понедельник, 7 марта 2016 г.

Չարենց. առաջադրանքների մեդիափաթեթ

                                                      ,,Կարդում ենք,, նախագիծ

1. Ոսկեփրփուրոսկեպուրպուր,
Փռեմ չորս դինթափեմ բուռ-բուռ,
Երգերը իմ հրահրուն.
Երգով խնդամ թող բոլորին,
Որ մեռնելիս զգամոր իմ
Օրերն անցան ու չկորան։


2.
Դու – լուսեանցար ու չկաս։
Դու – թեթեանմարմինանծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։
Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։
Եվ երբե՛քերբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում -
Քո կանթեղը – հեռո՜ւ կարոտի։

2. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
Ոսկեփրփուրանմարկանթեղթաքուն:

3. Տրված բառերը բաժանիր մասերի և գրիր կազմությունը:
Անմարմինանծիրլուսավորխնդություն:

4. Տեքստում կանաչ ներկիր հոգնակի թվով գործածված գոյականները:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի...
Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:
2. Բացատրի՛ր բառերը՝ անհուն, գանգատ, հրճվանք:
3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞քոր գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞քոր գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց։
Գրավոր ներկայացրու, թե ինչ է ասվում բանաստեղծության մեջ:

,,Ես իմ անուշ Հայաստանի,, բանաստեղծությունը, Ընթերցարան, էջ 175:
1. Դուրս գրի՛ր այն արտահայտությունները, որոնք 
Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը,
Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը:
2. Բացատրի՛ր մակդիրները՝ արևահամ բառ, հին սազի ողբանվագ և լացակումած լար, վիշապաձայն բուք, լուսապսակ ճակատ:
3. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Դու իմ գարնան առավոտինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տսրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դուոսկի իմ ամառհրանմանհրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դուոսկի իմ աշունաշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացելմնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա
Առաջադրանքներ
1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը:
2. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:
3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:
4. Ի՞նչ բառերով է Չարենցը  ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
6. Հորինի՛ր որևէ առակ կամ պատմություն, որից ,, Փոս փորողն ինքն է մեջն ընկնում,, եզրակացությունն արվի:

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներորպես երազներ հոգու:
Երկինքներորպես մանկական աչեր:
Մենակ էի եսԻնձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հինաստղայի՜նանհո՜ւն:
Կանչում էրկանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնումծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին ...
1. Դուրս գրի՛ր մակդիրները:
2.  Մի քանի նախադասությամբ ներկայացրու բանաստեղծությունը:
3. Բացատրի՛ր բառերը՝ մրմունջ, անուրջ, անհուն:

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա
սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:

1. Բացատրի՛ր բառերը՝ հունտ, սնել:
2. Գրավոր մեկնաբանի՛ր քառյակը:/6 նախադասություն/: Տեղադրի՛ր բլոգումդ, ինձ ուղարկիր հղումը/:

Ընտրել Չարենցի բանաստեղծություններից մեկը և պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ: 

Комментариев нет:

Отправить комментарий