среда, 9 июля 2025 г.

Լողափնյա վրանային ճամբար Արտանիշում


Ճամբարի կազմակերպման օրերը՝ հուլիսի 25-27
Արշավախմբային ճամբարի վայրը` Արտանիշ, /հեռավորությունը՝ 136 կմ/
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ,
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Երթուղի՝ 
Մեկնում՝ Երևան-Սևան-Ծովագյուղ-Արտանիշ,  09:00-ին, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ Արտանիշ-Ծովագյուղ-Սևան-Երևան , մինչև 17:00, Մայր դպրոց։ 

Նպատակը՝

воскресенье, 6 июля 2025 г.

Ամառային ընթերցանություն


Ժամանակահատված՝ հունիս-օգոստոս ամիսներ, 
Ամփոփումը՝ սեպտեմբերի 1-7

Ամռան ընթացքում կարդալ որևէ ստեղծագործություն և բլոգում վերլուծել՝ ներկայացնելով․
  • Ստեղծագործության բովանդակությունը շատ համառոտ՝ մեկ-երկու նախադասությամբ, ինչի՞ մասին էր, 
  • Հերոսներին բնութագրել և նկարագրել, 
  • Առանձնացնել դուր եկած հատվածները կամ մտքերը, 
  • Ներկայացնել ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • Ներկայացնել սեփական կարծիքը, տեսակետը գրքի բովանդակության և գաղափարի վերաբերյալ։ 
Առաջարկվող գրքեր

вторник, 1 июля 2025 г.

Անհատական աշխատաժամանակ


Հեռավար նախապատրաստական աշխատանք՝
  • Ճամբարի նախագծի պատրաստում, 
  • Նախագծի քննարկում, շտկումներ, 
  • Ճամբարի մասին հայտարարության պատրաստում, ուղարկում էլ․ փոստի միջոցով սովորողներին, 
  • Էլ․ նմակագրություն, խմբի հավաքագրում, անհրաժեշտ տեղեկությունների փոխանցում, գումարների հավաքագրում, 
  • Ճամբարից մեկ օր առաջ անհրաժեշտ իրերի պատրաստում՝ բուժարկղիկ, առևտուր, այլ ։ 

Հունիսի 25-27
  • Վրանային ճամբար Արտանիշում

суббота, 28 июня 2025 г.

2024-2025 ուստարվա հաշվետվություն


2024-2025 ուստարին տարբերվող էր բազմատեսակ նախագծերով, տարատեսակ մարտահրավերներով, իմ և սովորողների հասունությամբ, մտահորիզոնի լայնացմամբ և հայրենգիտական ճամփորդություններով։ 
Հաշվետվությունը սկսեմ հենց ճամփորդությունները ներկայացնելով, որոնք եղել են բազմատեսակ, մեկօրյա և եռօրյա, թանգարանային և հայրենագիտական, տարատեսակ ուղղություններով, բայց բոլորի հիմքում եղել է ուսումնական բովանադակությունը։ 

суббота, 21 июня 2025 г.

Մասնակցեցինք Թբիլիսիի Ուսուցչական երրորդ համաժողովին


Կրթահամալիրն արդեն 16 տարի է իրականացնում է ,,Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ,, նախագիծը։ Տարիների ընթացքում ստեղծվել է լայն և ջերմ գործընկերություն։ Կրթահամալիրն իր հեղինակային, այլընտրանքային կրթական ծրագրով միշտ եղել է հետաքրքիր և գրավիչ վրաց գործընկերների համար։ 
Հերթական հրավերը ստացանք․ Թբիլիսիում անցկացվում է ամենամյա Ուսուցչական երրորդ համաժողովը, որի կազմակերպիչը թիվ 30 դպրոցն էր։ Ռինա Շագինյանի և կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի, մանկավարժության լաբորատորիայի հետ նախապատրաստվեցինք հանդիպմանը՝ պատրաստելով սահիկաշար համաժողովի բովանդակային ուղղություններով։ Սահիկաշարը պատրաստեցինք երկու լեզվով՝
Ուսուցչական համաժողովի թեմաները՝

воскресенье, 15 июня 2025 г.

