Երևի նորություն չի լինի, եթե ասեմ, որ ուսուցման մեջ կարևորը սովորողին ստեղծագործ միտք տալն է, ստեղծագործելուն մղելն է: Ստեղծագործել պետք է սկսել առաջին քայլերից: Պետք է հաշվի առնել սովորողների առանձնահատկությունները, որոշ սովորողները արագ են մտածում, ոմանք դանդաղ, որոշները սիրում եմ տրված երևույթի մասին մանրամասն պատմել, ոմանք բավականում են մի քանի նախադասությամբ: Պետք է այս ամենը հաշվի առնել և զինվել համբերությամբ: Միգուցե սովորողի ասածը, հորինածը անիմաստություն թվա, բայց ուսուցիչը պետք է մեղմ վարվի, պետք է ոգևորի և խթանի սովորողի ստեղծագործական վերլուծական մտածողությունը:
4-րդ դասարանում սկսեցի աշխատել այս ուսումնական տարվա սկզբից: Սովորղները ստեղծագործական միտք և վերլուծական մտծաղություն ունեին, սակայն երբեմն որոշ երևույթների մասին գրելիս, դժվարանում էին: Հորինել սկսեցինք առաջին իսկ օրվանից: Սկզբում պատմում էինք այն , ինչ տեսնում էինք, այն , ինչ շրջապատում էր մեզ. գրեցինք մեր դպրոցի մասին, դպրոցի գրադարանի, տան, փողոցի, սիրելի գրքի, սիրելի և չսիրելի վայրերի մասին և այլն: Սովորողները աշխատում էին հաճույքով:
Հետո անցաք հեքիաթներին կարդում էինք հայտնի հեքիաթները, մի քանի հեքիաթներ խառնում իրար, ստացվում էին հետաքրքիր և չկրկնվող շիլաշփոթներ:
Այնուհետև արվող աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար հեքիանթրի հերոսներին բերեցինք մեր ժամանակներ, մտածեցինք, թե ինչ կխոսեին և կանեին մեզ ծանոթ կերպարները մեր օրերում: Այդպես Թումանյանական օրերին անցանք ,,Քաջ Նազար,, և ,,Սուտլիկ որկսանը,, հեքիաթները, որոնց հերոսներին էլ տեղափոխեցինք ժամանակակից աշխարհ: Արդյունքում ստացվեցին ինքնատիպ և գունագեղ պատմություններ:
Այս փուլն էլ անցանք: Հետո սկսեցինք հորինել ինքնուրույն, գտնում էինք տարբեր հետաքրքիր, անհավանական թեմաներ և փորձում պատմություն հորինել: Այդպես ընտրեցինք ,,Հարցական նշանի ճանապարհորդությունը,, վերնագիրը: Ինչպես կարող է հարցական նշանը ճանապարհորդել, ուր կգնա, ում կհանդիպի, ինչպես կվերջանա պատմությունը. սրանք հարցեր են, որոնց սովորողները պատասխանեցին յուրովի: Այս աշխատանքը դարձավ շարունակական, սկսեցինք հորինել ամեն օր: Պետք է ասեմ, որ ամբողջ ուսումնական տարվա ընթացքումամեն օր առանց բացառության հորինել ենք, հորինել ենք անընդհատ և անհոգնել, զարգացրել ենք մեր միտքը և ստեղծագործական երևակայությունը:
Տարվա վերջում, երբ արդեն բավականին հեքիաթներ և պատմություններ ունեինք հորինած, որոշեցինք ստեղծել սեփական հեքիաթների ժողովածու: Միտքը չափազանց գրավիչ էր սովորողների համար:, ոգևորվածությունն աննկարագրելի: Միանգամից գործի անցանք. յուրաքանչյուր սովորող հավաքում էր իր լավագույն պատմությունները, նաև գրքի դիզայնը և նկարներն անում:
Комментариев нет:
Отправить комментарий