12.02.2026
Աշխատանք դասարանում
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
Ինչպիսի՞ տրամադրություն են ստեղծում դրանք։
10.02.2026
Աշխատանք դասարանում
05.02.2026
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Տերյան, բանաստեղծությունների ընթերցում։
Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...
1. Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։
2. Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։
3. Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։
4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։
5. Ինչպիսին է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։
03.02.2026
Աշխատանք դասարանում
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
29.01.2026
Աշխատանք դասարանում
Կարդում ենք Տերյան
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ:
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ:
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, , ,,Իջնում է հուշիկ,, :
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Համացանցից ընտրել Տերյանի բանաստեղծություններից մեկը , սովորել անգիր, ձայնագրել կամ տեսագրել և հրապարակել բլոգում։ Ընտրած բանաստեղծությունը վերլուծել/ներկայացնել բլոգում։
11.12.2025
Աշխատանք դասարանում
09.12.2025
Աշխատանք դասարանում
Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր;
04.12.2025
Աշխատանք դասարանում
,,Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք,, ստեղծագործության քննարկում։
02.12.2025
1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։
2. Բնութագրի՛ր Հայկին։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Կարդա՛ Շառլ Ազնավուրի ,, Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք,, պատմվածքը:
Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ:
Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը:
27.11.2025
Աշխատանք դասարանում
1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։
2. Բնութագրի՛ր Հայկին։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
25.11.2025
Աշխատանք դասարանում
Կարդա՛ Վ․ Բորխերտի ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։
Առաջադրանքներ
Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։
-Իսկ հիմա՞:
Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
18.11.2025
Աշխատանք դասարանում
Կարդալ և մեկնաբանել։
13.11.2025
Աշխատանք դասարանում
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Բնութագրի՛ր հաստլիկին:
Բնութագրի՛ր նիհարին:
11.11.2025
Աշխատանք դասարանում
Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Վերլուծի՛ր ստեղծագործությունը:
Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
06.11.2025
Աշխատանք դասարանում
,,Շատ չհամարվի,, ստեղծագործության քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Իսահակյանի ,,Պատրանք,, պատմվածքը:
Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Վերլուծի՛ր ստեղծագործությունը:
Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:
04.11.2025
Աշխատանք դասարանում
Լրացուցիչ աշխատանք (տանը)
30.10.2025
Աշխատանք դասարանում
,,Լռություն,, պատմվածքի առաջին մասի քննարկում։
,,Զարմանալի աշուն,, բանաստեղծության քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
28.10.2025
Աշխատանք դասարանում
ՇՇՈՒԿՆ ՈՒ ՇՐՇՅՈՒՆ
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։
Առաջադրանքներ
1. Ի՞նչ զգացում է արտահայտում բանաստեղծությունը:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում:
3. Դուրս բեր անհասկանալի բառերը բացատրի՛ր:
4. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
5. Ընդգծի՛ր բաղաձայնների կուտակումներով /բաղաձայնույթ պարունակող/ տողերը:
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը - և դառնան նո՛ր...
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...
Եվ կորովի գրեր - երգիս համար:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Լռություն,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։
20-26.10.2025
16.10.2025
Աշխատանք դասարանում
14.10․2025
Աշխատանք դասարանում
Առաջադրանք
Գրի’ր որևէ թեմայով շարադրություն՝ կարևորելով շարադրանքիդ ոճը:
- Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:
- Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել:
- Սա անհեղաշրջելի իրողություն է:Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն
- բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն
- ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ:
- Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ:
- Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու
- են մնում մարդկանց աչքերից: Վ. Սարոյան
թշնամիներին։ Սերգեյ Դովլաթով
որ մի օր գնացի «վայենկոմատ» կոչվող հաստատությունը, ձեռքս մի թուղթ տվեցին ու
ասացին.