Երեք օր Լոռի աշխարհում

Չորրորդ ուսումնական շրջանը ամփոփեցինք եռօրյա ճամփորդությամբ։ Այս անգամ ուղևորվեցինք դեպի Հայաստանի հյուսիս՝ հեքիաթային Լոռի աշխարհ։ Մեր նպատակն էր ծանոթանալ այս ուղղությանը, ուսումնասիրել հայրենագիտական կանգառները, ճանաչել Լոռի աշխարհը։ Ուսումնական չորրորդ շրջանը՝ իր ճամբարային ազատ գործունեությամբ, հնարավորություն է տալիս նման գործունեությունը խորությամբ իրականացնել։ 

 
Ճամբարի մասին պատմում են սովորողները՝

воскресенье, 8 июня 2025 г.

Օծանելիքի թանգարանում


Ճամբարային շրջանը հնարավորություն է տալիս տարատեսակ ճամփորդություններ կատարել։ Ճամփորդական սիրելի ուղղություններից են քաղաքային ճամփորդությունները, որոնց ընթացքում բացահայտում ենք Երևանի յուրահատուկ և գեղեցիկ թանգարանները։ Այս անգամ էլ բացահայտեցինք Պուշկինի 4-ում թաքնված մի յուրահատուկ գողտրիկ թանգարան, որն իր տեսակով, վստահ եմ, եզակի է և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում։  
Թանգարանի ստեղծումը նախաձեռնել է Սարգիսը, ով 35 տարի ամբողջ աշխարհից հավաքել 5000 ցուցանմուշները։ 
Թանգարանի առաջին հատվածում ներկայացված էին հնագիտական նմուշներ, էքսկուրսավարը պատմեց, թե երբ են հայատանաբերվել առաջին օծանելիքների նմուշները, ինչպես են պատրաստված եղել։ Այնուհետև ցուցանմուշները հերթականությամբ դիտելով՝ տեսանք օծանելիքի զարգացման պատմությունը, տեսակները, պատրաստման մշակույթի մասին խոսեցինք։ Թանգարանը ինտերակտիվ էր, քանի որ թույլ էին տալիս մի շարք օծանելիքներից հոտ քաշել, համեմատել հոտերը, մոտիկից նայել սրվակները։  Չնայած տարատեսակ օծանելիքների ծանր հոտին՝ թանգարանից դուրս եկանք հիացած և տեղեկացված։ 

Ամառային Բանգլադեշը


Օրը՝ 09. 06.2025
Ժամը՝ 10:00-13:30 
Մասնակիցներ՝ ճամբարային տարատարիք ջոկատ 

Նպատակը՝ 
  • քայլք Բանգլադեշում․ ճանաչենք մեր թաղամասը, 
  • մարզական և բակային խաղերի կազմակերպում ։ 

среда, 4 июня 2025 г.

Եռօրյա ճամբար Լոռու մարզում


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝  հունիսի 10-12
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Ճամփորդության երթուղին՝ 
Մեկնում՝ Երևան-Ապարան- Սպիտակ-Վանաձոր-Գարգառ
Վերադարձ՝ Գարգառ-Լոռե բերդ-Ամրակից-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան:
Գիշերակացը՝ Երկրաբանի տուն հյուրատանը
Մեկնարկ՝ հունիսի 10-ին, Մայր դպրոցից, 09:30, վերադարձ՝  հունսի 12-ին, մինչև 17:00, Մայր դպրոց: 

Ճամփորդության նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ,
  • Քայլարշավների կազմակերպում,
  • Թումանյանական ընթերցումներ,
Նախագծի ընթացքը՝

Հունիսի 5-ը՝ Շրջակա միջավայրի օր


Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի օրն է։ Օր, որը տոն է մեզ՝ սեբաստացիներիս համար և հնարավորություն մեր ներդումն ունենալու շրջակա միջավարի բարեկարագման , մաքրման աշխատանքներում։ Օրվան ընդառաջ ևս մեկ անգամ հիշենք շրջակա միջավարին, Երկիր մոլորակին սպառնացող էկոլոգիական աղետների և վտանգների մասին և մեր բաժին աշխատանքն անենք՝ մեր միջավայրը բարեկարգ պահելու համար։ 

Աշխատանքներ՝ Փառատոնային պուրակի և Մայր դպրոցի արևելյան մասին վարդաստանի մաքրում, ջրում, շրջակայքի հավաքում, խնամք։ 

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ջոկատ։ 

Արդյունքը՝ բարեկարգ միջավար, լուսանկարների միջոցով աշխատանքի լուսաբանում բլոգներում։ 

понедельник, 2 июня 2025 г.

