների կազմակերպում, 
  • բանավեճերի կազմակերպում, 
  • ռադիոաշխատանք․ հարցազրույցների վարում,
  • մեդիանյութերի ստեղծում,
  • Ֆիլմերի, կայքերի նյութերի դիտում, քննարկում, 
  • այլ աշխատանքներ։ 
Հայոց լեզու, շաբաթական 3 ժամ

7-րդ դասարանում Հայոց լեզվի ուսուցումը ներառում է՝
  • Լեզվական աշխատանք, լեզվագործունեություն, 
  • Լեզվական կառույցների ուսումնասիրություն, լեզվական խնդիրների, գլուխկոտրուկների, ֆելշմոբյան առաջադրանքների ստեղծում, 
  • Լեզվագործունեության հետ կապված աշխատանքներ, 
  • Քերականություն, 
  • Մասնակցություն Մայրենի լեզվի ամենամսյա ֆլեշմոբին, ֆլեշմոբի քննարկում դասավանդողի հետ, 
  • Ամբողջական Մայրենիին ուղղված գործունեություն նախագծեր՝ արևմտահայերեն, բարբառներ, գրաբար։ 
  • Ուսումնական աշխատանքում տարատեսակ բառարանների գործածում,
  • Մասնակցություն ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին, 
  • այլ։ 
Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու  ընթացքում։ 
Լեզվական կարողությունների զարգացմանն են ուղղված.
Ա․ Ուսումնական նյութը՝ որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք․ 
  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն, 
  • նախադասությունների վերաշարադրելու և հոմանիշ կառույցներով փոխակերպելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն, 
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, 
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում ևայլն,
Բ․ բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում,

Գ․ ստեղծագործական/խոսքային -արտադրական աշխատանք/ աշխատանք
  • հետաքրքիր ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի կամ ամսագրի համար,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծում, դասընկերոջ բլոգի վերլուծում, հրապարակված նյութերի խմբագրում, 
Դ․ Բանավոր խոսքի վերլուծում- խմբագրում․ սովորողը գտնում է խոսքի քնարական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը, հետևում է իր բանավոր խոսքին, որպեսզի ճշգրիտ և հասկանալի շարադրի։ Կարելի է նաև ձայնագրել քննարկումը, սովորողի խոսքը, լսել ձայնագրությունը և բանավոր խոսքի ուղղման, մշակման աշխատանք կատարել։ 
Ե․ Գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում, սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավոր փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում մի քանի անգամ վերաշարադրում և խմբագրում/ նաև այլ դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը։ 
Զ․ Հետազոտական-ստեղծագործական աշխատանք ․ որևէ թեմայի ուսումնասիրում, կրթահամալիրի կարգերի կամ ուսպլանի ընթերցում, առաջարկների գրանցում, այլ աշխատանք։ 

Կարևորվում է ՝
  • Սովորողի կազմակերպված և ճիշտ խոսքը, սովորողի սեփական ոճի՝ գրավոր և բանավոր ձևավորումը, անհատական լեզվական ոճի գիտակցումը սովորողի կողմից, 
  • Լեզվական, ընթերցողական նյութերի միջոցով կամա - ակամա լեզվական կաղապարների ինքնաբերաբար փոխանցում սովորողին։ Բացի կոնկրետ առաջադրանք կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում է լեզվական կառույցներ, կաղապարներ, սեփականում բառեր և արտահայտություններ։ 
  • Սովորողի կողմից դասընկերների խոսքի դիտարկումը, ուղղումը, բանավիճումը։
  • Ուղղագրական և այլ բառարաններից օգտվելու կարողությունների փոխանցումը, այդ աշխատանքին վարժեցնելը։ 
Գրականություն, շաբաթական երկու ժամ

7-րդ դասարանում Գրականության ուսուցումը ներառում է․
  • Ընթերցանություն, ընթերցած նյութի վերաբերյալ կարծիքի արտահայտում՝ բանավոր և գրավոր,
  • Ընթերցողական տարատեսակ նախագծեր՝ ուրբաթյան ընթերցումներ գրադարանում, ընթերցողական TV -ների ստեղծում, քայլք-ընթերցումներ, ,,Կարդում ենք ,, նախագիծ և այլն,
  • Բանավեճեր, քննարկումներ, վերլուծություններ,
  • Ընթերցողական անհատական նախագծեր՝ սովորողի ընտրությամբ, դասավանդողը հանդես է գալիս որևէ խորհրդատու,
  • Ընթերցողական հանդիպումներ, գրական ակումբներ, ժամանակակից գրողների հետ հանդիպումների կազմակերպում,
  • Մասնակցություն ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին, 
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքներում ՝ միասնական ընթերցանության նախագիծ, 
  • Թատերական նախագծեր,
  • Մեդիաընթերցումներ
  • Ստեղծագործական տարբեր ժաներերի և ոճերի ուսումնասիրություն, 
  • Այլ
Գրականության դասավանդման նպատակն է ձևավորել անընդհատ ընթերցող անհատ։ Գրականությունը և ընթերցումը միայն գեղարվեստական գրականությամբ չի սահմանափակվում։ Գրականությունը, ընթերցանությունը լայնացնում են սովորողի աշխարհայացքը, մտածողությունը, զարգացնում են գրական ճաշակ։ Սովորողին հնարավորություն է տրվում անկաշկանդ ինքնարտահայտվելու, համադրելու, հակադրելու և զուգորդելու իր մտորումները, զգացողությունները և ընկալումը։ Ուսումնկան օրացույցով նախատեսված տոները, ստուգատեսները, փառատոնները ապահովում են յուրահատուկ գրական մթնոլորտ, որն իր ազդեցությունն է թողնում սովորողի վրա։ 
Ընթերցանության նյութը տարատեսակ է, կարևորվում է, որ ընտրված նյութը համապատասխանի սովորողի տարիքային առանձնահատկությանը, լինի բարձրարժեք և գրական ճաշակ ձևավորի։ Ընթերցանության նյութը կարող է վերցված լինել դասական կամ ժամանակակից գրականությունից, այլ սովորողի կատարած թարգմանական աշխատանքից, կրթահամալիրի ամսագրերից կամ կայքերից, այլ էլեկտրոնային կայքերից, այդ թվում՝ գրաբարյան հատված, բարբառային հեքիաթ, էպոս և այլն։ 