անիվների տակ:
թե ինչպես, ուր գնացինք: Ընդունենք ձեր ժամանակի խնայում, երբ թուղթը պիտի
լցնեի անիմաստ բառերի շարանով, որ երևի միայն հասու են նրան, ով ապրել է տվյալ
բառերի անիմաստ ծանրությունը: Արման Թովմասյան
հսկայական խեցին է ականջին: Գիտեր, որ քնած չէ, սակայն պիտի համոզվեր:
Հակոբը դժվարությամբ բացեց ասես սոսնձված կոպերն ու լարեց լսողությունը,
սակայն ընդարձակ սենյակի առաստաղին ու պատերի վրա լողացող լույսերի և
ստվերների իրար հաջորդող տարօրինակ խաղը ընդհատեց մտքերը: Դեռ անկողնում
ձեռքն ակամա սահեցրեց մահճակալի կողքի պատն ալիքող տեսարանի վրայով ու
սկսեց զարմանալ:
Գրի՛ր քո հիմնավորված կարծիքը պատմվածքի վերաբերյալ:
09.10.2025
Աշխատանք դասարանում
1. Ընթերցե՛ք բանաստեղծությունները, առանձնացրե՛ք ձեզ դուր եկածները,
2. Մեկ բանաստեղծության օրինակով ներկայացրե՛ք՝ ինչպես է հեղինակը պատկերել աշունը, ինչպիսի նկարագրություններ է օգտագործել։
3. Գրե՛ք շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը՝
- Ոսկե տերևների տակ,
- Երբ ծառերը սկսում են պատմել,
- Աշնան մեղմ շունչը,
- Իմ աշունը։
1. Ընթերցե՛ք բանաստեղծությունները, առանձնացրե՛ք ձեզ դուր եկածները,
2. Մեկ բանաստեղծության օրինակով ներկայացրե՛ք՝ ինչպես է հեղինակը պատկերել աշունը, ինչպիսի նկարագրություններ է օգտագործել։
3. Գրե՛ք շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը՝
- Ոսկե տերևների տակ,
- Երբ ծառերը սկսում են պատմել,
- Աշնան մեղմ շունչը,
- Իմ աշունը։
07.10.2025
Աշխատանք դասարանում
1. Ընթերցե՛ք բանաստեղծությունները, առանձնացրե՛ք ձեզ դուր եկածները,
2. Մեկ բանաստեղծության օրինակով ներկայացրե՛ք՝ ինչպես է հեղինակը պատկերել աշունը, ինչպիսի նկարագրություններ է օգտագործել։
3. Գրե՛ք շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը՝
- Ոսկե տերևների տակ,
- Երբ ծառերը սկսում են պատմել,
- Աշնան մեղմ շունչը,
- Իմ աշունը։
Շալվա Ամոնաշվիլի ,,Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու,,
Կարդա՛ , ընտրի՛ր 3-4 պատմություն և մեկնաբանի՛ր բլոգումդ՝ ներկայացնելով ասելիքը։
02.10.2025
Աշխատանք դասարանում
Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…
1. Գրավոր մեկնաբանե՛ք ստեղծագործությունը։
30.09.2025
Աշխատանք դասարանում
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Դիտել տեսանյութը։
2. Կարդացե՛ք Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրե՛ք մեկը, գրավոր մեկնաբանեք բլոգում։
3. Պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ ՝ ընտրելով Կոմիտասի բանաստեղծություններից մեկը։
25.09.2025
Աշխատանք դասարանում
,,Մաղադանոսի այգին,, պատմվածքի քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ո՞րն է այս պատմվածքի արժանիքը, կարդա՛ տարբերակները և մեկնաբանի՛ր գրավոր։
Ա․ Պատմվածքը հեշտ էր ընթերցվում և զվարճալի էր։
Բ․ Պատմվածքում ներկայացված էր մարդու և թռչունի ընկերությունը, բարեկամությունը։
Գ․ Պատմվածքը մարդկային նրբանկատ փոխհարաբերությունների արտացոլումն էր։
Դ․ Պատմվածքը չափազնացված չէր և կարող էր իրական պատմություն լինել։
2. Ներկայացրո՛ւ Օսիին Ա․ իր տեսանկյունից, Բ․ ընկերների տեսանկյունից, Գ․ տնօրենի և ուսուցչի տեսանկյունից։
3. Ինչո՞ւ Օսիի և իր հավի ելույթը համարվեց հաջողված, ինչո՞ւ կարող էր հաջողված չհամարվել։
23.09.2025
Աշխատանք դասարանում
,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, ստեղծագործության քննարկում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Մաղադանոսի այգին,, պատմվածքը, պատասխանի՛ր հարցերին։
17.09.2025
Աշխատանք դասարանում
Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի
Կարդա՛ և մեկնաբանի՛ր
Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել,
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,
արմատս ի՞նչ կանեք:
Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
, թռիչքն արգելում եք,
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք
Ենթադրենք սպանում եք,
Ենթադրենք կտրում եք,
Ենթադրենք խփում եք,
Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:
ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ
Պատուհանս թակեց,
ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Արևը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց:
Ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Լուսինը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեցին:
Ասացի.
- Ո՞վ եք:
Ասացին.
- Աշխարհի բոլոր աստղերը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց:
Ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Մի ազատ թռչուն:
Խանդավառ բացեցի պատուհանս...
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, ստեղծագործությունը։
Ստեղծագործական աշխատանք ՝ Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․
16.09.2025
Աշխատանք դասարանում
Շարադրի՛ր մտքերդ ,,Մարդն առանց շալվարի,, վերնագրով՝ խոսելով ,,Վելվետե շալվարը,, ստեղծագործության գաղափարի մասին։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով,, պատմվածքը։
1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։
2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանիր:
11.09.2025
Աշխատանք դասարանում
Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի
Կարդա՛ և մեկնաբանի՛ր
Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել,
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,
արմատս ի՞նչ կանեք:
Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
, թռիչքն արգելում եք,
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք
Ենթադրենք սպանում եք,
Ենթադրենք կտրում եք,
Ենթադրենք խփում եք,
Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:
ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ
Պատուհանս թակեց,
ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Արևը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց:
Ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Լուսինը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեցին:
Ասացի.
- Ո՞վ եք:
Ասացին.
- Աշխարհի բոլոր աստղերը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց:
Ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Մի ազատ թռչուն:
Խանդավառ բացեցի պատուհանս...
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։
1. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
2. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։
09.09.2025
Աշխատանք դասարանում
Կարդա՛ ,,Փոքրիկ քայլերի արվեստը,, ստեղծագործությունը՝ գրավոր ներկայացնելով առաջադրանքը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Комментариев нет:
Отправить комментарий