Այցելություն Օծանելիքի թանգարան


Օրը՝ հունիսի 5
Վայրը՝ Օծանելիքի թանգարան, Պուշկինի 4
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Ճամփորդության ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Մեկնում՝ 10:00-ին , վերադարձ՝ 13:00

Նպատակը՝
  • Ծանոթանալ օծանելիքի ստեղծման պատմությանը, 
  • ծանոթանալ ցուցադրված նմուշներին, 
  • հասկանալ օծանելիքի յուրահատկությունը, 
  • հնարավորություն ունենալ բացահայտելու բուրմունքների աշխարհը, 
  • գեղագիտական և մշակութային ոգեշնչում ստանալ։ 
Ընթաքը, նկարագրություն՝

суббота, 31 мая 2025 г.

Միջին դպրոցի պարբերականները․ կլոր սեղան

Մայիսյան հավաքը, որն այս տարի հոբելյանական էր, ամփոփեցին կլոր սեղանով, որտեղ ներկայացրինք Միջին դպրոցի պարբերականները և ռադիոն։ Կլոր սեղանն անցկացվեց Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում, որը լիքն էր հյուրերով՝ ծնողներ, հրավիրված հյուրեր՝ ռադիոյի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և սովորողներ գործընկեր դպրոցներից։ 
Ես և իմ սովորողները ներկայացրինք մեր ,,Պատուհան,, ամսագիրը, որը գործում է գրեթե ութ տարի։ Ամսագրի հետ աշխատել են բազմաթիվ տարատարիք սովորողներ, իսկ այս տարի ամսագիրը դարձել է ընթերցարան, որտեղ հրապարակված ստեղծագործական-թարգմանչական աշխատանքները ընթերցանության նյութ են համդասարանցիների, կրտսեր ընկերների և կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների համար։ 
Մասնակից սովորողներից յուրաքանչյուրը ամփոփել էր իր աշխատանքը, ամսագրային նյութերի իր ուղղությունները, որն էլ ներկայացրեց հրապարակավ։ Նյութերին և սահիկաշարին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ 

Կլոր սեղանին մասնակից սովորողների ներկայացումը կարող եք դիտել այս տեսանյութում՝


пятница, 30 мая 2025 г.

Մայիս ամսվա հաշվետվություն


Ուսումնական նախագծեր՝

Շուրջտգարյա նախագծեր՝

Ուսումնական ճամփորդություններ՝


Այլ աշխատանք՝
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում, 
  • ,,Դպիր,, հավելվածի համար հետազոտական աշխատանքների խմբագրում, 
  • ,,Արհեստական բանականությունը և նրա վտանգները,, թարգմանության խմբագրում։ 

Մեր օրը Տեղերում և Աղձքում

Սկսվել է հերթական ամառային ճամբարը, որն ավելի հետաքրքիր և հագեցած դարձնելու նպատակով որոշեցինք հայրենագիտական ճամփորդություն կատարել։ Այս անգամ մեր դիտակետում Աղձք և Տեղեր գյուղերն էին, որոնք ոչ միայն Հայաստանի հետաքրքիր գյուղերից են, այլ նաև նրանցից յուրաքանչյուրը պատմամշակութային կառույցներ ունի։ 
Մեկնեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ Ուսումնական ժամերգությանը մասնակցելուց հետո։ 
Մեր առաջին կանգառը Աղձք գյուղն էր։ Հիշում եմ, որ տարիներ առաջ մեր սովորողների հետ եղել ենք Աղձքի միջնակարգ դպրոցում, համագործակցել ենք և շատ հաճելի ընդունելության ենք արժանացել։ Աղձք գյուղում է գտնվում Արշակունիների թագավորական դամբարանը։ Տարածքը կիսապեղված է, ընդհանուր առմամբ լավ վիճակում չէ, սական դրված են ցուցանակներ և առանձնացված է, նկատելի է, որ խնամված է։ Այստեղ սկսեցինք խոսել Արշակունիների դինաստիայի մասին, ներկայացրեցինք հայտնի թագավորներին և նրանց արածը։ Դամբարանի տարածքում հետագայում կառուցվել է եկեղեցի։ 
Հաջորդ կանգառը Տեղերում էր, այստեղ այցելեցինք Տեղր հայտնի վնաք։ Ի զարմանս ինձ , տարածքը վերանորոգվել էր, մշակվել և կոկիկացվել է։ Բակում և եկեղեցու ներսում տիրում էր խաղաղություն։ Չնայած շատ կային այցելուներ, բայց ընդարձակ տարածքում շրջելու բազմաթիվ տեղեր կային, և ոչ ոք ոչ ոքի չէր խանգարում։ Եկեղեցու բակից բացվում էր գեղեցիկ տեսարան, քանի որ եկեղեցին կառուցված է բլրի վրա, բարձունքի հրաշալի երևում է շրջակայքը։ 
Տեղերի վանական համալիրում խոսեցինք, թե ինչով են տարբերվում  վանքը և եկեղեցին, ուշադրություն դարձրինք ճարտարապետական կառուցվածքին։ 


Օրն ավարտեցինք մոտակա անտառում, որտեղ հանգստացանք, ընդմիջեցինք և խաղացինք։ 
Ճամփորդության մասին պատմում են սովորողները՝

среда, 28 мая 2025 г.

