Նկարագրությունը։ Տարիներ շարունակ ստեղծվել և շարունակում են ստեղծվել տարատեսակ բառարաններ։ 21-րդ դարում, տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց, բառարանները դարձել են հեշտ հասանելի՝ բազմաթիվ օնլայն հավելվածների շնորհիվ։
Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, կրթահամալիրում ավանդաբար իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը։
Նպատակը։ Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել բառարանների, բառարանների տեսակների հետ, ձևավորել բառարաններից օգտվելու հմտություններ։ Սովորողների հետ միասին ստեղծել փոքրիկ անհատական բառարաններ՝ տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, սեբաստացիական, համացանցային և այլն։
Խնդիրներն են սովորողների մոտ խթանել բառարաններից օգտվելու հմտությունների ձևավորումը, կարողանալ ինքնուրույն գտնել լեզվական միավորների մասին տեղեկություններ։
Ժամանակացույցը։ Ըստ ուսումնական օրացույցի «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծն իրականացվում է փետրվա ամսին։ Կապվում է Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվա հետ՝ փետրվարի 7-ին, սակայն նախագծային աշխատանքները կարող են շարունակվել ամբողջ փետրվար ամսվա ընթացքում։
Մասնակիցներ։ Նախագծին կարող են մասնակցել դասավանդողներ, տարատարիք սովորողներ, ընտանիքներ, գործընկեր դպրոցներ, այլ ցանկացողներ։ Նախագիծը բաց է։
Իրականացման ընթացքը՝
- նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
- անելիքների ճշգրտում, աշխատանքի բաժանում,
- համացանցից բառարանների մասին տեղեկությունների փնտրում, ուսումնասիրում,
- բառարանների տեսակների ուսումնասիրում,
- ինչպե՞ս օգտվել բառարաններից, ուսումնասիրություն, ի՞նչ օնլայն բառարաններ կան,
- անհատական տարատեսակ բառարանների պատրաստում,
- տարբեր բառարանների վերաբերյալ հետաքրքիր տեսանյութերի պատրաստում,
- նախագծային այլ աշխատանքներ,
- պատրաստի արդյունքների հանրայնացում՝ հրապարակումների միջոցով,
- արդյունքների հրապարակում կայքում, ենթակայքերում, ուսուցչի և սովորողների բլոգներում։
Աշխատանքային ուղղություններ ՝
- աուդիոնյութերի, տեսանյութերի ստեղծում,
- տարաբնույթ թեմաներով էլեկտրոնային բառարանների ստեղծում,
- վարպետության դասեր,
- ուսումնասիրություններ։
Թեմաներ ՝
- կոնկրետ բառարանների, բառարանների տեսակների մասին հետաքրքիր տեսանյութերի պատրաստում,
- բառարանի ընթերցում, ընտրված բառերի ներկայացում,
- ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային բառարաններից, ի՞նչ էլեկտրոնային բառարաններ կան․ ուսումնական տեսանյութերի պատրաստում ,
- սոցիալական կայքերի լեզվի բառարանի ստեղծում,
- տերյանական բառերի բառարան,
- թումանյանական բառերի բառարան,
- չարենցյան բառերի բառարան,
- սեբաստացիական կրթահամալիրյան բառերի բառարան,
- ծիսական բառերի բառարան,
- բարբառային բառերի բառարան,
- տարօրինակ բառերի բառարան ,
- օտարաբանությունների բառարան ,
- կոմիտասյան և ազգային երգերի բառերի բացատրական բառարան,
- համացանցային բառերի բառարան,
- այլ նախաձեռնություններ ։
Ակնկալվող արդյունքներ / անհատական, խմբային, ընտանեկան/
- պատրաստի տարատեսակ բառարանների հրապարակում ,
- ուսումնական տեսանյութեր՝ բառարանների տեսակների վերաբերյալ,
- բառարաններից օգտվելու հմտությունների տեսագրություններ։
Օգտակար կայքեր, կայքէջեր՝
- nayiri.com (բառարանների պահոց)
- Բառարան
- Բառարանագրություն
Նախագծի արդյունքների ներկայացում՝
- Հրապարակումներ բլոգներում, կայքերում։
Արդյունքներ ՝
Комментариев нет:
Отправить комментарий