Ակնկալվող վերջնարդյունքը
Սովորողը պետք է կարողանա
  • վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր, հասկանալ դրանց հիմնական գաղափարը, 
  • ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, 
  • որևէ օտար լեզվից կարողանա թարգմանություններ անել,
  • ՏՏ հմտություններն օգտագործի ուսումնական գործընթացում, գործածի տեքստաին խմբագրիչ, մոնտաժային ծրագիր,
  • կարողանա առաջարկել ինքնուրույն նախագիծ և իրականացնել, 
  • արտահայտի կարծիք, գնահատի և վերլուծի սեփական աշխատանքը
  • գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և գնահատի աղբյուրի արժանահավատությունը, գրառումներ անելիս գործածի հղումներ, 
  • արտահայտի, հիմնավորի և  պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը, 
  • կարողնա կազմակերպել սեփական ինքնակրթությունը և ներկայացնել, 
  • համագործակցի այլ սովորողների հետ, հարգանքով վերաբերվի այլոց կարծիքին և գաղափարներին, 
  • ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ զարգացնի, 
  • ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր,
  • իր հետաքրքրությունները և նախասիրությունները կարողանա դարձնել նախագիծ, ներառել այլ հետաքրքրվողների։ 



Հեղինակայինը ծրագրում՝
  • Առարկայի ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ․ յուրաքանչյուր սովորող դասընթացին մասնակցում է անհատական նոթբուք-նեթբուքով, որը համապատասխանում է կրթահամալիրի համապատասխան կարգի պահանջներին։ 
  • Առարկայի ուսուցումը ամբողջությամբ կազմակերպվում է նախագծերով՝ կարճաժամկետ, երկարաժամկետ, անհատական և այլն։ 
  • Դասավանդողի առաջարկած-ստեղծած նախագծերն իր հեղինակայինն են։ 
  • Անհատական ուսուցում և՛ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների, և՛ բացակայող, ծրագիրը չհասցնող սովորողների համար։ 
  • Լրացուցիչ/տնային աշխատանքի ընտրության հանարավորություն։ 
  • Էլ․ փոստով անընդհատ կապ սովորողի հետ։ 
  • Դասի կազմակերպան ոչ ստանդարտ ձևերի գործածում՝ խաղերի կազմակերպում, բացօթյա դասեր, այլ։ 
  • Ճամփորդություններում ընթերցողական-լեզվագործունեության բաղկացուցչի ներառում։ 

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի համապատասխան կարգի։ Յուրաքանչյուր ամսվա և ուսումնական շրջանի ավարտին տասը բալանոց համակարգով դրվում է գնահատանիշ։ Ամենօրյա գնահատում չի կատարվում։ 
Գնահատումը արտացոլում է սովորողի և՛ բանավոր, և՛ գրավոր խոսքը, բլոգային աշխատանքը, իրականացրած նախագծերը։ 
Յուրաքանչյուր ամսվա ավարտին սովորողը դասավանդողի պահանջներին համապատասխան ներկայացնում է հաշվետվությունը, որը կարող է հրապարակվել և՛ բլոգում, և՛ հավաքվել մեկ ամբողջական google forum փաստաթղթում։ Կարևորվում է սովորողի կողմից սեփական աշխատանքի գնահատումը՝ ինքնագնահատումը։ Իր աշխատանքները, նախագծերը, ընթերցանության նյութերը հղումներով ներկայացնելուց հետո, սովորողը դիտարկում է իր աշխատանքը, նայում թերությունները, չարված աշխատանքները և առաջարկում հիմնավորված գնահատական իր աշխատանքի համար։ Սովորողն իր առաջարկած գնահատականը քննարկվում է դասավանդողի հետ։ Էլեկտրոնային մատյանում յուրաքանչյուր սովորողի գնահատանիշի վրա դրվում է քոմենթ-բացատրություն, որտեղ նշվում է գնահատման պատճառաբանությունը։ Գնահատանիշը փոխելու ցանկության դեպքում սովորողը կարող է դիմել դասավանդողին, խնդրել ժամանակ չկատարած աշխատանքները լրացնելու և գնահատանիշը վերանայելու համար։ 


Բովանդակային միջուկ 

Комментариев нет:

Отправить комментарий