Ստեղծի՛ր քո պետությունը


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 29- հունիսի 5, 
Մասնակիցներ՝ 7 և 8 -րդ դասարանների ճամբարականներ, 

Նպատակը՝ 
  • Երևակայության , տրամաբանության զարգացում, 
  • հասարակության առաջ ելույթներ ունենալու հմտությունների ձևավորում, 
  • ստեղծագործական հմտությունների ձևավորում։ 
Ընթացքը՝
Մասնակիցները բաժանվում են 5-6 հոգանոց խմբերի և ստեղծում են իրենց պետությունը։
Պետության համար պետք է ստեղծել՝
  • անուն, 
  • դրոշ,
  • օրենքներ, սահմանադրություն, կառավարման ձև,
  • դրամական միավոր, 
  • մշակույթ, կրոն, 
  • գերբ, զինանշան, 
  • այլ , սովորողների ցանկությամբ այլ ոլորտներ։
Հրապարակային ելույթներ
  • Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա նախագահ, խմբի անդամները հանդես են գալիս ինքնառաջադրմամբ, նշանակված օրը ելույթ են ունենում , իրականացնում ենք ընտրություն, 
  • Ստեղծված ,,պետությունները,, սկսում են բանակցություններ հետևյալ կոնֆլիկտային հարցերի շուրջ՝ վիճելի տարածքներ, մշակութային հարցեր, առևտրական հարաբերությունների կարգավորում,  համագործակցություններ։ 
Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար կարելի է համագործակցել հասարակագիտության և պատմության ուսուցիչների հետ։ 
Արդյունքում՝
  • սովորողները ձեռք կբերեն մի շարք հասարակական գիտելիքներ, կզարգացնեն իրենց ստեղծագործական հմտությունները, 
  • արված աշխատանքները կխմբագրվեն և կներկայացվեն սովորողների բլոգներում։ 

Ճամբարային լուսաբանումներ

Ճամբարային օրերի մասին պատմում են ճամբարականները՝

Մայիսի 26

Մայիսի 27

Մայիսի 29

вторник, 27 мая 2025 г.

Ճամբարային օրակարգ


Ճամբարային նախագծերը՝ այստեղ ։ 

Օրակարգ
Մայիսի 26, երկուշաբթի
09:00-09:20` ընդհանուր պարապմունք, 
09:20-10:05` ճամբարային նախագծերի քննարկում, լրացումներ, 
10:05-11:00` սեղանի թենիս,
11:00-12:00` բանավեճ,
12:00-12:35` ինտելեկտուալ խաղ,
12:35-13:00` ընդմիջում, 
13:00-14:00` ճամբարային խաղեր ։ 
Օրվա լուսաբանման պատասխանատու՝  Անգելինա Գևորգյան, Մերի Իսկանդարյան, Անահիտ Ստեփանյան ։ 

понедельник, 26 мая 2025 г.

Տեղերի վանք, Աղձք․ մեկօրյա հայրենագիտական արշավ


Ճամփորդության օրը՝ մայիսի 30
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ, 
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, 
Այցելվող վայրը՝ Տեղեր, Աղձք
Երթուղի՝ Երևան-Քասաղ-Աշտարակ-Ագարակ-Աղձք-Տեղեր

Մեկնում՝ 09:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձ՝ 14:00-15:00, Մայր դպրոց։ 

Նպատակը՝
  • հայրենագիտություն, հայրենաճանաչություն․ ճանաչենք մեր երկիրը, 
  • ծանոթություն մշակութային հոգևոր կենտրոններին։ 
Ճամփորդության ընթացքը՝
  • Մեկնում Մայր դպրոցից, 
  • Կանգառ Տեղերի վանքում, ,,Ուսումնական ժամերգություն,, նախագիծ, շրջայց, ծանոթություն, հանգիստ՝ բակում, 
  • Կանգառ Աղձք գյուղում, այցելություն Արշակունիների դամբարան, 
  • Վերադարձ ։
Նախապատրաստական աշխատանք՝

воскресенье, 25 мая 2025 г.

