Հասմիկ Խաչատրյան ,,Գրադարանավարը՝ հանրային աշխատանքի կազմակերպիչ,,
Դիպլոմային աշխատանքը կազմված է Ներածությունից, գլուխներից,
Եզրակացությունից, Գրականության ցանկից։ Աշխատանքի սկզբում տրված է բովանդակությունը։ Ըստ էության դիպլոմային աշխատանքի կառուցվածքային
պահանջները պահպանված են։
Ներածություն
Այստեղ նկատեցի, որ հեղինակն իր առջև դրել է նպատակներ և խնդիրներ, որոնք ձևակերպված են առանձին-առանձին, չեն կրկնվում ,
կոնկրետ են։ Դիպլոմային աշխատանքը հետազոտություն է, ուսումնասիրություն և չի կարող
կոնկրետ ձևակերպված նպատակներ ու խնդիրներ չունենալ։
Ներածության մեջ հեղինակը խոսել է նաև ,,գրադարանավար,, մասնագիտության մասին, թե որքանով
է այս մասնագիտությունը համացանցի և գիտատեխնիկական զարգացումների ֆոնին շարունակում
մնալ արդիական։
Գլուխ 1. Գրադարանավարը՝ որպես հանրային մասնագետ ժամանակակից
աշխարհում
Թեև գիտատեխնիկական զարգացումները հեշտացրել են տեղեկատվության
հասանելիությունը, սակայն գրադարանավարի և գրադարանի գործառույթը շարունակվում է պահանջված
և արդիական մնալ։ Ինչպես հեղինակն է ասում, գրադարանավարը միայն տեղեկատվության կամ
գրքի փոխանցող չէ։ Այս մասնագիտությունը շատ լայն է ու ընդգրկուն, իսկ գրադարանավարի
գործառույթները և մասնագիտական հատկանիշները շատ կոնկրետ ներկայացված են ։ Իհարկե,
ավելացնենք նաև, որ գրադարանավարի մասնագիտությունը արդիական մնալու համար փոփոխվում
է, նոր կազմակերպչական գործառույթներ ձեռք բերում , և այդ փոփոխություններն առաջիկայում
շարունակվելու են։
Լավ է, որ հեղինակը խոսել է գրադարանավարի մասնագիտական աճի
և ինքնակրթության մասին, այս մտքերը կարելի էր ավելի զարգացնել, քանի որ աշխատանքը
լավ և սիրով անելու , ընթերցողին լավ հասկանալու և գրքեր խորհուրդ տալու համար գրադարանավարը
պետք է նաև ծանոթ լինի գրական զարգացումներին, /ոչ միայն գեղարվեստական/ գրականությանը,
մամուլին։ Իսկ այդ ամենը հնարավոր է միայն անընդհատ սեփական մասնագիտական որակների
վրա աշխատելով։
Գլուխ 2` Գրադարանավարությունը՝ որպես ժամանակակից մասնագիտություն
Այս գլխում մանրամասն ներկայացված են գրադարանավարի գործառույթները
որպես տեղեկատվական մասնագետ։ Աշխատանքի առավելություններից է, որ հեղինակը գրադարանավարի
մասնագիտությունը ներկայացրել է բազմակողմանիորեն, արդիական պահանջներին համապատասխան,
դիտարկել տարբեր տեսանկյուններից՝ կարևորելով ինքնակրթվելը, ժամանակի զրագացումներին
հետևելը, տեղեկացվածությունը և թիմային աշխատանքը։
Եզրակացություն
Հեղինակը կարողացել է Ներածության մեջ իր նշած նպատակին և խնդիրներին
համապատասխան ուսումնասիրությունից հետո ներկայացնել տրամաբանական եզրահանգում։
Օգտագործված գրականության ցանկում նշված են այն աղբյուրները,
որտեղից հեղինակն օգտվել է աշխատանքը շարադրելիս։ Ներառված բոլոր գրքրերը և հոդվածները
ռուսերեն լեզվով են, ինչը նշանակում է, որ
հեղինակը ուսումնասիրել է թեման նաև օտարալեզու հեղինակների մոտ։
Դիպլոմային աշխատանքի դեպքում, կարծում եմ, կարևոր է հեղինակներից
մեջբերվող հատվածների վրա տողատակի հղումներ դնելը, ինչը չկար աշխատանքում, հավանաբար
տեխնիկական խնդիր է, թեև փակագծերում նշումներ կային։
Այսպիսով՝
·
աշխատանքի վերնագիրը և բովանդակությունը համապատասխանում
էին,
·
հեղինակը կարողացել էր առաջադրված խնդիրը քննել
բազմակողմանիորեն,
·
հեղինակի տրամաբանական եզրահանգումները գրառված
էին,
·
դիպլոմային աշխատանքի կառուցվածքային պահանջները
պահպանված էին,
·
աշխատանքը շարադրված էր գրագետ։
Կառաջարկեի, որ հեղինակը նաև հետազոտություն իրականացներ Հայաստանի
գրադարաններում՝ ուսումնասիրելով, թե ինչքանով
են արդիական պահանջներին համապատասխանում գրադարանավարների հմտությունները և աշխատանքում
հեղինակի կողմից նշված գործառույթները /որպես հանրային աշխատանքի կազմակերպում/ գրադարանավարներն ինչպես են կազմակերպում։ Վստահ եմ՝ այս ուսումնասիրությունը կլրացնես և կհարստացներ
աշխատանքը։
Գրախոս՝ Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий