суббота, 28 июня 2025 г.

2024-2025 ուստարվա հաշվետվություն


2024-2025 ուստարին տարբերվող էր բազմատեսակ նախագծերով, տարատեսակ մարտահրավերներով, իմ և սովորողների հասունությամբ, մտահորիզոնի լայնացմամբ և հայրենգիտական ճամփորդություններով։ 
Հաշվետվությունը սկսեմ հենց ճամփորդությունները ներկայացնելով, որոնք եղել են բազմատեսակ, մեկօրյա և եռօրյա, թանգարանային և հայրենագիտական, տարատեսակ ուղղություններով, բայց բոլորի հիմքում եղել է ուսումնական բովանադակությունը։ 

суббота, 21 июня 2025 г.

Մասնակցեցինք Թբիլիսիի Ուսուցչական երրորդ համաժողովին


Կրթահամալիրն արդեն 16 տարի է իրականացնում է ,,Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ,, նախագիծը։ Տարիների ընթացքում ստեղծվել է լայն և ջերմ գործընկերություն։ Կրթահամալիրն իր հեղինակային, այլընտրանքային կրթական ծրագրով միշտ եղել է հետաքրքիր և գրավիչ վրաց գործընկերների համար։ 
Հերթական հրավերը ստացանք․ Թբիլիսիում անցկացվում է ամենամյա Ուսուցչական երրորդ համաժողովը, որի կազմակերպիչը թիվ 30 դպրոցն էր։ Ռինա Շագինյանի և կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի, մանկավարժության լաբորատորիայի հետ նախապատրաստվեցինք հանդիպմանը՝ պատրաստելով սահիկաշար համաժողովի բովանդակային ուղղություններով։ Սահիկաշարը պատրաստեցինք երկու լեզվով՝
Ուսուցչական համաժողովի թեմաները՝

воскресенье, 15 июня 2025 г.

Երեք օր Լոռի աշխարհում

Չորրորդ ուսումնական շրջանը ամփոփեցինք եռօրյա ճամփորդությամբ։ Այս անգամ ուղևորվեցինք դեպի Հայաստանի հյուսիս՝ հեքիաթային Լոռի աշխարհ։ Մեր նպատակն էր ծանոթանալ այս ուղղությանը, ուսումնասիրել հայրենագիտական կանգառները, ճանաչել Լոռի աշխարհը։ Ուսումնական չորրորդ շրջանը՝ իր ճամբարային ազատ գործունեությամբ, հնարավորություն է տալիս նման գործունեությունը խորությամբ իրականացնել։ 

 
Ճամբարի մասին պատմում են սովորողները՝

воскресенье, 8 июня 2025 г.

Օծանելիքի թանգարանում


Ճամբարային շրջանը հնարավորություն է տալիս տարատեսակ ճամփորդություններ կատարել։ Ճամփորդական սիրելի ուղղություններից են քաղաքային ճամփորդությունները, որոնց ընթացքում բացահայտում ենք Երևանի յուրահատուկ և գեղեցիկ թանգարանները։ Այս անգամ էլ բացահայտեցինք Պուշկինի 4-ում թաքնված մի յուրահատուկ գողտրիկ թանգարան, որն իր տեսակով, վստահ եմ, եզակի է և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում։  
Թանգարանի ստեղծումը նախաձեռնել է Սարգիսը, ով 35 տարի ամբողջ աշխարհից հավաքել 5000 ցուցանմուշները։ 
Թանգարանի առաջին հատվածում ներկայացված էին հնագիտական նմուշներ, էքսկուրսավարը պատմեց, թե երբ են հայատանաբերվել առաջին օծանելիքների նմուշները, ինչպես են պատրաստված եղել։ Այնուհետև ցուցանմուշները հերթականությամբ դիտելով՝ տեսանք օծանելիքի զարգացման պատմությունը, տեսակները, պատրաստման մշակույթի մասին խոսեցինք։ Թանգարանը ինտերակտիվ էր, քանի որ թույլ էին տալիս մի շարք օծանելիքներից հոտ քաշել, համեմատել հոտերը, մոտիկից նայել սրվակները։  Չնայած տարատեսակ օծանելիքների ծանր հոտին՝ թանգարանից դուրս եկանք հիացած և տեղեկացված։ 

Ամառային Բանգլադեշը


Օրը՝ 09. 06.2025
Ժամը՝ 10:00-13:30 
Մասնակիցներ՝ ճամբարային տարատարիք ջոկատ 

Նպատակը՝ 
  • քայլք Բանգլադեշում․ ճանաչենք մեր թաղամասը, 
  • մարզական և բակային խաղերի կազմակերպում ։ 

среда, 4 июня 2025 г.

Եռօրյա ճամբար Լոռու մարզում


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝  հունիսի 10-12
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Ճամփորդության երթուղին՝ 
Մեկնում՝ Երևան-Ապարան- Սպիտակ-Վանաձոր-Գարգառ
Վերադարձ՝ Գարգառ-Լոռե բերդ-Ամրակից-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան:
Գիշերակացը՝ Երկրաբանի տուն հյուրատանը
Մեկնարկ՝ հունիսի 10-ին, Մայր դպրոցից, 09:30, վերադարձ՝  հունսի 12-ին, մինչև 17:00, Մայր դպրոց: 

Ճամփորդության նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ,
  • Քայլարշավների կազմակերպում,
  • Թումանյանական ընթերցումներ,
Նախագծի ընթացքը՝

Հունիսի 5-ը՝ Շրջակա միջավայրի օր


Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի օրն է։ Օր, որը տոն է մեզ՝ սեբաստացիներիս համար և հնարավորություն մեր ներդումն ունենալու շրջակա միջավարի բարեկարագման , մաքրման աշխատանքներում։ Օրվան ընդառաջ ևս մեկ անգամ հիշենք շրջակա միջավարին, Երկիր մոլորակին սպառնացող էկոլոգիական աղետների և վտանգների մասին և մեր բաժին աշխատանքն անենք՝ մեր միջավայրը բարեկարգ պահելու համար։ 

Աշխատանքներ՝ Փառատոնային պուրակի և Մայր դպրոցի արևելյան մասին վարդաստանի մաքրում, ջրում, շրջակայքի հավաքում, խնամք։ 

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ջոկատ։ 

Արդյունքը՝ բարեկարգ միջավար, լուսանկարների միջոցով աշխատանքի լուսաբանում բլոգներում։ 

понедельник, 2 июня 2025 г.

Այցելություն Օծանելիքի թանգարան


Օրը՝ հունիսի 5
Վայրը՝ Օծանելիքի թանգարան, Պուշկինի 4
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Ճամփորդության ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Մեկնում՝ 10:00-ին , վերադարձ՝ 13:00

Նպատակը՝
  • Ծանոթանալ օծանելիքի ստեղծման պատմությանը, 
  • ծանոթանալ ցուցադրված նմուշներին, 
  • հասկանալ օծանելիքի յուրահատկությունը, 
  • հնարավորություն ունենալ բացահայտելու բուրմունքների աշխարհը, 
  • գեղագիտական և մշակութային ոգեշնչում ստանալ։ 
Ընթաքը, նկարագրություն՝