Անհատական աշխատաժամանակ


Չորրորդ ուսումնական շրջան

Երկուշաբթի
09:00-09:15` ընդհանուր պարապմունք,
09:20-14:00` ճամբարային գործունեություն, 
14:00-16:00`  հաջորդ օրվա ճամբարային նախագծերի պատրաստում, արվածի ամփոփում։

Երեքշաբթի
09:00-09:15` ընդհանուր պարապմունք,
09:20-14:00` ճամբարային գործունեություն, 
14:00-16:00` աշխատանք նախագծերի վրա, գնահատում։

четверг, 22 мая 2025 г.

Հայ-իրանական կամուրջներ․ այցելություն Կապույտ մզկիթ

Մայիս ամիսը յուրահատուկ էր նաև ,,Հայ- իրանական մշակութային կամուրջներ,, նախագծով, որը հնարավորություն տվեց ծանոթանալ մեր հարևան երկրի՝ Իրանի մշակույթին և պատմությանը։ Երևանի կենտրոնում քայլելիս բազմիցս անցել ենք պարսկական մզկիթի կողքով, բայց երբեք չի ստացվել ներս մտնել, ծանոթանալ, տեսնել՝ ինչ կառույց է, ինչպես է հայտնվել մեր քաղաքում։ Հավանաբար վանող է եղել կրոնական կոնտեքստը։ Ինչևէ, նախագիծը հնարավորություն ընձեռեց այցելելու Կապույտ մզկիթ։ Ինձ հետ ութերորդ դասարանի սովորողներն էին։ Նախ դասարանում խոսել և ծանոթացել էինք իրականացվող նախագծին, Վիքիպեդիայի միջոցով ուսումնասիրել այցելվող վայրը։ Շրջայցը սկսեցինք մուտքի աջ կողմից, որտեղ ցուցադրված էին իրանական արվեստը և մշակույթը ներկայացնող ցուցանմուշներ։ Նկատեցինք արտահայտիչ կապույտ գույնը, տարբերվող և կոլորիտային զարդաքանդակները։ Ուսումնասիրեցինք նաև պատերին փակցված նկարները, որոնք ցույց էին տալիս մզկիթը նախկին և այսօր։ 
Այնուհետև մեզ դիմավորեց էքսկուրսավարը, ով բարեհամբույր և հաճելի կին էր։ Նա մեզ պատմեց մզկիթի կառուցման և հետագա գործունեության մասին, նաև որոշակի տեղեկություններ հայտնեց իսլամի և նրա ճյուղերի մասին։ Աղոթասրահ չմտանք, քանի որ այն միայն կրոնական արարողության և աղոթողների համար էր։ Մեր զրույցը հաճելի էր  և բովանդակային։ Նկատեցինք, որ մզկիթի տարածքը մաքուր էր, կանաչապատ և խնամված։ 
Հաճելի էր իմանալ, որ խորհրդային տարիներին մզկիթը պահպանվել էր սիրելի գրող Եղիշե Չարենցի ջանքերի շնորհիվ։ Այժմ մզկիթը շարունակում էր իր գործունեությունը և՛ որպես կրոնական կառույց, և՛ որպես մշակութային կենտրոն։ 
Ճամփորդության մասին պատմում են սովորողները՝



Լուսանկարներ՝

четверг, 15 мая 2025 г.

Ամառային ճամբար․ Ուսումնական չորրորդ շրջան

Ժամանակահատված՝  մայիսի 26- հունիսի 13

Նախագծեր՝
  • Կարդում ենք ժամանակակից գրականություն, 
  • Համացանցային տեխնոլոգիական և ինտելեկտուալ խաղերի պատրաստում, փորձարկում, 
  • Բանավեճի ակումբ, 
  • Սոցիալական գովազդների նկարահանում, 
  • ,,Բառքամոցի,, մրցույթի ամառային շրջանի կազմակերպում։

Ճամփորդական նախագծեր՝
  • Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի,
  • Մեկօրյա արշավ․ Տեղեր, Տեղերի վանք,
  • Թռչկանի ջրվեժ,
  • Քաղաքային քայլք, կինոդիտում։ 
Ճամբարային գործունեություն՝
  • քվեստ,
  • մարզական, բակային խաղեր,
  • վիկտորինաներ, 
  • երգ, 
  • պար,
  • խոհանոցային գործունեություն
  • լող։ 
Մասնակիցներ՝
  1. Եվա Միքայելյան, 
  2. Մարինա Զաքարյան, 
  3. Մարի Բեգլարյան, 
  4. Անգելինա Գևորգյան, 
  5. Մանանա Ղազարյան, 
  6. Աստղիկ Գաբոյան,
  7. Անահիտ Եսայան,
  8. Ժասմին Պետրոսյան, 
  9. Վիկտորիյա Զարգարյան,
  10. Նատալի Ղալեչյան, 
  11. Լիլի Սիմոնյան,
  12. Մանե Եսայան,
  13. Հայկ Մանուկյան,
  14. Հովհաննես Մութաֆյան, 
  15. Մհեր Կարապետյան, 
  16. Ռոբերտ Խաչատրյան, 
  17. Անի Համբարձումյան, 
  18. Մարինե Կարապետյան, 
  19. Վարազդատ Մահամ, 
  20. Լինա Բաբայան,
  21. Միքայել Քոչինյան, 
  22. Հասմիկ Մելքոնյան, 
  23. Դավիթ Ղազարյան, 
  24. Մարիամ Դալլաքյան,
  25. Անահիտ Ստեփանյան, 
  26. Մերի Իսկանդարյան
  27. Գարիկ Գասպարյան
  28. Վահան Ղուկասյան
  29. Էլինա Հովսեփյան
  30. Դավիթ Հովհաննիսյան
  31. Էդգար Ալեքսանյան
  32. Ալեքս Ստեփանյան ։

суббота, 3 мая 2025 г.

Ռիպոնչե. Գիտելիքն ընդամենը գործիք է

Գիտելիքն ընդամենը գործիք է
Մեր օրերում խելագրվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է: Դրա համար կարևոր է սիրտը զարգացնել: Զարգացնել ոչ թե, որ լինես խելացի, այլ որ փորձես դառնալ լավը: Մարդկությունը ավանդաբար ձգտում է գիտելիք ստանալ: Այդ ձգտումը ոչ թե ավելի շատ գիտելիք կուտակելն է, այլ իմանալ այն, ինչ դեռևս չգիտենք:
Այսպիսով, տգիտությունը վախի հիմնական աղբյուրն է: Տգիտությունը կապված է անհայտի հանդեպ ունեցած վախի հետ, և հենց այդ վախն է ամենից շատ անհանգստացնում:
Դեպի իմացություն գործընթացը մեզ տանում է անկանխատեսելիին: Եթե գիտելիքը դիտարկենք որպես տեղեկություն, ապա այսօր մենք լցված ենք ամեն ինչի մասին տեղեկություններով, մեզ տրված է ցանկացած տեղեկատվության հասանելիություն: Դա է պատճառը, որ այս աշխարհում շատերը կարող են համարվել խելացիներ: Մենք հրապուրվում ենք մտքերով, մենք խելացի մարդիկ ենք, մենք հմայվում ենք մտավոր գործունեությամբ:
Իսկ ինչպե՞ս գիտելիքից անցում կատարել իմաստություն:

среда, 30 апреля 2025 г.

Ապրիլ ամսվա հաշվետվություն


Ուսումնական նախագծեր՝
  • Բաց դաս ,,Կարդում ենք Սահյան,,․ հյուրեր՝ ստամբուլահայ համայնք,
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների և թարգմանությունների խմբագրում,
  • ,,Դպիր,, հավելվածի համար հետազոտական աշխատանքների խմբագրում, հրապարակում։ 

Եռօրյա ճամբար Արատեսում․ հաշվետվություն


Ապրիլի 24-26-ին Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ եռօրյա ճամբար ունեցանք Արատեսում, որի ծրագրում ուրվագծված կետերն էին՝
  • հայրենագիտությունը, 
  • արատեսյան գարնանային աշխատանքները, 
  • սովորողի ինքնուրույնությունը և իքնասպասարկումը։ 

воскресенье, 20 апреля 2025 г.

Ուրբաթ-համերգի նախապատրաստական աշխատանք

Ուրբաթ-համերգի ժամանակ երգվող երգերի բառերի ընթերցում, մեկանաբանում, ուսուցում։ 

Երևանը և գարունը իմ սրտում

Խոսք: Ե Մանարյան; Ժ Դուվալյան

Երաժշտություն: Կոնստանտին Օրբելյան

Զարթնում է Երևանը
Գարնան անուշ շնչով,
Զարթնում է և իմ սիրտը
Սիրո հուշի կանչով։
Մեր պարտեզի վարդն առաջին
Ահա, քաղել, բերել եմ քեզ,
Բայց ինչպե՞ս, ասա, ինչպե՞ս
Վարդը քաղեմ քո այտերից։

Կարդում ենք Սահյան

Սահյան են կարդում 7 և 8-րդ դասարանցիները․

среда, 16 апреля 2025 г.

Սահյան. բանաստեղծություններ բնության մասին

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, -
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

понедельник, 14 апреля 2025 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ ծրագիր


Ապրիլի 21, երկուշաբթի 

Վարում են՝  Լինա Բաբայան, Լյուսի Բաբայան
  • Օրվա խորհուրդը, հայտարարություններ, 
  • Անհատական կատարում՝ Էլինա Հովսեփյան, Նատալի Ղալեչյան, շվի
  • Կարդում ենք Սահյան՝  Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
  • Միասնական երգ՝ Երևան բաղ եմ արել 
  • Անհատական կատարում՝  Ստեփան Ամիրխանյան, դաշնամուր, էտյուդ
  • Միասնական պար՝ Արզումանի

среда, 9 апреля 2025 г.

Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

Երևանի Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ,,Անահիտից Մարիամ,, խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որի շրջանակներում Լոնդոնի թանգարանից բերվել և ցուցադրվում է մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի արձանը՝ կիսանդրին և ձեռքը։ 
Այս ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն է ուսումնասիրել ներկայացված ժամանակաշրջանը, արվեստի տարատեսակ նմուշներ, դրանց յուրահատկությունը, ձևավորման ընթացքը։ 
Երկար սպասված հանդիպումը կայացավ, թվում էր զգացումները բուռն են լինել։ Առաջին հերթին ծանոթացանք Անահիտի հետ, դիտեցինք և լսեցինք մեր ժպտերես էքսկուրսավարին։ Մթնոլորոտը շատ ջերմ էր ու հաճելի, թույլ տվեցին ազատ շրջել, նկարահանել; Էքսկուրսավարը մանրամասն պատմեց կիսանդրու՝ թանգարանում հայտնվելու պատմությունը, մյուս ցուցանմուշների նշանակությունը, պատասխանեց տրվող հարցերին։ 
Ժամանակավոր ցուցադրությունը դիտելուց հետո շրջեցինք նաև մյուս սրահներում և դիտեցինք հին և միջին շրջանների պատմական նմուշները։ 
Օրվա մասին պատմում են մասնակիցները՝


воскресенье, 6 апреля 2025 г.

Փիսոները

Ես միշտ ասում էի,
որ մեր  հին մարագը պիտի քանդվի,
նախ քանի որ
տանիքն ու առաստաղը փտած են,
կողքի է ծռված խղճուկ,
և ձմռան ձյունը տարեցտարի ավելի  է նրան խեղճացնում՝
անվերջ վերցնում է իր վրա ու սպասում՝
այս ձմեռը կհանի՞, թե՞ ոչ․․․

вторник, 1 апреля 2025 г.

Գարնանային Արատես․ եռօրյա ճամբար


Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 24-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ ապրիլի 24-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ ապրիլի 26-ին, մինչև 17:00, Մայր դպրոց։ 

Երթուղի 
Մեկնում՝  Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս-Շատին-Երևան

Տնակներ՝  Սիրո տնակ, Պանդոկ

Նպատակը՝
  • Ուսումնահայրենագիտական ․ ճանաչել և ուսումնասիրել Վայոց ձորի մարզը՝ իր գողտրիկ անկյուններով, 
  • բնապահպանական․ Արատեսի դպրական կենտրոնի տարածքի խնամք, գարնանային աշխատանքներ

пятница, 28 марта 2025 г.

Աղայանի հոդվածներից


Մի կալ հակառակ չարի

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։
Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։
Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար, երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվիլ ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվիլ։
Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց. «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչո՞ւ ես զարկում ինձ»։ (Հով. գլ. ԺԸ. 23)։
Այս է ահա բնականը, իսկ «չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է. այսինքն` չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն` ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրանց ուզածի պես։

Մարտ ամսվա հաշվետվություն


Մարտ ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքներ․

Ուսումնական նախագծեր՝

четверг, 27 марта 2025 г.

вторник, 25 марта 2025 г.

Ուսումնական գարուն


Նախագծի իրականացման ընթացքը՝ մարտի 24-30
Մասնակիցներ  7 և 8 -րդ դասարանների սովորողներ 



Ընթերցանություն

Ընտրել որևէ գիրք կարդալ և բլոգում ներկայացնել վերլուծություն՝ խոսելով
  • Համառոտ գրքի բովանդակության մասին, 
  • Ներկայացնել և բնութագրել կերպարներին, 
  • Արտահայտած գաղափարի մասին, 
  • Ի՞նչ տվեց այդ գրքի ընթերցումը ձեզ։ 
Առաջարկվող գրականության ցանկ
  • Էքզյուպերի ,,Փոքրիկ Իշխանը,,
  • Ժյուլ Վեռն ,,Կապիտան Գրանտի որդիները,,
  • Թոլկին ,,Մատանիների տիրակալը,, կամ ,,Հոբիթը,,
  • Արթուր Կոնան Դոյլ ,,Շերլոկ Հոլմսի արկածները,,
  • Ագաթա Քրիստի , նախընտրած դետեկտիվ վեպը 
  • Ձեր ընտրությամբ ՝ պատմվածք, առակ, հեքիաթ։ 

Ինքնագնահատում
Լրացնել մարտ ամսվա աշխատանքները՝ տեղադրելով համապատասխան հղումները։ 



Արդյունքներ՝

воскресенье, 23 марта 2025 г.

Անհատական աշխատաժամանակ․ մարտի 24-28

Մարտի 24, երկուշաբթի
10:00-11:00`  մանկավարժական խորհրդով հավաք,
11:00-11:30`  բակային աշխատանքներ
11:30-12:30` հեառավար աշխատանք հետազոտական աշխատանքների շուրջ
12:30-13:00` ընդմիջում
13:00-13:30` ընդհանուր պարապմունք
13:30-14:20`հավաք մասնախմբով
14:20-16:00` մարզական պարապմունք՝ անհատական ծրագրով։ 

Մարտի 25, երեքշաբթի
10:00-11:00`  մանկավարժական խորհրդով հավաք,
11:00-11:30`  բակային աշխատանքներ
11:30-12:30` ,,Ուսումնական գարուն,, նախագծի պատրաստում, էլեկտրոնային նամակագրություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-13:30` ընդհանուր պարապմունք
13:30-14:20`հավաք մասնախմբով
14:20-16:00` կավագործարան։ 

Մարտի 26, չորեքշաբթի
10:00-11:00`  մանկավարժական խորհրդով հավաք,
11:00-11:30`  բակային աշխատանքներ
11:30-12:30` Մարտ ամսվա նախագծերի ամփոփում
12:30-13:00` ընդմիջում
13:00-13:30` ընդհանուր պարապմունք
13:30-14:20`հավաք մասնախմբով
14:20-16:00`  մարզական պարապմունք՝ անհատական ծրագրով։

четверг, 20 марта 2025 г.

Այցելություն Չարենցի տուն-թանգարան․ ամփոփում


Մարտ ամիսն առանձնահատուկ է նաև նրանով, որ ավանդաբար այս ամիս ենք ընթերցում Չարենց։ Եվ ,,Կարդում ենք Չարենց,, նախագիծն ամփոփելու, լրացուցիչ տեղեկություններ հավաքելու համար որոշեցինք այցելել Չարենցի տուն-թանգարան, որտեղ մեզ՝ սեբաստացիներիս, միշտ ուրախ են հյուրընկալել։ 
Այցելությունը սովորողին հնարավորություն տվեց՝

четверг, 13 марта 2025 г.

Այցելություն Չարենցի տուն-թանգարան


Նախագծի իրականացման օրը՝ մարտի 19
Մասնակիցներ՝ 7 և 8-րդ դասարանների սովորողներ 
Այցելության վայրը՝ Չարենցի տուն-թանգարան / հասցե Մաշտոցի պողոտա 17/

Նպատակը՝
  • ամփոփել ,,Կարդում ենք Չարենց,, նախագիծը, 
  • ճանաչել Չարենցին՝ դիտելով և ուսումնասիրելով գրողի իրերը և կենցաղը,
  • կարդալ և տարածել Չարենց։ 
Ընթացքը՝ 
12:30` մեկնում Մայր դպրոցից, 
13:00՝ մուտք թանգարան, ցուցանմուշների դիտում, ուսումնասիրում, ընթերցումներ թանգարանի մուտքի մոտ, Մաշտոցի փոցոցում
մինչև 15:00` վերադարաձ